Իմ մասին


 Ես Սիրանուշ Ասատրյանն եմ, ծնվել եմ 2001 թ.-ի օգոստոսի 3- ին՝ Երևանում: Սսովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Հետաքրքրվում եմ աստղագիտությամբմաթեմատիկայով, ֆիզիկայով, սպորտով և արվեստով: Կարևորում եմ անգլերենի և ռուսերենի իմացությունը: Սիրում եմ նկարել, պարել և համակարգչով պատրաստել ուսումնական նյութեր, դիտել ֆիլմեր, լսել երաժտությունԱկտիվ հանգստի կողմնակից եմ: Սիրում եմ հանգստանալ բնության գրկում, հատկապես՝ ծովափում: Լողում եմ սպորտային ձևերով: Սահում եմ ամառային չմուշկներով, հաճույքով հեծանիվ եմ քշում: Կարողանում եմ գեղեցիկ սահել նաև ձմեռային չմուշկներով: Սիրում եմ դիտել կենդանիների մասին հաղորդումներ: Կարդում եմ արկածային գրքեր, գիտադարաններ, վեպեր: Սիրում եմ շատ լուսանկարվել և լուսանկարել՝ հատկապես բնության գեղեցիկ տեսարանները (այդ հարցում նույնիսկ մեկ- մեկ չափն անցնում եմ):  Չեմ սիրում, երբ ինձ նեղացնում են, ինձ վիրավորողին տալիս եմ արժանի պատասխան: Չեմ սիրում գործերս կիսատ թողել, աշխատում եմ ջանք թափել յուրաքանչյուր հանձնարարության վրա և լիովին կատարել այն, նույնիսկ եթե դրա համար պետք է քիչ քնեմ...) Հուսով եմ Ձեզ դուր կգա իմ բլոգը: