-
Նշել Հվ Եվրոպայի տնտեսության ընդհանուր և տարբերիչ գծերը
տարբերիչ- Իսպանիան և Պորտուգալիան եղել են աշխարհի խոշոր գաղութատեր երկրներ, ինչի շնորհիվ կուտակել են ազգային մեծ հարստություն: Բայց, ի տարբերություն եվրոպական այլ երկրների, դա չեն ծառայեցրել տնտեսական զարգացման նպատակին և շարունակել են մնալ Եվրոպայի համեմատաբար թույլ զարգացած երկրներ: Միայն Իսպանիան է աչքի ընկնում նաև արդյունաբերության արդյունահանող ճյուղերով: Ընդերքը հարուստ չէ օգտակար հանածոներով: Անասնապահության դերը մեծ չէ:
ընդհանուր- զարգացած է մետաղաձուլությունը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը: Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը:
-
Թվարկել տնտեսության զարգացմանը նպաստող բնական և տնտեսական նախադրյալները:
Կլիման մեղմ է և բարենպաստ արևադարձային բույսերի համար: Շատերի հայրենիքն հենց այս տարածաշրջանն է (Ձիթապտուղ, խաղող, թուզ, ցիտրուսներ և այլն): Ծովերի տաք ջրերը, ավազոտ լողափերը. գեղատեսիլ լեռնային լանդշաֆտները, հանքային ջրերը և բարենպաստ կլիման նպաստել են Հարավային Եվրոպայի աշխարհի զբոսաշրջության և հանգստի խոշորագույն շրջան դառնալուն: Արդյունաբերության կառուցվածքում գերակշռում են մշակող ճյուղերը (նավթավերամշակում, մետաղաձուլություն, մեքենաշինություն): Հարուստ է տարբեր վառելիքներով, ունի շատ նավթավերամշակման ձեռնարկություններ:
-
Նկարագրել գյուղատնտեսության զարգացման մակարդակն ու առավել զարգացած ճյուղերը:
Բնակլիմայական պայմանների բազմազանությունը նպաստում է բազմաճյուղ գյուղատնտեսության զարգացմանը, սակայն իր զարգացման ընդհանուր մակարդակով զիջում է Արևմտյան Եվրոպային:
Առավել զարգացած ճյուղը բուսաբուծությունն է:
-
Գնահատել Միջերկրական ծովի դերը Հվ Եվորպայի տնտեսության զարգացման գործում:
Միջերկրական ծովն առանձնահատուկ տեղ է գրավում միջազգային առևտրատնտեսական
կապերի համակարգում: Նրան բաժին է ընկնում Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի միջև ծովային բեռնափոխադրումների մեծագույն մասը: Զբոսաշրջության զարգացումը սերտորեն կապված է Միջերկրական ծովի հետ:
Տարվա բոլոր եղանակներին, հատկապես ամռանն ու աշնանը, հարյուրավոր տուրիստան նավերի երկրից երկիր են տեղափոխում միլիոնավոր զբոսաշրջիկների:
Write a comment
sex telefon 24h (Monday, 16 January 2017 22:38)
społeczność
Nona (Sunday, 22 November 2020 09:30)
Vor xndrem knsheq taracashrjani artyunaberutyan glxavor chyuxern u arajatar erkrnern