Ինչ է սերը

Սերը շատ անբացատրելի զգացում է:  Սերը կարող է լինել տարբեր բաների՝ ընտանիքի ընկերների, գրքի, առարկաների, վայրերի, ուտելիքի նկատմամբ: Իմ կարծիքով դրանցից ամենաանբացատրելին սերն է հակառակ սեռի նկատմամբ: Այդ սերը այնքան բազում կողմեր ունի: Էրիխ Ֆրոմմի կարծիքով սերը գործողություն է, սերը վճիռ է, խոստում է, վերաբերմունք: Նրա համար սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել: «Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը»։ 

Օշոյի համար իրար սիրող մարդիկ պետք է լինեն միայնակ, նրա համար սերը օվկիանոս է, իսկ դու՝ բացարձակ միայնակ կղզի: «Դու միշտ մտածել ես, թե սերը մտերմություն է բերում։ Չեմ ասում, թե մտերմություն չի բերում, բայց քանի դեռ մենակ չեք, չեք կարող միասին լինել։ Ովքե՞ր են մտադրվում միասին լինել։ Պիտի երկու մարդ լինի, որ միասին լինեն, պիտի երկու անկախ մարդ լինի, որ միասին լինեն»:  

Սերը տարբեր ձևով է արտահայտվում նաև տարբեր տարիքի մարդկանց մոտ: Ամեն տարիքում մարդ յուրովի է սիրում: Օշոն ասում է. «Չհասունացած մարդիկ սիրահարվելով ոչնչացնում են մեկմեկու ազատությունը, ստեղծում են կախվածություն ու բանտ կառուցում: Հասուն մարդիկ սիրո մեջ օգնում են մեկմեկու լինել ազատ՝ նրանք օգնում են մեկմեկու ոչնչացնել յուրաքանչյուր կախվածություն»:

Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Սիրո ընթացքում  միարժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ: 

Ինձ համար սերը մարդկային բոլոր զգացումների միավորումն է: Եթե դու սիրում ես մեկին, ապա պետք է զգաս երջանկություն, համբերություն, հավատ, կարգապահություն, նպատակին հասնելու ցանկություն, տալու ցանկություն, խոստւմ, մարտահրավեր նետելու ցանկություն, ատելություն, թախիծ, վիշտ, հույս և այլն: «Սերը՝ որպես զգացում, մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ»,-գրում է էրիխ  Ֆրոմմը: Քո սիրած մարդու հետ շփումը պետք է լինի հաճելի, նրա ներկայությունը՝ նույնպես, հաղորդակցվելիս քեզ պետք է զգաս քո գոյության առանցքից ելած: Եվ շատ ավելի լավ կլինի՝ դու զգաս, որ այդ բոլորը փոխադարձ է: Բայց դա չէ ամենագլխավորը։ «Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրելու», նորից Է. Ֆրոմմն է գրում:

 Իհարկե, դա էլ չի կարող լինել սիրո ամբողջական սահմանումը: Այն իր մեջ ունի հազար ու մի բացեր և ընդամենը դրա մի կողմն է: Մենք չենք կարող սերը բացատրել ամբողջովին, կարող ենք բացատրել դրա միայն մասերը: Եվ նույնիկ եթե մի օր ստացվի ամբողջական սահմանել սերը, ապա դա կհամապատասխանի ոչ բոլոր մարդկանց, որովհետև ամեն մեկը յուրովի է զգում դա:

Write a comment

Comments: 6
  • #1

    sex randki (Monday, 04 September 2017 09:32)

    niewkłuwanie

  • #2

    czytaj więcej (Monday, 04 September 2017 10:05)

    Godzimirowie

  • #3

    tanie dziwki (Tuesday, 05 September 2017 05:54)

    uradować

  • #4

    sextelefon (Friday, 08 September 2017 10:24)

    samowpływ

  • #5

    dupodajki (Saturday, 09 September 2017 09:54)

    krioekstraktor

  • #6

    obejrzyj anons (Thursday, 14 September 2017 11:29)

    rozmieleniach