Ես Սիրանուշ Ասատրյանն եմ, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանում: Սիրում եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները, որոշել եմ դառնալ աստղաֆիզիկոս: Մասնագիտության կողմնորոշման հարցում ոգեշնչվել եմ աստղաֆիզիկոս հայրիկիցս: Ահա թե ինչ ձեռքբերումներ ունեմ այդ բնագավառում. պատրաստել եմ էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից, որի համար արժանացել եմ Հանրակրթական բնագիտատեխնիկական ստուգատեսի խրախուսական մրցանակի, մասնակցել եմ «Էներգիա. արդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում» դասընթացներին և մրցույթում զբաղեցրել եմ 3-րդ տեղը:
Բազմաթիվ անգամ եղել եմ Բյուրականի աստղադիտարանում, իրականացրել դիտումներ, եղել եմ նաև Գառնիի սեյսմիկ կայանում, ռադիո-օպտիկական աստղադիտարանում, կատարել եմ հետազոտական աշխատանք Քարահունջի պատմական աստղադիտարանի մասին: ֆիզիկայի ուսուցչուհու օգնությամբ իրականացրել ենք բաց դասեր կրտսեր սովորողների համար, որի ընթացքում տարբեր ֆիզիկական երևույթները փորձել ենք մատչելի ձևով բացատրել նրանց: Մասնակցել եմ նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» կորպորացիայի կազմակերպած դասընթացին: Կարող եք ծանոթանալ նաև իմ բլոգի ֆիզիկայի բաժնին: Մաթեմատիկայից մասնակցել եմ օլիմպիադաներին և «Կենգուրու» մրցույթին: Միշտ մասնակցել եմ մաթեմատիկայի՝ մեր դպրոցի կազմակերպած ֆլեշմոբերին և բազմիցս վաստակել առավելագույն միավորներ: Տիրապետում եմ Geogebra և Mathomir մաթեմատիկական ծրագրերին, Mathomir-ի մասին ունեմ պատրաստած ձեռնարկ: Տիրապետում եմ նաև համակարգչային MS Office, Adobe Photoshop, Adobe Premiere Pro, Movie Maker ծրագրերին:
Հետաքրքրված եմ նաև մյուս բնագիտական առարկաներով: Կենսաբանությունից ունեմ ուսումնական փաթեթ՝ տեսադասերի տեսքով: Քիմիայից նույնպես ունեմ ուսումնական փաթեթ, «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը» նյութի համար Բնագիտատեխնիկական ստուգատեսում արժանացել եմ խրախուսական մրցանակի:
Ֆիզիկայից և մաթեմատիկայից բացի՝ ունեմ բազում հետաքրքրասիրություններ ու հոբբիներ: Ակտիվ բլոգավար եմ, բլոգս ներկայացրել եմ Դիջիթեք միջազգային ստուգատեսին և արժանացել գլխավոր մրցանակի: Զբաղվում եմ լրագրությամբ, պատրաստում եմ ռեպորտաժներ մեր կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունների մասին կամ տարբեր օղակների մասին հաղորդումներ (օրինակ գրադարանի մասին իմ հաղորդումը), մյուս լուսաբանումները կարող եք կարդալ իմ բլոգում: Մեկ տարի եղել եմ «Գրապտույտ» էլեկտրոնային ամսագրի խմբագիր և մասնակից, որի ընթացքում թողարկել եմ 68 հոդված: «Թարգմանիր» ամսագրում ունեմ թարգմանություններ։ Անում եմ բազմաթիվ վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ հասարակագիտական ստուգատեսին՝ ներկայացնելով Հայաստանի Առաջին Հանրապետության մասին կատարած իմ հետազոտական աշխատանքները:
Ես կարևորում եմ օտար լեզուների, հատկապես անգլերենի ու ռուսերենի իմացությունը, իսկ այդ հարցում պարապմունքներից բացի օգնում են թարգմանությունները: Մասնակցել եմ «Վիքիպեդիա» նախագծին՝ թարգմանելով հոդվածներ Վիքիպեդիա հանրագիտարանի համար: Սիրում եմ նաև ստեղծագործել անգլերեն և ռուսերեն: Օրինակ՝ անգլերեն իմ «Ինտերնետի ստեղծումը և մենք» էսսեն իմ կարծիքով շատ արդիական է: Բացի այդ՝ մասնակցել եմ eTwinning նախագծին, որի շրջանակներում սկայպով հաղորդակցվել ենք օտարերկրացի սովորողների հետ անգլերեն, ֆինանսական գրագիտության դասընթացներին՝ օտարերկրյա մասնագետների հետ: Ռուսերենից մասնակցել եմ “Русский Медвежонок” մրցույթին:
Ես առողջ ապրելակերպի կողմնակից և հետևորդ եմ: Շատ եմ սիրում ճամփորդել: Այդ առումով մեր դպրոցը մեզ շատ լայն հնարավորություններ է ընձեռում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր հայտնի և անհայտ վայրերում: Հաղթահարել եմ բարձունքներ, բարձրացել եմ Արագածը, Արա լեռը, Հատիսը, իջել եմ կիրճեր՝ Լաստիվեր, Հունոտի կիրճ, եղել եմ պատմամշակութային վայրերում, եկեղեցիներում:
Զբաղվում եմ սպորտով: 4 տարի հաճախել եմ լողի, 2 տարի զբաղվել եմ գեղասահքով, փոքր տարիքից հաճախել եմ տարբեր ժանրերի պարի խմբակներ, մասնակցել մրցույթների: Սիրում եմ հեծանիվ քշել, մասնակցել եմ հեծանվաարշավների:
Աշխատում եմ մեր կրթահամալիրի գրադարանում. սկանավորում և կատալոգավորում եմ գրքերը: Գրադարանում կազմակերպում ենք քննարկումներ, հրավիրում ժամանակակից գրողների, որոնց ես մանակցում եմ և լուսաբանում իմ բլոգում, օրինակ <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեր գրադարանին հյուր:
Ես իմ ձեռքբերումներին հասել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելու այս 5 տարիների ընթացքում: Շնորհակալ եմ մեր կրթահամալիրին մեզ ինքնակրթվելու, զարգանալու այսպիսի լայն հնարավորություն ընձեռելու և օժանդակելու համար:
Իմ կատարած աշխատանքները
1. էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից
https://siranush.jimdo.com/2016/02/01/ուսումնական-փաթեթ-ֆիզիկայից/
2. Էներգիաարդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում
https://siranush.jimdo.com/2015/12/18/էներգիախնայող-լուսավորությունը-մեր-տանը/
3. Դիտումներ Բյուրականի աստղադիտարանում
https://siranush.jimdo.com/2015/08/30/observations-with-the-0-48-m-telescope/
4. Այցելություն Գառնիի սեյսմիկ կայան
https:/siranush.jimdo.com/2016/03/26/մեր-այցելությունը-գառնիի-սեյսմիկ-կայան/
5. Այցելություն ռադիո-օպտիկական աստղադիտարան
6. Քարահունջի աստղադիտարան
https://siranush.jimdo.com/2016/10/23/քարահունջի-աստղադիտարան/
7. Ֆիզիկայի փորձեր կրտսեր սովորողների հետ
https://siranush.jimdo.com/2017/04/02/ֆիզիկայի-փորձեր-կրտսեր-սովորողների-համար/
8. <<Technology and science dinamics>> կազմակերպության կողմից կազմակերպված դասընթաց
9. Իմ բլոգի ֆիզիկայի բաժինը
https://siranush.jimdo.com/ֆիզիկա/
10. Mathomir ծրագրի ձեռնարկ
11. Կենսաբանության ուսումնական փաթեթ
https://siranush.jimdo.com/կենսաբանություն/
12. Ուսումնական փաթեթ քիմիայից
https://siranush.jimdo.com/քիմիա/
13. Քիմիական տարրերի բարբերական աղյուսակ
https://siranushasatryan.jimdo.com/2014/02/03/նախագիծ-եթե-ես-լինեի-մենդելեևը/
14. Իմ բլոգը
15. Գրադարանի մասին իմ ռեպորտաժը
https://siranush.jimdo.com/2017/05/17/գրադարանը-ուսումնական-տարածք/
16. Իմ լուսաբանումները
https://siranush.jimdo.com/մայրենի/
17. <<Գրապտույտ>> էլեկտրոնային ամսագիրը
18. <<Թարգմանիր>> ամսագրում իմ թարգմանությունները
http://targmanir.blogspot.am/search/label/%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%20%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
19. Հետազոտական աշխատանքներ
https://siranush.jimdo.com/պատմություն/
20. Առաջին Հանրապետության մասին հետազոտական աշխատանքներ
https://siranush.jimdo.com/2015/11/03/հայաստանի-առաջին-հանրապետության-դասերը/
https://siranush.jimdo.com/2015/11/23/ալեքսանդրապոլի-պայմանագրի-և-երևանի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին-իմ-կարծիքը/
https://siranush.jimdo.com/2015/11/28/երևանի-1920-թ-ի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին/
21. Իմ թարգմանությունները
https://siranush.jimdo.com/թարգմանություններ-1/
22. Իմ ստեղծագործությունները անգլերենով
https://siranush.jimdo.com/english/
23. Իմ ստեղծագործությունները ռուսերենով
https://siranush.jimdo.com/русский/
24. <<Ինտերնետի ստեղծումը և մենք>>
https://siranush.jimdo.com/2016/02/02/invention-of-the-internet-and-we/
25. Ֆինանսական գրագիտության դասընթացներ
https://siranush.jimdo.com/2016/02/02/սեմինար-պարապմունք-էմիլիի-և-պանտայի-հետ/
26. Ճամփորդություններ
https://siranush.jimdo.com/ճամփորդություններ/
27. Ես ու գրադարանը
https://siranush.jimdo.com/2017/05/02/ես-ու-գրադարանը/
28. <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեզ հյուր
https://siranush.jimdo.com/2017/03/09/գարուն-ամսագիրը-գրադարանին-հյուր/
Write a comment