Մայրենի


Ժամանակակից հունական պոեզիա

Բացակայության մթնոլորտ

1

Բոլոր ամպերը երկրին խոստովանվեցին

և նրանց տեղը թախիծն իմ գրավեց

և երբ մազերի մեջ իմ թախծեց

չապաշխարած ձեռքը

կապվեցի կարոտի հանգույցով:

2

Ժամը մոռացվեց երեկոյանալով՝

առանց հիշողության

ծառի հետ անձայն

դեպի ծովը

մոռացվեց երեկոյանալով

առանց թռիչքի

բարձրության հետ անշարժի

դեպի ծովը

երեկոյանալով

առանց սիրո

բերանի հետ անատամ

դեպի ծովը

Եվ ես՝ Խաղաղության մեջ, գայթակղվեցի:

3

Կեսօրը

և միապետական առանձնությունը նրա

և քամիների մտերմությունը նրա

և խիզախ հմայքը նրա

Ոչինչ չի գալիս, որ ոչինչ

չգնա

Բոլոր ճակատները մերկ

Եվ զգացմունքի համար մի բյուրեղապակի:

Երկրորդ բնություն

1

Ժպիտ: Արքայադուստրը ցանկաց,

որ այն ծնվի նռնենիների տոհմածառի տակ:

2

Ժամանակը արագընթաց ստվերն է թռչունների,

Իմ լայն բաց արած աչքերը նկարներիս միջի

Տերևների գերկանաչ երջանկության շուրջ

թիթեռները մեծ արկածներ են ապրում

Նաև՝ անմեղություն

Մերկանում է նրա վերջին սուտը

Քա՜ղցր արկածներ, քա՜ղցր

Կյանքը:

 

Աղբյուրը՝ https://movsisyannune.com/

Անտոն Օրեխ. 1800 լուսատարի

Անտոն Օրեխը ռուսաստանցի լրագրող է, «Эхо  Москвы» համացանցային կայանի վարող։ Համարում է իրեն սպորտային մեկնաբան, բայց նաև նշում է, որ իր լավագույն հրապարակումներն այնուամենայնիվ սպորտի մասին չեն։ Այդ հրապարակումներից մեկը՝ Հայաստանում կատարվող իրադարձությունների վերլուծությամբ՝ ստորև։



Իմ մեջ միշտ մի հարցն է ծագում. իշխանություն են թափանցում միայն հիմար և խիղճ չունեցող մարդիկ, թե իշխանությունն ինքն է վերածում նորմալ մարդկանց հիմարների և զրկում խղճից: Հայկական իշխանությունը ոչնչով չի տարբերվում ցանկացած ուրիշից: Պատգամավորները, որոնք հրաժարվեցին ընտրել Փաշինյանին և իրավիճակը հասցրին կատարյալ անհեեթության, չեն հասկանում մի պարզ բան՝ իրենց ժամանակն անցել է: Նրանք գնալու կամ մնալու ընտրություն չունեն: Նրանց ընտրությունը բոլորովին այլ է՝ ինչպես և երբ գնալ: Կարելի է գնալ հիմա, երբ դեռ ոչ ոք չի տուժել, իսկ զանգվածային բողոքները և համընդհանուր գործադուլը ավելի նման են փառատոնի, և փառք Աստծո, որ այդպես է: Բայց կարելի է շարունակաբար համառել անհասկանալի է՝ ինչի համար և ինչ հաշվարկով: Նույնիսկ եթե փորձեն ուժ կիրառել, ո՞ր բանակը հիմա կգնա ամբողջ ժողովրդի դեմ: Արդեն միանգամայն ակնհայտ է, որ իշխանության դեմ է դուրս եկել ամբողջ ժողովուրդը: Հանրապետական մեծամասնությունը հավանաբար կարող է փորձել իր թեքնածուն առաջադրել, և նույնիսկ նրա օգտին քվեարկել, սակայն այդ թեքնածում որքա՞ն կդիմանա և ինչպե՞ս է նա ղեկավարելու մի երկիր, որտեղ ոչ ոք իրեն չի ենթարկվի, և որտեղ ինքը չի կարողանա ուժ կիրառել իր կարգերը հաստատելու համար: Իշխանության հիմարությունն այն է, որ երբեք չի զգում իր ժողովրդին ձանձրացրած լինելու պահը: Իշխանությունը երբեք չի գիտակցում այն պահը, երբ իրենից բացի վնասից ոչ մի օգուտ չկա: Իշխանությունը համարյա միշտ անընդունակ է ճանաչելու իր սխալները: Իշխանությունը ընդունակ չէ հավատալու, որ մարդիկ կարող են իրենից դժգոհ լինել, իսկ դժգոհության ցանկացած արտահայտում բացատրում է ինչով կուզես, բացի սեփական ապաշնորհությունից: Ահա և Երևանում ինչ-որ մեկը բողոքները արագ բացատրեց Սահակաշվիլիի և նույնիսկ Նավալնու մեքենայություններով: Փոքր ազգաբնակչությունով փոքր երկրում ամենուրեք փողոց են դուրս գալիս ոչ թե հարյուրավոր, ոչ թե հազարավոր, այլ հարյուր հազարավոր մարդիկ: Բայց իշխանության համար ավելի հեշտ է պատկերացնել, որ այս բոլոր մարդկանց ինչ-որ մեկը խաբել է, քան հասկանալ, որ այս մարդիկ պարզապես հոգնել են իրեցն ղեկավարողներից: Ահա՝ ես հիմա խոսում եմ Հայաստանի մասին, բայց կարծես թե ստացվում է Ռուսաստանի մասին: Իրոք, իշխանությունները ամենուրեք նման են, ժողովուրդներն են տարբեր: Հիմա կարևորը՝ որ Հայաստանում ամեն ինչ անարյուն ավարտվի: Նաև շատ կարևոր է, որ մեր անխելք իշխանությունը օգնության չգա անխելք հայաստանյան իշխանությանը: Մեր անխելք իշխանությնը բնորոշ գետաձիու նազանիությամբ, այսպիսով, արագացած թափով կկորցնենք մեր վերջին դաշնակիցներից մեկին, և դեռ լավ է, եթե միարժամանակ թշնամի չվաստակենք: Մեկ էլ՝ ես նայում եմ հայերին ու հասկանում, որ մեզ Հայաստանից բաժանում են ոչ թե Մոսկվայից Երևան ուղիղ գծով 1800 կիլոմետրերը, այլ 1800 լուսային տարի: 

 
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 Comments

Իմ քայլը

Ժողովուրդ միացե՛ք ցույցին, ամեն մեկիս մասնակցությունը կարևոր է։ Հայաստանը մեր ձեռքերում է։ Էլ ով պիտի պայքարի մեր իրավունքների համար եթե ոչ մենք։ Համոզված եմ բոլորդ ինչ որ բողոք ունեք եթե ոչ բողոքներ։ Հերիք է հանդուրժեք, ժամանակն է ամեն ինչ կուլ տվող ու ամեն ինչի վրա աչք փակող ազգից դառնանք մեր իրավունքների տերը։ Պայքարեք, որ մի քանի տարի հետո Հայաստանից գնալուց լինեք, իմանաք, որ ամեն ինչ փորձել, արել եք, նոր եք հեռանում, այլ ոչ թե ինքներդ ձեր մեջ բողոքեք ու թողեք գնացեք։ Գործել է պետք։ Իսկ այն մարդկանց, ովքեր դեմ են ցույցերին ինչէ թե խցանման մեջ են ընկնում, կասեմ որ ձեռքերը ծալած նստելով ոչինչ չեք փոխի, գործել պետք չէր անցյալում կամ պետք չէ հետո, այլ պետք է հիմա։ Իսկ եթե ինչ֊ինչ պատճառներով չեք օգնում, մի խանգարեք, թողեք մենք ձեր փոխարեն անենք գործը։

 

Ընդհանրապես համաձայն չեմ այն կարծիքին, որ ինչքան էլ պայքարենք, միևնույն է, ոչնչի չենք հասնի, ընդհակառակը, կվատանա ամեն ինչ։ Ժողովուրդ, ինքներդ ձեզ նայեք։ Դուք ամեն օր անում եք որոշ քայլեր, կայացնում եք որոշումներ, որոնք կառուցում են ձեր ապագան։ Դուք չեք դոփում տեղում, քանզի գիտակցում եք, որ ոչինչ չանելով ոչինչ չեք ունենա։ Դուք նույնիսկ կրկնում եք անցյալում ձեր ձախողված քայլերը՝ հույս ունենալով, որ այս անգամ ամեն ինչ ուրիշ կլինի, որ դուք արդեն ավելի տեսած եք և այս անգամ չեք անի այն սխալը, որի պատճառով դուք նախորդ անգամ ձախողվեցիք։ Իսկ ո՞րն է խնդիրը հիմա։ Վախենում եք գործի մեծությունի՞ց, գլուխ բերելու դժվարությունի՞ց և վատ հետևանքներ ունենալո՞ւց, թե՞ այնքան հոռետես եք, որ չեք ուզում նեղություն կրել մի նպատակի համար, որը միևնույն է, չի իրականանալու։ Ոչ մի հատուկ բանաձև չկա, որը ասի, թե ինչի կհանգեցնեն ցույցերը։ Մինչև չփորձենք, չենք իմանա։ Չստացվի՝ էլի կփորձենք։ Իսկ եթե ստացվի, և որոշ ժամանակ հետո էլի բողոքներ լինեն, էլի կելնենք ոտի և կպայքարենք։ Չէ՞ որ մենք մարդիկ ենք, ովքեր չեն հանդուրժի անարդարությունը։

 

Իսկ ինչ վերաբերվում է անչափահասների ցույցին մասնակցելուն, ասեմ որ անչափահասներին պետք չէ դիտարկել որպես սեփական դատողությունից ու կարծիքից զուրկ նորածնի, ում պետք է պաշտպանել ամեն մի փոշեհատիկից։ Նրանք նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, ունենք իրենց բողոքները և ուզում են պայքարել իրենց իրավունքների համար։ Բացի այդ, ես համոզված եմ, որ ցանկացած աշակերտ ցույցերի ժամանակ` տեսնելով նպատակասլաց ժողովրդի, տեսնելով տանջված ու վերջին հույսը ունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելը, իր իրավունքների համար պայքարելով և իր երկրի համար ներդրում ունենալով կսովորի այն բաները, ինչը դպրոցում չի ստանում: Աշակերտը մարդ է, ով ունի իր զգացմունքները և խնդրում եմ հարգել դրանք: Իսկ ինչ վերաբերվում է այն աշակերտներին, ովքեր ցույցերը օգտագործում են որպես դասի չգնալու պատրվագ, ապա սիրելի ծնողներ, դա ձեր տված դաստիարակության խնդիրն է միայն։

Հինգ գիտական փաստ իրականության վրա մտքի ազդեցության մասին

2000-ականների սկզբին գիտնականները բացահայտեցին մի շարք շշմեցուցիչ փաստեր, որոնք հակասում են այն ամենին, ինչին մեզ սովորեցրել է հավատալ գիտությունը վերջին 300 տարիների ընթացքում: Այս բացահայտումները այնքան արմատական են, որ ստիպում են վերանայել տիեզերքի կառուցվածի մասին գոյություն ունեցող բոլոր տեսությունները, նաև ցույց են տալիս մեզ ինքնաճանաչման նոր ճանապարհներ: Պատմենք ավելի մանրամասն:

Առաջ ընդունված էր մտածել, որ Տիեզերքը կազմված է մեկուսացած օբյեկտներից՝ անտոմներից, որոնք աննշան ազդեցություն են գործում մեկը մյուսի վրա: Քվանտային տեսությունները պնդում են այլ բան. ֆիզիկական մարմինները կազմված են անդադար փոփոխվող էներգետիկ դաշտերից և անխզելիորեն կապված են միմյանց: Եթե ընդունենք, որ մենք  Տիեզերքի էներգետիկ դաշտի լիիրավ անդամ ենք, ապա այլևս չենք կարող պատկերացնել մեզ որպես բնության հզորության առջև անզոր, պասսիվ դիտորդ: Պետք է մտածենք, որ մենք մեր շուրջը կատարվող փոփոխությունների գործակալ ենք:
Փաստ 1. Տիեզերքը, մեր աշխարհը և մեր մարմինները ձևավորվել են միասնական էներգետիկ դաշտից, որը գիտականորեն ճանաչվել է 20-րդ դարում և այժմ կոչվում է Դաշտ, Քվանտային հոլոգրամ կամ բնության Խելք:
Փաստ 2. Դաշտի օբյեկտները, որոնք ի սկզբանե ֆիզիկապես կապված էին, իսկ հետո բաժանված, շարունակում են այնպես պահել իրենց, կարծես առաջվա նման կապված են:
Փաստ 3. Մարդու ԴՆԹ-ն անմիջական ազդեցություն ունի դաշտում կատարվող ամեն ինչի վրա:
Փաստ 4. Մարդու համոզմունքները և հույզերը փոխում են ԴՆԹ-ն, որը անմիջականորեն ազդում է այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում դաշտում:
Փաստ 5. Երբ մենք փոխում ենք սեփական մարմնի և շրջակա աշխարհի վերաբերյալ մեր համոզմունքները, նրանք նյութականացվում են իրական կյանքում: Երևում է՝ իրականության կառուցվածքի մասին թեորեմներում պակասող օղակը մարդու գիտակցությունն է: Այն ամենևին մեկուսաված չէ շրջակա աշխարհից: Այն կարելի է նմանեցնել մի թելի, որը միլիոնավոր այլ թելերի հետ միասին կազմում է ամբողջական գործած կտավ:
Վերջին տարիների ընթացքում գիտնականները ստեղծել են սարքեր, որոնց շնորհիվ հնարավոր է դարձել ֆիքսել քվանտային էներգիայի վարքի տարօրինակությունները: Օրինակ՝
-քվանտային էներգիան կարող է գոյատևել 2 տարբեր վիճակներում՝ մասնիկային և ալիքային.
-քվանտային մասնիկը կարող է միաժամանակ գտնվել մի քանի վայրերում. բայց որքան էլ միմյանցից հեռու գտնվեն քվանտային մասնիկները, նրանք այնպես են գործում, կարծես առաջվա պես կապված են.
-քվանտային մասնիկների համար չկան անցյալ և ապագա հասկացությունները. նրանք գոյություն ունեն միայն այստեղ և հիմա:
Դե,  հիմա խորհեք՝ եթե մասնիկները, որոնցից մենք բաղկացած ենք, վայրկենաբար հաղորդակցվում են միմյանց հետ, կարող են միարժամանակ գտնվել երկու տարբեր տեղում և նույնիսկ փոխում են իրենց անցյալը ներկայում արված ընտրության միջոցով, ապա մենք էլ կարող ենք դա անել: Երբ մենք ընտրում ենք նոր աշխատանք, հարաբաերություններ ենք հաստատում, վճռում ենք ազատվել մահացու վտանգավոր հիվանդությունից, կամ, հակառակը, դժվարությունների առջև հանձնվում ենք, մենք նորից ենք գրում իրականության կոդը: Մեր կատարած յուրաքանչյուր ընտրություն շարժման մեջ է դնում փոփոխությունների ալիքը:
Համոզմունքները որոշում են մեր ապրելակերպը: Նրանցից կախված է ամեն ինչ՝ սկսած մեր առավոտյան ծեսերից և նորարարություններից, որոնց օգնությամբ մենք փորձում ենք բարելավել մեր կյանքը, մինչև պատերազմներում օգտագործվող ավերիչ տեխնոլոգիաները: Այլ կերպ ասած, ամբողջ աշխարհը ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր համոզմունքների արտացոլումը: Մեր կյանքը այն է, ինչին մենք հավատում ենք. և՛ հնարավորությունները, և՛ սահմանափակումները ստեղծված են մեր գիտակցության կողմից: Եթե համոզմունքները որոշում են մեր ամբողջ կյանքը, ապա առանցքայինն այն հարցն է, թե որտեղից են նրանք առաջանում: Ամեն օր մենք յուրացնում ենք այն, ինչ ասում է մշակույթը, գիտությունը, կրոնը, և աշխարհի մասին գիտելիքները վերածվում են հավատալիքների: Իսկ եթե այդ գիտելիքները ճշմարիտ չե՞ն: Ակնհայտ է, որ ոչ ճիշտ համոզմունքները չեն կարող ամուր հիմք լինել կյանքի համար: Օրինակ՝ մեզ սովորեցնում են, որ մենք կյանքի փոքրիկ մասնիկներ ենք, որ կարճ ժամանակով հայտնվում ենք կյանքի հոսքում՝ սահմանափակված տարածության, ատոմների և ԴՆԹ-ի օրենքներով: Այսպիսի հայացքը կյանքի նկատմամբ ենթադրում է, որ ապրելով այս աշխարհում՝ մենք չնչին ազդեցություն ենք ունենում ցանկացած բանի վրա, իսկ երբ հեռանում ենք, Տիեզերքը նույնիսկ չի նկատում մեր բացակայությունը: Բոլոր դարերում եղել են մարդիկ, որոնք հրաժարվել են ընդունել այն սահմանափակումները, որոնք աշխարհը դնում է մարդու վրա: Նրանք որոնումներ են ձեռնարկել իրենց վերագրված սահմաններից դուրս։ Նրանք մեկուսացրել են իրենց աշխարհից և դեն նետել այն ամենը, ինչ իրենց սովորեցրել են: Ծայրահեղ զրկանքների դիմաց պարգևը նոր ազատությունն է եղել և աներևակայելի ֆիզիկական կարողությունները:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի 

0 Comments

Իրանական ժամանակակից պոեզիա. վերլուծություն

Իմ կարծիքով իրանական ժամանակակից պոեզիան հիմնականում սիրո և այլ զգացմունքների մասին է: 

<<Վաղը եկել,

կանգնել է դիմացս՝

հարցնելով —

Ի՞նչ էիր ուզում:

Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝

հեռուներին մեխված,

հայացքս սպասող…>> Շահաբ Մողառաբին

Այս բանաստեղծության հեղինակը սիրահարված է, բայց նրա սիրելին նրան չի սիրում, իսկ նա փոխանակ առաջ շարժվի, շարունակ մտածում է իր անպատասխան սիրո մասին: 

<<Փողոցում

մեկը սուլելով մոտենում է

սենյակիս պատուհանին։

Սենյակի խավարում,

աչքս՝ ծխախոտիս կրակին,

մտածում եմ նրա մասին,

ով կարծում է՝ միայնակ է։

Փողոցում

մեկը սուլելով հեռանում է

սենյակիս պատուհանից։>> Ալիռեզա Ռոշան

Այս աշխարհում ոչ ոք մենակ չէ, ինչքան էլ որ նա համոզված է դրանում: Մարդն ինքն է իրեն մեկուսացնում աշխարհից, իսկ հետո տանջվում՝ թե մենակ է: 

<<Ի՜նչ անխելք են նրանք,

որ կարծում են՝

քո պատկերն եմ կախել պատից:

Չգիտեն՝

տանս պատերն եմ կախել պատկերիցդ:>> Շամս Լանգեռուդի

Երբեմն ամեն ինչ ավելի խորն ու ուժեղ է քան կարող է թվալ:

Հեղինակները կիսվում են իրենց զգացմունքներով, որպեսզի թեթևանան և իրենց օրինակի վրա, ինչու ոչ, մեր աչքերը բացեն: Կարդալով մենք գիտակցում ենք, որ միգուցե նույն իրավիճակում ենք, և կողքից նայելով այդ իրավիճակին, լուծումը ավելի պարզ ենք պատկերացնում: Վերջ ի վերջո գիտակցում ենք, որ մենակ չենք: 

 

Իրանական ժամանակակից պոեզիա

0 Comments

Քերականական առաջադրանքներ

1.Տրված քառյակներից գտնել որոշիչները.

Նորուզի սյուքը ալ վարդին լավ է,
Սիրահար զույգը թարմ մարգին լավ է.
Հերիք դարդ անես անցածի մասին –
Այսօրվա օրն է ամենից լավը:
Վշտի տան մեջ հավետ փակված տոկացողը մենք ենք, որ կանք,
Այրվող սրտից անվերջ հորդող արցունք – ցողը մենք ենք, որ կանք,
Տանջանքի մեջ մի փուշ բախտ երազողը մենք ենք, որ կանք,
Եվ այս դաժան, այս անողոք, բախտի զոհը մենք ենք, որ կանք:

 

2.Տրված քառյակներից գտնել հատկացուցիչները
Իմ մարմինը, հոգուս նման, սիրո վշտից խիստ հագեցավ,
Արնաշաղախ արտասուքս թարթիչներիս մարջան դարձավ,
Բաժանումի տառապանքից խանդի կրակն ահանգնացավ,
Հաստատ գիտեմ, դժոխքում է լոկ վիճակվում այսպիսի ցավ:
Գինուս կուժը դու կոտրեցիր, Աստված իմ,
Բախտիս դուռը դու փակեցիր, Աստված իմ,
Իմ ալ գինին դու թափեցիր Աստված իմ,
Ես եմ խմում` դու հարբեցիր, Աստված իմ:

 

 

Կետադրեք տրված նախադասությունները.

  • Դառը մտորումները բզկտում էին սպարապետի` ազգի ցավերով տառապող զգայուն հոգին։
  • Արսենը ամենևին չէր նկատում կնոջ` արտասուքով ողողված աչքերը։
  • Արևի շողերը ցրում էին թուխպի` բրդի քուլաներին նմանվող ծվենները։
  • Առավոտյան Անիի` դեպի արևմուտք նայող դարպասից դուրս եկավ մի հեծյալ։
  • Ձորալանջին հպարտ վեր էր խոյանում Թովմա առաքյալի` հնությունից մամռակալած վանքը։
  • Հայացքը չէր կտրում լեռների` տեգերի նման ցցված հրաբխային սուր կատարներից։

Հյուսիսային Բևեռը շուտով կհայտնվի… Լոնդոնում

Ընդհանրապես, մոլորակի բևեռների տեղաշարժումը գերանսովոր երևույթ չէ: Գիտնականների ընկերակցությունը ծանոթ է այդ միտումին այն պահից, երբ պարզվեց, որ Երկրագունդը կատարյալ կլոր չէ: Բացի այդ, մոլորակը փոքր ինչ տատանվում է տարածության մեջ, քանի որ պտտվում է իր առանցքի շուրջը: Սակայն Երկրի բնական տատանումները վերջին ժամանակներս գնալով ուժեղանում են: Այսպիսի եզրակացություններ են արել գիտնականները ստացված վերջին տվյալների հիման վրա: Հետազոտության մասին տեղեկությունը հայտնվեց Science Advances-ի վերջին համարում. հիմա գիտնականները համոզված են, որ տատանումների ուժգնացումը մարդկային գործունեության հետևանք է:


Հյուսիսային բևեռը դրեյֆում էր դեպի արևմուտք՝ կանադական Հուդզոնի ծոցի ուղղությամբ: Սակայն 2000թվից բևեռը սկսեց փոխել շարժման ուղղությունը և ուղևորվեց դեպի արևելք, ընդ որում՝ դրեյֆի արագությունը գերազանցում է ստանդարտը երկու անգամ:


Այժմ գիտական խմբակցությունը հավատացնում է, որ գործերի այդպիսի դրության համար պատասխանատու է զանգվածի տեղաբաշխման փոփոխությունը մոլորակի մակերևույթին:
Բայց ինչպե՞ս մոլորակի մասշտաբի հետ համեմատած այդքան փոքր մարդկային էակներին հաջողվեց այդպես էականորեն ներգործել ամբողջ մոլորակի զանգվածի վրա: Շատ պարզ. ջրի և ցամաքի վրայի սառույցի բալանսը գլոբալ տաքացման պատճառով խախտվում է: Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցային ծածլույթի արագ ապակայունացումը այստեղ նշանակալից դեր խաղաց: Համակարգչային մոդելը ցույց է տվել, որ Հնդկական օվկիանոսի և Կասպից ծովի ջրերի մակարդակի բարձրացումը հանգեցրել է Հյուսիսային բևեռի՝ անբնական ուղղությամբ շարժվելուն: 

Գիտնականների խումբը օգտագործել է գրավիտացիոն անոմալիաների մասին տվյալները, որոնք ստացվել էին Grace արբանյակի միջոցով: Այդ տեղեկատվությունը թույլ տվեց եզրակացություն անել, որ Երկրագնդի առանցքը հատկապես զգայուն է միջին լայնություններում ջրային զանգվածի փոփոխության նկատմամբ: Տագնապ է առաջացնում ոչ թե բևեռի շարժման փաստը, այլ նրա անտարակույս փոխադարձ կապը մոլորակի կլիմայի հետ: Գիտնականները անհանգստանում են, որ գործերի այդպիսի դրությունը կարող է հանգեցնել ամբողջ Ասիայի տարածքում լիակատար երաշտի: Եվ շատ հնարավոր է՝ մեր երեխաները կլսեն հեքիաթներ Սանտայի մասին, ով ապրում է Հյուսիսային բևեռում՝ Պեկինից ոչ հեռու:
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

 

0 Comments

Հետաքրքիր փաստեր Բայկոնուրի մասին և դրա հետ կապված գաղտնիքներ

Այստեղից մարդն առաջին անգամ ոտք կդնի տիեզերք և կնվաճի այն: Այս տեղը մինչ այժմ պահում է իր գաղտնիքներն ու առասպելները: 



Սև հովիվը
Ղազախերենից թարգմանած՝  Բայկոնուր նշանակում է հարուստ հովիտ: Այդպես է կոչվում այն տեղանքը, որտեղ տեղակայված էտիեզերակայանը: Այս ամայի վայրերում բնակվող հին քոչվոր ցեղերը ունեին հետաքրքիր լեգենդ սև հովվի մասին, ով մորթիներից հսկայական պարսատիկ էր սարքել, լցրել այն շիկացած քարերով և ուղտի ճարպով և նետում էր այդ քարերն իր իջևանատեղին մոտեցող թշնամիների վրա: 
Այդ տաք քարերն ու ճարպը ընկնելով խոցում էին թշնամուն, իսկ ողջ մնացածները սարսահար փախչում էին: Քարերի ընկած տեղերում երկար ժամանակ ոչինչ չէր աճում, և հողի վրա մնում էին սև խանձված հետքեր: Այս հովիտը քոչվորները համարում էին «երկրագնդի պորտ»: Մասնագետների կարծիքով այս լեգենդի տարիքը 10 դարից ավելի է: Իսկ այժմ տիեզերակայանի հսկայական «պարսատիկից» դուրս են թռչում բոլորովին այլ «թեժ քարեր»՝ արբանյակներ և հրթիռներ: Այսպես, հնադարյան լեգենդը գտավ իր արտացոլումը այժմեականության հայելիում: 
Մարզադշտ
Բայկոնուրը մարզադաշտ է: Այսպես էր նշված քողարկող լեգենդում: Շինարարությունը վարում էին խիստ գաղտնիության պայմաններում: Ոչ ոք չպիտի իմանար, թե ինչ է կառուցվում և ինչի համար: Բեռները ժամանում էին սովորական վագոններով, որոնք դատարկվում էին գիշերվա քողի տակ: Շինարարները համոզված էին, որ մարզադաշտ են կառուցում, շինարարության ավարտից հետո շատերը տարակուսում էին՝ մարզադաշտ ենք կառուցել, ապա ինչի՞ համար են մեդալներն ու շքանշանները:
Դժվարին պայմանների մասին, ինչպիսիք են կլիման, փոթորիկը, չորահողմը, սառնամանիքը, չենք խոսում: Սկզբում շինարարները ապրում էին գետնափոր տներում, հետզհետե կառուցվեցին բարաքներ: Ապագա տիեզերակայանի հարևանությամբ կառուցվեց այլ՝ կեղծ տիեզերակայան, նաև մի ամբողջ քաղաք-մուլյաժ՝ իր դպրոցներով, բնակելի տներով և այլ օբյեկտներով: 
Երջանկաբեր վայր
Բայկոնուրը Օդեսայի, Տրոիցե-Սերգյան Լաորի և Մոսկվայի հետ մեկտեղ Սերգեյ Կորոլյովը համարում էր երջանկաբեր վայր: Ապագա «գագարինյան» մեկնարկի համար փոսորակը փորելիս 35 մ խորության վրա հայտնաբերվեց նախնադարյան խարույկատեղ: Հնէաբանները պարզել են գտածոյի տարիքը՝ մ.թ.ա. 10-35 հազար տարի: Այս տեղեկությունը շատ ուրախացրեց Կորոլյովին, նա համարեց սա երջանկաբեր նշան. «Մենք կառուցում ենք կյանքի սահմանին: Եթե մեզանից առաջ այստեղ կյանք է եղել, ապա այս տեղանքը երջանկաբեր կլինի նաև մեզ համար»:
Գլխավոր կոնստրուկտորը այս հին խարույկից մի ածուխ էր վերցրել և պահում էր լուցկու տուփի մեջ:
Քաղքենի ազատախոհը
Եղե՞լ է սա արդյոք: Իհարկե՝ ոչ: Այս լրագրային առակը հայտնվեց մամուլում 70-ականներին և առաջացրեց բավականին լուրջ արձագանքը ընթերցողների, որոնք դա հալած յուղի տեղ էին ընդունել: Իբրև թե 1848թ.-ի «Московские губернские ведомости»-ն հայտնել է «Քաղքենի Նիկիֆոր Նիկիտինին լուսին թռչելու դավադիր խոսքերի համար աքսորել կիրգիզ- կայսացական տափաստանի Բայկոնուր գյուղ»: Այդպես է կատակել «Известие» -ի ընթերցող մի դնեպրոպետրովցի, ով 1974թվին վերցրել և խմբագրություն էր ուղարկել մի նամակ, որի մեջ զետեղել էր «Днепр вечерний» թերթից կտրածո: Ավելի ուշ, երբ մամուլում աղմուկ բարձրացավ, ընթերցողը խոստովանեց, որ ամեն ինչ հնարել է, որովհետև ուզում էր կատակել: Չի եղել ոչ մի քաղքենի, չի եղել ոչ մի աքսոր:
Դը Գոլը Բայկոնուրում 
1966 թ. հունիսի 25-ին Բայկոնուրից 45 կմ-ի վրա գտնվող Լենինսկ քաղաքը մեկ օրով, խստագույն գաղտնիութան նկատառումներից ելնելով, դարձավ Զոեզդոգրադ: Շտապ կարգի են բերվել գազոնները, մայթերը ծածկել են նոր ասֆալտով. պարզ էր, որ քաղաքում ինչ-որ կարևոր բանի էին պատրաստվում: Այսպես սկսվեց «Պալմա-1» գործողությունը՝ ԽՍՀՄ-ի հրթիռային հզորության հսկայական ներկայացում- ցուցադրումը: Հանդիսատեսն էր հենց ինքը՝ Ֆրանսիայի նախագահ գեներալ Դը Գոլը: Գործողությանը մասնակցում էին ՍՆՀԶ-ի (Ստրատեգիական նշանակության հրթիռային զորքեր) հրամանատարը և Բայկոնուրի բոլոր հրթիռային զորամասերը, նաև Խռուշչովը, Բրեժնևը, Կոսիգինը և մյուսները: Ցուցադրումը անցավ անթերի, Դը Գոլը տպավորված էր: 
Մարդու՝ տիեզերք հաջողված արձակումը սովետական հրթիռների նկատմամբ լուրջ հետաքրքրություն առաջացրեց արևմուտքի երկրներում: Որոշվեց, տեղեկատվության չարտոնված արտահոսքից խուսափելու համար արևմտյան ղեկավարների համար կազմակերպել դեպի տիեզերակայան «էքսկուրսիաների» շարք: Մինչ այժմ անհայտ է «Պալմա» կոդային անվանումով գործողությունների ստույգ թիվը, բայց հստակ հայտնի է, որ դրանք մի քանիսն են եղել:
 
Անհայտ ողբերգություն
Հոկտեմբերի 24-ը Բայկոնուրում լռության օր է: Դա հիշատակ է երկար թաքցված և այդ պատճառով քիչ հայտնի ողբերգության մասին: 1960 թվի հոկտեմբերին նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ տեղի ունեցավ աղետ: Էլեկտրատեխնիկակակն փորձարկում անցկացնելիս լցավորված հրթիռում հանկարծակի տեղի ունեցավ շարժիչի երկրորդ աստիճանի գործադրում: Հրդեհ բռնկվեց, որի արդյունքում ինչպես նայև վառելիքի գոլորշիներից թունավորումից զոհվեցին 76 զինծառայող և քաղաքացիական մասնագետներ:
Զոհվածների թվում էր ՍՆՀԶ-ի գլխավոր հրամանատարը՝ հրետանու մարշալ Մ. Ի. Նեդելինը: Ականատեսների խոսքերով, մարշալից, որ նստած էր փայտյա աթոռին՝ հրթիռից ոչ հեռու, միայն ստվերն էր մնացել և համազգեստի հալված կոճակը, որով էլ նրան ճանաչել են: Գլխավոր հրամանատարի մահը և աղետը թաքցրին: Զոհվածների հարազատներին տեղեկացրին միայն մի շաբաթ անց: Հատկապես հարցախույզների համար հորինեցին բենզինի տակառների վառվելու տարբերակը:
Լեգենդար արձակումներ
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, Երկրի առաջին արհեստական արբանյակը՝ հենց այն լեգենդար «Սպուտնիկ-1»-ը, Լուսին հասած առաջին սարքը՝ «Լունա-1», կառավարվող ուղեծրային առաջին նավը՝ Յուրի Գագարինի հետ, առաջին կինը՝ Վալենտինա Տերեշկովան, տիեզերքում: Բոլորը արձակվել են Բայկոնուր տիեզերակայանից: 
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի

5 օր Թբիլիսիում

Առջաին անգամ եղա Թբիլիսիում: Շատ տպավորված եմ: Լինելով մեր հարևան երկրի մայրաքաղաքում տեսա, թե ինչպես են վրացիները սիրում իրենց քաղաքը, չեն աղտոտում, պահպանել են հին Թբիլիսին և ամեն ինչ անում են տուրիզմը զարգացնելու համար: Մեզ Թբիլիսիում դիմավորեցին և ուղեկցեցին 98 դպրոցի աշակերտները: Նրանք բավականինհետաքրիր ծրագիր էին կազմել, կազմակերպել էին խաղ-վիկտորինաներ, էկո դաս, Գալակտիոն Տաբիձեի պոեզիայի երեկո, երաժշտական միջոցառումներ, սպորտային խաղեր, համերգներ, ներկայացում: Միասին շրջեցինք հին Թբիլիսիով, որը գրավիչ էր իր նեղ փողոցներով ու միջնադարյան ճարտարապետության ոճով: Այցելեցինք Թբիլիսիի ազգագրության բացօթյա թանգարան: Քայլելով թանգարանի <<փողոցներով>> պատկերացնում էինք մեզ հին Վրաստանում: Հետաքրքիր էր, թե ինչպես էին հնում վրաց տղամարդիկ չափում իրենց ուժը: Ով կբարձրացներ 136 կգ-անոց քարը և կնետեր այն ձիու վրայով, կստանար այդ ձին և իր ընտրությամբ համայնքի ամենագեղեցիկ աղջկան: Բայց ոչ ոք այդպես էլ չկարողացավ այդ քարը բարձրացնել: Միայն 2010 թ.-ին մի վրաց ծանրամարտիկ կարողացավ դա անել: 

Շատ զարմացա, երբ իմացա, որ հանրահայտ Imagine Dragons ռոք խումբը ելույթ է ունենալու Թբիլիսիում: 

Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Վրաստանի հետ:

 

Read More 0 Comments

Հովհաննավանք

Լուսանկարը անձնական ֆոտոալբոմից
Լուսանկարը անձնական ֆոտոալբոմից

Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Այն հոգևոր և մշակութային կենտրոն է։ Կառուցվել է 4-13-րդ դարերում: 

Հովհաննավանք տարբեր ժամանակներում ունեցել է ընդարձակ վարելահողեր, այգիներ, արոտավայրեր, ձիթհանք, ջրաղացներ ու գյուղեր։ Շինությունների պատերին կան 13-18-րդ դարերի հայերեն բազմաթիվ վիմագիր արձանագրություններ, որոնք վերաբերվում են վանքի կառուցումներին, վերանորոգումներին և նվիրատվություններին։ Հովհաննավանքը հայ գրչության նշանավոր կենտրոն է եղել, ունեցել հարուստ մատենադարան։

0 Comments

Չկա ազատություն առանց օրենքի

Շատերը ազատություն ասելով հասկանում են ամեն ինչ անելու հնարավորություն: Պետք չէ մոռանալ, որ քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի իրավունքները: Մարդիկ պետք է ազատ  ապրեն, այնպես, որ չոտնահարեն մյուսների իրավունքները, չէ որ բոլորի իրավունքները հավասար են:

<<Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում>> (1789թ., Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանում է որպես իրավունք <<անել այն ամենը ինչը չի վնասում ուրիշներին: Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից: Այդ սահմանները կարող են որոշել միայն օրենքով>>: Նույնը վերաբերվում է ժողովուրդներին, պետություններին: Պետությունները պետք է հաշվի առնեն, որ բոլորն էլ ունեն հավասար իրավունքներ, և պետք չէ մեկը մյուսի հանդեպ իրեն առավել զգա կամ նվաստացնի միայն այն պատճառով, որ թույլ է: Հակառակը, եթե ոչ ոք շահի հետևից չընկնի, ապա պետությունները, նաև մարդիկ, իրար օգնելով առաջ կգնան: 

 

0 Comments

Ես՝ <<Գրադարանի աղջիկ>> մրցանակակիր

Այս տարի արժանացա «Գրադարանի աղջիկ» մրցանակի: Նոր տարվա յուրահատուկ նվեր է: Ամիսներ առաջ էլ դարձա ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա պարգևի մրցանակակիր։ Եվ հենց գրադարանային աշխատանքերիս շնորհիվ էր, որ այդ մրցանակի թեկնածու առաջադրվեցի։ Երբ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր առաջին անգամ գրադարան այցելեցի դասագրքեր վերցնելու համար, և ցանկություն առաջացավ լինել այն սովորողներից մեկը, ովքեր դասերից հետո գրադարանում ընթերցում են: Ադպես էլ եղավ։ Հետագայում դարձա գրադարանի սովորող-աշխատողներից մեկը: Կատալոգավորում էի անգլերեն գրքերը ըստ ժանրերի, հետո սկսեցի սկանավորել գրքերը, կազմակերպում էինք գրքերի շուրջ քննարկումներ, հանդիպումներ ժամանակակից գրողների հետ, ընթերցանություն կրտսեր սովորողների հետ, ռեպորտաժներ գրադարանից, և այլն: Հետո մեր շրջանավարտ Մերի Թելունցից ստացանք հրավեր Ֆրանսիական համալսարանի ուսանողների համար կազմակերպել դասագրքերի թվայնացման դասընթաց։ Դա էլ մեր փորձի փոխանցումն էր։

Հավատացած եղեք, որ կրթահամալիրի գրադարանային աշխատանքը շատ է տարբերվում այն մութ, գորշ գրադարաններից, որոնք երբևէ տեսել եք։ Այստեղ խրախուսում են ըթերցանությունը, միջավայրն անընդհատ փոխվում է, նորացվում, որ ընթերցողն իրեն լավ զգա։

Շնորհակալ եմ մեր կրթահամալիրին, որ սովորողներին ինքնադրսևորվելու հնարավորություն է ընձեռում և գնահատում է մեր արած քայլերը: Շնորհակալ եմ նաև ուսուցիչներիս ինձ օգնելու և առաջադրելու համար: Շնորհավորում եմ բոլորին գալիք Նոր տարվա առիթով, թող նորանոր ձեռքբերումների տարի լինի մեզ համար։

 

Տես նաև՝ <<Ես ու գրադարանը>>:

0 Comments

Ուսումնական նոյեմբեր հայոց լեզու-գրականությունից

Նոյեմբերի 6-11

Առաջարկում եմ կարդալ
Քեթրին Մենսֆիլդ «Երանություն»
Սինյիտիրո Նակամուրա «Դղյակ տանող ճանապարհը»
«Իսահակյանի արձակը» -քննարկում: «Երջանկության իմաստը»,«Անհաղթ խալիֆան» և «Շիդհարը»

Կաարդալ, կարծիք-վերլուծություն գրել, հիմնավորոլ ասելիքը:

Նախագիծ «Մուշեղ Գալշոյան»

«Սպասում», «Մամփրե արքան»,«Դավոն»

Դիտե՛ք  «Մուշեղ Գալշոյան»  «Մուշեղ Գալշոյան» ֆիլմը, գրավոր վերապատմե՛ք:

Ունկնդրե՛ք «Դավոն» հեղինակի ընթերցմամբ: Փորձե՛ք հատվածներ կարդալ և ձայնագրել:

  • Ի՞նչ ես կարծում՝ «Կանչը» ինչի՞ մասին է, ինչո՞ւ ես այդպես կարծում:
  • Պատմվածքը, քո կարծիքով, ինչո՞ւ է «Կանչը» վերնագրված, խոսքը ի՞նչ կանչի մասին է:
  • Դո՛ւրս բեր պատմվածքի քեզ հատկապես դուր եկած հատվածները և բարձրաձայն կարդա՛ դասարանում:
  • Ծանոթացե՛ք  Մուշեղ Գալշոյան գրողին, ընտրե՛ք որևէ պատմվածք, կարդացե՛ք:
  • Կարդացած պատմվածքը բանավոր ներկայացրե՛ք դասարանում:
  • Փորձե՛ք վերլուծել պատմվածքը: Դժվարանալու դեպքում՝ գրավո՛ր վերապատմեք:

Ուսումնական ճամփորդություն Մուշեղ Գալշոյանի թանգարան-հուշահամալիր:

<<Կանչը>> վերլուծություն

https://siranush.jimdo.com/2017/11/12/%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80/

 

Նոյեմբերի  13-18

«Ճանաչենք մեր մեծերին»
Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությունը
Ծանոթացեք մեդիափաթեթին, կարդացեք, ընտրեք մեկ նյութ, գրավոր վերապատմեք:
Մխիթարյան միաբանության կայքից փոքրիկ թարգմանություն արեք:

Մխիթարյան կաթոլիկ միաբանության հիմնադիրը: Գիտնականը, կրոնական և հանրային գործիչը:

Մխիթարյանների դերը հայ մշակույթում:

Մխիթար Սեբաստացի- աշխատությունները

Սեբաստացի «Բառգիրք հայկազյան լեզվի»

«Բազմավեպ»

Ղևոնդ Ալիշան «Բազմավեպ»

Սեբաստացու կյանքն ու գործունեությունը, աշխատությունները. կարդալ, մեկնաբանել, արտահայտել կարծիք, ֆիլմեր, լրացուցիչ հետազոտական աշխատանք:

Ուսումնական պարապմունքների ժամանակ արվող աշխատանք
Սովորողի ընտրությամբ արվող լրացուցիչ ուսումնական աշխատանք

https://siranush.jimdo.com/2014/11/06/%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/

 

https://siranush.jimdo.com/2017/11/17/%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%AB%D5%BD%D5%AB%D5%B6-%D5%A7-%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AC-%D5%B4%D5%AD%D5%AB%D5%A9%D5%A1%D6%80-%D5%BD%D5%A5%D5%A2%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%AB%D5%B6/

 

 

Նոյեմբերի 20-25

Դանիել Վարուժան

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի արտացոլքը:

Մովսես Խորենացու «Վահագն»-ի և «Ձոն»-ի ինքնատիպ ոճավորումը:

«Եղեգան փող»-ի պատկերը, արտահայտչականությունը:

Հովվերգական սրտառուչ պատկերների պոեզիան. «Հացին երգը» :

Խուլիո Կորտասար «Փոքրիկ դրախտ»   պատմվածքը:

Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է:
Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը:

Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»:
Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Նոյեմբերի 25 — 02-12

Լեզու և խոսքի մշակույթ

Գործնական աշխատանք

Բառակազմություն և բառագիտություն:

Իմաստաբանություն:  Համանուններ և հարանուններ:

Բառագործածության սխալներ

Հետազոտական աշխատանք

Հոմանիշները, համեմատությունները Վարուժանի ստեղծագործություններում։

Նամականու ձևի օգտագործումը Վարուժանի ստեղծագործություններում:

0 Comments

Ուսումնական հոկտեմբեր հայոց լեզու-գրականությունից

Գրիգոր Զոհրապ

Ստեղծագործությունները 1. 2. 3.

Պատմվածք և նովել:

«Ճիտին պարտքը» իբրև նորավեպ-դրամա և նորավեպ- դիմանկար:

Հուսեփ աղայի դրաման: Կարիքի և զոհի կոնֆլիկտը:

Համեմատությունն իբրև ոճական հնարանք:

Իրականության և երազանքի հակադրությունը:

«Այինկա»

Այինկաճիների պայքարի նկարագիրը

Բնանկարը նորավեպում: Բնության  լույսն ու ստվերն իբրև հերոսների   տրամադրության  թարգմաններ:

Երկխոսությունը նովելում:

Համեմատությունները:

«Զաբուղոն»

Մեծ սիրո գաղափարը:

Վրեժի և սիրո կոնֆլիկտի խաղաղ լուծումը:

«Մեծագին ադամանդի» կանացի հոգեբանության գեղարվեստական   մարմնավորումը:

Հետազոտական աշխատանք

Նովելների ավարտը. գրողին հաջողվե՞լ է  հիմնավորել նմանօրինակ ավարտը:

Ինչպիսի՞  ավարտ էիք  գուշակում:

Ինչպիսի՞ ավարտ կգրեիք:

Զոհրապի գրած ավարտները ամենևին տարօրինակ չէի ինձ համար: Այդ երեք պատմվածքներում էլ հեղինակ արտահայտում է իրական կյանքի դաժանությունը՝ փող, դավաճանություն, սեր, անպատասխանատվություն: Հերթական անգամ շեշտվում էր, որ ոչ ոքի վստահել պետք չէ, և որ մարդ հաճախ խոցվում է իր ամենամոտիկ մարդկանց կողմից: 

Ես իհարկե կուզենայի, որ բոլոր իրավիճակներն էլ լավ ավարտվեին՝ Հուսեփ աղան երկար փնտրելուց հետո աշխատանք գտներ, Զաբուղոն գտներ նոր տուն, որտեղ կարող էր վերադառնալ, իսկ Հակոբոսը չսպաներ իր եղբորը, այլ ամեն հարց լուծվեր բանակցությունների միջոցով: Բոլոր մարդիկ էլ արժանի են երջանկության: 

 

Անհատական աշխատանք

Պատմվածք և նովել:

Ակսել Բակունց

Կենսագրական տեղեկություններ, հետաքրքիր փաստեր:

Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց' անզիջում, շիտակ ու աննահանջ:

Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը:

- Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած' գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա:

Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր:

- Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:

 

«Միրհավ» պատմվածքը:

Բնութագրել Սոնային և Դիլանին:

«Ալպիական մանուշակ» պատմվածքը:

Բնանկարի գեղանկարչական երանգները ( Կաքավաբերդ, Բասուտա գետ, ատամնաձև պարիսպներ, ծաղիկներ, ամպ, երդիկ, ծուխ, աքլորի կանչ):

Մանուշակ-նկարիչ, մանուշակ-հնագետ, մանուշակ-գեղջկուհիզուգահեռները:

Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էրերկրորդը՝նկարիչիսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում տրորելով բոլործաղիկներն ու խոտը և ի վերջո գտավ Բակուր իշխանի դամբանը: Այդ ժամանակ երրորդ ձիավորը պատմեց մի գյուղացու, թե ինչպես էհնագետը գանձեր գտել: Գյուղացին  հիշեց թենա ինչքան է նստել այդ քարինբայց չի իմացել որ այդտեղ հարստություն կաՆա մտածումէր որ եթե այդ հարստությունը իրենը լիներնա շատ կովեր կարող էր գնելՆկարիչըհնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետոնկարեց նաև պարսպի մի հատված ուպարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։

Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։Մինչ կինը թեյ էր պատրաստում նրանց համարնկարիչը հիշեց մի կնոջորն այնքան նմանէր այս կնոջը և իր տետրի մեջ նկարեց նրան: Կնոջ տղան տեսավ այդ նկարը և շատ հավանեց: Նա նվեր ստացավ դատարկ փայլուն տուփեր, որոնց մեջ ուտելիք էր և մի արծաթե դրամ:

Երբ կնոջ ամուսինը հնձելուց հոգնած վերադարձավ, տղան նրան իր նվերները ցույց տվեց և ուրախ պատմեց, թե ինչպես անծանոթ նկարիչը նկարեց իր մորը: Ամուսինը շատ բարկացավ և խանդից մահակով զարկեց կնոջ մեջքին: 

Հեղինակը շատ լավ նկարագրել էր Կաքավաբերդի բնությունը: Միայն վերջը շատ դաժան էր:

Ես համաձայն չեմ կնոջ ամուսնու հետ, որովհետև պետք չէր խանդել ոչ մեկին: Ճիշտ է նա իրեն վատ զգաց, որ այդ ամենը չի կարող տալ իր կնոջն ու երեխային, բայց դա իրավունք չէր տալիս նրան այդպես վարվելու: Հակառակը նա դրանից պետք է նեղվեր և փորձեր ավելին անել իր ընտանիքի համար: Նա հնագետ չէր և չԷր կարող որևէ գանձ գտնել: Բացի այդ ինչ կարիք կար կնոջը խփելու, եթե նա հյուրընկալել էր հյուրերին և թեյ հյուրասիրել: Նա նույնիսկ չիգիտեր, որ իրեն նկարել էին: 

 Հետաքրքիր էր հնագետի և նկարչի կերպարները: Յուրաքանչյուրը իր յուրահատկությունը ուներ...

 

«Խոնարհ աղջիկը» պատմվածքը:

Խոսքի պատկերավորման միջոցները՝ մակդիր, համեմատություն,…. Բակունցի ստեղծագործություններում:

Բառակազմություն և բառագիտություն:

Իմաստաբանություն:  Հոմանիշ և հականիշ բառեր:

Հանձնարարություն

Հոմանիշները, խոսքի պատկերավորման միջոցները  Բակունցի ստեղծագործություններում։

 

Լեզվաբանական գիտելիքներ

Բառարանագրություն -2 ժամ

Բառարաններ կազմելու սկզբունքները, տեսակները:

Բանասիրական և հանրագիտական բառարաններ:

Անհատական աշխատանք

Բառարաններից օգտվո՞ւմ եք

Այո:

 

Ո՞ր տեսակի բառարաններից եք օգտվում

Օգտվում եմ բացատրական, թարգմանական և ուղղագրական բառարաններից:

 

Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը

անձուկ-նեղ

 

Բառարանային հետազոտական աշխատանք

Բացատրական և  հոմանիշների բառարանից (իրենց բացատրություններով)  առանձացրեք տասը բառ, որոնք երբևէ չէիք լսել:

Ռամիկ- գյուղացի, անառիկ-անմատչելի, անողոք-անհաշտ, ստուգություն-ճշգրտություն, աբուռ-ամոթ, ալեխռով-ալեկոծ, թանթ-թիթեղ, պալար-ուռուցք, նաչար-անճար, ողոք-աղերս

 

Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող  անձնանունների բացատրությունները( 10-15 անուն):

Սաթենիկ- կազմված է -ենիկ մասնիկով և սաթ բառից

Նորայր- կազմված է նոր և այր՝ տղամարդ բառերից

Վիկտորիա- նշանակում է հաղթություն

Աննա-շնորհ, գթություն

Տիգրան-պարսկական անուն

Գագիկ-Գագ անվան փաղաքշական ձևը

Գոհար-ակունք

Կարեն-իրանական անուն

Ռոզա-վարդ

Արամ-Խալդիների թագավորի անունը, նշանակում է հանգիստ

 

Իմաստաբանություն

Հոմանիշ և հականիշ բառեր: Նույնարմատ և տարարմատ հականիշ բառեր: Համանուններ և հարանուններ:

Բառագործածության սխալներ:

Անհատական  ամփոփիչ աշխատանք

1.Օտարաբանությունները և բառագործածության սխալները.  մամուլ, հեռուստատեսություն

հետազոտական, թարգմանական աշխատանք

տեղեկատվություն

նյութերի խմբավորում-դասակարգում

Թարգմանություններ՝

https://siranush.jimdo.com/2017/10/15/%D5%B6%D5%A5%D5%B5%D6%80%D5%B8%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BD%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-8-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D5%B8%D6%82%D6%80%D5%A4%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A9%D5%A5-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%A8%D5%B6%D5%A4%D5%B4%D5%AB%D5%B7%D5%BF-%D5%A5%D6%80%D5%BB%D5%A1%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%AC%D5%AB%D5%B6%D5%A5%D5%BD/

https://siranush.jimdo.com/2017/11/05/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC%D5%A1-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB-8-%D6%84%D5%A1%D5%B2%D5%BE%D5%A1%D6%81%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

0 Comments

Ուսումնական սեպտեմբեր հայոց լեզու-գրականությունից

1.Հայ գրականության և հայոց լեզվի քերականության առանձնահատկությունները։

Լեզվաբանություն, դրա բաժինները, հայոց լեզվի մասին նախնական տեղեկություններ։

Հայ գրականության զարգացման փուլերը

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց՝ Հայկական լեռնաշխարհում: Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և առանձին՝ ինքնուրույն ճյուղ է: Նախամաշտոցյան շրջանում մշակվել է բանավոր խոսքում, բանահյուսության մեջ, պաշտամունքային արարողությունների, իսկ քրիստոնեության ընդունումից հետո՝ նաև քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդվել է V դարի սկզբից՝ հայոց գրերի գյուտից անմիջապես հետո: 

Հայերենի զարգացման գրավոր փուլն ընդունված է բաժանել 3 շրջանի՝ հին հայերեն՝ գրաբար (V–XI դարեր), միջին հայերեն (XII–XVI դարեր), նոր հայերեն՝ աշխարհաբար (XVII դարից մինչև մեր օրերը):

 

Խորենացի «Հայոց պատմություն»

 Հայ հին վիպաշխարհ

 Բանահյուսության նմուշներ. լրացուցիչ տեղեկություններ և վերլուծություններ։

Արտաշես և Սաթենիկ https://siranush.jimdo.com/2016/11/23/%D5%BD%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B6%D5%AB%D5%AF-%D5%A9%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B0%D5%AB/ 

 

2.Հնչյունաբանություն։ Հայերենի հնչյուններն ու տառերը։ Ձայնավոր և բաղաձայն հնչյուններ։ Բաղաձայնների տեսակները, ուղղագրությունն ու ուղղախոսությունը։ Բացառություններ:

Բաղաձայնների դասակարգումն ըստ ձայնի և աղմուկի պարունակության

  • Ձայնեղ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում աղմուկի հետ զգալի է նաև ձայնի առկայությունը։ Հայերենի բաղաձայններից ձայնեղ են բ, գ, դ, ձ, ջ, վ, զ, ժ, ղ հնչյունները։
  • Խուլ բաղաձայնների կազմավորմանը ձայնալարերը գրեթե չեն մասնակցում, այդ պատճառով էլ նրանցում առկա է միայն աղմուկը։

Խուլ բաղաձայնները լինում են պարզ և շնչեղ, վերջիններս կազմված են աղմուկից ու հ հագագից։ Պարզ խուլեր են պ, կ, տ, ծ, ճ, ֆ, ս, խ, շ, հ հնչյունները, շնչեղ խուլեր՝ փ, ք, թ, ց, չ հնչյունները։

  • Ձայնորդ բաղաձայնների կազմավորմանն ակտիվորեն մասնակցում են ձայնալարերը, և նրանցում ձայնի առկայությունը աղմուկի համեմատությամբ ավելի զգալի է, քան ձայնեղ բաղաձայնների դեպքում։ Ժամանակակից հայերենի ձայնորդներն են լ, ր, ռ, մ, ն, յ հնչյունները, որոնք ներկայումս վանկարար արժեք չունեն։

Ձայնավորների տեսակներն ըստ լեզվի գրաված դիրքի

Առաջնալեզվային ձայնավորներ

Առաջնային շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն իր ողջ զանգվածով մղվում է առաջ, լեզվի ծայրը կպչում է ստորին ատամնաշարին և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր միջին մասով, ընդ որում բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ այն վերածելով առաջնային և ետին խոռոչների՝ այս դեպքում առաջնային փոքրացումով։

Հայերենում առաջնային շարքի են գրական հայերենի է (ե), ի ձայնավորները։

Ետնալեզվային ձայնավորներ

Ետին շարքի ձայնավորների արտաբերման ժամանակ լեզուն ամբողջությամբ ետ է մղվում, լեզվի ծայրը հեռանում է ստորին ատամնաշարից, և դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում լեզվամեջքն իր ետևի մասով։ Այս դեպքում էլ բարձրացող մասն ինչ-որ չափով սահմանագծում է բերանային արձագանքարանը՝ առաջնային խոռոչի մեծացումով (ետնայինի փոքրացումով)։

Հայերենում ետնալեզվային ձայնավորներ են ա, օ, ու հնչյունները։

Միջնալեզվային ձայնավորներ

Միջին շարքի ձայնավորների արտասանության ժամանակ լեզուն մի տեսակ միջին դիրք է բռնում առաջնային ու ետին շարքերի հանդեպ, և լեզվամեջքը դեպի քիմքը տարբեր աստիճանի բարձրացումներ է ունենում հարթությամբ։

Հայերենի ձայնավորներից միջնալեզվային է ը հնչյունը։

Աղբյուրը՝ Վիքիպեդիա

 

  1. «Սասնա ծռեր»
  2. Բաղաձայնների ուղղագրությունն ու ուղղախոսությունը։

Մի շարք բառերում ր-ից, մ-ից և ձայնավորներից հետո լսվող փ-ն գրվում է բ տառով:

Մի շարք բառերում ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով:

Մի շարք բառերում  ր-ից, ն-ից և ձայնավորներից հետո լսվող թ հնչյունը գրվում է դ տառով:

Ր-ից և ղ-ից հետո լսվող ց հնչյունը գրվում ձ տառով: 

Ձայնավորից հետ ց հնչյունը գրվում է ձ տառով միայն օձ բառում և նրանից կազմված բառերում:

Մի շարք բառերում ր-ից հետո լսվող չ հնչյունը գրվում է ջ տառով:

Նավթ, ավտո, հարավ և դրանցով կազմված բառերում լսվող ֆ հնչյունը գրվում է վ տառով: Մնացած բոլոր դեպքերում բաղաձայնների գրությունն ու արտասանությունը համապատասխանում են իրար:

 

Երկհնչյուն. երկհնչյունների ուղղագրությունն ու ուղղախոսությունը

 

Երկհնչյունների ուղղագրություն. ույ, յու

Յու երկհնչյուն կա հետևյալ բառերում՝ հնչյուն, բյուր, հյուր, արդյունք, ձյութ, ալյուր, թյուր (սխալ), սյուն, աղյուս, առյուծ, ձյուն, աղբյուր և այլն:

Հետևյալ բառերում՝ համբույր չարագույժ ընկույզ, կա ոչ թե յու, այլ ույ երկհնչյուն:

Որոշ արմատներում ույ-ը հնչյունափոխվում է՝ վերածվելով ու պարզ ձայնավորի, ուստի այդ բառերում երկհնչյուն չի լինում, ինչպես՝

Օրինակ

 բույժ-բուժել, գույժ-գուժկան, գույն-գունավոր, թույն-թունավոր և այլն:

Հաճախ նման հնչյունափոխություն է տեղի ունենում ույթ ածանցում՝

Օրինակ

մշակույթ-մշակութային, շահույթ-շահութաբեր և այլն:

Ձայն նշանակող որոշ բառեր յ-ով գոյական են, առանց յ-ի՝ ածական, ինչպես՝ առվի կարկաչյունը-գոյական, կարկաչունառվակ-ածական:

 

Երկհնչյունների ուղղագրություն. յա-իա-եա

Յա երկհնչյունը գրվում է իա հետևյալ դեպքերում՝

մի շարք (հատկապես փոխառյալ) բառերում` ալելուիա, ակացիա, բամիա, գիմնազիա, դաստիարակ, զինկոմիսարիատ, էներգիա, էքսկուրսիա, իշիաս, խավիար, կրիա, հեքիաթ, միլիարդ, մումիա, սերիա, սիմֆոնիա, Սիսիան, սոցիալական, փասիան, քիմիա, օլիմպիադա, օվկիանոս և այլն,

տեղանուններում՝ Անգլիա, Ֆրանսիա, Վիտորիա ջրվեժ, Կիլիկիա և այլն,

արական անձնանուններում՝ Անանիա, Եղիա, Բենիամին և այլն,

իգական միայն Մարիամ անունում. իգական մյուս անունները գրվում են յա-ով:

Յա երկհնչյունը գրվում է եա հետևյալ բառերում՝ Անդրեաս, իդեալ, հրեա, սեանս:

 

Երկհնչյունների ուղղագրություն. յո-իո-եո:

Յո երկհնչյունը գրվում է՝

յո հետևյալ բառերում՝ արդյոք ընտանյոք և այլն,

եո հետևյալ բառերում՝ լեգեոն, ամեոբա,Նապոլեոն, թեորեմ, ակորդեոն, Թեոդոսիա, պանթեոն, քամելեոն, Լեոնարդո  և այլն,

իո հետևյալ բառերում՝ ամբիոն,ռադիո, հետիոտն, ափիոն, Բյուզանդիոն, բրաբիոն գիլիոտին, Դիոգենես, մարմարիոն, միլիոն, մեդալիոն, Սրապիոն, տրիլիոն, Տոկիո, տրիլիոն, չեմպիոն, օրիորդ և այլն. իո է գրվում նաևՎիոլետա բառում:

Անհրաժեշտ է հիշել նաև հիերոգլիֆ, ֆելիետոն բառերի գրությունը:

Եվ-ի ուղղագրությունը։ Գործնական աշխատանքներ ուղղագրության շուրջ։

Եվ-և-ի ուղղագրություն:

Հայերենում յէվ հնչյունակապակցությունը լսվելիս սովորաբար գրվում է և:

Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը՝

բառասկզբում գրվում է եվ, եթե՝ ա. բառը գրվում է մեծատառով՝ Եվա, Եվրոպա, բ. բառը կազմվել է այդպիսի հատուկ անունից՝ եվրոպական.  այս գրությունը պահպանվում է նաև բառամիջում՝ համաեվրոպական,

բառամիջում գրվում է եվ, եթե ե-ին հաջորդող վ-ն առանձին արմատի սկզբնատառ է՝ տարեվերջ, գինեվաճառ և այլն:

 

  1. Կրկնակ բաղաձայնների ուղղագրությունը:

Կրկնակ բաղաձայնների ուղղագրություն:

Մի քանի արմատներ կրկնակ բաղաձայն ունեն՝ 

կրկնակ ր՝ անդորր, բերրի, մրրիկ, տարր,

կրկնակ ն՝ Աննա, տոննա, ֆինն, Վիեննա, ինն,

կրկնակ լ՝ Աքիլլես, բալլադ, Էլլադա, Օթելլո,  

այլ բաղաձայններ՝ աբբա, Բուդդա, կտտանք, Րաֆֆի, կեցցե՛  և այլն: 

Կրկնակ բաղաձայն ունեն բնաձայնական բառերը՝

Օրինակ

տզզալ, ֆշշալ:

 Կրկնակ բաղաձայն է առաջանում հետևյալ դեպքերում՝

բաղադրյալ բառերում, որոնց բաղադրիչներից մեկն ավարտվում, և հաջորդն սկսվում է նույն բաղաձայնով՝

Օրինակ

երեսսրբիչ, այբբենարան,երկկենցաղ,

հնչյունափոխության արդյունքում՝

Օրինակ

ուղղություն, պտտահողմ,

ն-ով ավարտվող բառերի՝ ներ վերջավորությամբ հոգնակիի, ս, դ, ն հնչյուններով ավարտվող բառերի՝  ս, դ, ն հոդեր ստանալու դեպքերում՝

Օրինակ

սեղաններ, պատճեններ, ուսս, լյարդդ, տոնն:

 

Բառերի տեսակներն ըստ կազմության՝ պարզ և բաղադրյալ (բարդ, ածանցավոր և բարդածանցավոր), ուղղագրությունը (բառերի միասին, անջատ և գծիկով գրություն)։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը։

  1. Ինքնաստուգում-շտեմարանային հետազոտական աշխատանք- դուրս գրել «Սասնա ծռեր» վիպերգին վերաբերող հարցադրումները:
  2. Միջնադարյան գրականություն

Սոցիալական քնարերգություն. Ֆրիկ: Առակագրություն. Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի:

Հայրեններ. Նահապետ Քուչակ։

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը:

Հոգնակի թվի կազմությունը. Օրինաչափություններ և բացառություններ:

Շտեմարանային աշխատանք:

Ինքնաստուգում 1:

Ուսումնական սեպտեմբեր

Լրացուցիչ հետազոտական աշխատանք, ռեֆերատ կամ վերլուծություն հայ հին և միջնադարյան գրականությունից, բանահյուսությունից, «Սասնա ծռեր» վիպերգից (առասպելաբանություն, դիցաբանություն, գրերի գյուտ՝ Մաշտոց, Ագաթանգեղոս, Բուզանդ, Եղիշե, Ղազար Փարպեցի,  Խորենացի, Գոշ, Այգեկցի,  Նարեկացի, Ֆրիկ, Քուչակ, Սայաթ-Նովա)։

Ագաթանգեղոս՝

 https://www.dropbox.com/s/foupoq11u4xbkz3/%D4%B1%D5%A3%D5%A1%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A5%D5%B2%D5%B8%D5%BD.pptx?raw=1

Փավստոս Բուզանդ՝  https://www.dropbox.com/s/h7zd28ar3l5xn4y/%D5%93%D5%A1%D5%BE%D5%BD%D5%BF%D5%B8%D5%BD%20%D4%B2%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4%20_%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7.pptx?raw=1

 

Սեպտեմբերը գնահատվելու է այս  աշխատանքների արդյունքով:

0 Comments

Ինչպիսին է եղել Մխիթար Սեբաստացին

Մխիթար Սեբաստացին ընթերցասեր մարդ է եղել, շատ է սիրել գիրք կարդալ: Նա գրքին շատ յուրահատուկ էր վերաբերվում: Գիրք էր կարդում ոչ թե պարապության ժամանակ, երբ գործ չկար անելու, ինչպես շատերը: Ամեն միտք և գաղափար կարդալիս խորհում էր դրա մասին և առանց հասկանալու առաջ չէր անցնում: Երբ Մխիթար Սեբաստացին լավ արտահայտության կամ նախադասության էր հանդիպում, անպայման հիշում էր կամ գրում թղթի վրա և օգտագործում իր հռետորախոսությունների ժամանակ: Գիրքը ձեռքից բաց չէր թողնում մինչև ավարտելը: Լավ էր վերաբերում իր բոլոր գրքերին, ուներ մեծ գրադարան, մի գիրքը կարդում էր մի քանի անգամ և ամեն անգամ յուրովի հասկանում իմաստը: Նա կարդում էր ոչ միայն իր սենյակում, այլ նաև այգիներում և պարտեզներում: Ճանապարհորդելու ճամանակ ոչ մի առարկա  չէր վերցնում, վերցնում էր գիրքը: Օրեր են եղել, երբ հաց չի կերել, չի քնել մինչև գիրքը ավարտելը: 

Մխիթար Սեբաստացին հակառակորդի դեմ գործածում էր համբերություն, լռություն և համարում էր, որ դա ավելի զորեղ ձև է, քան արդարացնող, շատախոս պատասխանները։ Նա իր հանդեպ խիստ էր, բայց ուրիշների հանդեմ մեծահոգի։ Նա շատ խորհագետ էր, անկեղծ, բարեշնորհ, քաղցրահամբույր․․․

Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, մեծ ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ լինեն, չկռվեն և միշտ համերաշխ լինեն: Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Նա շատ էր սիրում երեխաներին, դասավանդում էր դպրոցներում: Մխիթար Սեբաստացին ցանկանում էր ուսուցանել, որ աշակերտները լինեն ազնիվ, վատը լավից տարբերեն: Նա ուզում էր, որ տղաները հասկանան, թե ինչ են ուզում կյանքից, ով են իրականում, ինչ կարող են դառնալ, կկարողանան, թե ոչ: Նա շատ հետաքրքիր խոսք ուներ, աշակերտները նրան մեծ ուշադրությամբ լսում էին: Առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրել ճիշտը, ուսուցանում էր նրանց հռետորություն, աստվածաբանություն, իմաստասիրություն:

Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ներում էր մարդկանց, բայց կրկին չէր հանդուրժում նման արարք: 

 

 Աղբյուրներ՝

 Յովհաննէս Թորոսեան, «Վարք Մխիթարայ Աբբայի Սեբաստիոյ», Վենետիկ, Մխիթարեան տպարան, 1932թ. , էջ 73-74, 316-320

Հայկական սովետական հանրագիտարան, Երևան 1981թ., հատոր 7, էջ 633

Մուշեղ Գալշոյան <<Կանչը>>. վերլուծություն

Մուշեղ Գալշոյանի <<Կանչը>> պատմվածքը իմ մեջ միացրեց տարբեր մտորումներ՝ մանկության առաջին սիրո, կորցրած հայրենիքի, ընտանեկան մթնոլորտի, կարոտի, հավատարմության մասին: Պատմվածքը Զորոի մասին է, կոտորածներից փրկված Զորոյի մասին: Զորոյի հոգում մշտապես մնացել էր իր մանկության հիշողությունը հարազատ գյուղի և Ալեին տեսնելու մասին: Նա այդ առավոտ հասկացել էր, որ Ալեն միայն իրենն է, սակայն նույն երեկո նա ամեն ինչ կորցրեց, և հայրենիքը, և Ալեին: Դա արևի խավարում էր Զորոյի համար: Մեկ էլ տեսավ Ալեին հիսունհինգ տարի հետո: Զորոն ամուսնացնում էի իր կրտսեր որդուն և ուզում էր անպայման Արարատյան դաշտի գինի բերել հարսանիքի համար: Ոչ մի գյուղի գինի նա չէր հավանում: Վերջապես նրանք անցան մի գյուղի մոտով, ուր Զորոն ուզում էր անպայման մտնել: Այնտեղ կային բազմաթիվ գյուղացիներ, ովքեր առաջարկում էին գինի, բայց Զորոն մոտեցավ մի լուռ կանգնած տղամարդու: Երբ գնացին այդ մարդու տուն գինին փորձելու, Զորոն տեսավ մի պառավ կնոջ: Երբ Զորոն իմացավ, թե նա էրգրացի է և իրենց գյուղից է , ուշադիր նայեց նրան և հասկացավ որ այդ պառավը իր Ալեն է: <<Հոգնած ու տխուր էին պառավի աչքերը, բայց խորքում չարաճճի ժպիտի մարմրող կայծեր կային>>: Այդ օրվանից երբ նրանք վերադարձան տուն, ծերունու հոգին անհանգիստ էր, անընդհատ մտածում էր Ալեի մասին ու անդադար կանչում. <<-Ալե՜ե… Ալե իմ հոգին, Ալեեե՜ե…>>:

Կորցրած հայրենիքի կարոտը, կորցրած առաջին մանկական սիրո կարոտը բերեցին Զորոյին այն մտքի՝ բաժանվել ընտանիքից և բերել Ալեին իր մոտ, իսկ եթե չգա՝ փախցնել: Այդպես էլ արեց, գնաց Ալեենց գյուղ և հանդիպեց նրան: <<Ալեի գերդաստանն, իրոք, ուրախ էր, իսկ  որդիները՝ ոգևորված: Գինին տանելու օրը տանը չէին>>: Տղաները շատ էին ոգևորված իրենց մոր ազգակցին տեսնելով:

Իմ կարծիքով Զորոն հասկացավ, որ Ալեին փախցնելը անմիտ արարք կլիներ: Նա չէր կարողանում համակերպվել այդ դաժան անարդարության հետ՝ ամեն ինչ ունենալ և մեկ օրում կորցնել:

Զորոն ու Ալեն վերհիշում էին իրենց մանկությունը, կարոտում էին իրենց հայրենիքը, և սերը արտահայտվում էր ոչ թե նրանց երկուսի միջև, այլ սեր դեպի կորցրած հայրենիքը...

0 Comments

Նիկոլա Տեսլայի 8 քաղվացքները

Մեծագույն ինժեներներից մեկըծնվել է 157 տարի առաջ՝ 1856 թ.հուլիսի 10 ինԿենդանության օրոքնրա հայտնագործություններիփառքը հաճախ հասնում էրուրիշներինբայց պատմությունըամեն ինչ իր տեղն է դնումԹերևս,բոլորից լավ դա գիտնականին իր Ձոնի մեջ արտահայտել էամերիկացի քաղաքական գործիչՖիորելլո Լա ԳուարդիանովՏեսլայի մահվան պահին Նյու Յորքիքաղաքապետն էր. «Տեսլանիրականում մահացած չէՄիայն նրա խեղճ մարմինն է անշարժացելՏեսլայիիսկական ամենակարևոր մասը ապրում է իր նվաճումներումորոնք իսկապես մեծենհամարյա անհաշվելի են և դարձել են մեր քաղաքակրթությանմեր առօրյայիանբաժանելի մասը»Նիկոլա Տեսլայի ծննդյան օրվա առթով կազմել ենք նրակյանքի տարբեր բնագավառների մասին ասույթների ոչ մեծ ցուցակ:

1. Ապագայի տեխնոլոգիաների մասին
Շուտով հնարավոր կլինի հաղորդագրությունների անլար փոխանցումը ամբողջաշխարհովինչը այնքան պարզ կլինիոր ամեն ոք կկարողանա կրել իր հետ դրահամար սեփական սարքը և ղեկավարել այն:

2. Համբերության և պլանավորման մասին
Շ
ատ գյուտարարների խնդիրն է՝ նրանք համբերություն չունենՆրանց կամքի ուժըչի բավարարում ինչ-որ բան մտքում ուսումնասիրելու դանդաղհստակ և պարզ,այնպեսոր նրանք ճշգրիտ պատկերացնեն՝ ինչպես դա կաշխատիՆրանք ուզումեն անմիջապես փորձարկել մտքին առաջինը եկած գաղափարը և արդյունքումծախսում են մեծ գումարներ և շատ լավ նյութեր՝ միայն փորձնականճանապարհով պարզելուոր սխալ ուղղությամբ են աշխատումԲոլորս էլսխալներ ենք անումև ավելի լավ է անել դրանք նախքան ինչ-որ բան կատարելը:

3Իր ժառանգության մասին
Ինչպիսին կլինի իմ հետազոտությունների արդյունքը՝ ցույց կտա ժամանակը:Բայց ինչպիսին էլ լինի այն և ինչին էլ հանգեցնիես ավելի քան գոհացած կլինեմ,եթե եկող սերունդները ընդունենոր եսթեև փոքրբայց ներդրել եմ իմ բաժինըգիտության զարգացման մեջ

4Անհատականության և մարդկության մասին
Խոսելով մարդու մասին՝ միաժամանակ պատկերացնում ենք ամբողջմարդկությունըև կիրառելով գիտական մեթոդները առանձին անհատինկատմամբ՝ պետք է հաշվի առնել այդ ֆիզիկական փաստըԿարո՞ղ է այսօրորևիցե մեկը կասկածել, որ այս բոլոր միլիոնավոր անհատականությունները,անվերջ տեսակները և բնավորությունները մի ամբողջություն են կազմում
Չնայած կամքի և գործողության ազատությանը՝ մենք միմյանց հետ ենք մնում,ինչպես երկնակամարի աստղերն են միացած անխզելի կապերովԱյդ կապերըանտեսանելի ենբայց մենք կարող ենք դրանք զգալԻմ կտրած մատըորըարյունահոսում էիմ մասն էԵս տեսնում եմ ընկերոջս ցավըև այդ ցավը ինձ էլ էխոցում. միասնական ենք ես և ընկերսԵվ դիտելով ջախջախված թշնամուն,նույնիսկ նրանում համար ամենաքիչը կցավեի ամբողջ տիեզերքումես, միևնույնէ, ողբում եմՄի՞թե դա ապացույց չէոր մենք մի ամբողջության մասնիկ ենք:

5.Վատնողության մասին
Մենք կառուցում ենքորպեսզի քանդենքՄեր ջանքերն ու ռեսուրսներըմեծամասամբ վատնած ենՄեր առաջընթացը կրում է ամայության կնիքը:Ամենուր միայն ժամանակիջանքերի և կյանքի վատնում էՏխուրսակայնճշմարիտ պատկեր:

6Կոկիկության մասին
Յուրաքանչյուրը պետք է համարի իր մարմինը մի անգին պարգև նրանցիցումամենաշատն է սիրումարվեստի հոյակապ ստեղծագործությունՄարդկայինգոյության մտահղացման մեջ ամփոփած աննկարագրելի գեղեցկությունն ուգաղտնիքը այնչափ նուրբ ենոր նույնիսկ խոսքըշունչըհայացքընույնիսկմիտքը կարող են վնասել այնՀիվանդությունները ու մահը բազմացնողփնթիությունը ոչ միայն ինքնաքայքայողայլև անհավատալիորեն բարոյազանցսովորույթ է:

7. Իր գյուտերը յուրացնողների մասին
Թող ապագան պատմի ճշմարտությունը և գնահատական տա յուրաքանչյուրին իրաշխատանքներին և նվաճումներին համապատասխանՆերկան նրանց էպատկանումիսկ ապագանհանուն որին ես իրոք աշխատել եմ՝ ինձ:

 

8.Կյանքի գաղտնիքների մասին
Կյանքը մի չլուծվող հավասարում է և միշտ կլինի այդպիսինթեպետպարունակում է մի քանի հայտնի գործոններ
 
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 Comments

Նեյրոկենսաբանների 8 խորհուրդներ, թե ինչպես մեկընդմիշտ երջանիկ լինես

Գոյություն ունեն հազարավոր խորհուրդներ և հոգեբանական մեթոդիկաներ, որպեսզի մարդ իրեն երջանիկ զգա և ուրախանա ամեն նոր օրվա համար: Իսկ ի՞նչ է հանձնարարում մեզ մեր սեփական ուղեղը:
Adme.ru-ն հավաքել է այննեյրոկենսաբանների մշակումները, ովքեր հստակ գիտեն՝ ինչու և երբ է ուղեղը պարգևում մեզ լիարժեք բավարարվածության զգացում:





1.      Սովորել «շնորհակալություն» ասել
Ինչ է կատարվում. երբ մենք շնորհակալ ենք որևիցե մեկին կամ նույնիսկ ճակատագրին ինչ-որ բանի համար, ապա կենտրոնանում ենք կյանքի դրական կողմերի վրա: Հաճելիի մասին հիշողությունները գործարկում են գլխուղեղի առաջնային կեղևում սերոտոնինի արտադրումըԱյսպիսի մեթոդը հաճախակիօգտագործվում է ընկճախտի բուժման ընթացքում:

2.      Խնդիրները լուծել հենց որ դրանք ծագում են
Ինչ է կատարվումուղեղը 24 ժամ շարունակ փնտրում է մեզ անհանգստացնողյուրաքանչյուր խնդրի լուծումը: Դա շատ էներգիա է տանումայդ պատճառով մենքտագնապում և նյարդայնանում ենք, երբ ուղեղը հոգնել է, բայց արդյունք չկա:Սակայն յուրաքանչյուր որոշման ընդունումը նա խրախուսում էնեյրոմեդիտորների չափաբաժնովորոնք հանգստացնում են լիմբիկ համակարգըև օգնում մեզ կրկին աշխարհը տեսնել լավագույն կողմերովԱյդ պատճառովխնդիրները իրոք ավելի լավ է լուծել մեկը մյուսի հետևից:

3.      Ելք տալ կուտակված ամբողջ վատին
Ինչ է կատարվում. երբ մենք պարզապես տեսնում ենք ինչ-որ տհաճ բան, գործում է ուղեղի մի բաժին, իսկ երբ խոսում ենք նրա մասին, ինչ մեզ դուր չի գալիս՝ բոլորովին ուրիշ բաժին: Երկրորդ դեպքում տհաճ զգացումները ավելի քիչազդեցություն են ունենում մարդու վրաԱյդ պատճառով օգտակար է ելք տալը այն ամենին, ինչ կուտակվել է. ուղեղը գործի կդնի սերոտոնինի արտադրումը ևնույնիսկ դրական կողմեր կգտնի ցանկացած անախորժության մեջ
4.      Հպումներ և գրկախառնություններ
Ինչ է կատարվում. մարդու համար կարևոր է հասարակական փոխներգործությունը։ Հասարակական սատարումը, մասնավորապես հպումներն ու գրկախառնություններն օգնում են մարդկանց ավելի արագ ապաքինվելուհիվանդությունից: Եթե կյանքից վերացվի շոշափողական շփումը, ուղեղը դա կընկալի այնպես, ինչպես ֆիզիկական ցավը. դրա համար պատասխանատու են նույն գոտիները: Եվ արդյունքում սկսվում են պրոցեսներ, որոնք ազդում են տրամադրության վրա և նպաստում են դեպրեսիայի զարգացմանը:

5.      Սովորել, սովորել և կրկին սովորել
Ինչ է կատարվում. ուղեղի համար նոր ինֆորմացիան նշանակում է շրջապատող միջավայրի անընդհատ փոփոխություն: Այդ պատճառով նա աշխատում է հարմարվել, զարգանում է և պարգևատրում է իրեն դոֆամինով՝ ուրախության հորմոնով, նոր ինֆորմացիան ստանալու և մշակելու համար: Եթե ուզում եք երջանիկ լինել, մի վախեցեք նոր բան փորձելուց, իրավիճակը փոխելուց և սովորելուց այն, ինչը դեռ չգիտեք:

6.      Սպորտով զբաղվել
Ինչ է կատարվում. ֆիզիկական բեռնվածությունը սթրես է մարմնի համար: Սթրեսային բեռնվածության ավարտից անմիջապես հետո էնդորֆինների արտանետում է կատարվում: Նրանք արտադրվում են ուղեղի հիպոֆիզի կողմից որպես պարգևատրում և նման են օպիատների (օրինակ՝ մորֆին), որոնք թուլացնում են ցավը և բարձրացնում տրամադրությունը: Կարիք չկա մարաթոններ վազելու. անգամ սովորական զբոսանքը ի զորու է հրաշքներ գործելու: Իզուր չէ, որ բազմաթիվ գրողներ և կոմպոզիտորներ համարում են այն ստեղծական պրոցեսի պարտադիր պայման: 

7.       Խորը քնել
Ինչ է կատարվում. քանի դեռ մենք քնում ենք մթության մեջ, արտանետվում է մելատոնին հորմոնը: Նա դանդաղեցնում է օրգանիզմի բոլոր պրոեսները, օգնում է վերականգնվել ու բարձրացնում է սերատոնինի պարունակությունը հիփոթալամուսում: Եթե ուղեղը արձանագրում է լուսավորության փոփոխություն, գործի է դրվում սթրեսի հորմոնի արտադրությունը, որպեսզի արագ արթնացվիմարմինը: Ուստի, կարևոր է քնել օրվա մեջ 6-8 ժամ բացառապես մութ սենյակում:

8.      Միշտ սպասել որևիցե հաճելի բանի

 

Ինչ է կատարվում. հաճելիինօրինակ՝ ուտելիքին, սեքսին, սպասելու գործընթացը, նման է նախնական թքարտադրության ռեֆլեքսին, որը բացահայտել է Պավլովը: Երբ ակնկալվում է հաճելի իրադարձություն, մեր ուղեղը զգում է հատուկ հաճույք: Այդ պատճառով մենք այդքան սիրում ենք ինչ-որ հատուկ պահից առաջ հաշվել ժամերն ու րոպեները, օրինակ՝ ծննդյան, հարսանիքի օրը, ընկերոջ հետ հանդիպելը կամ աշխատանքային օրվա ավարտը: 
 
Թարգմանությունը՝ Սիրանուշ Ասատրյանի
0 Comments

Կոմիտաս

Կոմիտասը ծնվել է 1869 թ.-ին: Նրա իսկական անունը եղել է Սողոմոն Սողոմոնյան: Նա վաղ տարիքում սովորել է Գևորգյան Ճեմարանում: Ունեցել է շատ լավ ձայն և երաժտական տվյալներ: Հետագայում դարձել է վարդապետ: Կոմիտասը շատ մեծ ու կարևոր գործ է արել մեր ժողովրդի համար: Նա մշակել է հայկական հոգևոր երգերը և գրառել դրանք, որպեսզի դրանք չձուլվեն և ժամանակի ընթացքում չկորեն: Երգերը մինչև հիմա պահպանվել են: 1915թ.-ի հայոց մեծ Եղեռնի ժամանակ նա տեսնելով, թե ինչքան տանջանքների են  ենթարկում իր ժողովրդին, խելագարվել է: Նրան ուղարկել են Փարիզի հոգեբուժարաններից մեկը, որ բուժվի և այնտեղ մոտ քսան տարի անցկացնելուց հետո մահացել է: Նա թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:

0 Comments

Վիլիամ Սարոյան <<Ծիծաղը>> վերլուծություն

Պատմվածքը մի տղայի մասին էր, ում փոխարինող ուսուցչուհին ստիպել էր դասերից հետո մնալ և մի ժամ ծիծաղել, դասի ընթացքում ծիծաղելու համար: Տղան հենց սկզբից էր նկատել, որ այդ փոխարինող ուսուցչուհին տարօրինակ է, տխուր ու միայնակ, և ուզում էր նրա հետ բարեկամանալ: Իմ կարծիքով ուսուցչուհին էլ զգաց դա, զգաց որ նրանք հոգեհարազատ են, և հենց այդ պատճառով տղային խնդրեց ծիծաղել, հույս ունենալով, որ այդպես կարող է դուրս գալ իր միայնակ վիճակից կամ սփոփել այն: Տղան սկզբից ընդհանրապես չէր ուզում ծիծաղել, բայց հետո ուզեց գոնե իր ծիծաղելով սփոփել ուսուցչուհուն և բարեկամանալ նրա հետ: Եվ վերջ ի վերջո նրա կեղծ ծիծաղը վերածվեց իսկականի, բայց այդ պահին տղան գլուխը բարձրացրեց և տեսավ որ ուսուցչուհին լացում է: Նա իրեն շատ վատ զգաց, չէ՞ որ նա փորձում էր ուրախացնել նրան: Մտածեց, որ կյանքը շատ վատն ու անարդար էր, ինչու պիտի նա ցանկանար լավություն անել, բայց դուրս գար լրիվ հակառակը: Հետո սկսեց մտածել կյանքի մյուս անարդարությունների մասին և սկսեց լաց լինել: Որոշ ժամանակ անց երբ նա արդեն ոչ լաց էր լինում, ոչ էլ ծիծաղում, ուսուցչուհու աչկերը լրիվ չոր էին, և դեմքն ավելի պայծառ ու գեղեցիկ էր քան առաջ: Քանի որ երկուսն էլ հոգեհարազատ էին միմյանց, ուսուցչուհին ստացավ այն զգացմունքները ինչ որ իրեն անհրաժեստ էին, իսկ տղան վերջապես գտավ այնպիսի մարդու, ով լիովին իրեն հասկանում է: Նրանք միարժամանակ և շատ հարազատ էիմ միմյանց և շատ անծանոթ: Նրանք այդպես էլ լրջորեն չզրուցեցին և չկիսվեցին միմյանց հետ: Այդ պարճառով տղան շատ տխրեց, երբ իմացավ որ ուսուցչուհին հեռանում է, նա գնաց նստեց ծառի տակ և էլի լաց եղավ...

0 Comments

Ընթերցանություն ճամբարականների հետ

Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։

Ցիցերոն

 

Հեքիաթի ընթերցանություն կրտսեր սովորողներին նախագծի շրջանակներում ես ու Արփին այցելեցինք Դպրոց պարտեզի ճամբարականներին: Լողից հետո իրականացրեցինք բացօթյա ընթերցանություն լողափում: Մեզ էին միացել տարատարիք ճամբարականներ: Այս անգամ որոշել էինք հեքիաթի փոխարեն ընկերության մասին առակներ ընթերցել: Լսելուց հետո քննարկեցինք, նրանք պատմեցին իրենց ընկերների մասին, ասեցին որ շատ են սիրում և գնահատում իրենց ընկերներին և միշտ պատրաստ են նրանց օգնել, ինչը շատ կարևոր է: Հետո, քանի որ ամառային ու ծովային տրամադրություն էր, որոշեցինք կարդալ հետաքրքիր փաստեր դելֆինների մասին: Նրանք արդեն շատ բան գիտեին դելֆինների մասին, ինչը մեզ զարմացրեց: Երեխաները ուշադիր լսում էին ու պատասխանում մեր հարցերին: 

Read More 0 Comments

Տպավորություններ <<Սինոփսիս>>-ում կայացած հարցազրույցից

Հունիսի 27-ին տեղի ունեցավ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդների հարցազրույցը <<Սինոփսիս Արմենիա>> գրասենյակում: Ճիշտն ասած, մինչ հարցազրույցը մի փոքր լարված էի, մտածում էի կկարողանամ արդյոք պատշաճ ներկայացնել իմ կատարած աշխատանքները, տեսակետները: Բայց հարցազրույցի մթնոլորտը տրամադրում էր անկեղծ, հանգիստ ու կենտրոնացած զրույցի: Հանձնաժողովի անդամները խստապահանջ ու հաճելի մարդիկ էին, հետաքրքիր էր նրանց հետ զրուցելը: Ընդհանրապես լարված մթնոլորտ չէր: Ինձ դուր էր գալիս, որ նրանք ինձ ուշադիր լսում էին: Երբ իմացան, որ աստղաֆիզիկոս եմ ուզում դառնալ, մասնագիտական հարցեր տվեցին: Ժամանակակից աստղագիտությունը լայնորեն կիրառում է ՏՏ ոլորտի նորագույն ձեռքբերումները: Պատասխանելիս ես աշխատում էի խոսել համառոտ և սպառիչ, օգտագործելով մասնագիտական տերմիններ: Հետո եղան հարցեր իմ նախասիրություններից, ապագայիս մասին պատկերացնումներից, կանանց իրավունքների պաշտպանված լինելուց, աղջիկ-տղա հարաբերություններից և այլն: 

Իմ կարծիքով ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված, հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցին յուրովի էր մոտենում՝ անհատական, դիպուկ հարցերի շնորհիվ նրանք կարճ ժամանակում կարծիք էին կազմում մասնակցի մասին: 

Ընտրվելով ՀՀ նախագահի մրցանակի հավակնորդ, ես իմի բերեցի իմ մի քանի տարվա աշխատանքը, ամփոփեցի, տեսա որտեղ եմ լավ աշխատել, որտեղ էր կարելի ավելին անել, իսկ ստացված մրցանակը իմ այդ աշխատանքի գնահատականն էր: Մրցանակը խրախուսանք է հետագա նվաճումների համար: 

Ես շատ ուրախացա, երբ իմացա, որ իմ ընկերները՝ Դավիթն ու Նորայրն էլ են մրցանակ ստացել, մենք միասին կիսեցինք մեր ուրախ տրամադրությունը: 

Շնորհակալ եմ մեր կրթահամալիրից, որ ընձեռեց ինձ այս կրթական պարգևին մասնակցելու հնարավորություն:

0 Comments

Փառատոնային շաբաթ. օր երկրորդ

Հունիսի 13-ը սկսվեց թարգմանական ստուգատեսի նյութերը դիտելով և քննարկելով: Հետո այցելեցինք Գեղարվեստի հարթակ: Դիտեցինք կրտսեր սովորողների պատրաստած ներկայացումը, հետո Գեղարվեստի, «Ընդհատակում» Արեգի մոմոներկայացումն էր: Մասնկացեցինք Ախալքալաքի «Պույ-պույ» տիկնիկային թատրոնի ղեկավար Սամվել Խոդիկյանի վարպետության դասին: Նա պատմում էր՝ ինչպես են ստեղծում տիկնիկները, ինչպես են դրանք գործածում: Բացատրեց, թե ինչպես են տիկնիկները կարողանում խոսել, քայլել, շարժվել: Ասաց նաև, որ իր առաջին բեմադրությունը եղել է Հովհաննես Թումանյանի «Խելքն ու հիմարը»:

 Ինձ հաճելի էր օրը անցկացնել բնության գրկում` ներկայացումներ դիտելով։

Read More 0 Comments

Ամառային ճամբար

Այս տարվա ամառային ճամբարը կրկին ջոկատներով էր կազմված: Մենք ընտրում էինք մեր այն ուսուցչին, ում հետ կցանկանայինք  անցկացնել ճմբարային օրերը: Ճամբարը սպորտային էրԹենիս և այլ բակային խաղեր խաղացինք, հեծանվով գնացինք Զանգվի ափ և մաքրեցինք շրջակայքը: Արեցինք թարգմանական աշխատանքներ, պատրաստվեցինք թարգմանական ստւգատեսին: Այցելեցինք Ավ. Իսահակյանիտուն-թանգարան: Գնացինք նաև Զանգվի ձոր, թափառեցինք քաղաքում: Այցելեցինք աստղացուցարան: Խաղացինք մոնոպոլիա, շախմատ, ևայլ ինտելեկտուալ խաղեր: Դե իհարկե, օրերը չէին անցնում առանց զովացուցիչ պաղպաղակի:  Կուզենայի նաև, որ այս շոգին լողավազան նույնպես այցելեինք

0 Comments

Ինքնակենսագրություն

Ես Սիրանուշ Ասատրյանն եմ, 15 տարեկան եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 10-րդ դասարանում: Սիրում եմ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները, որոշել եմ դառնալ աստղաֆիզիկոս: Մասնագիտության կողմնորոշման հարցում ոգեշնչվել եմ աստղաֆիզիկոս հայրիկիցս: Ահա թե ինչ ձեռքբերումներ ունեմ այդ բնագավառում. պատրաստել եմ էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից, որի համար արժանացել եմ Հանրակրթական բնագիտատեխնիկական ստուգատեսի խրախուսական մրցանակի, մասնակցել եմ «Էներգիա. արդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում» դասընթացներին և մրցույթում զբաղեցրել եմ 3-րդ տեղը:

Բազմաթիվ անգամ եղել եմ Բյուրականի աստղադիտարանում, իրականացրել դիտումներ, եղել եմ նաև Գառնիի սեյսմիկ կայանում, ռադիո-օպտիկական աստղադիտարանում, կատարել եմ հետազոտական աշխատանք Քարահունջի պատմական աստղադիտարանի մասին: ֆիզիկայի ուսուցչուհու օգնությամբ իրականացրել ենք բաց դասեր կրտսեր սովորողների համար, որի ընթացքում տարբեր ֆիզիկական երևույթները փորձել ենք մատչելի ձևով բացատրել նրանց: Մասնակցել եմ նաև «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» կորպորացիայի կազմակերպած դասընթացին: Կարող եք ծանոթանալ նաև իմ բլոգի ֆիզիկայի բաժնին: Մաթեմատիկայից մասնակցել եմ օլիմպիադաներին և «Կենգուրու» մրցույթին: Միշտ մասնակցել եմ մաթեմատիկայի՝ մեր դպրոցի կազմակերպած ֆլեշմոբերին և բազմիցս վաստակել առավելագույն միավորներ: Տիրապետում եմ Geogebra և Mathomir մաթեմատիկական ծրագրերին, Mathomir-ի մասին ունեմ պատրաստած ձեռնարկ: Տիրապետում եմ նաև համակարգչային MS Office, Adobe Photoshop, Adobe Premiere Pro, Movie Maker ծրագրերին:

Հետաքրքրված եմ նաև մյուս բնագիտական առարկաներով: Կենսաբանությունից ունեմ ուսումնական փաթեթ՝ տեսադասերի տեսքով: Քիմիայից նույնպես ունեմ ուսումնական փաթեթ, «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակը» նյութի համար Բնագիտատեխնիկական ստուգատեսում արժանացել եմ խրախուսական մրցանակի:

Ֆիզիկայից և մաթեմատիկայից բացի՝ ունեմ բազում հետաքրքրասիրություններ ու հոբբիներ: Ակտիվ բլոգավար եմ, բլոգս ներկայացրել եմ Դիջիթեք միջազգային ստուգատեսին և արժանացել գլխավոր մրցանակի: Զբաղվում եմ լրագրությամբ, պատրաստում եմ ռեպորտաժներ մեր կրթահամալիրում տեղի ունեցող իրադարձությունների մասին կամ տարբեր օղակների մասին հաղորդումներ (օրինակ գրադարանի մասին իմ հաղորդումը), մյուս լուսաբանումները կարող եք կարդալ իմ բլոգում: Մեկ տարի եղել եմ «Գրապտույտ» էլեկտրոնային ամսագրի խմբագիր և մասնակից, որի ընթացքում թողարկել եմ 68 հոդված: «Թարգմանիր» ամսագրում ունեմ թարգմանություններ։ Անում եմ բազմաթիվ վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, մասնակցել եմ հասարակագիտական ստուգատեսին՝ ներկայացնելով Հայաստանի Առաջին Հանրապետության մասին կատարած իմ հետազոտական աշխատանքները:

Ես կարևորում եմ օտար լեզուների, հատկապես անգլերենի ու ռուսերենի իմացությունը, իսկ այդ հարցում պարապմունքներից բացի օգնում են թարգմանությունները: Մասնակցել եմ «Վիքիպեդիա» նախագծին՝ թարգմանելով հոդվածներ Վիքիպեդիա հանրագիտարանի համար: Սիրում եմ նաև ստեղծագործել անգլերեն և ռուսերեն: Օրինակ՝ անգլերեն իմ «Ինտերնետի ստեղծումը և մենք» էսսեն իմ կարծիքով շատ արդիական է: Բացի այդ՝ մասնակցել եմ eTwinning նախագծին, որի շրջանակներում սկայպով հաղորդակցվել ենք օտարերկրացի սովորողների հետ անգլերեն, ֆինանսական գրագիտության դասընթացներին՝ օտարերկրյա մասնագետների հետ: Ռուսերենից մասնակցել եմ “Русский Медвежонок” մրցույթին:

Ես առողջ ապրելակերպի կողմնակից և հետևորդ եմ: Շատ եմ սիրում ճամփորդել: Այդ առումով մեր դպրոցը մեզ շատ լայն հնարավորություններ է ընձեռում: Հպարտությամբ կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր հայտնի և անհայտ վայրերում: Հաղթահարել եմ բարձունքներ, բարձրացել եմ Արագածը, Արա լեռը, Հատիսը, իջել եմ կիրճեր՝ Լաստիվեր, Հունոտի կիրճ, եղել եմ պատմամշակութային վայրերում, եկեղեցիներում:

Զբաղվում եմ սպորտով: 4 տարի հաճախել եմ լողի, 2 տարի զբաղվել եմ գեղասահքով, փոքր տարիքից հաճախել եմ տարբեր ժանրերի պարի խմբակներ, մասնակցել մրցույթների: Սիրում եմ հեծանիվ քշել, մասնակցել եմ հեծանվաարշավների: 

Աշխատում եմ մեր կրթահամալիրի գրադարանում. սկանավորում և կատալոգավորում եմ գրքերը: Գրադարանում կազմակերպում ենք քննարկումներ, հրավիրում ժամանակակից գրողների, որոնց ես մանակցում եմ և լուսաբանում իմ բլոգում, օրինակ <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեր գրադարանին հյուր:

Ես իմ ձեռքբերումներին հասել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորելու այս 5 տարիների ընթացքում: Շնորհակալ եմ մեր կրթահամալիրին մեզ ինքնակրթվելու, զարգանալու այսպիսի լայն հնարավորություն ընձեռելու  և օժանդակելու համար:

 

 

 

Իմ կատարած աշխատանքները

1.      էլեկտրոնային ուսումնական փաթեթ ֆիզիկայից

https://siranush.jimdo.com/2016/02/01/ուսումնական-փաթեթ-ֆիզիկայից/

 

2.      Էներգիաարդյունավետ լուսավորություն տանը և դպրոցում

https://siranush.jimdo.com/2015/12/18/էներգիախնայող-լուսավորությունը-մեր-տանը/

 

3.      Դիտումներ Բյուրականի աստղադիտարանում

https://siranush.jimdo.com/2015/08/30/observations-with-the-0-48-m-telescope/

 

4.      Այցելություն Գառնիի սեյսմիկ կայան

https:/siranush.jimdo.com/2016/03/26/մեր-այցելությունը-գառնիի-սեյսմիկ-կայան/

 

5.      Այցելություն ռադիո-օպտիկական աստղադիտարան

https://siranush.jimdo.com/2016/10/05/այցելություն-օրգովի-ձորում-գտնվող-ռադիո-օպտիկական-աստղադիտարան/

 

6.      Քարահունջի աստղադիտարան

https://siranush.jimdo.com/2016/10/23/քարահունջի-աստղադիտարան/

 

7.      Ֆիզիկայի փորձեր կրտսեր սովորողների հետ

https://siranush.jimdo.com/2017/04/02/ֆիզիկայի-փորձեր-կրտսեր-սովորողների-համար/

 

8.      <<Technology and science dinamics>> կազմակերպության կողմից կազմակերպված դասընթաց

https://siranush.jimdo.com/2017/01/26/վարպետության-դաս-թեքնոլոջի-ընդ-սայնս-դայնամիքս-կազմակերպության-կողմից/

 

9.      Իմ բլոգի ֆիզիկայի բաժինը

https://siranush.jimdo.com/ֆիզիկա/

 

10.  Mathomir ծրագրի ձեռնարկ

https://siranush.jimdo.com/2016/03/21/մաթոմիր-math-o-mir-մաթեմատիկական-համակարգչային-ծրագրի-համառոտ-ձեռնարկ/

 

11.  Կենսաբանության ուսումնական փաթեթ

https://siranush.jimdo.com/կենսաբանություն/

 

12.  Ուսումնական փաթեթ քիմիայից

https://siranush.jimdo.com/քիմիա/

 

13.  Քիմիական տարրերի բարբերական աղյուսակ

https://siranushasatryan.jimdo.com/2014/02/03/նախագիծ-եթե-ես-լինեի-մենդելեևը/

14.  Իմ բլոգը

https://siranush.jimdo.com/

 

15.  Գրադարանի մասին իմ ռեպորտաժը

https://siranush.jimdo.com/2017/05/17/գրադարանը-ուսումնական-տարածք/

 

16.  Իմ լուսաբանումները

https://siranush.jimdo.com/մայրենի/

 

17.  <<Գրապտույտ>> էլեկտրոնային ամսագիրը

https://grqaptuyt.jimdo.com/

 

18.  <<Թարգմանիր>> ամսագրում իմ թարգմանությունները

http://targmanir.blogspot.am/search/label/%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%20%D4%B1%D5%BD%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

19.  Հետազոտական աշխատանքներ

https://siranush.jimdo.com/պատմություն/

 

20.  Առաջին Հանրապետության մասին հետազոտական աշխատանքներ

https://siranush.jimdo.com/2015/11/03/հայաստանի-առաջին-հանրապետության-դասերը/

https://siranush.jimdo.com/2015/11/23/ալեքսանդրապոլի-պայմանագրի-և-երևանի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին-իմ-կարծիքը/

https://siranush.jimdo.com/2015/11/28/երևանի-1920-թ-ի-հայ-ռուսական-համաձայնագրի-մասին/

 

21.  Իմ թարգմանությունները

https://siranush.jimdo.com/թարգմանություններ-1/

 

22.  Իմ ստեղծագործությունները անգլերենով

https://siranush.jimdo.com/english/

 

23.  Իմ ստեղծագործությունները ռուսերենով

https://siranush.jimdo.com/русский/

 

24.  <<Ինտերնետի ստեղծումը և մենք>>

 https://siranush.jimdo.com/2016/02/02/invention-of-the-internet-and-we/

 

25.  Ֆինանսական գրագիտության դասընթացներ

https://siranush.jimdo.com/2016/02/02/սեմինար-պարապմունք-էմիլիի-և-պանտայի-հետ/

 

26.  Ճամփորդություններ

https://siranush.jimdo.com/ճամփորդություններ/

 

27.  Ես ու գրադարանը

https://siranush.jimdo.com/2017/05/02/ես-ու-գրադարանը/

 

28.  <<Գարուն>> ամսագրի խմբագիրը մեզ հյուր

https://siranush.jimdo.com/2017/03/09/գարուն-ամսագիրը-գրադարանին-հյուր/

 

 

 

 

0 Comments

Ջորջ Օրվել. «Անասնաֆերմա». բացօթյա քննարկում

Մայիսի 12-ին 10-րդ դասարանցիներով ընկեր Հասմիկի հետ քննարկում էինք Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա» գիրքը: Գրքի հերոսներն են «Մենըր» ֆերմայի անասունները, որոնք, ազատվելով իրենց շահագործող ֆերմերից, փորձում են ստեղծել հավասարության վրա հիմնված համայնք՝ Անասնաֆերման։ Սակայն ֆերման աստիճանաբար վերածվում է բռնապետության և նոր տերերը՝ կենդանիները, իրենց ենթակա կենդանիներին ավելի դաժան շահագործման են ենթարկում։ Անասունները ներկայացնում էին հասարակության տարբեր խավերը՝ մտավորականներ, ազատներ, ղեկավարներ, ծույլեր, տգետներ, աշխատասերներ:

Քննարկումն արեցինք դրսում՝ մաքուր օդի, գեղեցիկ միջվայրի և թռչունների ծլվլոցի ներքո: Նախօրոք բաժանվել էինք խմբերի, ամեն խումբը ներկայացնում էր մի տեսանկյուն: Թեման այնպիսին էր, որ բազմազան կողմերից կարելի էր քննարկել, բայց մենք փորձեցինք առանձնացնել հիմնականները: Քննարկումը նկարահանվում էր: Վերջում եզրակացրինք, որ հեղափոխությունը, ճիշտ է, դաժան և որոշ դեպքերում վատ հետևանքներ է ունենում, բայց դա է զարգանալու և առաջընթաց ապրելու միակ ճանապարհը: 

0 Comments

Ես ու գրադարանը

Read More 0 Comments

Ինչ է սերը

Սերը շատ անբացատրելի զգացում է:  Սերը կարող է լինել տարբեր բաների՝ ընտանիքի ընկերների, գրքի, առարկաների, վայրերի, ուտելիքի նկատմամբ: Իմ կարծիքով դրանցից ամենաանբացատրելին սերն է հակառակ սեռի նկատմամբ: Այդ սերը այնքան բազում կողմեր ունի: Էրիխ Ֆրոմմի կարծիքով սերը գործողություն է, սերը վճիռ է, խոստում է, վերաբերմունք: Նրա համար սերը նախ և առաջ տալ է նշանակում, ոչ թե վերցնել: «Տալը ուժի բարձրագույն դրսևորումն է։ Հենց տալու ընթացքում է մարդ արտահայտում իր հզորությունը, ուժը, կարողությունը։ Այս գերագույն կենսունակությունն ու կարողությունը մարդուն բերկրանքով են լցնում։ Դու քեզ դրսևորում ես որպես առատաձեռն, շռայլ, կենսունակ, հետևաբար և երջանիկ մարդ։ Տալն ավելի երջանկաբեր է, քան վերցնելը, ոչ թե որովհետև դա զրկանք է, այլ որ տալու հիմքում ընկած է քո կենսունակությունը»։ 

Օշոյի համար իրար սիրող մարդիկ պետք է լինեն միայնակ, նրա համար սերը օվկիանոս է, իսկ դու՝ բացարձակ միայնակ կղզի: «Դու միշտ մտածել ես, թե սերը մտերմություն է բերում։ Չեմ ասում, թե մտերմություն չի բերում, բայց քանի դեռ մենակ չեք, չեք կարող միասին լինել։ Ովքե՞ր են մտադրվում միասին լինել։ Պիտի երկու մարդ լինի, որ միասին լինեն, պիտի երկու անկախ մարդ լինի, որ միասին լինեն»:  

Սերը տարբեր ձևով է արտահայտվում նաև տարբեր տարիքի մարդկանց մոտ: Ամեն տարիքում մարդ յուրովի է սիրում: Օշոն ասում է. «Չհասունացած մարդիկ սիրահարվելով ոչնչացնում են մեկմեկու ազատությունը, ստեղծում են կախվածություն ու բանտ կառուցում: Հասուն մարդիկ սիրո մեջ օգնում են մեկմեկու լինել ազատ՝ նրանք օգնում են մեկմեկու ոչնչացնել յուրաքանչյուր կախվածություն»:

Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Սիրո ընթացքում  միարժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ: 

Ինձ համար սերը մարդկային բոլոր զգացումների միավորումն է: Եթե դու սիրում ես մեկին, ապա պետք է զգաս երջանկություն, համբերություն, հավատ, կարգապահություն, նպատակին հասնելու ցանկություն, տալու ցանկություն, խոստւմ, մարտահրավեր նետելու ցանկություն, ատելություն, թախիծ, վիշտ, հույս և այլն: «Սերը՝ որպես զգացում, մշտական լարվածություն է, ոչ թե հանգիստ, շարժում, աճ, համագործակցություն ակնկալող վիճակ»,-գրում է էրիխ  Ֆրոմմը: Քո սիրած մարդու հետ շփումը պետք է լինի հաճելի, նրա ներկայությունը՝ նույնպես, հաղորդակցվելիս քեզ պետք է զգաս քո գոյության առանցքից ելած: Եվ շատ ավելի լավ կլինի՝ դու զգաս, որ այդ բոլորը փոխադարձ է: Բայց դա չէ ամենագլխավորը։ «Մարդկանց մեծամասնության համար սիրո խնդիրը սիրված լինելն է, այլ ոչ թե այն, որ իրենք սիրեն, ավելի ճիշտ` ի վիճակի լինեն սիրելու», նորից Է. Ֆրոմմն է գրում:

 Իհարկե, դա էլ չի կարող լինել սիրո ամբողջական սահմանումը: Այն իր մեջ ունի հազար ու մի բացեր և ընդամենը դրա մի կողմն է: Մենք չենք կարող սերը բացատրել ամբողջովին, կարող ենք բացատրել դրա միայն մասերը: Եվ նույնիկ եթե մի օր ստացվի ամբողջական սահմանել սերը, ապա դա կհամապատասխանի ոչ բոլոր մարդկանց, որովհետև ամեն մեկը յուրովի է զգում դա:

6 Comments

Շվեցարացի գիտնականները անվանել են սերը <<կարճ միացում>>

Շվեյցարացի գիտնականները անվանել են սերը «կարճ միացում»

Ցյուրիխի համալսարանի գիտնականները սիրո իրենց բացատրությունն են տվել: Նրանց կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Մարդու խառնվածքից կախված՝ սերը կարող է լինել հանգիստ ու չափավոր, կամ կրքոտ ու խելագար: Բայց մարդկանց՝ իրար սիրահարվելու պատճառը միշտ նույնն է: Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրո հիմքում միշտ մարդու օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաներն են:

Սիրո ընթացքում  միարժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ: Օրգանները, որոնք պատասխանատու են էնդորֆինների, ադրենալինի, կորտիզոլի, նորադրենալինի արտադրության համար, խենթանում են և սկսում են աշխատել կրկնակի-եռակի ուժով: Հորմոնները դառնում են կապից փախած՝ սիրահարվածներին էյֆորիայի մեջ գցելով, առաջացնելով էներգիայի հոսք, ինչը հանգեցնում է հատուկ հոտերի արտադրության: 

Գիտնականները հաստատում են, որ մարդիկ սիրում են ոչ թե աչքերով և ականջներով, այլ քթով: Այն սկանավորում է գենետիկ տեղեկատվությունը, որը պարունակվում է հոտերի մեջ: Այդ պատճառով զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում հոտառության մակարդակով։

 

 

Աղբյուրը՝ http://www.abcfact.ru/4492.html

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը:

0 Comments

<<Մեծն Գեթսբի>> վերլուծություն

<<Մեծն Գեթսբի>> վեպը հավանեցի: Գեթսբին շատ նպատակասլաց մարդ էր: Իր ողջ կյանքը նվիրեց իր նպատակին: Նա սիրում էր Դեյզի անունով մի աղջկա, ով սիրում էր հարստություն, ամուսնացած էր և ուներ երեխա: Նա ծանոթացել էր նրա հետ պատերազմից առաջ և հինգ տարի չտեսնելուց հետո ուզում էր նորից ետ բերել նրան: Նա համոզված էր, որ հարստանա, Դեյզին կուզի նրա հետ լինել: Նա իր ամբողջ կյանքը վատնեց հարստանալու, հետո Դեյզիին գտնելու, սիրաշահելու և կրկին նրա հետ լինելու վրա: Նա սիրահարված էր, և չէր տեսնում, որ Դեյզին նրան չի սիրում: Դեյզիին միայն փողն էր հետաքրքրում: Բայց դե քանի որ նա սիրահարված էր, նա չէր կարող հրաժարվել իր նպատակից, այնպես որ կատարվածից խուսափելն անհնար էր: Լավ կողմն այն էր, որ Դեյզին չկորցրեց իր ընտանիքը: Դեյզիի ամուսնու՝ Թոմի սիրուհու վթարի ենթարկվելը և նրա ամունու վրեժ լուծելը անկանխատեսելի էր: Այնպես որ Գեթսբիի ընտրած ուղղու հետ դա կապ չուներ: Ճիշտն ասած ափսոսում եմ, որ Գեթսբին մահացավ: Նա կարող էր ապրել և հասկանալ, որ Դեյզին իրեն չի սիրում, ճիշտ է դա շատ ցավոտ կլիներ, բայց նա կշարունակեր ապրելը և գտներ իրեն ավելի արժանի աղջկա: 

 

0 Comments

<<Անձրևանոցը>> Լեոնիդ Լենգիբարյան

...Մի փոքր լռելով, նա ասաց. <<Բայց մենք տեղ չունենք ապրելու, մենք տուն չունենք>>:

Նա ծիծաղեց և ասաց, որ նա ունի լրիվ նոր անձրևանոց, որը կոճակը սեղմելուն պես ինքնուրույն բացվում է: Անձրևանոցը հիանալի տուն է, երկուսի համար շատ հարմարավետ: Ճիշտ է նա չունի պատեր, բայց պետք է միայն ձեռքը մեկնել և դու կիմանաս թե փողոցում ինչ տարվա եղանակ է, օրինակ, գարունը ավարտվեց կամ դեռ գնում է:

Այդպիսի հարմարավետ տնով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդելը, հաճելի է լսել անձրևի ձայնը, և էլի ...

Բայց նա չհարցրեց. <<էլի ինչ...>> և գնաց ուրիշի մոտ, ով ուներ մի սենյականոց բնակարան բոլոր հարմարավետություններվ, բայց հավանաբար չուներ այդպիսի անձրևանոց: Նույնիսկ եթե ուներ, համաձայնվեք, մարդու ինչին է պետք երկու տուն, դա նույնիսկ ծիծաղելի է...

Հիմա՝ մի քանի տարի անց, նա վերջապես հասկացավ, թե ինչքան հիասքանչ էր այդ անձրևանոցը, փոքրիկ օդապարիկ, որից երկուսով բռնվելիս կարելի է թռչել հեռու-հեռու , հատկապես անձրևոտ եղանակներին: 

Եվ նա կարոտում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են նրա բնակիչները: Երբ անձրև է գալիս, նա պատրաստ է դուրս նետվել, որպեսզի գտնի իր անձրևանոցը, բայց տասնհինգերորդ հարկից կտեսնե՞ս, թե որ անձրևանոցն է քոնը: 

Նույնիսկ եթե ճանաչես, հայտնի չէ կանոնավոր է արդյոք աշխատում այսօր վերելակը:

 

 

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը

Աղբյուրը՝ http://engibarov.ru/books/last-round/zontik/ 

0 Comments

ՄՊՀ-ի պրոֆեսոր. հայոց լեզուն պարունակում է հզոր մշակութային կոդ

Ռուս գիտնական Տատյանա Դոբրոսկլոնսկայան հայոց լեզվում իր համար բացահայտել է սերտ կապը անցյալի հետ:

 

Տատյանա Դոբրոսկլոնսկայան առաջին անգամ է Հայաստանում: Գիտությունների դոկտոր, օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր Տատյանա Դոբրոսկլոնսկայան  երևանյան մասնաճյուղում դասախոսություններից հետո «լիցքավորվում է» պատկերասրահներում, պատմական ցուցադրություններում և բաց երկնքի տակ թանգարաններում: Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն:

 

-Հայոց լեզուն հնդեվրոպական լեզուների ընտանիքում առանձնակի է: Ո՞րն է նրա յուրահատկությունը:

-Այն հնագույն լեզուներից մեկն է: Մատենադարանում (հին ձեռագրերի ինստիտուտ Երևանում) պահպանվում են ահռելի քանակությամբ ձեռագրեր և փաստաթղթեր: Հարուստ հին գրադարաններ են պահպանվել վանքերում: Ինձ հայտնի է դրանցից մեկը Տաթևի վանքում:

Իր գոյության սկզբից հայ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվել խոսքին: Դրանով է պայմանավորված հայ մշակույթի գրավչությունը: Դա խթանում է հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:  Կարծում եմ, որ հենց դրանում է հայոց ապագայի գրավականը:

 

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում, բայց ձեր շրջապատում անշուշտ հայեր կլինեն:

-Այո, իհարկե: Դեռ ավելին, մեր ֆակուլտետը ստեղծվել է 1991թ.-ին հայուհու՝ Սվետլանա Գրիգորի Տեր-Մինասովայի կողմից: Որքան ինձ հայտնի է, «Տեր» նախդիրը շատ պատվավոր է հայկական ազգանունների համար: Սվետլանա Գրիգորևնան ոչ թե պարզապես հիմնել է այդ ֆակուլտետը։ Նա նոր գաղափարաբանություն է հիմնել։

Ուսանողները ուսումնասիրում են ոչ միայն օտար լեզուն, այլ նաև մշակույթը և նրա կիրառության տարածաշրջանը: Բացի այդ՝ ՄՊՀ-ում գործում է Հայ դասավանդողների և ուսանողների ասոցիացիա

 

-Հայաստանի սահմաններից դուրս հայերը երկու անգամ ավելի շատ են, ուստի մայրենի լեզվի իմացությունը փրկում է նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Դուք նկատե՞լ եք այդպիսի առանձնահատկություն:

-Որպես միջմշակութային հաղորդակցման մասնագետ՝ կասեմ, որ հայկական սփյուռքը ցույց է տալիս մշակույթի կենտրոնաձիգ հատկությունը: Այդ առանցքը ոչ մի իրավիճակում թույլ չի տալիս մոռանալ իր արմատները: Տեսեք, թե ինչպես են Ամերիկայում ձուլվում եկվորները: Միգրանտների երկրորդ սերունդը արդեն ամերիկացիներ են: Իմ ուսանողները ասել են, որ հայերենում ամուր կապ է զգացվում անցյալի հետ: Հայոց ցեղասպանության թանգարանում հիշողությանս մեջ մնաց պատին անգլերեն գրված ասույթն այն մասին, որ դուք կարող եք Հայաստանի մարմինը ծաղրել, բայց երբեք չեք ոչնչացնի ժողովրդի հոգին:

 

-Ձեզ հայտնի՞ է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ովքեր նույնիսկ այստեղ չեն ծնվել, նույնպես տիրապետում են հայոց լեզվին

-Երևանում առաջին դասախոսությունների ժամանակ ես խնդրեցի ուսանողներին հայերեն կարդալ բանաստեղծություններ: Ինձ ապշեցրեց Չարենցի «Հայաստան» բանաստեղծությունը: Հայկական մշակույթը ուժ է

Փոքր ազգերը՝ շատ հզոր մշակութային արմատներով և սեփական լեզուն ու մշակույթը պահպանելու անխզելի ցանկությամբ, մագնիսի նման ձգում են: Հենց դա է ուժի գաղտնիքը: Հայաստանում էներգիայի աղբյուր է զգացվում: Այստեղ գլուխս չի ցավում, ինձ լավ եմ զգում: Նույնն էլ զգում ես հայոց լեզուն ուսումնասիրելիս: Դու հաղորդակցվում ես հզոր մշակութային կոդին: Չլինելով հայ՝ դու դառնում ես հայկական հզոր համայնքի մի մասը:

 

 

0 Comments

Բայի եղանակների տարբերությունները

Բայի եղանակների տարբերությունները

 

Գտնել բայերը, դասակարգել դրանք ըստ գործողության կատարման կերպի.

Սովորական-հրաման- երազանք-պայման-հարկադրանք

..-Գիտե՞ս(սովորական),Ակսել,-խոսեց(սովորական) Չարենցը,և նրա ձայնը հևքով էր լցված (սվորական):-Ես մի գաղտնիք պիտի բացեմ (սովրական),բայց միայն քո առաջ:Մի’հավատա(հարկադրական) բոլոր նրանց,ովքեր ասում են(սովորական),թե Արփիկը մեռավ(սովորական) հիվանդության կամ ուշացած վիրահատության(սվորական) պատճառով:Երդվում եմ(սովորական),դա ճիշտ չէ:Նա մեռավ(սովորական),որպեսզի պատժեր(սվորական) ինձ:Նա վրեժ լուծեց(սվորական) ինձնից:Նա փոխհատուցեց(սվորական) իմ մեղքը մահով:Այդպես որոշեց(սվորական)…Դեռ այն ժամանակ,երբ նա առաջին անգամ եկավ(սվորական) բանտ,ու ես պատրաստ էի(երազանք) ոտքերն ընկնել(սվորական) ներումի համար,նա ինձ այդպես էլ ոչինչ չասաց(սվորական):Հասկանո՞ւմ ես,ոչինչ:Չհարցրեց(սվորական) պատահածի մասին,չմեղադրեց(սվորական),չլքեց(սվորական),քանի որ հոգու խորքում պատրաստ ուներ(սվորական) այս մեկը`զոհաբերությունը դավադրության պես,նվիրվածությունը`վրեժի նման…Ասա ինձ(հրաման),Ակսել,մահը սիրո երաշխիք կարո՞ղ է լինել(սվորական)…:Ասա(հրամայական),հատուցման համար գոյություն չունե՞ր սահմանված մի չափ:Եվ ասա(հրամայական),թե ինչ են անում,եթե անեծքն աղոթքից նախապատվելի(սվորական) է դառնում…

0 Comments

«Գարուն» ամսագիրը գրադարանին հյուր

Այսօր «Տիգրան Հայրապետյան» գրադարանին հյուր էր «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր Աշոտ Գաբրիելյանը: Մենք հանդիպմանը նախապես պատրաստվել էինք «Գարուն» ամսագիրը ընթերցելով: Ամսագիրը սկսել է տպագրվել 1967 թ.-ից, և այսօր նրա 50-ամյակն էր: Աշոտ Գաբրիելյանը պատմում էր մեզ իր գործունեության մասին, թե ինչպես է հոդվածներ ընտրում ամսագրի համար։ Նա ասաց, որ շուտով բոլոր տարիների «Գարուն»-ը կլինի նաև էլեկտրոնային տարբերակով: Ասաց, որ ամսագրի բովանդակությունը տարբեր ժամանակներում տարբեր է եղել։ Առաջ ամսագրում հիմնականում հայտնի գրողների թարգմանություններ էին տեղադրում, քանի որ այն ժամանակ արգելում էին այդ գրողներին կարդալ և ամսագիրը ցանկանում էր հասարակությանը ծանոթացնել այդ գրականության հետ: Իսկ դրանից էլ առաջ հրապարակախոսությունն էր շատ։ Իսկ հիմա արդեն շատացել են ստեղծագործությունները: Պարոն Գաբրիելյանը առաջարկեց մեզ ընտրել մեր դպրոցի սովորողների լավագույն ստեղծագործությունները և Հրապարակել «Գարունում» մեկ-երկու էջով, որ իրենք մեզ կհատկացնեն։ Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գաբրիելյանին , որ այցելեց մեր կրթահամալիր և սիրով էլի կսպասենք:

0 Comments

Հեռացումի խոսքեր. վերլուծություն

Չարենցը իր կյանքում շատ բան է տեսել, զրկել է իրեն շատ ցանկություններից։ Նա ասում է, որ նույնիսկ, եթե մահանա, նրա ստեղծագործությունները կմնան հավերժ։

 

Նրան մենք ճանաչում ենք իր ստեղծագործություններով, բայց նրա ասելով մենք նույնիսկ այնտեղ նրան չենք ճանաչում, կարծես ուրիշն է ստեղծագործում նրա փոխարեն։ Նա շատ է լռել, թափառել և ոչ ոք չգիտի, թե ինչ է նրա կյանքը, ինչ է նա իսկապես զգում։ Նա իր կյանքը նվիրել է սիրուն, զգացել է ինչպես է գալիս իր կյանքի մայրամուտը, ցանկացել է իմանալ ինչպես ազատվել կարոտից, ինչպես անել, որ ձեռքերը չդողան, ու այն օրերը, որ ծախսել է սիրո վրա ներեն իրեն։ Եվ վերջում նա խնդրում  է իրեն չանիծել, նույնիսկ, եթե սուտ թվա իր հանդեպ կարոտը։  

7 Comments

Բայի սեռը

Ընդգծիր բայերը, որոշիր դրանց սեռը։ Կրկնվող բայերը դուրս բերել պետք չէ։

Հեռացումի խոսքեր

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել (ներգործական) ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել:
Կյանքս, որ հուշ է դարձել (չեսզոք), հեռանալիս չանիծես (ներգործ․) .
Կյանքս կանցնի (չեզոք), կմարի (չեզոք) — բայց երգս կա (չեզոք), կապրի (չեզոք) դեռ:

Կյանքս կանցնի, կմարի, որպես կրակ ճահիճում`
Աննպատակ ու տարտամ, անմխիթար ու անհույս:
Երգերիս մեջ — Դու գիտե՞ս (ներգործ․) — ինձ ոչ-ոք չի ճանաչում (ներգործ․)`
Կարծես ուրի՛շն է երգում (ներգործ․) կապույտ կարոտը հոգուս:

Հավիտյան գոց ու անխոս` թափառել եմ (չեզոք) ու լռել (չեզոք)
Ոչ-ոք, ոչ-ո՜ք չգիտի` արդյոք ի՞նչ է կյանքս, Ես.
Միայն գիտեն, որ կյանքում ինչ-որ երգեր եմ գրել (ներգործ․),
Ինչպես գիտեմ, որ Դու կաս, որ սիրում է (ներգործ․) մեկը քեզ:

Ես երգել եմ Քո հոգին, Քո ժպիտը լուսավոր,
Քո աչքերի, քո դեմքի տխրությունը սրբազան.
Կյանքս թողած անհունում — Ես երգել եմ սերը խոր
Ու կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան (ներգործ․)

Մոտենում է (չեզոք), քո՜ւյր իմ, ա՛խ, իրիկունս միգամած.
Ես ի՞նչ անեմ, որ հոգիս չհեծկլտա (չեզոք) կարոտից.
Ինչպե՞ս, ինչպե՞ս ընդունեմ (ներգերծ․) կյանքիս բաժակը քամած,
Որ ձեռքերս չդողան (չեզոք), որ օրերս ներե՛ն (ներգործ․) ինձ:

 

Գուցե՛ հանկարծ կասկածեմ (ներգործ․) , չհավատամ (ներգերծ․) ինքս, Ես,
Ու սուտ թվա (ներգործ․) իմ հոգուն Քո կարոտը սրբազան…
— Ի՛նչ էլ լինի (ներգործ․), քո՜ւյր իմ, քո՜ւյր, հեռանալիս չանիծե՛ս (ներգործ․)
Խե՛ղճ կարոտը թևերիս, որ երբե՛ք Քեզ չհասան…

 

0 Comments

Ինչու են լուսացույցի գույները կարմիրը, դեղինը և կանաչը, այլ ոչ ուրիշ գույներ

Այն, որ գույներ ընտրելիս կանգ առան կարմիրի, դեղինի և կանաչի վրա, նաև սպիտակի և կապույտի, պայնավավորված է երկու գլխավոր պատճառներով: Դրանցից մեկը ֆիզիկայի երևույթների ոլորտից է, մյուսը մարդու հոգեֆիզիոլոգիայի բնագավառից:

Ըստ իրենց արտահայտչության գույները ունեն տարբեր ազդեցություն:

Վերցնենք, օրինակ, սովորական պողպատե դռներ: Բաց երանգով ներկված դուռը մարդը ավելի թեթև է ընկալում: Մուգ գույները, այդ թվում ձևավորման սև գույնը, մարդը ընկալում է ավելի ծանր: Վառ գույներ հաճախ երևում են գովազդներում: 

Պայծառ արևային գույներ ունեցող հենասյուները գրավում են մարդում և ավելի մեծ ուշադրություն են կենտրոնացնում տեքստի և նկարի վրա, քան թե մեղմ երկնագույն կամ կանաչ գույնով ձևավորված հենասյուները: 

Լուսացույցը պետք է դրթի ուշադրություն դարձնել իրավիճակի փոփոխությանը՝ լուսացույցի գույների փոփոխմանը: Եվ այդ ընթացքում օգտագործվում է գույն, որը ունի գրգռիչ և նախազգուշացնող ազդեցություն՝ դեղին:

Բնության մեջ կարմիր գույնը  բազմափիվ կենդանի էակների համար հանդիսանում է շատ մոտիկ վտանգի ազդանշան: Այդ պատճառով հետիոտնին վրաերթ կատարելու հնարավորությունը վտանգավոր իրավիճակ է ճանապարհի երկու մասնակիցների համար: Եվ կարմիր լույսի ազդանշանը գրգռում է վարորդի և հետիոտնի նյարդային կենտրոնները, ցույց տալով մոտիկ վտանգը:

Պետք է ասել, որ հենց այդ երեք գույներն են ամենալավը ընկալվում մարդու աչքի կողմից իրենց ֆիզիկական պարամետրերով և ալիքի երկարությամբ: 

Կանաչ և կարմիր ազդանշանների ընկալումը, որպես շարժումը արգելող և թույլատրող, պետք է հստակ և անսխալ նույնականացվի: Ինչը և նկատվում է: Նույնիսկ գույները չտարբերող դալտոնիկները մոխրագույնի երանգներով կարող են անսխալ արձագանքել լուսացույցի կարմիր կամ կանաչ լույսին: Թեպետ տեսողության այդ դեֆեկտը դժվարացնում է այդ արձագանքումը: Այդ պատճառով արգելվում է այդ հիվանդությունով մեքենա վարելը: 

Պետք է հստակ հասկանալ, որ մարդու տեսողությունը քիչ կամ շատ զգայունությամբ է արձագանքում տարբեր երկարության լուսային ալիքներին: 

կանաչ լույսի ընտրելը որպես թույլատրող գույնի, պայմանավորված է այդ գույնի առավելագույն մոտավորությամբ սպեկտրի առավել պարզ ընկալվող մասին: Այն, ի տարերություն լուսացույցի մյուս գույների, տեսանելի է մաքսիմալ մեծ հեռավորությունից: Պատճառը այն է, որ աչքը առավել զգայուն է 555 նանոմետրի դեպքում, իսկ կանաչ գույնի ալիքի երկարությունը 500-550 նանոմետր է: 

 

 

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը, 10-1 դասարան, աղբյուրը՝ http://www.abcfact.ru/4151.html 

0 Comments

Համալրում գրադարանում

Փետրվարի 6-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանը համալրվեց մի շարք նոր հետաքրքիր գրքերով: Գրքերը նվեր էին պետական աջակցությամբ հրատարակված  ուսումնական գրականությունից: Մոտ 250 կտոր գիրք: Գրքերը բազմաժանր են՝ բնագիտական, արկածային, ֆանտաստիկ, երաժշտական... Կան հանրագիրտարաններ, մանկական գրականություն, հայտնի գրողները ստեղծագործությունների հավաքածուներ և այլն:  

Շնորհակալություն ենք հայտնում մշակույթի նախարարությանը գրադարանը նոր գրականությամբ համալրելու համար: 

Read More 0 Comments

Գոյականի  թիվը, հոլովներ  (առաջադրանքներ)

 

Գտնել այն նախադասությունը, որտեղ գոյական չկա։

ա) Նա նկատեց, որ մեծ գրողի ասածները հիշում են բոլորը։

բ) Մտածում էր՝ ուր գնա, ում դիմի այդ խնդրով։

գ) Յուրաքանչյուր ոք կարող է կասկածել, բայց երբեք չհերքել ուրիշներին։

դ) Այսպիսով, փոքր առ փոքր ինձ հաջողվեց աղայի ուշադրությունը գրավել։

 

Կազմիր տրված գոյականների հոգնակին.

դրամահատներ, ստուգայցներ, նիզակակիրներ, հակաթույներ, ջրաշիթներ, անվայրեր, պատշարներ, աստղագետներ, ատամնաշարեր, հարցաշարեր, խառնածիներ, լրտեսներ, ժողովատեղներ, գարեհացներ, բայաձևեր, գազանյութեր, եզրաշերտներ, կցաթերթեր, մարզատոներ, նախրապահներ, քարայրներ, սուզանավեր, խրագիրներ, շոտհարքեր, ծանրաչափեր, խռչափողներ, ծովախույզներ, կավահանքեր, հեռախոսներ, ձայնատառեր, հրաբուխներ, ճահճաջրեր, մակդիրներ, շամբահավեր։

 

Ընդգծեք սխալ կազմված հոգնակի ձևերը, կողքն գրեք ճիշտ ձևը.

 

խցանահաներ, կողմնացույցներ,

մաքսատներ, վերջնագրեր, հետախույզներ,

գրաբերներ, հարացույցեր, կարմրահերներ, ըրապահներ, սպիեր, վիպագրեր,բաղաձայններ։

 

 Հոլով և հոլովում

 

Ընդգծիր ներքին հոլովման պատկանող բառերը.

 

արյուն, դերանուն, հնչյուն, ատելություն, գինետուն, վերնատուն, բառատոն,կնքահայր, եռանկյուն, գարուն, քույր, մորեղբայր, մահ, ուսուցում, գերություն,հենասյուն, արարում, ադամաթուզ, ջրշուն։

 

Գտիր, թե տրված բառերից որը ո՛ր հոլովման է ենթարկվում.

արյուն֊արյան (արտաքին)

տիկին֊տիկնոջ (արտաքին)

ամիս֊ամսվա (արտաքին)

հանգիստ֊հանգստի(արտաքին)

սուգ֊սգի(արտաքին)

օր֊օրվա(արտաքին)

ձմեռ֊ձմեռվա(արտաքին)

գումարում֊գումարումի( արտաքին)

ծունկ֊ծնկի(արտքաին)

երբայր֊եղբոր(ներքին)

0 Comments

Իմ կարծիքը Իսահակյանի մասին

Read More 0 Comments

<<Ես ձեզ ասում եմ>> վերլուծություն

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,

Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով`

Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

 

Լրբենի ծաղրով արհամարհեցիք

Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,

Նյութի տաճարում արբած պարեցիք`

Մոռացած անմահ, անհունի տենչանք:

 

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`

Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

 

Ավետիք Իսահակյան

 

Իմ կարծիքով հարուստ մարդիկ այնքան են տարված իրենց հարստությամբ, որ աշխարհում բացի փողից, ուրիշ ոչինչ չեն նկատում: Նրանց համար ընկերություն, երազանք, արվեստ, այդպիսի բաներ գոյություն չունեն: Նրանք ամբողջ օրը այնքան կնստեն իրենց պալատներում՝ ճոխ սեղանների մոտ, այնքան կանտեսեն աղքատ տաղանդավոր մարդկանց, որ կմնան մենակ, չեն ունենա ոչ մի ընկեր: Նրանց հոգին կլինի դատարկ, կուզենա ընկերներ ունենալ, շրջապատված լինել մոտիկ մարդկանցով, բայց նրանց ուղեղը լրիվ ուրիշ բաների մասին կմտածի: Կգա մի օր, երբ մարդիկ ամեն ինչ փողով կգնեն, նույնիսկ ընկերությունը, հարազատությունը: Բայց փողով գնված ընկերությունը երբեք իսկական չի լինում, նրանք ընդմիշտ մենակ կմնան իրենց հսկայական դղյակներում: Կեղծ ընկերությունը ոգին ջերմությամբ չի լցնում...

0 Comments

Ավ. Իսահակյան «Ռավեննայում» վերլուծություն

Արարատի ծեր կատարին

Դար է եկել, վայրկյանի պես,

Ու անցել:

Անհուն թվով կայծակների

Սուրն է բեկվել ադամանդին,

Ու անցել:

Մահախուճապ սերունդների 

Աչքն է դիպել լույս գագաթին,

Ու անցել:

Հերթը հիմա քոնն է մի պահ.

Դու էլ նայիր սեգ ճակատին,

Ու անցիր...

 

Իմ կարծիքով հեղինակը ուզում է ասել, որ Արարատը շատ հին սար է, և շատ տարբեր իրադարձությունների է ականատես եղել: Բոլոր սերունդները, բոլոր մարդիկ ինչ որ հետք են թողել այս աշխարհում, և երջանկության հետքեր և դժբախտության: Բոլորն էլ ինչ որ մեծ կամ փոքր գործ են արել իրենց հետքը թողելու համար: Շատերը ինչ որ լուրջ պատճառով հեռացել են իրենց երկրից, գիտնականները արել են կարևոր հայտնագործություններ, նույնիսկ բնությունն է իր աղետներով կամ գեղեցկությամբ հետք է թողել: Եվ այդ ամենը տեսնելով Արարատը պահում է իր մեջ, այնտեղ մարդկության մի հսկայական պատմություն կա: Մենք էլ պետք է մեր կյանքում ինչ որ չափի կարևոր բան անենք, և մի չնչին հետք թողենք այս աշխարհում: 

0 Comments

Ամփոփիչ աշխատանք բառագիտությունից

1.    Լրացրու բաց թողած տառը (տառերը), կրկնակ բաղաձայնը կամ երկհնչյունը որտեղ հարկավոր է.

Գոմեշ, մթնկա, լուսնկա, որթակոտոր, զարթուցիչ, նշդարենի, հանդիպակաց, հովասուն, ընդդիմակաց, օրորել, առէջաթել, հոգեվիճակ, կարեվեր, ակնթարթ, միջօրե, ճրագալույց, ծեծկռտուք, աքցան, աքսոր, հովվերգություն, Աքիլլես, հելլենական, Սեդրակ, ճտքակոշիկ, հեղեղատ։

 

1.      Բառերը գրիր առանց փակագծերի՝ միասին, անջատ կամ գծիկով 

Հարավարևմտյան, սերնդեսերունդ, հինգից յոթ, չորսգլխանի, կուժկոտրուկ, բառգիրք։

2.    Ժամանակակից հայերենի վերածիր տրված առակը

Եւ լուեալ Արտաշիսի զայսպիսի իմաստութեան բանս` գնաց  յեզր գետոյն. Եւ տեսեալ զկոյսն գեղեցիկ, եւ լուեալ ի նմանէ բանս իմաստութեան` ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեակն իւր զՍմբատ` յայտնէ նմա զկամս սրտի իւրոյ, առնուլ զօրիորդն Ալանաց ի կնութիւն իւր, եւ դաշինս եւ ուխտս հաստատել ընդ ազգի քաջացն, եւ զպատանին արձակել ի խաղաղութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատայ, յղէ առ արքայն Ալանաց` տալ զտիկին օրիորդն Ալանաց զՍաթենիկ ի կնութիւն Արտաշիսի:

Արտաշեսը, լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և, տեսնելով չքնաղ կույսին և լսելով նրանից իմաստության խոսքերը, սրտանց ցանկանում է նրան կին առնել: Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի կամքը՝ կին առնել ալանների արքայադստերը, դաշինք և ուխտ կնքել քաջերի ազգի հետ և պատանուն խաղաղությամբ վերադարձնել: Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին:

 

3.    Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այս շարքում։
 
նիրհել-ննջել, մրափել, քնել

 վախենալ-երկյուղել,  զարհուրել,

 տխմար-բթամիտ,  տգետ

 փոս- վիրապ, խրամատ

Վեմ,

Ողորմելի

 

4.    Ընտրիր դաժան բառի հոմանիշները.

Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, դժոխալուր։

5.      Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց-բացահայտ , վեհանձն ճաշկերույթ-հրավերք, հեղհեղուկ, տմարդի, հեղեղատ։

6.      Տրված շաքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, պերճաշուք։

7.      Առանձնացրու հականիշների զույգերը.
աստիճանաբար-միանգամից, անվարժ-փորձառու, լավ-հոռի,  միշտ,  բնավ

8.      Առաջին շարքի բառերի դիմաց  2-րդ շարքից ընտրիր և գրիր բացատրությունները.
1. Հածել-դեգերել, հեծել-տառապել, հեծկլտալ-հեկեկալ, հեծնել -ձի նստել

2. ձի նստել, տառապել,  հեկեկալ, դեգերել

 

9.    Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
բերանը ջուր առնել –            չխոսել
կյանքի ընկեր-միասին երկար ճանապարհ գնացող

դանակը ոսկորին հասնել -  համբերությունը հատնել
հոգու հետ խաղալ -ձեռ առնել

 

10. Քարը փեշից թափել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում.
ա) չհակառակվել, զիջել
բ) չհամառել
գ) անհաջողությունից խուսափել
դ) համաձայնության գալ

 

11.  Ո՞ր նախադասությունների մեջ բառագործածության սխալ կա (ընդգծիր սխալ օգտագործված բառերը).

ա)Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
բ) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
գ) Ակնոցի
վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
դ) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
ե) Ինչ վերաբերում (ինչ-որ բանի մասին լինել. սա ճիշտ է) է կրթաթոշակին, այդ հարցին դեռ կանդրադառնանք։
զ) Իր վատ արարքի համար նա մեղանչեց ընկերոջ առաջ։

 

12. Տրված սյունակներից ընտրիր մեկական արմատ և բարդ բառ կազմիր (ընդամենը 6 հատ)

Կթվոր

կծվահամ

մեղրահամ

մեղրաման

օձաձուկ

ձկնկիթ

բարեհույս

մայրական

մայրաքաղաք

քաղքենի

նավաբեկություն

հուսաբեկ

ընչաքաղց

ուղտաբեռ

ոչինչ

կրել

ոչ ոք

բեռնակիր

 

 

 

13.  Ընդգծիր պարզ բառերը.
արագիլ
, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, ամրակ, բողոք, զարմիկ, դադար, գալարհանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։

 

14.  Ընդգծիր բարդ բառերը.

 

առաջնեկ, քննադատ, հախճապակի, , ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով, ամենուր, , ձեռնասուն, ինչքան, որտեղ, այսօր։

 

1.            Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.
անմնացորդ,
համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակթարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, ։

1.             

15.  Ընդգծիր բարդածանցավոր բառերը.
ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան, , տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

 

1.        Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ.
ա) խմբագրել= խ(ու)մբ+ա+գ(ի)ր+ել
բ)խճանկար= խ(ի)ճ+ա+նկար
գ)
տարորոշել=տար(ր)+որոշ+ել

 

16.  Բառակազմական վերլուծության ենթարկիր տրված բառերը.
ա) առաջնություն-առ+աջ(ի)ն+ություն

 բ) հետախուզել- հետ+ա+խու(յ)զ+ել
գ) հետաքննչական-
հետ+ա+քն(ի)ն+(ի)չ+ական
դ) հայելազարդ-
հայել+ա+զարդ

 

 

17.  Կազմիր երկու դիմանկարներում պատկերված մարդկանց գրավոր դիմանկարը։ Լրացուցիչ՝ փորձիր տեղեկություններ գտնել այս նկարների մասին (ովքեր են պատկերված, ով է հեղինակը, երբ է նկարել և այլն։

 

 

Լավինյա ԲաժբեուկՄելիքյան Ալեքսանդրի (1922 - 2005)

<<Մինաս Ավետիսյանի դիմանկարը>> (1965թ.)

Իմ կարծիքով այս համակրելի երիտասարդը շատ է աշխատում, այդ պատճառով այս դիմանկարում մտահոգ տեսք ունի: Նստած է իր տան սեղանի շուրջ: Նա նկարիչ է: Հավանաբար իր գործը շատ է սիրում: Խոսքը Մինաս Ավետիսյանի մասին է: Նկարից երևում է, որ հեղինակը համակրել է Մինասին:

Լավինյա ԲաժբեուկՄելիքյան Ալեքսանդրի

<<Մարտիրոս Սարյանի դիմանկարը>> (1972թ.)

Նա բավականին տարեց է, ունի շատ հանգիստ դեմքի արտահայտություն: Իմ կարծիքով նա գոհ է իր ապրած կյանքից, և արել է այն, ինչ ուզել է: Նա շատ բաներ է հասկացել և իմաստուն է: Նրա հետ շփումը շատ հետաքրքիր և իմաստալից կլիներ: Նա նույնպես նկարիչ է և բավականին ճանաչված: Խոսքը Մարտիրոս Սարյանի մասին է: Սարյանին նկարի հեղինակը նույնպես համակրել է:

 

Հայ մեծանուն նկարչուհի Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանը ծնվել է 1922 թվականին՝ Թիֆլիսում, նշանավոր հայ նկարիչ Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի ընտանիքում։ Հայրը նրան Լավինիա է անվանել՝ իտալացի նշանավոր նկարիչ Տիցիանի դստեր պատվին։

0 Comments

Ժամանակակից հայոց լեզու. առաջադրանքներ

Եղանակ - տարվա եղանակ, երաժշտություն, ընտրելու եղանակ

անարգել - չհարգել, առանց արգելքի, 

մատաղ-մատաղ անել, պատանի

կախեր-համանուն չունի

քերծե-համանուն չունի

լարեր-լար գոյականի հոգնակին և լարել բայի ըղձական անցյալը
ստեր-մի քանի սուտ, ստել բայի ըղձական անցյալը
բարակ-ոչ հաստ և որսաշան տեսակ
կապեր - հանգույցներ, կապել բայի ըղձական անցյալը

 

 

Գորդյան հանգույց-դժվար գործելի, 

բոլոր կամուրջներնայրել-մի բանից վճռականապես հրաժարվել,

ականջը լցնել-տրամադրել մեկի դեմ

ձեռքերը լվանալ-հրաժարվել ինչ-որ բանին մասնակցելուց,

քարից հաաց քամել-դժվարությամբ,տառապանքով փող աշխատել 

 

 

Վնասվածքը նրան թույլ տվեց այնպես գործելու, ինչպես ծրագրավորված էր։

«Թմկաբերդի առուն» պոեմի առաջին քառյակներում խոսվում է կյանքի անցողիկության ու գործի անմահության մասին։

Այդ պատասխանատու խաղում հավաքականը հաղթեց հատկապես պաշտպանների լավ խաղի պտճառով։

Առվակի քչքչոցը խախտում էր անտառում տիրապետող խաղաղ լռությունը։

Ոսկեհեր մազերով արքայադուստրը կծիծը պատահաբար գցել էր ջրհորը։

Քահանան երիցս անգամ կողմերին հորդորել էր հաշտվել։

Ազգային ժողովում քննված հրատապ հարցը վերաբերվում էր կրթական համակարգին։

Ես ընդհանուրի շահը ավելի բարձր եմ գերադասում, քան իմ անձնականը։

Ընտանեկան ավանդությունը նրան պարտադրում է վերադառնալ հարազատների մոտ։

2 Comments

<<Մի հին չինական զրույց>> վերլուծություն

Ավետիք Իսահակյանի «Մի հին չինական զրույց» պամվածքը մի կայսեր մասին է, ով օրերից մի օր տեսնելով, թե ինչպես է իր ժողովուրդը շոգում ու քրտնում սև ու հաստ գլխարկներից, հրամայում է, որ այսուհետ ժողովուրդը կրի միայն սպիտակ ու թեթև գլխարկներ: Կայսրը շատ գոհ էր իր այդ հրամանից և մտածում էր, որ իր ժողվրդի համար բարի գործ է արել: Հրամանը տարածվում է և արդյունքում այն մարդիկ, ովքեր դեռ հին գլխարկներով էին, ծեծի էին ենթարկվում ոստիկանության կողմից և սպանվում: Երբ կայսրը իմանում է դրա մասին, շատ է վրդոհվում, չէ՞ որ նա ցանկանում էր բարի գործ անել ժողովրդի համար:

Իմ կարծիքով բանն այն է, որ կայսրը, չգիտակցելով, միանգամից շատ կտրուկ որոշում կայացրեց: Մի գուցե կային մարդիկ, ովքեր հնարավորություն չունեին նոր գլխարկ գնելու, կամ չէին ուզում փոխել իրենց գլխարկը, կամ դեռ չէին հասցրել գնել, կամ մեկ այլ պատճառով չէին փոխել իրենց գլխարկը: Ճիշտ է, ոստիկանությունը շատ դաժան ձևով էր կատարում իր պարտականությունները, բայց այնուամենայնիվ հետևում էր, որ կայսեր հրամանը բոլորը կատարեն, և չկատարողները պատժվում էին: Իմ կարծիքով կայսրը պետք է այլ կերպ ձևակերպեր իր հրամանը: Օրինակ՝ տար ժողովրդին գլխարկ ընտրելու հնարավորություն, կամ հրամանը կատարելուն տար որոշ ժամանակ, կամ զգուշացներ ոստիկանությանը, որ գլխարկ չփոխողներին ոչինչ չանեին: Չէ՞ որ վերջ ի վերջը նա հսկայական պետության կայսր է, հրաման տալուց առաջ պետք է խորը մտածի և հարցին մոտենա ժողովրդի տարբեր խավերի տեսակետից: Երկրում կարգ փոխելը, այն էլ միանգամից, սխալ քայլ էր: Իմ կարծիքով վերջում կայսրը կխորհի, կհասկանա իր սխալը և կկատարելագործի իր հրամանը, որ ինչքան հնարավոր է քչացնի անբավարարված մնացողների թիվը:  Չնայած մեկ է, ինչքան էլ որ հրամանը թվա անթերի, միյնույն է, այն կատարյալ չէ, և միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր դժգոհ կմնան: 

 

Ավետիք Իսահակյանի <<Մի հին չինկական զրույցը>> կարող եք կարդալ այստեղ:

0 Comments

Ընտրության պարադոքսի և ազատության անկանխատեսելիության մասին (թարգմանություն)

 

 Հասկանո՞ւմ եք, դրախտի մասին հին լեգենդը...

Չէ՞ որ դա մեր մասին է, հիմայի մասին: Այո, ապա մտածեք: Դրախտում այն երկուսին տրվել էր ընտրության հնարավորություն՝ կամ երջանկություն առանց ազատության, կամ ազատություն առանց երջանկության. երրորդը տրված չէ:

Նրանք՝ այդ հիմարները, ընտրեցին ազատությունը, և ինչ, հասկանալի է, հետո դարերով կարոտում էին կապանքները: Կապանքներ, հասկանո՞ւմ եք, ահա՝ ինչի համար է համաշխարհային վիշտը: Դարե՛ր:

 

Եվգենի Զամյատինի «Մենք» հակաուտոպիայից R-13 բանաստեղծի այս խոսքերը այսօր թվում են տխուր ծաղրանք և առանց ազատության աշխարհի սարսափելի կանխագուշակում, ինչը համարյա կատարվեց 20-րդ դարում:

Հազիվ թե այն ամենից հետո, ինչ եղել է, որևիցե մեկի մոտ կասկածներ առաջանան արտահայտության խանդալից լինելու վերաբերյալ. նման բառերը կարող են պատկանել միայն նրանց, ովքեր չունեն ներքին ազատություն և ով ընդունակ չէ պատասխանատվություն վերցնելու իր վրա և կատարելու սեփական ընտրություն: Մենք էլ հո գիտենք, որ ազատությունը անվիճելի արժեք է, որի վրա հիմնված է ժամանակակից հասարակությունը:

 

 Մի՞թե ամեն ինչ այդքան պարզ է: Հոգեբան Բարրի Շվարցը՝ «Ընտրության պարադոքս: Ինչու «շատը» նշանակում է «քիչ» գրքի հեղինակը նախազգուշացնում է մեզ՝ հապճեպ եզրակացություններ չանել: Նա առջարկում է ուշադիր զննել աշխարհը և այն բազմազանությանը, որը մեզ՝ ազատներիս, այսօր շրջապատում է, և խորհել՝ այդյո՞ք այն, ինչ որ ունենք, դարձնում է մեզ երջանիկ

Նրա կարծիքով արևմտյան հասարակությունը դարձել է չափազանց հարուստ և անցել է այն սահմանը, որից հետո ազատությունը, բարեկեցությունը, ընտրության հնարավորությունը, դադարում են ծառայել մարդուն և դառնում են նրա թշնամիները: Դոկտոր Շվարցի դիտարկումներով լայն ընտրությունը, որը տալիս է մեզ ժամանակակից աշխարհը, առաջացնում է ամենաքիչը երկու բացասական ազդեցություն. Առաջին հերթին, որքան էլ որ տարօրինակ է, այն ավելի շուտ կաթվածահար է անում, քան ազատում է մեզ: Երկրորդ հերթին՝ նույնիսկ եթե մեզ հաջողվում է հաղթահարել կաթվածահարությունը և ընտրել ինչ-որ բան, արդյունքում մենք ավելի քիչ ենք բավարվում մեր կատարած ընտրության արդյունքներից, քան եթե ունենայինք ընտրության ավելի քիչ տարբերակներ

 

Մարդկային հնարավորությունների թվի աճը, չի բերում ոչ մի այլ բանի, քան այն սպասումների աճին, թե որքանով լավ կարող են լինել այդ հնարավորությունները: Եվ այդ աճը բերում է նրան, որ մարդիկ ավելի քիչ են բավարարվում արդյունքներով, նույնիսկ եթե այդ արդյունքները լավն են

 

 Բացի այդ՝ Բարրի Շվարցը համոզված է, որ այնպիսի երևույթի տարածումը, ինչպիսին է կլինիկական դեպրեսիան, շատ դեպքերում արդյունք է այն հիասթափության, որն այսօր ապրում են մարդիկ, ում բարձր ստանդարտներն ու սպասելիքները՝ առաջացած անսահման ընտրությունից, չեն դիմանում իրականության հետ հանդիպմանը

Բայց ի՞նչ անել: Կրկին քանդել այս աշխարհը և կառուցել նրա ավերակների վրա նո՞րը: Եղել է, հիշում ենք: Բայց Բարրի Շվարցը դրա մասին էլ ունի գաղափարներ: Նրանցով էլ մի անգամ հայտնվեց TED կրթական հարթակում

 

 

Աղբյուրը՝ https://monocler.ru/barri-shvarts-paradoks-vyibora-i-voobrazhaemyie-alternativyi/ 

 

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը, 10-րդ դասարան: 

Read More 0 Comments

Բառակազմական առաջադրանքներ

Գտիր տրված բառերի ընդհանուր արմատը (ըստ շարքերի)

 

մեծարժեք, արժեքավոր, անարժեք, արժանի, անարժան, արժույթ, արժենալ - արժ(եք)

 

անհեռատես, հեռակա, հեռավոր, հեռու, զուգահեռ, հեռախոս, հեռանալ - հեռ(ու)

 

չկամություն, կամավոր, բարեկամ, կամազուրկ, կամակոր, կամենալ - կամ(ք)

 

ամենահաճելի, բարեհաճ, տհաճություն, հաճույք, հաճոյանալ, հաճելի, քմահաճ - հաճ(ույք)

 

քարհանք, հանքագործ, գրհան, հոգեհան, հանելուկ, հանույթ, հանելի, հանել- հան(ել)

 

անծանոթ, քաջածանոթ, ծանոթություն, ծանուցում, վերծանել, դյուրածան - ծան(ոթ)

 

 

Read More 0 Comments

Ավ. Իսահակյան <<Երկու արվեստագետ>> վերլուծություն

Read More 0 Comments

Երջանկությունը Ավ. Իսահակյանի համար

Read More 0 Comments

<<Գրապտույտ>> էլեկտրոնային ամսագիր

Գրապտույտի նախկին անձնակազմը
Գրապտույտի նախկին անձնակազմը
Read More 0 Comments

Քերականական առաջադրանքներ

աղիողորմ-սրտաճմլիկ,

աղջամուղջ-մթնշաղ,

աճապարել-շտապել,

անագորույն-դաժան,

անաղարտ-անբիծ,

անհեթեթ-անիմաստ,

անձկալի-ցանկալի,

անոթի-քաղցած,

անպաճույճ-անշուք,

ապերախտ-անշնորհակալ,

առեղծված-հանելուկ,

արտաքսել-վռնդել,

արբշիռ-հարբած,

աստանդական-թափառական,

 

մազ- վարս, հեր, 

ծիծաղել-խնդալ, ժպտալ,

մահանալ- մեռնել, վախճանվել

թուխպ- մառախուղ, մշուշ, մեգ

երկմտել-տարակուսել, մտատանջվել, վարանել

ականակիտ-վճիտ, մաքուր, պարզ

սին-փուչ, դատարկ, սնամեջ

ծանուցել-տեղեկացնել, հաղորդել, հայտնել,

 

բաբան-մարտամեքենա, բագին-զոհասեղան,

բանուկ-մարդաշատ,

բազիլիկ-անտիկ տաճար,

բազալտ-խճաքար,

բարբաջանք-հիմարաբանություն,

բանդագուշանք-ցնդաբանություն,

բարձիթողի-անուշադրության մատնված,

բերկրանք-ցնծություն,

բերրի-պտղաբեր,

 բորբ-ջերմ,

բոկոտն-ոտնաբոբիկ,

բնապաշտ-բնությունը սիրող,

բռնազբոսիկ-բռնի,

բույր-հոտ,

բուրաստան-ծաղկանոց։

 

0 Comments

Գրիգոր Նարեկացի <<Մատյան Ողբերգության>> Բան Բ, Գ հատված

Read More 1 Comments

Բացատրագիր

Ինչու չունեմ բլոգում անհրաժեշտ նյութերը

Սիրանուշ Ասատրյանից Հասմիկ Ղազարյանին

Խնդիրն այն է, որ ես բլոգում չունեմ բոլոր անհրաժեշտ նյութերը: Բոլոր նյութերը տեղադրելու համար պահանջվում է բավականին ժամանակ, իսկ ես ունեմ լիքը ուրիշ հանձնարարություններ ու պարապմունքներ և չեմ հասցնում բոլորը կատարել: Իսկ երբ ազատ ժամանակ եմ ունենում, ծուլանում եմ, մտածելով, որ դեռ բավականին ժամանակ կա և կհասցնեմ կատարել, և սկսում եմ զբաղվել սիրածս զբաղմունքներով: Սակայն այդ ժամանակը այնքան արագ է անցնում, որ ոչինչ չեմ հասցնում, գալիս է քնելու ժամը: 

Գիտակցում եմ, որ գտնվել եմ անպատասխանատու: Խնդրում եմ ներեք, և մի քիչ ժամանակ հատկացրեք բացթողածը լրացնելու համար:

0 Comments

Դիմանկար

Անուշիկը, Լիանան և ես
Անուշիկը, Լիանան և ես
Read More 0 Comments

Երևանի փողոցները

Երևանը Ծիծեռնակաբերդից: Նկարը՝ անձնական
Երևանը Ծիծեռնակաբերդից: Նկարը՝ անձնական
Read More 0 Comments

<<Սասնա Ծռեր>> էպոսը

Read More 0 Comments

Այցելություն «Ջերմիկ անկյուն»

Հոկտեմբերի 17-ին ընկեր Հասմիկի և պատվելի Թամարի հետ Ավագ դպրոցի սովորողներով գնացինք «Ջերմիկ անկյուն»: Այնտեղ ապրում են հատուկ խնամքի կարիք ունեցող մարդիկ: Սկզբից, երբ տեսա նրանց, մի փոքր շփոթվեցի: Ինձ համար անսովոր էր շփվել այդպիսի մարդկանց հետ: Բայց երբ տեսա նրանց ձեռքի աշխատանքները, ունկնդրեցի նրանց երգերը, ծանոթացա նրանց հետ, ընտելացա, և սկսեցի շփվել: Այդ մարդկանց աշխատանքները անսպասելիորեն հմուտ էին արված: Ամեն մարդ յուրահատուկ էր և ուներ իր ունակությունները: Տղաներից մեկը՝ Ռոմանը, շատ խելացի էր և կարողանում էր հավաքել հսկայական փազլեր: Մյուս տղան՝ Դավիթը, գեղեցիկ նկարում էր: Աղջիկները կարողանում էին գորգեր և բլուզներ գործել: Նրանք դա այնքան լավ էին կարողացել, որ ձեռագործը գործարանայինից տարբերելը դժվար էր: Աղջիկներից մեկը սիրում էր զբաղվել բույսերի խնամքով և աճեցնում էր բույսեր: Բոլորը երգել շատ էին սիում. անընդմեջ երգում էին, երգերի բառերը անգիր հիշելով:

Նրանց օրինակով հերթական անգամ համոզվեցի, թե ինչքան կարևոր է միշտ ձգտելը նպատակներին, միշտ համախմբված լինելը և օգնելը իրար: Նրանք ապրում են կարծես մի մեծ ընտանիքով, և միմյանց տարբեր բաներ են սովորեցնում, նվերներ են պատրաստում միմյանց համար: Նրանք մեծ ոգևորությամբ ցույց էին տալիս մեզ իրենց աշխատանքները, հարցնում էին մեր կարծիքը, երգում էին մեզ համար: Ունեին սովորելու մեծ ցանկություն: Կարևորը, ինչ որ անում էին, անում էին հաճույքով և ջանասիրությամբ: Պարզվեց, որ այդպիսի խնդիրներ ունեցող մարդկանց հետ կարելի է հետաքրքիր շփվել: Նրանք լի էին դրական էմոցիաներով: Այնքնան ուրախ եմ, որ նրանք գտել են իրենց ընտանիքը, և կցանկանամ, որ իրենց երջանիկ զգան:

0 Comments

Համատեղ ընթերցանություն և քննարկում Գրիգի հետ

Սուրհանդակ ռադիո, տես այստեղ:

0 Comments

Ամենազարմանալի ստուգաբանությունը

Լուսանկարը արվել է իմ կողմից՝ Տեղեր վանքի շրջակայքում
Լուսանկարը արվել է իմ կողմից՝ Տեղեր վանքի շրջակայքում
Read More 0 Comments

Նպատակին հասնելու ճանապարհը

Լուսանկարի հեղինակ՝ ես
Լուսանկարի հեղինակ՝ ես
Read More 0 Comments

Շատ սպասված գրքեր...

Եռուզեռ է «Տիգրան Հայրապետյան» գրադարանում... Պարզվեց, որ կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանը մեզ անակնկալ էր մատուցել: Գրադարանը համալրվել էր նոր գրքերով:

 Ամբողջ օրվա ընթացքում գրադարան էին այցելում կրթահամալիրի սովորողներ և դասավանդողներ: Սովորողները մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում և ընթերցում էին նոր գրքերը: Գրքերը շատ բովանդակալից էին և գունազարդ, խոսակցության ընթացքում իմացա, որ գրքերը պատվիրել են մեր դասավանդողները: Յուրաքանչյուրը կարող է գտնել իր նախասիրությանը համապատասխան գիրքը: Գրքերը բազմաժանր էին՝ բնագիտական, արկածային, ֆանտաստիկ, գեղարվեստական: Մեզ հնարավորություն էր ընձեռված ծանոթանալ գրողների հայտնի և անհայտ ստեղծագործություններին: 

Այնպես որ գրադարանը սպասում է իր ընթերցողներին:

Հ.Գ. Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի տնօրենին մեզ այսպիսի հրաշալի գրքեր նվիրելու համար:

Read More 3 Comments

Եղիշե Չարենց <<Տաղ անձնական>>

 

Տաղ անձնական

 

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,

Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով

Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով―

Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:

Անց եմ կենում, շուրջս-մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.

Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար.

Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, և ով կասի, թե ո՞ւր հասար,―

Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:

Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.

Ինչ-որ մեկի սրտում բացված- վերք է կարծես այս կյանքը մի.

Եվ ո՞ւմ համար- էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի

Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:

Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի―

Ես- հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի՜

Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտ―

Իմ բարձր, հին ու աստղային երազների ճանապարհով...

Ու էլ ամե'ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.

Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա'չքս հեռուն.

Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում―

Ասե'ք նրան՝ Չարենցն ասավ- մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ...

 

Read More 0 Comments

Սերմնացանի առակը

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

Read More 0 Comments

Գրաբարի օլիմպիադա

Առաջադրանքներ.

Իմ ընտրած առակը՝ 

Լսէք ահաւասիկ. ել սերմանաւղ սերմանել:  Եւ եղեւ ի սերմանելն, ոմն անկաւ առ ճանապարհաւ, եւ եկն թռչուն եւ եկեր զնա:  Եւ այլն անկաւ յապառաժի՝ ուր ոչ գոյր հող բազում. եւ վաղվաղակի բուսաւ: Քանզի ոչ գոյր հիւթ երկրին,  եւ յորժամ ծագեաց արեւ՝ ջեռաւ, եւ զի ոչ գոյին արմատք՝ ցամաքեցաւ:  Եւ այլն անկաւ ի մէջ փշոց. ելին փուշքն եւ հեղձուցին զնա, եւ պտուղ ոչ ետ:  Եւ այլն անկաւ յերկիր բարւոք. եւ ելեալ աճեցեալ տայր պտուղ, եւ բերէր ընդ միոյ՝ երեսուն, եւ ընդ միոյ՝ վաթսուն, եւ ընդ միոյ՝ հարիւր:

  • Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:

ահաւասիկ-ահավասիկ, յապառաժի-հապառաժի, հիւթ-հյութ, յորժամ-հորժամ, յերկիր-հերկիր, բարւոք-բարվոք:

Յ տառը բառասկզբում ձայնավորից առաջ կարդացվում է հւ տառը կարդացվում է վիւ տառակապակցությունը կարդացվում է յ:

 

  • Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Ահա մի սերմանող ելավ սերմ ցանելու: Սերմանելու ժամանակ սերմերից մի քանիսն ընկան ճանապարհի եզրին, և երկնքի թռչունները եկան ու կերան դրանք: Ուրիշները ընկան ժայռոտ մի տեղ, որտեղ առատ հող չկար, և իսկույն բուսան, քանի որ հողը խորունկ չէր, և երբ արևը ելավ, այրվեցին, և որովհետև արմատ չունեին , չորացան: Մի քանիսն  ընկան փշերի մեջ. փշերը ելան ու խեղդեցին նրանց, և նրանք պտուղ չտվին: Իսկ ուրիշներն էլ ընկան լավ հողի մեջ և աճելով պտուղ տվին. մի մասը՝մեկի տեղ երեսուն , ուրիշները՝մեկի տեղ վաթսուն և կամ մեկի տեղ՝հարյուր:

 

  • Մեկնաբանիր ընտրածդ առակը:

Իմ կարծիքով սերմերը դրանք Աստծո խոսքերն են: Երբ Աստծո խոսքերը հասան այն մարդկանց, ովքեր ամեն ինչին մակերեսորեն են վերաբերվում, չպահպանվեցին: Երբ հասան մարդկանց, որոնք հասկանում են ամեն ինչը, բայց շուտ մոռանում են և կարևորություն չեն տալիս, շուտ չքացան: Երբ հասան այն մարդկանց, ովքեր ընդհանրապես չեն հավատում Աստծո խոսքին, միանգամից անհետացան: Եվ վերջապես երբ հասան այն մարդկանց, ովքեր հասկանում են Աստծո խոսքը, հավատում են նրա ուժին և պահպանում են այն իրենց հոգում, միանգամից արմատացան և պահպանվեցին, և այդ մարդկանց շնորհիվ նաև բազմացան:

 

 

II. Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ: 

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  2. Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն: «Աղոթքաշխատանքն սկսելուց առաջ»
  3. Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, բանից եւ ի գործոց փրկեա զիս: «Խնդրանք իմաստության»
  4. Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն: «Աղոթք ճաշից առաջ»

III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.

Իմ ընտրած աղոթքը՝ 

 

  1. Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո: «Առավոտյան աղոթք»
  • Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:

Աղոթքով մենք շնորհակալություն ենք հայտնում Աստծուն, որ իր ողորմությամբ մեզ արթնացրեց: Իմ կարծիքով աղոթկը կարևոր է, որպեսզի մեր նոր օրը անցնի լավ և Աստծո օրհնությամբ, որ մեր հետ ոչ մի վատ բան չպատահի: Մենք պետք է շնորհակալություն հայտնենք Աստծուն, որ չթողեց մեզ ընդմիշտ քնել, այլ արթնացրեց, որպեսզի ապրենք ևս մեկ օր:

  • Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. հիմնավորիր:

Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր

Մենք պետք է ամեն ինչի համար շնորհակալություն հայտնենք Աստծուն, և հոգ լինենք դրա համար, որովհետև կարող էինք և չունենալ: Բայց դրա հետ մեկտեղ պետք չէ գոհ լինել և ձեռքերը ծալած նստել, պետք է գոհ լինելով առաջ ընթանալ:

 

0 Comments

Մայրենի. հունվար

«… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

 

Ես համաձայն եմ այս մտքի հետ: Թշվառ ենք նրանով, որ անցյալում մենք թույլ ենք տվել շատ սխալներ, և հիմա էլ շարունակում ենք նույն սխալները թույլ տալ: Դժբախտ ենք, որովհետև քաջ, նպատակասլաց և հոգով ուժեղ մարդկանց կողքին շատ կան ագահ մարդիկ: Հիմանականում երբ եղել են հզոր թագավորներ, իշխաններ, բարեգործներ, նրանցից աշխատել են ազատվել, մատնել թշնամիներին կամ սպանել, որպեսզի չխանգարեն նրանց իրենց վատ նպատակները և տիրելու գաղափարը իրականացնելու համար: Շատերը չեն ուզում ընդունել դառը ճշմարտությունը, ավելի հեշտ է ապրել առանց այդ ճշմարտության և կյանքն ավելի հեշտ կթվա, սակայն անհոգ չի լինի: Բայց ճշմարտությունը իրեն ի վերջո ջրի երես կբերի, և ոչ ոք արդեն դրա հետ ոչինչ անել չի կարողանա: Պետք է, որ բոլորը ընդունեն դա, որպեսզի փորձեն ուղղել անցյալի սխալները, որի պատճառով մենք դառել ենք <<թշվառ ու դժբախտ ժողովուրդ>> : Պետք է դաս քաղել ամեն մի սխալ բանից, բացի այդ պետք է գտնել և օգտագործել անցյալում կատարված ճիշտ արարքները: Ինչն էլ որ ընդունում ենք կամ գովում, չպետք է լինի ամեն պատահական բան: Պետք է հասկանանք, թե ինչի է դա արժանի, ինչու համար պետք է դա ընդունել, և միայն նոր ընդունել, այլ ոչ թե ընդունել նրա համար, որ բոլորը ընդունում են: 

 

«Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

 

Ես կարծում եմ, որ խիստ կերպով կարող են քննադատել այն մարդիկ, ովքեր իսկապես կարողանում են դա հիմնավորված անել: Ես անձամբ չեմ սիրում խիստ քննադատել, բայց երբ ինչ որ ակնհայտ սխալ եմ տեսնում, փորձում եմ թույլ կերպով քննադատել: Ես չեմ վախենում խիստ քննադատելուց, այլ ուղղակի դրա կարիքը չեմ զգում: Ինձ քննադատողներին ընդունում եմ շատ սովորական, երբ նրանց ասածը իսկապես ճիշտ է լինում: Ճիշտ է այդ պահին ես մի փոքր նեղվում եմ, բայց հետո հասկանում եմ, որ քննադատողն իսկապես ճիշտ է նկատել իմ սխալը, և ուրախանում եմ, որ այսուհետ կարող եմ նման սխալներ թույլ չտալ:

 

Ի՞նչ ես կարծում, ճի՞շտ է  ուրիշներին քննադատելը, երբևէ ինքդ քեզ քննադատե՞լ ես: Փորձիր կապակցված տեքստ գրել «Ինքնաքննադատութան մի փորձ» վերնագրով:

 

Ես կարծում եմ, անհրաժեշտության դեպքում քննադատություն պետք է անել: Սակայն այն պետք է լինի կառուցողական և չկրի անձնական բնույթ: Ես ինձ քննադատում եմ այն ժամանակ, երբ իմ առջև դրված նպատակիս չեմ հասնում, կապ չունի դա փոքր գործ է, թե լուրջ: Ես փորձում եմ հասկանալ, թե ինչ սխալներ եմ թույլ տվել, որոնք խոչնդոտել են հաջողության հասնելուն, և աշխատում եմ դրանք այլևս չկրկնել հաջորդ անգամ: Ես այդպես եմ առաջ շարժվում, և կարծում եմ, որ բոլորը պետք է իրենց քննադատելով առաջ գնան:

 

Միսաք Մեծարենց <<Սիրերգ>>, արտասանում է Սիրանուշ Ասատրյանը:

 

Մասնակցել եմ մայրենիի ֆլեշմոբին: Ահա առաջադրանքներից մեկը:

 

 

257. Տեքստն իբրև զրույց փոխադրի´ր:

         -Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը:

            -Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ:

-Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը. հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում:

-Առաջնությունը, սակայն, հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնված:

-Եվ ճիշտ են արել. դա շատ համով է:

258. Յուրաքանչյուր բարդ նախադասություն պարզեցրո´ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադիր եղիր, որ տեքստը պահպանվի):

         Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ  ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

 ՔենիայիԿամերունիԿոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով,օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասինՈչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունըՍակայն երբեմննրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում:

259. Հարցեր գրի´ր` ուղղված այն ուսուցչին, որի դասավանդած առարկան չես կարևորում (փորձի´ր հասկանալ, թե նա ինչո´ւ է ընտրել այդ առարկան, դպրոցում ինչո´ւ են անցնում, ուրիշ երեխաներ ի´նչ վերաբերմունք ունեն դրա նկատմամբ և այլն): Այդ հարցերը տո´ւր ուսուցչիդ, այդ առարկան դասավանդող այլ ուսուցչի և հրցազրույցը գրի´ առ:

Ես բոլոր առարկաներն էլ կարևորում եմ: Բոլորն էլ սովորում եմ հետաքրքրությամբ: Ուրիշ հարց է, երբ հավես չեմ ունենում սովորելու, որտեղ առարկան ընդհանրապես կապ չունի: Հավես չունենալու պատճառով մեկ-մեկ առարկան թվում է անհետաքրքիր, անպետք և ձանձրալի: Հավես չունենալու պատճառով ամեն ինչն էլ կարող է ձանձրալի և անկարևոր թվալ:

260. Փոխադրի´ր` ուրիշ ուղղակի խոսքերն անուղակի դարձնելով:

         Մի անգամ, քննություններից առաջ, Էյնշտեյնին հարցրին.

            -  Դժվա՞ր են լինելու քննության հարցերը:

            - Բոլորովին,- պատասխանեց Էյնշտեյնը,- տալու եմ ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի:

            - Սակայն եթե այդպես անեք, միևնույն պատասխանները կլսեք:

            Սխալվում եք, սիրելի գործընկեր,- ժպտալով պատասխանեց Էյնշտեյնը,- անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 

Մի անգամ քննություններից առաջ Էյնշտեյնին հարցրին, թե դժվար է լինելու քննության հարցերը: Էյնշտեյնը պատասխանեց, որ բոլորովին, և ասաց, որ տալու է ճիշտ նույն հարցերը, ինչ անցյալ տարի: Հետո ասացին, որ եթե նա այդպես անիի, միևնույն պատասխանները կլսի: Էյնշտեյնը ժպտալով պատասխանեց, որ իր սիրելի գործընկերները սխալվում են, հետո ասաց, որ անցել է ուղիղ մեկ տարի, և միևնույն հարցերի ճիշտ պատասխանները արդեն պիտի նույնը չլինեն, քանի որ այս մեկ տարում գիտությունը հսկայական քայլերով առաջ է գնացել:

 

 

 

 

0 Comments

Միսաք Մեծարենց <<Սիրերգ>>

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,

Հաշիշով օծուն ու բալասանով.

Լուսեղէն ճամբէն ես կ'անցնիմ գինով՝

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին...։

 

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,

Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,

Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,

Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն ։

 

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜

Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին...։

Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝

Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի...։

Read More 0 Comments

Բառարան

Առաջին հայացքից խնդիրը բարդ թվաց: Բայց երբ ուշադրություն դարձրեցի բառերին, մի քանի բառ կարողացա նմանեցնել ռուսերենի և անգլերենի բառերի հետ: Օրինակ՝ oko ռուսերենից (око) թարգմանաբար նշանակում է աչք, որը մոտ է ակն բառին: sald բաառը անգլերենից (salt) թարգմանաբար, և solь-ը ռուսերենից (соль) ` նշանակում է աղ: Որ բառերն էլ որ չկարողացա նմանեցնել որոնեցի բառարաններում:

 

Այս խնդիրը լուծելիս ես մտածում էի, թե ինչքան նման են հնդեվրոպական լեզվաընտանիքից ծագած լեզուները: 

 

Հնխ.

Սանս.

Հուն.

Հսլ.

Հայերեն

plios

-

polio՛s

 

ալիք

 

oknos

a՛kši

o՛sse

oko

 ակն

sāld

-

ha՛ls

solь

 աղ

stel

stha՛la

stellō

stelja

 առաստաղ

weqero

-

he՛speros

večerū

 գիշեր

mēmso

māsa՛

-

meso

 զանգված

erth

-

e՛rchomai

-

 երթալ

louk՛o

luči

leuko՛s

lučь

շող

sed

sādin

he՛zomai

sed-lo

 հեծնել

g՛her

harana

cheir

-

 աթոռ

me՛dyo

ma՛dhya

me՛ssos

mežda

 միս

 

 

0 Comments

Ստեղծագործական բարձունքի հաղթահարում

Սեպտեմբերի 19-ին մենք` ընկեր Անիի ու ընկեր Գնելի հետ, մի ստեղծագործ խմբով գնացինք հաղթահարելու Թեժառույքի բարձունքը: Մեզ հետ վերցրել էինք մոլբերտներ, թղթեր, ներկեր ու վրցիններ, ու որոշել էինք նկարել Տրդատավանքը: Ճանապարհը շատ բարդ էր և մենք շատ էինք հոգնել: Երբ տեղ հասանք մեր առջև բացվեց այնպիսի տեսարան, որ իսկույն մոռացանք հոգնածության, երկար ճանապարհի մասին ու 

Read More 0 Comments

Հրանտ Դինք «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» վերլուծություն

  «Ինձ համար աշխարհում ու Թուրքիայում Հայոց ցեղասպանության ընդունումից շատ ավելի կարևոր է Հայաստանի կայունությունն ու հզորացումը:

Ցեղասպանության զոհ դարձած իմ պապերի ոսկորները կհանգստանան միայն այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա ուժեղ, ամուր երկիր»: Ասում է Հրանտ Դինքը:

Իմ կարծիքով, այս հոդվածում Հրանտ Դինքը կարևորում է Հայաստանի կայուն և հզոր լինելը, քանի որ միայն այդպիսի երկիրը կարող է պաշտպանել իր շահերը, կարող է դառնալ հայրենիք համայն հայության համար: Հրանտ Դինքը փորձում է գտնել պատճառները, թե ինչու Հայաստանը մինչև այժմ այնպիսի երկիր չէ, որ հայերը ներգաղթեն հայաստան, այլ ոչ թե արտագաղթեն անկախ Հայաստանից: Չէ՞ որ պետություն ունենալը եղել է հայերի դարավոր երազանքը, ինչի համար մեծ զոհեր է տվել ժողովուրդը: Եվ այդ երազանքն է հոգեպես ամուր պահել հայերին, և չի թողել նրանց ձուլվել այլ ազգերի հետ: Հրանտ Դինքը կարծում է, որ Հայաստանի հզորության հասնելու ճանապարհներից մեկը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելն է: Սակայն այդ հարցում հայերը միասնական չեն: Թուրքահայերը, սփյուռքահայերը և հայաստանցիները տարբեր վերաբերմունք ունեն թուրքերի նկատմամբ, ելնելով պատմական (1915թ. ցեղասպանություն) և ներկա (Ղարաբաղի հարցը) իրավիճակներից: Նա գտնում է, որ այս երեք հատվածները պետք է միասնական լինեն, որպեսզի կարողանան հզորանալ:

Հայերին շատերն են ցանկացել կրոնափոխ անել և ձուլել այլ ազգերի հետ: Այս հոդվածը կարդալով ես հասկացա, թե ինչքան կարևոր է մեր միասնական լինելը, որպեսզի կարողանանք դիմադրել այլ ուժերին:

 Հոդվածը կարդա այստեղ:

0 Comments

Արշավ դեպի Լաստիվեր

Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ես և մայրիկս որոշեցինք արշավել դեպի Լաստիվեր: Լաստիվերը գտնվում է Իջևանի մոտակայքում և հայտնի է իր գեղեցիկ բնությունով, ջրվեժներով, Անապատ և Լաստիվեր քարանձավներով և իհարկե ծառերի վրա կառուցված գեղեցիկ տնակներով: 

Երբ որ տեղ հասնաք, այնքան մառախլապատ էր, որ ինձանից մի քանի քայլ այնկողմ չէր երևում: Ես շատ զարմացած էի, երբեք այդքան խիտ մառախուղ չէի տեսել: 

Read More 0 Comments

Վիլիամ Սարոյան <<Նարինջները>> վերլուծություն

Վիլիամ Սարոյան <<Նարինջները>>

 

Ես շատ հավանեցի <<Նարինջները>> պատմվածքը: Այն Լյուկի ընտանիքի մասին էր: Նրանք շատ աղքատ էին: Լյուկի հորեղբայր Ջեկը փորձում էր նրան ժպտալ սովորեցնել, որպեսզի նա փողոցում նարինջներ վաճառի: Պատմվածքը շատ հուզիչ էր: Կարդալու ընթացքում ես էլ կարծես հայտնվեցի այդ ընտանիքի դրության մեջ և կարծես փոքր ինչ կարողացա հասկանալ, թե նրանք ինչպիսի բարդ իրավիճակում են եղել: Այնքան ծանր դրություն, որ նույնիսկ ապրելու ցանկություն չկա: Նրանք անդադար իրար ասում էին <<Սպանիր ինձ>>: Իմ կարծիքով Լյուկը հոգեպես շատ ուժեղ տղա էր: Շատ դժվար է այդպիսի պայմաններում ժպտալ: Բայց նա հույս ուներ, որ իր մոտ կստացվի, և գոնե մեկը նարինջ կգնի իրենից: Նա նույնիսկ ամենա հուսահատ պահին գիտակցում էր, որ իր լացով ոչինչ չի փոխվի: Լյուկը ջանք չէր խնայում, որ նարինջները վաճառի: Մենք պետք է օրինակ վերցնենք նրանից և ինչքան էլ որ դժվար լինի, հույսներս չկորցնենք և չլացենք ինչպես որ անում էր Լյուկի հորեղբոր կինը:

0 Comments

Կենի

Read More 0 Comments

Անսպասելի հույս

Մութ գիշեր էր: Աչքերս բացեցի և ինձ գտա միայնակ նավակի մեջ: Թե ինչպես էի ես հայտնվել նավակի մեջ, չեմ հիշում: Մթության մեջ նշմարվում էին ուռենու ճյուղերը: Ես լողում էի նեղլիկ գետակով: Գետակի ափին օրորվում էր բամբուկենին և ջրիմուռները: Ըստ երևույթի գետակը թեև նեղ էր, բայց չափավանց խորն էր: Ես լողում էի շատ դանդաղ և չիգիտեյի, թե ուր եմ գնում: Գետակի վերջը չէր երևում: Մինչև ես հասկացա, թե շուրջս ինչ է կատարվում, ջրի միջից սկսեցին դուրս ցատկել փայլուն ձկնիկներ: Նրանք կարծես աստղիկներ լինեյին ջրի մեջ լողացող: Այնքան փոքր էին, որ միայն մոտիկից նայելով հասկացա, որ ձկնիկներ են: Օդում թռչում էին լուսատտիկները: Ամեն ինչ այնքան հեքիաթային էր: Գետակը գնալով լայնանում էր: Ես ափի մոտ ջրաշուշաններ էի տեսնում: Ձեռքս մեկնեցի և մի ջրաշուշան քաղեցի: Ծաղկի թերթիկների տակ ննջում էր լուսատիտիկը: Նա չզգաց, թե ինչպես եմ քաղում ծաղիկը, որովհետև խորը քուն էր մտել: Հանկարծ այդ գեղեցիկ տեսարանը ընդհատեց նավակի ցնցումը, լուսատիտիկը արթնացավ և իր մյուս ընկերների հետ փախավ: Անհետացան նաև աստղեր հիշեցնող ձկնիկները: Նայեցի գետին և տեսա, որ նավակս հանդիպել է քարերի և ցնցվում է: Ուշադիր նայեցի կողքերս և տեսա, որ այդտեղ այլևս բամբուկենիներ և ուռենիներ չեն աճում: Այդտեղ միայն չորացած ծառեր կային: Գետինն էլ առաջվա նման ծածկված չէր ջրիմուռներով և խոտերով: Հիմա գետնին միայն մերկ քարեր էին ու տեղ-տեղ չորացած խոտ: Դրանք հիշեցնում էին ծովափնյա քարերի, հավանաբար առաջ այդտեղ ծով էր եղել: Հանկարծ ես լսեցի չորացած թփուտների խշխշոց: Հաստատ ինչ որ մեկը արագ անցավ այդ թփերի միջով: Նավակս, որ մինչև այդ քարերին հպվելով դանդաղ գնում էր, կանգ առավ: Գետի աջ ափին մի հատված զուրկ էր չորացած ծառերից, կարծես անտառը ճեղքված լիներ: Հեռվում երևում էր սովորականից մեծ լիալուսինը: Նորից լսվեց խշխշոցը: Այս անգամ դա միայն ձայն չէր: Լիալուսնի սկավառակի վրա երևաց ձիավոր: Լուսնի վառ լույսի պատճառով ես չկարողացա տեսնել նրա դեմքը, միայն երևում էին ձիու և ձիավորի վառ դեղին աչքերը: Այնքան վախեցա, որ չկարողացա գոռալ, վախից ձայնս կուլ գնաց: Տեղն ու տեղը դուրս ցատկեցի նավակից և վազեցի դեպի ձախ ափը: Անտառն այնքան խիտ էր, որ վերև նայելիս միայն չոր ծառերի գագաթներն էին երևում: Ճյուղերը շատ խիտ էին, չէի կարողանում վազել: Անտառի վերջում անդունդ էր: Հուսահատությունից մտածեցի որ երազ է: Աչքերս փակեցի և բացեցի: Ձիրավորն ուղիղ իմ դիմաց էր: Իր ահարկու դեղին աչքերով ինձ էր նայում: Վախից ծնկներս թուլացան և ես չոքեցի: Ձիավորը տեսնելով, որ ես ընկա, մեկնեց ինձ իր ձեռքը…

0 Comments

Հասարակ, բայց միակ ու անկրկնելի

Բոլորն էլ հաստատ մտածած կլինեն իրենց կյանքի մասին, այն ճանապարհի մասին, որն անցել են իրենց կյանքի ընթացքում: Բոլորն էլ ունեցել են դեպքեր իրենց կյանքի ընթացքում, որոնք միշտ հիշում են ու չեն մոռանում: Այդ դեպքերը կարող են լինել և ուրախ և տխուր: Մենք հիմնականում հիշում ենք այն դեպքերը, որոնք կամ դրական կամ բացասական ձևով ազդել են մեր վրա: Մենք անկախ մեզանից մտածում ենք այդ դեպքերի մասին, փորձում ենք հասկանալ, թե ինչպես կընթանար այդ դեպքը, եթե ինչ որ պահ ուրիշ լիներ, ինչքան երջանիկ, հուզված կամ անտարբեր էինք մենք այդ ժամանակ, և նման բաներ: Հիշում ենք  այն ֆիլմերը, որոնք տպավորվել են և ինչ- որ զգացմունք են առաջացրել մեր մեջ: Երջանկություն, տխրություն, հուզմունք, ջղայնություն, կարեկցություն, տանջանք, դրանցից միայն մեկն էլ բավարար է, որպեսզի ֆիլմը, դեպքը իրադարձությունը, պատմությունը տպավորություն թողնի մեր վրա: Հաճախ ամեն իրադարձություն մարդու գիտակցությունը կապում է ինչ որ մի վայրի կամ առարկայի հետ: Տեսնելով դա, մարդը հիշում է դեպքը և նորից վերապրում այն զգացմունքները, որոնք ունեցել է այն ժամանակ: Ծովի ալիքների ձայնը, ափի վրայի քարերը, ծովի ցանկացած լուսանկար և թեկուզ հենց <<ծով>> բառը ինձ հիշեցնում է, թե ինչքան ուրախ էի ես անցկացնում իմ օրերը ծովափում հանգստանալիս: Տիկնիկ բառը ինձ հիշեցնում է այն տիկնիկը, որը պատրաստել էր մայրիկս և ինձ նվիրել իմ տարեդարձի օրը, երբ դառնում էի երեք տարեկան, և որը ես կորցրեցի: Կորցրեցի անվերադարձ: Շատ էի կապվել այդ տիկնիկի հետ, նա կարծես դառել էր իմ միակ մոտիկ ընկերը: Նա լուռ էր, բայց կարծես խոսում էր, հասարակ էր, բայց իմ համար նա ամենագեղեցիկն ու ամենախորհրդավորն էր: Ես նրան էի պատմում իմ բոլոր հաջողություններն ու անհաջողությունները: Նա լուռ ու մտախոհ դեմքով նայում էր ինձ: Մեր գիտակցությունները կարծես կապված էին իրար, և նա միշտ կարողանում էր ինձ հանգստացնել: Այդ տիկնիկն ապրում էր սեփական տանը: Այնպես լավ եմ հիշում այդ տունը: Այն շատ հին էր, բայց այնքան խորհրդավորություն կար նրա մեջ: Իմ մայրիկը այդտեղ էր մեծացել և ես նույնը հույս ունեի, բայց... Մի թողեք, որ կյանքի պահերը հենց այնպես կորչեն, մի արհամարհեք հիշողություններին: Մարդու կյանքում չպետք է գերիշխեն ուրախ կամ տխուր հիշողությունները, դրանք պետք է հավասար լինեն: Մարդը հենց դրանով է դառնում մարդ:

0 Comments

Ով է իրական լուսինը

Ով է իրական լուսինը:

 Գիշեր էր, անամպ երկինք: Ճիշտ է, ես ոչ մի ամպ չէի տեսնում, բայց ինչ որ մեկը ինձ ասել էլ, որ երկինքը շատ պարզ է: Երևում էին աստղերն ու նորալուսինը: Նայում էի աստղերին, սիրտս լցվում էր հուզմունքով և ուրախությամբ: Նայում էի աստղերին և հասկանում, որ միայն ես չեմ այդպես միայնակ, թեև շրջապատված եմ ընկերներով: Թվում է, թե աստղերը շատ ընկերներ ունեն, բայց այդ խաբուսիկ ընկերների միջև հսկայական հեռավորություն ու տարբերություն կա: Աստղերն ինձ են նայում, ինչպես ես եմ նրանց նայում իմ կանաչ աչքերով: Իմ սրտում հուսալքությունն է տիրում: Չիգիտեմ՝ ինչ անեմ, կյանքն անիմաստ է թվում: Մտածում եմ աշխարհի մասին, քո մասին: Մտքերս խառն են, այնքան խառը, ինչպես աստղերը երկնքում: Փորձում եմ վազել, բայց հասկանում եմ, որ ոտքերս կապված են այս երկրին: Վերջապես մտքերիս ընթացքը կանգ առավ: Մտքերս կանգ առան քեզ վրա: Սիրտս ասում էր՝ վազեմ, հասնեմ քեզ, անցնեմ քեզ: Բայց մյուս կողմից հասկանում էի, որ անիմաստ է: Մտքերս նորից խառնվեցին և ես գլուխս իջեցրի: Նայում էի սենյակիս մթությանը, դու ինձնից շատ հեռու էիր թվում: Հիշեցի, որ վաղը տեսնելու եմ քեզ, անհանգստացա, կարծելով, որ դու նորից կմոտենաս ինձ: Հիշեցի այն օրը, երբ գիշերը՝ լիալուսնի ժամանակ, փախչում էի քեզանից: Լուսինն բացել էր իր մեծ աչքը և նայում էր վրաս, ասում էր, որ խուսափելով մեծ սխալ եմ գործում, բայց ես հաստատուն էի իմ արարքների մեջ: Հասկանում էի, որ քեզնից առավել եմ, բայց մյուս կողմից քեզ դեռ չեմ հասել: Իմ աչքին խորհրդավոր ես երևում, բայց քեզնից առանձնապես ոչ մի բան չես ներկայացնում: Հանկարծ իմ անհանգիստ մտքերը ընդհատեց ինչ որ մի ուժեղ լույս: Մտքերիս խառը հոսքը կանգ առավ: Գլուխս բարձրացրի և տեսա, որ լուսինը հենց նոր դուրս եկավ ամպերի արանքից: Այո, լուսինը, լուսինն է տիեզերքի կենտրոնը: Տիեզերքը մի մեծ խառը անիրական միտք է, իսկ լուսինը հավաքում է այդ մտքերը և ճիշտ կարգերում դասավորում: Դու իմ աչքին լուսին ես երևում: Բայց ով է իրական լուսինը․ ե՞ս, թե դու, որ ինձնից այդքան հեռու ես: Առավոտյան զարթնեցի, զարմացա, թե ինչու եմ հայտնվել սեղանի առջև: Գիշերվանից ոչինչ չէի հիշում: Երեկոյան տեսա քեզ: Դու լուսնային խորհրդավորությամբ ժպտում էիր ինձ:

0 Comments

Marble hall / Մարմարյա սրահ

Հեղինակ՝ Սիրանուշ Ասատրյան

Մասնակցեցին՝ Գոհար Հովհաննիսյանը և Լիանա Մնացականյանը

Read More 7 Comments

Մեր օրը Ծաղկաձորում

Երեկ, մի խումբ սովորողներով և ուսուցիչներով գնացինք Ծաղկաձոր: Այնտեղ շատ ուրախ ու հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք: Սկզբից այցելեցինք Կեչառիս վանքային համալիր: Մենք իմացանք, որ այն կազմված է չորս վանքային եկեղեցիներից՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, Սուրբ Կաթողիկե եկեղեցի, Սուրբ Հարություն եկեղեցի: Մենք այնտեղ մոմ վառեցինք և աղոթեցինք: Հետո ուղևորվեցինք դեպի ճոպանուղի: Այն գտնվում էր Թեղենիս լեռան վրա: Բոլորս շատ անհամբեր էինք ու մի քիչ վախենում էինք: Բայց իզուր էինք վախենում: Մենք զույգ-զույգ նստեցինք ճոպանուղու նստարաններին և բարձրացանք վերև: Վերևում անհամեմատ ավելի ցուրտ էր: Հեռվում երևում էր Թեղենիսի ձյունածածկ գագաթը: Բոլորս շատ սոված էինք, չէ որ մաքուր օդը քաղց է առաջացնում: Ուտելուց հետո մենք խաղացինք շատ խաղեր, ուրախացանք: Երբ իջնելու ժամանակն էր, ուժեղ անձրև ու թեթև ձյուն սկսվեց, բայց մենք այնքան ոգևորված էինք, համարյա չմրսեցինք: Իջնելուն պես արագ վազեցինք, նստեցինք մեր ավտոբուսներն ու ուղևորվեցինք Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Այնտեղ մեզ շատ ջերմ ընդունեցին: Մենք շատ նոր բաներ իմացանք Օրբելի եղբայրների մասին: Ես իմացա, որ Օրբելի եղբայների ծնողներն են Աբգարը և Վարվառան: Իմացա, որ ավագ եղբայրը՝ Ռուբեն Օրբելին, ծնվել է Նախչավանում և եղել է ստորջրյա հնագիտության հիմնադիրը, տիրապետել է տասներկու լեզուների: Միջնեկ եղբայրը՝ Լևոն Օրբելին, ծնվել է Ծաղկաձորում, եղել է հայ ֆիզիոլոգ և բժշկական ծառայության գեներալ-գնդապետ: Եվ փոքր եղբայրը՝ Հովսեփ Օրբելին, ծնվել է Քութաիսում, եղել է աշխարհահռչակ արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ, հիմնադրել է Հայ Ազգային ակադեմիան և եղել է առաջին նախագահը: Մենք տեսանք նաև Ծաղկաձորի պեղումներից հայտնաբերված կուժերը և մետաղադրամները: Թանգարանում մեզ համար պատրաստել էին հետաքրքիր խաղ-վիկտորինա: Մենք բաժանվեցինք երկու խմբի՝ <<Կեչառիս>> և <<Հովսեփ Օրբելի>>: Հաղթեց <<Հովսեփ Օրբելի>> թիմը, բայց երկու թիմերն էլ ստացան պատվոգրեր: Վերջում թանգարանի աշխատակցուհիները մեզ համար դաշնամուրով շատ գեղեցիկ կատարեցին Առնո Բաբաջանյանի երգերից: Մենք շատ մեծ տպավորություններով վերադարձանք տուն:

Read More 0 Comments

Որքանով է իրական մեր էպոսը

Իմ կարծիքով մեր էպոսը մի փորքր հնարված ու չափազանցված է։ Այնտեղ մի քանի անհնար դեպքեր են կատարվում։ Օրինակ երբ Դավիթը կարողանում է մի ձեռքով հսկա ապառաժ պահել, կամ միայնակ հաղթել ամբողջ թշնամու զորքին։ Իմ կարծիքով էպոսը դարերի ընթացքում փոխանցվելիս մի փոքր փոխվել է և իրականության հետ այդքան էլ չի համապատասխանում։ Բայց էպոսի հիմնական իմաստը մնացել է անփոփոխ։ Մհերի դուռն ու Մարութա սարն էլ մեզ վկայում են դրա մասին։

 

0 Comments

Ինչու մենք չենք գնահատում մեր ունեցածը, իսկ աշխարհը գնահատում է

Ես այդքան էլ համաձայն չեմ այս մտքի հետ: Իմ կարծիքով մենք գնահատում ենք մեր ունեցածը, կարդում ենք այն: Երբ ես փոքր էի հայրիկս ինձ համար կարդում էր <<Սասունցի Դավիթ>> էպոսը: Երբ ես հիվանդ էի մայրիկս Նարեկացի էր կարդում և ես շուտ ապաքինվում էի: Մենք գնահատում ենք, ուղղակի ցույց չենք տալիս և չենք գովում մեր ունեցածը, որովհետև դա պարծենկոտություն կլիներ: Մենք մեզ այդ հարցում <<համեստ>> ենք լինում: Պետք է մեր ունեցածը ուրիշները գովեն, ոչ թե մենք անձամբ: Եվ այդպես էլ կա: 

0 Comments

Ամպրոպից հետո. վերլուծություն

Ես բանաստեղծությունը շատ հավանեցի, այն լի էր գեղեցիկ բնության տեսարաններով: Իմ կարծիքով բանաստեղծության մեջ բնությունը համեմատվում է մարդկանց հետ: Եթե մարդը ինչ որ բանի վրա բարկացած է, ապա նա ամեն ինչ վատ է տեսնում: Նրան պետք է հանդարտվել և հանգստանալ որոշ ժամանակ: Ինչպես որ բնության մեջ է անձրև ամպրոպ լինում և մաքրում ամեն ինչ: Ամպրոպից և անձրևից հետո ամեն ինչ ավելի պարզ և հստակ է երևում: Նույնն էլ հանգիստ վիճակում գտնվող մարդը իրավիճակները լավ կողմից է տեսնում ու ճիշտ որոշումներ է կայացնում:
0 Comments

Մեր բակի մաքրման պատմությունը

Մեր բակը շատ մեծ է, բայց մեքենաների տերերը այն սարքել են ավտոկանգառ: Նրանք ուզում էին քանդել բակի աթոռները և կտրել ծառերը, որպեսզի այդ տեղերում իրենց համար ավտոտնակ կառուցեյին: Շենքի բոլոր բնակիչները դեմ եղան դրան և չթողեցին, որպեսզի նրանք կտրեն ծառերը: Այդ պատճառով ավտոտնակ կառուցել ցանկացող մարդիկ աղտոտեցին բնությունը, քանդեցին նստարանները , որպես մնացածներին վատություն: Այդ օրվանից ոչ ոք մեր բակ չէր այցելում, ոչ ոք բույսերին չէր խնամում և բույսերը չորացան, թառամեցին: Մեր բակը դառավ աղտոտված ավտոկանգառ: Անցավ երկար ժամանակ: Աշուն էր: Հանկարծ ուժեղ քամի բարձրացավ: Քամին շենքի բնակիչների լվացքը պոկեց և քշեց տարավ: Շատերինը անհայտ կորան, իսկ շատերի լվացքը մնացել էր այն միակ չորացած ծառի վրա, որը այդպես էլ չկտրեցին: Այդ օրվանից մեր շենքի բնակիչները որոշեցին ծառեր տնկել, որպեսզի մաքուր օդ լինի և իրենց լվացքը քամին չտանի: Մենք կազմակերպեցին շաբաթօրյակ: Ամեն մեկը պարտադր մի բույս պետք է տնկեր և առնվազն շաբաթը մեկ անգամ պետք է ջրեր: Այդպես էլ եղավ: Հիշում եմ այդ օրը, բոլորը ջանասիրաբար աշխատում էին: Նույնիսկ մեքենաների վարորդներն էլ էին աշխատում:

Հիմա մեր բակը դարձել է հիանալի այգի: Այնտեղ նույնիսկ խաղահրապարակ կա: Այգու մեջտեղում կան հիանալի ծաղիկներ: Ոչ ոք չի համարձակվում ձեռք տալ մեր բակին, իսկ ով էլ համարձակվում է, վերջը լավ չի լինում:

0 Comments

Հետաքրքիր փաստեր Իրանի մասին

  1. Հին ժամանակներում Իրանը կոչվել է Պարսկաստան:
  2. Եթե տղամարդիկ իրենց կյանքի ընթացքում չեն ամուսնանում, ապա կոչվում են նա-մարդ, որը թարգմանաբար նշանակում է <<չտղամարդ>>:
  3. Իրանի բնակիչները չեն սիրում իրենց տներում ունենալ աթոռներ և սեղաններ: Նրանք ուտելու ժամանակ նստում են գետնին, բարձիկների վրա:
  4. Իրանի բնակիչներին արգելված է կրել վզնոցներ: 
  5. Կանանց արգելված է դիտել սպորտային խաղեր:
  6. Իրանը այն քիչ թվով երկրներից է, որը քամին օգտագործում է որպես էներգիա ստանալու միջոց:
  7. Իրանի կատուները համարվում են աշխարհի ամենահին կատվազգիներից: 
2 Comments

Եղիշե Չարենց. բանաստեղծությունների իմ վերլուծությունները

Ես շատ եմ հավանում Եղիշե Չարենցի բանաստեղծությունները: Հատկապես հավանում եմ <<Տաղ անձնական>>, <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Անքնություն>>, <<Լուսամփոփի պես աղջիկ>>:


Տաղ անձնական

Իմ կարծիքով Եղիշե Չարենցը պատմում է իր մասին: Նա գրում է, որ ցանկանում է անվերադարձ հեռանալ և նրան թվում է, որ այդպես կարող է ներում ստանալ իր մեղքերի համար: Նա առանց Կարինե Քոթանջյանին հրաժեշտ տալու հեռացավ և դրա համար իրեն շատ վատ է զգում: Չարենցը իր տունը, տեղը բարեկամներին թողեց և հեռացավ: Նա գնաց իրեն համար անծանոթ ու անհայտ ուղով, որտեղ ոչ մեին չի ճանաչում և աշխարհը իր համար շատ գորշ է ու տաղտկալի: Ամեն րոպե նա կյանքի մեջ շատ անարդար պահեր է տեսնում:


Ես իմ անուշ Հայաստանի

Իմ կարծիքով Չարենցը իր այս բանաստեղծությամբ բոլորիս ուսուցանում է, որ երբեք պետք չէ մոռանալ հայրենիքը: Միշտ պետք է հիշել և իմանալ հայրենիքի հարստությունները: Ավելի լավը տեսնելով պետք չէ մոռանալ հայրենիքի մասին և սկսել չգնահատել ունեցածը: Ամեն մեկը պետք է սիրի և գովի իր հայրենիքը անկախ ամեն ինչից:




0 Comments

Իմ գարնանային արձակուրդները

Ես գարնանային արձակուրդները անցկացրեցի Երևանում: Չնայած ես միայն վերջին օրը քաղաքից դուրս գնացի, Երևանում ժամանակս լավ անցկացրեցի: Հետաքրքիր շաբաթ էր: Արձակուրդի առաջին շաբաթը, կիրակին և երկուշաբթին անցկացրեցի տատիկիս տանը: Օգնում էի նրան, միասին հավաքում էինք տունը, համեղ ուտեստներ պատրաստում հյուրերի համար, իսկ օրվա վերջում քաղեր խաղում: Շատ ուրախ օրեր էին: Մնացած օրերին ես պարի էի ու անգլերենի պարապմունքների: Երեքշաբթի օրը չէի կարող բացակայել պարից, քանի որ շաբաթ օրը համերգ ունեյի: Իմ հետ պարի գալիս է իմ ընկերուհի Գոհարը: Նա միշտ շուտ ք գալիս ժամանակից, իսկ ես միշտ վերջի րոպեյին եմ հասնում, բայց չեմ ուշանում: Միշտ չեմ կարողանում կազմակերպվել և շուտ դուրս գալ տնից: Քրտնաջն պարապում էին, որպեսզի համերգին լավ պարենք և իվերջո զբաղեցրեցինք առաջին հորիզոնականը: Անգլերենի պարապմունքները նույնպես շատ հետաքրքիր էին անցնում: Մեն անցանք նոր թեմա պետությունների, քաղաքների և տեսարժան վայրերի մասին: Իհարկե դասերը ավելի խորացված էին: Ես արդեն չորս տարի է գնում եմ անգլերենի պարապմունքների, բայց դե ինչպես տեսնում եք այդպիսի թեմաները միշտ էլ կրկնության տեղ ունեն: Առավոտյան՝ պարապմունքներից առաջ, ես և մայրիկս գնում էինք գնումների: Իմ համար մի քանի նոր զգեստներ գնեցինք և հոգնած, բայց ուրած ու մեզանից գոհ տուն վերադարձանք: Ուրբաթ օրը նորից այցելեցի տատիկիս տուն: Իմ մոտ սովորություն է ամեն շաբաթ դասերից հետո այցելել տատիկի տուն: Իսկ քանի որ արձակուրդ էր ես այնտեղ գնացի առավոտյան և մի ամբաղջ օր մնացի այնտեղ: Ես նրանց համար պարեցի մեր համերգի պարը և նրանք շատ հավանեցին: Տատիկիս հետ գնացինք զբոսելու: Ես նրան օգնեցի մեր գնումները բերել տուն: Ճանապարհին այնքան զրուցեցինք, որ իմ բերանը արդեն չորացել էր:  Հետո եկավ մորաքույրս: Նա ինձ խնդրեց իր համար մի քանի տեքստեր մուտքագրել համակարգչի մեջ և ես օրվա մնացած ժամերը դրանով էի զբաղված: Դա հենց այնպես գործ չէր: Շատ օգտակար տեղեկություններ կար առողջ ապրելակերպի մասին: Ես շատ բաներ սովորեցի: Ես շատ եմ սիրում նաև իմ հորաքրոջը: Նա աշխատում է դպրոցում: Նա միշտ գալիս է տուն հետաքրքիր ու զվարճալի պատմություններով իր դասարանի մասին: Եվ այս շաբաթ էլ այդպես եղավ: Մենք մի լավ ծիծաղացինք: Ահա և եկավ շաբաթ օրը՝ մեր խմբի համերգի օրը: Ճիշտ է համերգը 6-ին էր, բայց ես ժամը 3-ից արդեն պատրաստվում էի, չի ուզում ուշանալ: Ես չուշացա, դեռ մի բան էլ 20 րոպե շուտ հասա: Բայց դե բոլորն արդեն հավաքվել էին: Իմ կարծիքով ես վատ չպարեցի, իսկ մեր խումբը՝ <<Կրակները>> ուղակի հիանալի պարեց: Ես ուզում եմ մեծանալ և իմ ուսուցիչների նման լավ պարել: Հաջորդ օրն էլ համերգ ունեյինք, բայց ես ցավոք չկարողացա մասնակցել: Մեր հարազատներից մեկի ծնունդն էր և մենք գնացել էինք Հրազդան քաղաք: Այնտեղի բնությունը շատ հիանալի էր: Երևում էր հրազդան գետը: Մենք որոշեցինք խնջույքը ավանդական անցկացնել: Գետնին փռեցինք կտորներ, որպեսզի չթրջվենք, և նստեցինք գետնին: Հետո եղբայրս խորոված արեց: Այնքան համեղ էր ստացվել, մինչև հիմա համը բերանումս է: Երեկոյան ուշ եկանք տուն: Ամբողջ ճնապարհին երկուշաբթի օրվա մասին էի մտածում: Չէի ուզում դպրոց գնալ: Միշտ ինձ հետ այդպես է. արձակուրդից հետո չեմ ցանկանում դպրոց գնալ, հետ եմ սովորում դպրոցին, բայց երբ դպրոց եմ գնում, հասկանում եմ որ իզուր էի տատանվում: Խոստովանում եմ, որ արձակուրդներին այդքան էլ լավ չեմ աշխատել: 

Անհամբեր սպասում եմ վաղվա օրին, տեսնենք այս անգամ ինչպես կլինի...

0 Comments

<<Վիքիմեդիա>> նախագծի նոր ենթախումբ

Ենթախմբի ղեկավար` Սիրանուշ Ասատրյան

Մասնակիցներ` Գոհար Հովհաննիսյան, Հրաչյա Մովսիսյան, Անտուան Մելքոնյան

Ոչ հիմնական խմբագրակազմ` Գիսանե դը Վարթավան, Շուշան Եփրիկյան

 

Նախագծի նպատակ` հայալեզու վիքիպեդիայի հարստացում

նախագծի մեկնարկ` 

  • Փնտրել համաշխարհային համացանցում այնպիսի նյութեր, որոնք չկան հայալեզու վիքիպեդիայում, թարգմանել, վիքիֆիկացնել և տեղադրել վիքիպեդիայում:
  • Հաշվի առնել սովորողների նախասիրությունները 
  • Մինչև երկուշաբթի գտնել համապատասխան նյութեր և քննարկել միասին:
0 Comments

Ես կարողանում եմ. մայրենի

Կիսամյակի ընթացքում իմ բլոգում տեղադրել եմ 65 նյութ, որոնցից 35՝ մայրենիից:

0 Comments

Հանս Քրիստիան Անդերսեն <<Եղևնին>>

Ես կարդացի Հանս Քրիստիան Անդերսենի <<Եղևնին>> հեքիաթը: Այն հուզիչ էր և ինձ դուր եկավ: Հայերեն տարբերակով գրքի վերջին պարբերությունը չկար, ստիպված ես այն կարդացի անգլերեն: Կարող է որոշ բաներ չեմ հասկացել: 

Մի փոքրիկ եղևնի է լինում: Նա աճում է անտառում, շրջապատված բարձրահասակ սոճիներով, կաղնիներով և այլ եղևնիներով: Եղևնին երազում էր շուտ մեծանալ, որպեսզի վերևից տեսնի անտառը և գեղեցկանա: Նա ուշադրություն չէր դարձնում արևին, զով քամում, օդին: Նա դժգոհ էր իր կյանքից և միայն ուզում էր էլի ու էլի մեծանալ: Անցան տարիներ: Նա ամեն տարի տեսնում էր, թե ինչպես են իր ընկեր ծառերին կտրում և տանում: Ճնճղուկները նրան ասացին, որ աղևնիներին մարդիկ տանում են տուն ու զարդարում հրաշալի բաներով՝ մոմերով, զարդերով տարբեր մրգերով, քաղցրավենիքներով ու խաղալիքներով: Այդ օրվանից եղևնին սկսեց անհամբեր սպասել, թե երբ են նրան էլ կտրելու տանելու տուն: Երբ եկավ ձմեռը, անտառահատները եկան և կտրեցին եղևնուն: Նա զգում էր, որ կարոտելու է անտառը, ծառերին, թռչուններին, արևին, զով քամիներին ու օդին: Նա ուժեղ ցավ զգաց կտրելու ժամանակ և ուշաթափվեց: Երբ արթնացավ նա գտնվում էր ուրիշ կտրած եղևնիների կողքին: Նրան տարան և դրեցին ավազով լի ամանի մեջ: Հետո նրան զարդարեցին բազմազան խաղալիքներով, կոնֆետներով և մոմերով: Նա ծանրությունից դողում էր և պատահաբար մոմերից մեկը սկսեց այրել նրա ճյուղերը: Բարեբախտաբար տնտեսուհիներից մեկը հասցրեց հանգցնել կրակը: Նոր տարվա գիշերը եղևնին իրեն շատ երջանիկ էր զգում: Հանկարծ ներս մտան երեխաները և սկսեցին պոկել եղևնու վրայի խաղալիքներն ու քաղցրավենիքները: Եղևնին տխրեց, բայց հետո մտածեց, որ վաղը իրեն նորից կզարդարեն և նա կրկին կդառնա գեղեցիկ: 

2 Comments

2015 Բարեմաղթանք

Ահա և ավարտվեց 2014 թվականը իր բոլոր հաջողությունների և անհաջողությունների հետ: Ոմանց համար տարին եղավ հաջողակ, իսկ որոնց համար ոչ: Մի կողմ թողնելով բոլոր անհաջողությունները բոլորը դիմավորում են Նոր տարին թեկուզ մի պահ ուրախությամբ...

Առաջին հերթին ես բոլոր մարդկանց ցանկանում եմ, որ այդ ուրախ պահերը տասնապատկվեն ու հարյուրապատկվեն: Թող Նոր տարին լինի հազար հաջողության ու ուրախության և մեկ տխրության տարի: Դե էլ ինչ տարի առանց անհաջողությունների: 

Երկրորդ հերթին ցանկանում եմ բոլորին առողջություն: Թող բոլորը առողջ լինեն, իսկ հիվանդները լավանան: Թող թեկուզ գրիպով հիվանդ մարդ չլինի: Ում են պետք ուրախ պահերը, եթե դու առողջ չես:

Իհարկե ցանկանում եմ նորանոր հաջողությունների տարի: Թող նոր մտքերն ու գաղափարները ողողեն աշխարհը: 

թող այս տարի ավտովթարներ այլևս տեղի չունենան: 2014 թվականին շատ վթարներ տեղի ունեցան: Ես դրանցից շատերին ականատես եղա, և, նույնիսկ, դրանցից մեկը իմ առջև տեղի ունեցավ: Անկեղծ ասած ես շատ էի վախեցել: 

Այս տարի թող լինի աշխատավարձերի բարձրացման տարի: Ոչ ոք թող գործազուրկ և անտուն չմնա: Աղքատները թող հարստանան:

Եվ իհարկե թող այս տարի եղանակը մեզ շատ մեծ անակնկալներ չմատուցի:

Ես շատ եմ ցանկանում, որ այս տարի բոլոր կորած կենդանիները գտնեն իրենց տերերին: Իսկ որոնք որ չունեն, անպայման ունենալ: Թող այս տարի մարդիկ ավելի լավ վերաբերվեն կենդանիների հետ՝ չհալածեն նրանց, չվիրավորեն, չքշեն: 

Այս տարի թաղ անձրևները մի փոքր շատ գան: Ախր ծաղիկներն ու ծառերն են մեղկ...

Այս տարի այծի տարի է: Թող բոլոր մարդիկ այծի նման համառ և նպատակասլաց լինեն և հասնեն իրենց նպատակներին: 

Մի խոսքով 2015 թվականը թող լինի յուրովի: Իսկ թե ինչպիսին, ամեն մեկը թող իր համար մտածի և կազմի իր տարվա օրագիրը... :)

0 Comments

Տոնածառի պատմությունը

Հազարավոր տարիներ շարունակ մշտադալար եղևնիները օգտագործվում են ձմեռային փառատոնները նշելու համար: 

Ոչ ոք լիովին համոզված չէ, թե երբ են առաջին անգամ եղևնիները օգտագործվել որպես տոնածառներ: Հավանաբար 1000 տարի առաջ Հյուսիսային Եվրոպայում: Առաջին տոնածառերը կախված էին ջահերից, թարս ուղղությամբ: 

Read More 1 Comments