Ես կարողանում եմ լուծել երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր տեղադրման եղանակով, գործակիցների հավասարեցման եղանակով և գրաֆիկական եղանակով:
Կարողանում եմ լուծել, նաև, երեք անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգեր, կիրառելով Գաուսի մեթոդը:
Կարողանում եմ լուծել խնդիրներ առաջին աստիճանի հավասարումների համակարգեր կազմելու օգնությամբ:
Կարողանում եմ հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերել, կատարել նրանց հետ թվաբանական գործողություններ և գիտեմ կոտորակների հատկությունները:
Ես կարողանում եմ կիրառել ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները:
Կարող եմ ձևափոխել և պարզեցնել ռացիոնալ արտահայտությունները հետևյալ ձևերով. նման անդամների միացում, ընդհանուր անդամի դուրս բերում փակագծից, տարբերության կամ գումարի քառակուսու և քառակուսիների տարբերության բանաձևերի օգտագործում, ինչպես նաև, տարբերության կամ գումարի խորանարդի և խորանարդների տարբերւթյան բանաձևերի օգտագործում:
Կարողանում եմ ապացուցել երկու ռացիոնալ արտահայտությունների հավասարության նույնական լինելը: Գիտեմ որոշել հավասարման փոփոխականների թույլատրելի արժեքների բազմությունը:
Կարողանում եմ լուծել վարժություններ պարբերական տասնորդական կոտորակներով և անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներով:
Իմ լուծած լրացուցիչ Խնդիրները:
Write a comment
հռիփսիմե (Wednesday, 02 December 2015 11:12)
Բարև ձեզ կարող եք ինձ օգնել Գաոս լուծեմ
szczegóły (Wednesday, 18 January 2017 03:41)
niebodzionego