Պատմություն


Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերը

Սան Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Հայկական հարցը միջազգայնացվեց: Սան ստեֆանոյի պայմանագիրը (փետրվար, 1987թ.) բաղկացած է 29 հոդվածից, որի 16-րդ կետը վերաբերում էր հայերին: Նրանում ասվում էր <<Հաշվի առնելով, որ ռուսական զորքերի դուրս բերումը Հայաստանից կարող է առիթ տալ բախումների և բարդությունների, Բարձր Դուռը (Օսմանյան կայսրության կառավարության պաշտոնական անվանումը) պարտավորվում է հայաբնակ մարզերում անհապաղ կենսագործել բարենորոգումներ և ապահովվել հայերի անվտանգությունը քռդերից և չերքեզներից>>: Բարեփոխումները պետք է կատարվեին 6 ամսվա ընթացքում և թուրքերը պետք է հաշվետու լինեյին ռուսական կողմին: 16-րդ հոդվածը ոգևորեց հայությանը: Առաջին անգամն օգտագործվեց Հայաստան անվանումը և թուրքիան խոստովանեց, որ իր տարածքում կան հայաբնակ մարզեր: Ռուսաստանը հանդես էր գալիս իբրև հայ ժողովրդի պաշտոնական հովանավոր: Սակայն Ռուսաստանին հակադրվեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ավստրո-Հուգարիայի ուժեղ դաշինքը: Նրանց նախաձեռնությամբ 1878թ. հունիսին Բեռլինում հրավիրվեց վեհաժողով, որտեղ ընդունված պայմանագրի 61-րդ հոդվածով Ռուսաստանը զրկվեց հայոց գործերը տնօրինելու մենաշնորհից՝ անգլիական պատվիրակությունն աշխատում էր բարենորոգումների հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Բեռլինի պայմանագրի մեջ մտավ Սան Սեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը հետևյալ ձևակերպմամբ. <<Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներ ու բարենորոգումներ և ապահովել հայերի անվտանգությունը: Բարձր Դուռը տերությունների պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Ավստրո-Հունգարիա, Իտալիա) կհսկեն դրանց կիրառմանը>>: Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և չէր լուծվում: 

2 Comments

Ռուսական արքունիքն ու հայոց եկեղեցին

Եթե Թուրքիան նվաճում և սեփականացնում էր այլ ժողովուրդների հայրենիքը, իսկ բնակչությանը ֆիզիկապես ոչնչացնում, ապա Ռուսաստանը՝ ընդհակառակը, վարում էր գաղութային քաղաքականություն՝ իր բոլոր բացասական հետևանքներով: Ցարիզմը սկսեց ժողովուրդների ձուլման քաղաքականությունը վարել: Այդ նպատակով այն պետք է կարողանար վերջիններիս զրկել իրենց ազգային դիմագծերից: Թիրախում հայտնվել էր հայ եկեղեցին, որն Արևելյան Հայաստանի հոգևեր և մշակութային կյանքի զարկ տվողն էր, ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը:

Դպրոցներում արգելվեց պատմության և աշխարհագրության դասավանդումը, իսկ 1885թ.-ին փակվեց Անդրկովկասում գործող մի քանի հարյուր հայկական դպրոց: 

0 Comments

Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը

Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը ստորագրվել է Ռուսաստանի և Պարսկաստանի միջև 1828թ. փետրվարի 10-ին Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչա գյուղում, նշանավորելով 1826-28թթ.-ների ռուս-պարսկական պատերազմների ավարտը: Պայմանագրով Պարսկաստանը պաշտոնապես ճանաչում էր Երևանի ու Նախիջևանի խանությունների և Օրդուբադի գավառի միացումը Ռուսաստանին, պարտաորվում վճարել 20 միլիոն ռուբլի արծաթով ռազմատուգանք: Ռուս վաճառականները ազատ առեվտրի իրավունք են ստանում Պարսկաստանում: Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունքը վերապահվում է միայն Ռուսաստանին: Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք էր տրվում Ռուսական Կայսրությանն անցած տարածքներ 1 տարվա ընթացքում (1828-29թթ. Պարսկաստանից շուրջ 45 հազար մարդ գաղթել է և բնակվել Երևանի և Նախիջևանի գավառներում, Զանգեզուրում, Ղարաբաղում և այլ վայրերում: Ներգաղթողները 6 տարով ազատվել են պետական հարկերից ու տուրքերից):

 

Թուրքմենչայի պայմանագիրն ամրապնդել է Ռուսաստանի դիրքերն Անդրկովկասում, նպաստել ռուսական ազդեցության ուժեղացմանը Միջին Արևելքում, և թուլացրել Անգլիայի դիրքերը Իրանում: Հայերի առաջին զանգվածային հայրենադարձության հետևանքով հայ ժողովուրդը ազատվել է ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից (միացման նախօրեին Արևելյան Հայաստանի բնակչության միայն 34%-ն էր հայ):

0 Comments

Գյուլիստանի և Բուխարեստի պայմանագրերը

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է ռուս-թուրքական (1806-1812թթ.) պատերազմի արդյունքում, որը Թուրքիան սկսեց Ռուսաստանի դեմ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրթմամբ՝ հույս ունենալո իր համար նպաստավոր պայմաններում (Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի և Իրանի դեմ) վերագրավել կորցրած տիրույթները: Արդյունքնում հաղթեց Ռուսաստանը և Բուխարեստում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան ճանաչեց Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին, իսկ Ռուսների գրաված Ախալցխան վերադարձվեց թուրքերին: Պայմանագրի կնքմանը մեծապես նպաստել է հայազգի դիվանագետ և խոշոր վաճառական Մանուկ Բեյը, որի պալատում էլ պայմանագիրը ստորագրվել է: 

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է ռուս-պարսկական պատերազմի (1804-1813թթ.) արդյունքում Ղարաբաղի Գյուլիստան բերդ-ամրոցում: Պարսկաստանը պատերազմը սկսել է և երկարաձգել է անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ: Այդ պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումները Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարվում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Ափխազիան, Ղարաբաղը, Գանձակը, Շաքին, Շիրվանը, Դերբենդը, Բաքուն, Թալիշը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրի և Շիրակի գավառները: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: 

Եթե Բուխարեստի պայմանագրով ամրագրվել է Ռուսաստանի համեմատած փոքր նվաճումները, ապա Գյուլիստանի պայմանագիրը ամրագրել է աշխարհաքաղաքական իրողությունների կտրուկ փոփոխություն: 

 

0 Comments

Դավիթ Բեկ

Հալիձոր գյուղը
Հալիձոր գյուղը

Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 

Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 

1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 

Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:

Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

0 Comments

Բագրատունյաց թագավորություն

Բագրատունյաց թագավորության առաջացումը

Ովքեր են եղել բագրատունիները

Ըստ  Խորենացու բագրատունիները հայկական լեռնաշխարհ են եկել դեռևս ք.ա. չորորդ դարում և հաստատվել են հարավային նահանգներում: Նրանք եկել են ներկայիս Իսրայելի տարածքից, դա նշանակում է, որ Բագրատունիները ունեն հրեական ծագում, բայց ժամանակի ընթացքում Բագրատունիները հայացել են: Հետագայում Բագրատունիները շատ են հզորացել և Արտաշեսյան թագավորության ժամանակ Ք.ա երկրորդ դարում իրենց արժանի տեղն են զբաղեցրել հայ նախարարական տոհմերի շարքում: Բագրատունիները արդեն Արշակունիների ժամանակ առաջին դարից մինչև հինգերորդ դարը զբաղեցրել են թագադիր կամ թագակապ ասպետի բարձր պաշտոն: Նրանք էին պատասխանատու նաև պալատական արարողությունների համար, ինչպես նաև բագրատունիները ընդունում էին օտար երկրյա դեսպաններին:

 

Ինչպես գիտենք Հայաստանը ութերորդ դարի սկզբից գտնվում էր արաբների տիրապետության տակ և իններորդ դարի վերջում հայ ժողովրդին հաջողվեց թոթափել արաբական տիրապետությունը և ձեռք բերել անկախություն:

Հիմնադիր թագավորը եղել է Աշոտ Ա-ն Շիրակի տեր Սմբատի որդին (885-890թթ.):  885թ.-ի օգոստոսի 26-ին Բագարան քաղաքում Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Աշոտ Ա-ին օծեց հայոց թագավոր:

Երկրորդ թագավորը եղել է Սմբատ առաջինը (890-914թթ.): Նրա օրոք ՝ թ.-ին Բյուզանդիայի հետ կնքել է պայմանագիր: թ.-ին Սմբատ Ա-ն պարտության մատնեց Ատրպատականի Սաջյան Ամիարայի Ափշինի զորքերին, Դոխսի ճակատամարտում, Արագածոտն գավառում: Սմբատ Ա-ի դեմ արաբներին հաջողվում է հանել Վասպուրականի Արծրուններին, պատճառը՝ առևտրական հարուստ քաղաք Նախճավանն էր, որը Սմբատ Ա-ն հանձնեց Սյունիքի Սահակ, Սմբատ իշխաններին: Պառակտումն այնքան խորացավ, որ Գագիկ Արծրունին, որը իդեպ գործող թագավոր Սմբատ առաջինի քրոջ որդին էր: Դրանից հետո 908թվին Գագիկ արծրունին նախ ճանաչվեց արաբների կողմից Հայաստանի թագավոր ու Արաբների հետ միասին պատերազմ սկսեցին Սմբատ առաջինի դեմ: Սմբատ առաջինը օգնություն խնդրեց Բյուզանդյաից: Բյուզանդիայի կայսերը մեծ բանակով շարժվեց օգնության, սակայն ճանապարհին հանկարծամահ եղավ: Նոր կայսերը հրաժարվեց օգնել Հայաստանին, և ի վերջո Սմբատ Ա-ն Կապույտ բերդից դուրս եկավ և որոշեց բանակցել Յուսուֆի հետ, բայց Յուսուֆը նրան գլխատեց և մարմինը գամեց Դվինի դարպասների վրա:

Երրորդ թագավորը եղել է Աշոտ երկաթ (914-928թթ): Հայաստանը ազատագրեց արաբներից: 921թվին հաղթեց Սևանի ճակատամարտում Բեշիրին, աչքի ընկավ Գևորգ Մարզպետունին: 921թվին Աշոտ երկաթը ճանաչվեց արաբների կողմից շահնշահ հայոց: Աբասի օրորք կարսը դարձավ մայրաքաղաք:  

0 Comments

Առցանց առաջադրանքներ հայոց պատմությունից

Առաջադրանք 1

Ա.Ներկայացնել հետևյալ տեղանուների հոմանիշները

1.Արմենիա - Արամ

url

2.Մասիս    -Ամասիա

url          

3.Արագած - Արամանյակ

images

4.Արմավիր - Արամայիս

g_image

5.Երասխ - Արաքս

images

6.Այրարատ - Արա գեղեցիկ

800px-garni_gorge_armenia_31

7.Գառնի

0b08f60932

8.Գեղամա ծով-Սևանա լիճ

url

9.Շիրակ

220px-shaki_waterfall2

10.Սիսան - Դարաքիլիսա

Բ.Աշխատանք Սկզբնաղբյուրների հետ

pg_2087483522_CIMG4554-1000x562.jpg

փորձեք գտնել որ հեղինակների և պատմիչների խոսքերն են 

Ա.«Արմենիայի մեծագույն մասի տիրակալ»

Հույն պատմագիր Պոլիբիոսը, ասել է Արտաշես Ա-ին

Բ.«Կամուրջներ չհանդուրժող Արաքս»

Հռոմեացի բանաստեղծ Ալբիոս Տիբուլլոսը

Գ.«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ:Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ՞ ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով:Մերձակայքում նա բարձացրեց նաև հզոր մի բերդ:»

Դ.Որ պատմիչն է Սահակ Պարթևի գործունեությունը բարձր գնահատելով, գրել, որ նա չդադարեց հոգևոր կաթով սնուցանել «եկեղեցու մանուկներին Մեսրոպի հետ միյասին, որին հաստատեց Վաղարշապատ քաղաքի կաթողիկե Եկեղեցում, իսկ ինքը մնաց Բագրևանդ Գավառում»

Մեսրոպ Մաշտոց

Ե.«Հայաստանի մեջ է բուն հայկական խնդիրը, և Պերլինի մէջ կորոնենք այն»

Խրիմյան Հայրիկ

Զ.«Լեռնային Ղարաբաղը մշտնջենապես բնակեցված է եղել հայերով և նրանց հայրենիքի մի հատվածն է, որը Ստալինի մեղքով հայտնվելով Ադրբեջանի կազմում, 65 տարի շարունակ ենթարկվել է ստորացման,վիրավորանքների ու ամեն տեսակի ճնշումների…Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը կարող են լուծել միայն Լեռնային Ղարաբաղի բնակիչները… Ստեղծված իրավիճակի միյակ ճշմարիտ լուծումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի դուրս բերումը Ադրբեջանի կազմից»

Հենրիխ Պողոսյան

Առաջադրանք 2

Ա.Որոշեք նշված ճակատամարտերը հայերի և……… ում միջև են տեղի ունեցել և որ թվականին:Նշեք նաև ճակատամարտերի արդյունքները:

1.Արածանի Ճակատամարտ հայերի և Հռոմեացիների Միջև (Մ.Թ.Ա 68-ին սեպտեմբերի 22), Հայկական բանակի հաղթանակ

2.Բասենի Ոսխայի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (297թ.) , Հայ-հռոմեական բանակի հաղթանակ

3.Ներսեհապատի ճակատամարտ հայերի և Պարսիկների միջև (482թ.)

4.Վարդանակերտի ճակատամարտ հայերի և 

  • Արաբների միջև (703թ. հունվար), Հայերի հաղթանակ

5.Արճեշի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ. ապրիլի 15), արաբների հաղթանակ

6.Արձնիի ճակատամարտ հայերի և Արաբական խալիֆայության միջև (775թ.), արաբների հաղթանակ

7.Ծումբի ճակատամարտ հայերի և Ատրպատականի ամիրա Մամլանի դեմ (998թ.)

8.Բերդուսի ճակատամարտ հայերի և Իկոնիայի սելջուկյան սուլթանության զորքերի միջև (1107թ.)

9.Կոտմանի ճակատամարտ հայ-վրացական ուժերի և Մոնղոլների միջև (1221թ.)

10.Սաթխայի ճակատամարտ հայ-վրացական ուժերի և Թուրքիայի միջև (1877թ.)

Բ.Գտեք նշված հայ ուսուցիչները, գիտնականները որ համալսարաններում են դասավանդել և գիտության որ բնագավառն են ներկայացրել և ինչ աշխատություների գրքերի հեղինակներ են եղել

1.Հովհան Որոտնեցի  -Տաթևի համալսարանի հիմնադիր և ուսուցչապետ

Աստվածաբան, փիլիսոփա, մանկավարժ:

p039102.jpg

2.Մխիթար Գոշ  - Հոգևորական, մանկավարժ, օրենսդիր, գիտնական

Աշխատություններից հայտնի է՝ <<Գիրք Դատասնաի>>-ն իր խմբագրություններով և գրականության դարբեր գրքերով:

url.jpg

3.Հովհաննես Իմաստասեր - հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ, բանաստեղծ, երաժշտագետ, մաթեմատիկոս և պատմաբան: Գլխավորել է Հաղպատի դպրոցը:

200px-Hovhannes-odzneci.jpg

4.Եսայի Նչեցի - Մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ, Աստվածաբան, փիլիսոփա: Գլաձորի համալսարանի հիմնադիր, ղեկավար և ուսուցչապետ:

  1. «Մեկնութիւն Եզեկիէլի»
  2. «Վերլուծութիւն քերականութեան»
  3. «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
  4. «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
  5. «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
  6. «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
  7. «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
  8. «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
  9. «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
  10. «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»

Esayi_Nchetsi.jpg

5.Գրիգոր Մլիճեցի - Մանրանկարիչ, նկարիչ, Կիլիկիայի մանրանկարչության դպրոցի Սկևռայի գրչատան ներկայացուցիչ:

Եղել է «Տիգրանակերտի Ավետարանը» նկարազարդողներից մեկը: Նկարազարդել է «Սկևռայի Ավետարանը» և «Մատեան ողբերգութեան»-ը:

p032408_.jpg

6.Հովհաննես Երզնկացի- Ամենայն հայոց կաթողիկոս և բանաստեղծ:

Գրել է փիլիսոփայական, բնագիտական, տիեզերագիտական, քերականական, կանոնական, խրատական, մեկնողական, դավանաբանական-քաղաքական, աստվածաբանական և այլ բնույթի բազմաթիվ գործեր ու չափածո երկեր, որոնց թիվն անցնում է հարյուրից։

Գրել է աշխարհիկ և կրոնական ստեղծագործություններ են՝ տաղեր, շարականներ, ողբեր, մեղեդիներ, խոհա-խրատական, իմաստաբանական քառյակներ։ Երզնկացու չափածոն զարգանում է երեք հիմնական ուղղությամբ՝ կրոնական, գիտական և աշխարհիկ։

Hovhannes_Pluz_Yerznkatsi.jpg

7.Ներսես Լամբրոնացի - Հայ մատենագիր, գիտնական, փիլիսոփա, պետական և եկեղեցական գործիչ, հրապարակախոս, բանաստեղծ, երաժիշտ, գրող և թարգմանիչ:

Պաշտոնավարել է Լևոն Բ ի արքունիքում՝ որպես ատենադիր, պալատական խորհրդատու և թարգմանիչ: Իր մտավոր ու ճարտասանական կարողությամբ վաստակել է հմուտ հրապարակախոսի համբավ։ Նրա պատվերով ընդօրինակված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկը մեզ հասած ամենահինն (1173) ու լավագույնն է։

Nerses_Lambronatsi.jpg

8.Մխիթար Սեբաստացի - եկեղեցական գործիչ, հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր:

Մխիթար Սեբաստացին աշխարհաբարի քերականության առաջին դասագրքի՝ «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»-ի (1727 թ.) հեղինակն է։ Արժեքավոր է նաև նրա «Քերականութիւն գրաբար լեզուի հայկազեան սեռի» (1730 թ.) երկը, որտեղ քննել է գրաբարի ձևաբանությունը, շարահյուսությունը, սահմանել կանոններ, անդրադարձել ուղղագրության և այլ հարցերի։

url.jpg

9.Հարություն Ալամդարյան - Հայ բանաստեղծ, գրող, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ:

Եղել է Լազարյան ճեմարանի առաջին տեսուչը և ուսուցիչը:

Ալամդարյանը գրել է քնարական-սիրային բանաստեղծություններ, ձոներ, առակներ, պատմական ողբերգություն  («Հռադամիզդ և Զենոբիա» անավարտ):

Գրել է կնոջ մահվան ազդեցությամբ, ողբացել իր վաղաևցիկ սերը («Նազելւոյս դէմքն էր ճերմակ ու կարմիր»):

Նման տրամադրությամբ են համակված նաև «Կոծ», «Սուգ», «Ողջոյն հրաժեշտի զաւակաց իմոց» և այլ բանաստեղծություններ։

harutyun_alamdaryan

10.Մեսրոպ Թաղիադյան - Գրող, մանկավարժ, հրապարակախոս: Նա գրական, մանկավարժական բեղմնավոր գործունեություն է ծավալել, թողել գրական հարուստ ժառանգություն։

Հրատարակել է ծավալուն աշխատություններ, նրանց շարքում և մայրենի լեզվի երկու դասագիրք, հետագայում՝ նաև երրորդը։ 1845 թվից Թաղիադյանի խմբագրությամբ կամ վերահսկողությամբ սկսում է հրատարակվել «Ազգասեր», իսկ 1848 թվից նրան փոխարինող «Ազգասեր Արարտյան» պարբերականները:

Մեսրոպ_Թաղիադյանի_կիսանդրին_Կարբիում_(1).JPG

Գ.Որոշեք նշված մարդկանց ազգային պատկանելիությունը և մասնագիտությունը, Յուրաքանչյուրին բնութագրեք 3-4 նախադասությամբ:

1.Նիկողայոս Մառ- Վրացի արևելագետ, մարդաբան, հայագետ, լեզվաբան և հնագետ:

Nikolai_Marr_1905.jpg

2.Լևոն Օրբելի - հայ ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից է
www.anunner.jpg

3.Անդրեաս Արծրունի - հայ երկրաբան և Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթանդամ

Arzruni_Andreas.jpg

4.Նելսոն Հորացիո - Անգլիացի ծովակալ և սպա:

url.jpg

5.Ռաստրելի Բարտոլոմեո - Իտալացի ճարտարապետ:

1_.jpg

6.Վիլհելմ Ռենտգեն - գերմանացի ականավոր ֆիզիկոս

Roentgen2.jpg

7.Սենեկա Լուկյոս - Հռոմեացի դրամատուրգ, բանաստեղծ, փիլիսոփա, ասացվածքների հեղինակ, պետական գործիչ, քաղաքական գործիչ, գրող:

Duble_herma_of_Socrates_and_Seneca_Antikensammlung_Berlin_07.jpg

8.Արշիլ Գորկի - աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ

%d5%a1%d6%80%d5%b7%d5%ab%d5%ac-%d5%a3%d5%b8%d6%80%d5%af%d5%ab

9.Ջուզեպե Գարիբալդի-Իտալացի ազգային հերոս, Ռիսորժիմոնտոյի ռազմական հրամանատար, բազմաթիվ հիշատակագրությունների հեղինակ:

url.jpg

10.Գառզու- Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ վիմագրող:

Image_3224.jpg

Առաջադրանք 3

Որոշեք նշված ճարտարապետական կոթողների, հուշարձաների եկեղեցիների անուները կառուցման վայրը և ժամանակագրությունը:

ա. Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Անիի Մայր Տաճար, Անի քաղաքի գլխավոր եկեղեցին, կառուցվել է 989-1001 թթ:

Ani,-The-Church-of-Holy-Redeemer_7.jpg

բ. 

Շատին վանքը կառուցվել է 929 թվականին, որը գտնվում է Վայոց Ձորի Շատին գյուղից մոտ 4 կմ արևելք, Եղեգիսի մերձակա ափին գտնվող լեռան լանջին:

getimage

գ.Հառիճավանք, միջնադարյան եկեղեցական համալիր Հայաստանում ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված։

0

 

դ. Խոսրովի արգելոց

image.jpg

ե.Գլակա վանք (Մշո Սուրբ ԿարապետԻննակնյան վանք), վանքային համալիր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է հեթանոսականմեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում։

jpg182.jpg

զ. Մշո Սուրբ Առաքելոց վանք, Ս․ Ղազարի վանք, Տիրինկատարի վանք, Ս․ Թադևոս, Թարգմանչաց վանք, միջնադարյան հայկական վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։

Armenian_monastery_of_s_apostles_in_moush.jpg

է.Նորատուս, գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում, որը կառուցել է Գեղարքունիքի Սահակ իշխանը 9-րդ դարի վերջին։

 

photo_192120_4ca1c5e62.jpg

ը. Վարագավանքը հայկական վանական համալիր է Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Վանքը հիմնել է Դավիթ Բ Կյուրիկյան թագավորը 1193-1198 թվականներին:

5_504_1299312639.jpg

Առաջադրանք 4

ա.Սովորաբար Պատմությունը ուսումնասիրելիս մենք շատ ենք հանդիպում իրար հակասող փաստերի, երևույթների և իրադարձություների և այդ պահին առաջանում է շատ հաճախ տրվող «ինչուները» Կամ ինչով էր պայմանավորված:Այս առաջադրանքի հարցերին պատասխանելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել, յուրացնել հարցերի բովանդակային մասը, այնուհետև կատարել առաջադրանքի պահանջները:Յուրաքանչյուր հարցին պատասխանել կոնկրետ հիմնավորված փաստերի հիման վրա, որքան հնարավոր է համառոտ և հարցի բովանդակային մասից աշխատեք չշեղվել:

1.Ինչու 1920 թվականի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքված պայմանագիրը, այդպես էլ մնաց թղթի վրա:

Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։

2.1878 թ Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցը միջազգայնացվեց սակայն այն չլուծվեց ի՞նչու:

Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ Ալեքսանդր Գորչակովը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։

3.Ինչպես գիտենք 1920 թվականի գարնանից սկսած մինչև աշուն Անդրկովկասում ստեղծվել էր բարդ քաղաքական իրավիճակ:Հարց ի՞նչով էր պայմանավորված Քեմալա-Բոլշևիկյան մերձեցումը, և այդ մերձեցումը Հայաստանի համար ինչ հետևանք ունեցավ:

 

4.Ինչով էր պայմանավորված այն հանգամանքը, որ Բյուզանդիան 11-րդ դարի կեսերից սկսած հայ իշխաներին և զորավարներին իր կայսրության արևելյան շրջաններում հատկապես կիլիկիայում շնորհում էր կալվածքներ բերդեր և այլ արտոնություներ:

5.Ինչով էր պայմանավորված 1920-ական թվակաների վերջին խորհրդային միության ղեկավար Ստալինի և նրա շրջապատի կողմից Նոր տնտեսական քաղաքականությունից       ՆԷՊ-ԻՑ հրաժարվելը և ստալինյան բռնություների պատճառները որոնք էին:

6.Վերլուծելով 1828 թվականի փետրվարի 10-ի Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Թուրքմենչայի պայմանագիրը. փորձեք պատասխանել այս պայմանագրի բացասական և դրական հետևանքները:

7.Ինչով էր պայմանավորված խորհրդային միյության փլուզումը բերեք կոնկրետ օրինակներ

տնտեսական,քաղաքական և սոցիալական:

 

8 Comments

Հայոց ցեղասպանություն

...Որոշումը վաղուց էր տրված: 1910թ. օգոստոսի 6-ին Թալեաթը մի պատմական ճառով երևան էր բերել երիտթուրքերի սկզբունքները ոչ իսլամ ժողովուրդների մասին ու հայտարարել, թե շարիաթը (իսլամի կրոնական և իրավական օրենքների ժողովածու) մերժում է հավասարության կարելիությունը իսլամի և ոչ իսլամի միջև, այդպիսի հավասարություն չի կարող լինել: Ոչ իսլամ ժողովուրդների հարցը լուծելու համար երիտթուրքերի ծայրահեղ ազգայնականներն առաջարկում էին ամբողջովին իրենց ձեռքը վերցնել կայսրության ղեկը և օգտագործել բոլոր միջոցները՝ նաև զինվորական ուժը...

 

Հայերի ցեղասպանության պատճառները

Այսպիսով՝ հայերի ցեղասպանության գաղափարական ակունքները գնում են դեպի դարերի խորքը, իսկ դրա գլխավոր պատճառներից մեկը թուրքերի կողմից Հայաստանում սեփական հայրենիքի ստեղծման նպատակն էր՝ այն հայազրկելու ճանապարհով: Թուրքիան ուզում էր ստեղծել պետություն, որը իր մեջ ներառում էր նաև Արևմտյան և Երևելյան Հայաստանը:

Ցեղասպանության հիմնական պատճառներից մեկը Հայկական հարցի վերացումն էր. չկան հայեր, հետևաբար, չկա նաև Հայկական հարց. այս էր Հայկական հարցի լուծման թուրքական եղանակի էությունը:

Ցեղասպանության մյուս պատճառը ծավալապաշտական և հետադիմական պանթուրքիզմի վարդապետությունն էր:

Եվ, վերջապես, ցեղասպանության պատճառների շարքում որոշակի դեր է խաղացել տնտեսական գործոնը: Չնայած անբարենպաստ պայմաններին, հայ արդյունաբերողներն ու դրամատները, իրենց ձեռներեցության ու բնական տաղանդի շնորհիվ, կարողացել էին դրամական խոշոր կուտակումներ կատարել: Հայերի բնաջնջմամբ թուրքերը հնարավորություն էին ստանում տիրանալու նրանց հարստություններին, տնտեսական կարողություններին:

Հայերի ցեղասպանության համար մեղավոր են ոչ միայն Թուրքիան և Եվրոպան, այլ նաև Ռուսաստանը, որը ուզում էր Հայաստանը տեսնել առանց Հայերի, և հրեաները, որոնք իրենց ազգային պետություն ստեղծելու խնդրի լուծման համար օժանդակեցին երիտթուրքերին:

 

Հայ քաղաքական ուժերի, գործիչների կողմից թույլ տրված սխալները

Մինչեւ XVIII դարի վերջըհայ հասարակության վերնախավը ճակատագրական ընտրություն կատարեց. դարերով կուտակված էներգիան և կարողություններն ուղղեց ներս՝ առանցքային դարձնելով ներազգային դաշտում ազդեցության ոլորտների վերաբաժանման խնդիրը, և ոչ թե դուրս՝ Օսմանյան կայսրությունից անկախ ազգային պետականության ստեղծման քաղաքական-դիվանագիտական նախապատրաստությանը: Այս ընտրության հետևանքն էր ազգային շարժման մեջ առաջնայնության համար միջկուսակցական անպտուղ պայքարը:  

Հայ ավանդական կուսակցություններն իրար լրացնելով խռովություններ էին կազմակերպում՝ գրավելու համար Եվրոպայի ուշադրությունը, սուլթան Աբդուլ-Համիդն էլ  ի պատասխան կոտորում էր հազարավոր անմեղ հայերի: Այս առումով իրենց անիմաստությամբ հատկապես աչքի ընկան հնչակյանների կազմակերպած Գում-Գափուի ցույցը (1890) և ՀՅԴ-ի կազմակերպած Բանկ-Օտոմանի գրավումը(1896): Երկուսն էլ հազարավոր հայ անմեղ զոհերի պատճառ դարձան:

Հայոց ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսությունն էն գլխից հետադիմական էր և իր էության մեջ սխալական: Թե արմենականները, թե հնչակյանները, և թե հատկապես դաշնակցականները շեշտը դնում էին հայդուկային-ֆիդայական պայքարի և Եվրոպայի պաշտամունքի վրա:

ՀՅԴ-ին հաջողվեց աստիճանաբար իր ձեռքն առնել ողջ հայ ժողովրդի ճակատագիրը: Դա արվեց քաղաքական բազմազանության ոչնչացման, քաղաքական այլընտրանքի բացառման, հանրությունում քաղաքական քննարկումների և այլախոհության արմատախիլ արման ճանապարհով:

Հայերի ազգային-ազատագրական պայքարում էն գլխից չկար հարեւան ազգերի շահերը հաշվի առնելու անհրաժեշտության գիտակցում, չկար սեփական շահերն ընդհանուր շահերի համապատկերում տեսնելու ցանկություն, ավելին՝ չկային առկա շահերի ուսումնասիրություններ ու լուրջ վերլուծություններ առ այն, թե ինչպես կարելի է գոնե չեզոքացնել հակադիր շահերից բխող վտանգները:

 

Հայոց ցեղասպանության փուլերը

Հայ զինվորների զինաթափումը, որի մասին հրամանն արձակվեց 1915թ. փետրվարին, ցեղասպանության առաջին փուլն էր: Բանակի հայ զինվորներին զատում էին ու զինաթափում: Ապա տեղնուտեղը գնդակահարում էին կամ <<ամելե թաբուրի>> կոչված աշխատանքի վաշտեր էին կազմում նրանցից: Ստիպում էին կատարել տաժանակիր աշխատանք (դրա մեջ նաև ռազմական ծանր գործիքներն ու ռազմամթերքը մեծքին տեղափոխելը), որից հետո գնդակահարում կամ սովամահ էին անում:

Զինաթափումը միայն զինվորների համար չէր: Հրաման կար նաև զինաթափել ամբողջ հայ բնակչությանը, որ կատարվեց անպատմելի վայրագությամբ, որպես ցեղասպանության երկրորդ փուլ: Հայերը պարտավոր էին հանձնել բոլոր զենքերը՝ որսի հրացանից մինչև ատրճանակ ու նույնիսկ դանակ: Իհարկե, գտնվեցին հայեր, որոնք կարողացան զենքերը թաքցնել ու չհանձնել՝ հասկանալով զինաթափման հրամանի իմաստը ու նախատեսելով, որ աղետ և խառնակություն պիտի լինի: Նրանք հույս ունեին, որ կկարողանան այդ զենքով իրենց տունն ու ընտանիքը պաշտպանել: Զենք չհանձնելու դեպքում սոսկալի չարչարանք էր սպասվում զոհին:

Ամբողջ երկրում, մանավանդ Կ. Պոլսում և Իզմիրում ծայր առած ձերբակալուություններով սկսվեց ցեղասպանության երրորդ փուլը: Կառավարությունը ձերբակալում էր մտավորականների, աշխարհիկ ու կրոնական ղեկավարների և քաղաքական գործիչների: Միայն 1915 թ. ապրիլի 23-24-ի ընթացքում շուրջ 600 հայեր ձերբակալվեցին և, երկրի խորքերը քշվելով, շարշարանքներով սպանվեցին: Այդ պատճառով է, որ հայ ժողովուրդն ապրիլի 24-ն է ընտրել որպես Մեծ Եղեռնի հիշատակի օր:

Ոչնչացված էր մտավորականությունը, ժողովրդի ղեկավարությունը: Մնացել էին մեծ մասամբ կանայք, երեխաներ ու ծերեր: Դյուրին էր այլևս նրանց բնաջնջումը, որ կատարվեց 1915թ. ապրիլ-հոկտեմբեր ամիսներին: Եվ դա ցեղասպանության վերջին փուլն էր: Հրաման էր տրվել բոլոր շրջանների թուրք կառավարիչներին՝ շրջանը մաքրել հայերից: Շատերն այդ հրամանին ընդառաջել էին ու գործադրել անմիջապես, ուրիշները կատարել էին դժկամությամբ, իսկ հրամանը չկատարողները պաշտոնից հեռացվում և փոխարինվում էին ավելի խիստ կառավարիչներով:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման ժամանակագրությունը

Ուրուգվայ (1965 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով, 2004 թ-ին՝ օրենքով),

Կիպրոս (1982 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Եվրամիություն (1987, 1998, 2000, 2001, 2002, 2005 թթ-ին՝ Եվրախորհրդի բանաձևերով),

Արգենտինա (1988, 1993, 2005-06 թթ-ին՝ Սենատի բանաձևերով, 2004, 2007 թթ-ին՝ օրենքով),

Ռուսաստան (1995 թ-ին՝ Պետդումայի հայտարարությամբ),

Կանադա (1996, 2002, 2004 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Հունաստան (1996 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիբանան (1997, 2000 թթ-ին՝ Խորհրդարանի բանաձևերով),

Բելգիա (1998 թ-ին՝ Սենատի բանաձևով),

Ֆրանսիա (1998 և 2000 թթ-ին՝ Խորհրդարանի որոշումներով, 2001 թ-ին՝ օրենքով),

Շվեդիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի զեկույցով),

Վատիկան (2000 թ-ին),

Իտալիա (2000 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),

Շվեյցարիա (2003 թ-ին՝ Ազգային խորհրդի բանաձևով),

Սլովակիա (2004 թ-ին՝ Խորհրդարանի որոշումով),

Նիդեռլանդներ (2004 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լեհաստան (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Վենեսուելա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Գերմանիա (2005 թ-ին՝ Խորհրդարանի բանաձևով),

Լիտվա (2005 թ-ին՝ Ասամբլեայի որոշումով),

Չիլի (2007 թ-ին՝ Սենատի բանաձևով),

ԱՄՆ (2007 և 2010 թթ-ին՝ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների ենթակոմիտեի որոշմամբ):

 

Ցեղասպանության ներգործությունը սերունդների վրա

Անհատի հոգեցնցումը անհատով չի սահմանափակվում, փոխանցվում է ընտանիքի անդամներին, շրջապատին: Իսկ եթե մի ամբողջ ժողովուրդ է հոգեցնցման ենթարկվում, ցավն ու տառապանքը անցնում են սերնդից սերունդ` հաճախ արտահայտվում վրեժի պոռթկումով: Այդ պատճառով ցեղասպանության երրորդ սերնդից շատերը չեն կարողանում թոթափել ցավը, տխրությունը, զայրույթը: Նրանք հանցավոր զգացողություն են ունենում, երբ իրենց հարազատները պատմում են ցեղասպանության դառնությունների մասին: Եվ այդ ամենը նրանց կողմից ուղեկցվում է արդարության և վրեժի պայքարով: Սերնդից սերունդ հաղորդվող պատմական հիշողությունը ցեղասպանության իրադարձությունների մասին իր հետքն է թողնում ժողովրդի գիտակցականի և անգիտակցականի ոլորտներում, որը նրան դարձնում է դյուրազգաց սեփական ազգային արժանապատվության նկատմամբ ամեն մի ոտնձգության, իր իրավունքների ամեն մի ոտնահարման հանդեպ։ Միաժամանակ ժողովրդի պատմական հիշողությունը, մասնավորապես կապված հայերի ցեղասպանության իրադարձությունների հետ, նպաստեց հայերի ազգային համախմբման գործընթացին, իրենց ինքնությունը պահպանելու, սոցիալ-տնտեսական ոլորտներում և հոգևոր կյանքում վերականգնման ու ինքնահաստատման հասնելու նրանց ձգտմանը, ինչը հատկապես դրսևորվեց Արցախյան պատերազմի ժամանակ:

Մարդկային կարեկցանքը, բարոյական ու նյութական օգնությունը, հայանպաստ ելույթները, միջազգային օրենսդրության նորմերի գործադրումը թուրք ջարդարարների նկատմամբ ոչ միայն մարդասիրական զգացմունքների դրսևորում էին, այլև նպաստեցին հայերի գիտակցության մեջ այն համոզմունքի ձևավորմանը, որ հայ ժողովրդի ճակատագիրը, Հայկական հարցը պետք Է պահել միջազգային հարաբերությունների ոլորտում, պետք է գտնել արդարացի լուծում:

 

Ինչ կտա մեզ Հայոց ցեղասպանության ճանաչումը

Իմ կարծիքով Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից նախ և առաջ բարոյական խնդիր է, այն կլինի բարոյական փոխհատուցում հայերի համար և կբերի հոգեկան բավարարվածություն: Թուրքիան կփոխհատուցի խոշոր գումարի տեսքով, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը: Կփոքրնա արտագաղթի թիվը: Կբացվի հայ-թուրքական սահմանը, որը նույնպես կնպաստի տնտեսության զարգացմանը: Հայաստանը կնկնի հզոր պետություն դառնալու ճանապարհին: Կլուծվեն բազում հարցեր, օրինակ Ղարաբաղը կմիանա Հայաստանին կամ գոնե կլինի անկախ պետություն: Սակայն, իմ կարծիքով հայկական հարցը այդպես էլ չի լուծվի, Թուրքիան չի ճանաչի ցեղասպանությունը, որովհետև Թուրքիան կկրի ահռելի մեծ կորուստներ, բայցի այդ մյուս երկրները կկորցնեն Թուրքիայի վրա ազդելու միջոցը:  Եթե հայերի համար Հայկական հարցը անկախ պետականության վերականգնման խնդիր էր, ապա եվրոպական տերությունների համար այն դիվանագիտական խաղերի մանրադրամ էր, Թուրքիայի ներքին գործերին միջամտելու և նրանից նոր զիջումներ կորզելու միջոջ: Բացի այդ հիմա Հայաստանը հզոր պետություն չէ, և չի կարող մեծ դեր խաղալ հարցի լուծման համար: Հայաստանը պետք է հզորանա և խելամիտ դիվանագիտության միջոցով բարձրացնի Հայկական հարցը, և այս անգամ արդեն մյուս պետությունները չեն կարող հետաձգել հարցի լուծումը: Սակայն ելնելով Հայաստանի ներկայիս վիճակից, Հայկական հարցը մոտ ապագայում չի լուծվի: Մեզ մնում է միայն չդադարել պայքարել ամեն կերպ: Աշխատել չարտագաղթել Հայաստանից, պայքարել մեր իրավունքների համար, հայ ընտանիքները ունենան շատ երեխաներ, ներկա լինեն Ծիծեռնակաբերդում եվ նույնիսկ համացանց և սոցիալական ցանցեր ապրիլի 24-ի ներկայիս իրադարձությունների նկարներ տեղադրելով, որ բոլորը տեսնեն, որ հայերը չեն մոռացել իրենց պատմությունը և պայքարելու են ինչքան էլ որ պահանջվի:

 

 

…Հիշենք գերմանական Ֆաշիզմին, որը հռչակել էր գերմանացիներին թվապես մի քանի անգամ գերակշռող սլավոնական ժողովուրդներին բնաջնջելու անհրաժեշտությունը: Հենց Հայոց ցեղասպանության անպատժելիությունը քաջալերեց Ադոլֆ Հիտլերին՝ սլավոնների, հրեաների, գնչուների և այլ ազգությունների ոչնչացումն իրագործելիս: 1939թ. Հիտլերը, հիմնավորելով հրեա և սլավոնական ժողովուրդների ոչնչացման անհրաժեշտությունը, ցինիկաբար հայտարարում էր, թե մեր ժամանակներում այլևս ո՞վ է հիշում Թուրքիայում հայերի կոտորածների մասին: Սա մարտահրավեր էր մարդկության հիշողությանը և վկայությունն այն ճշմարտության, որ պատմության դասերը մոռանալը միշտ էլ թանկ գին է պահանջում ժողովուրդներից:

 

 

Աղբյուրներ՝

 

1.      Ռուբինա Փիրումյան <<Հայկական հարցի պատմություն 9>>, Երևան 2000

2.      <<Հայոց պատմություն. հիմնահարցեր. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը>>, խմբագիր պրոֆ. Հր. Ռ. Սիմոնյան, Երևան 2000

3.      Գեղամ Բաղդասարյան <<Մեծ Եղեռն. Մեծ դաս>>

4.      Տիգրան Հայրապետյան <<Մի հայտարարված ցեղասպանության պատմություն>>

5.      Հ. Թութունջյան <<Ցեղասպանության հոգեբանական հետևանքները>>

6.      <<Հայոց ցեղասպանություն>> Հայկական հանրագիտարան

 

 

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

0 Comments

Արշակունիներ

Արշակ երկրորդը որոշեց կառուցել Արշակավան քաղաքը Կոգովիտ գավառում, բայց այդ քաղաքը ոչնչացրեցին, որովհետև Արշակը քաղաքը կառուցում էր ի հաշիվ հայ նախարարների շինականներին և Արշակավանը դառել էր հանցագործների, մարդասպանների, պարտքատերերի քաղաք: Դրանից հետո Հայաստանը ընդգրկվում է պատերազմի մեջ, սկզբում պարսիկների կողմից հետո հռոմեացիների: Արշակ երկրորդը Մծբինում պարտության է մատնում հռոմեացիներին: Շապուհը իր հսկա բանակով գալիս է Մծբին զարմանում է , որ իր փոքրաթիվ բանակով կարողացել է ջարդել հռոմեական լեգիոններին և մեծ խնջույք կազմակերպում: Խնջույքի ժամանակ Շապուհը ներս է հրավիրում իր աղջիկներին ու Արշակին առաջարկում է ընտրել ապագա հայոց թագուհի: Արշակը ասում է, որ մեր կրոնը` քրիստոնեությունը արգելում է բազմակնությունը: Սա դուր չի գալիս Շապուհին , նա շուռ է տալիս սեղանը և դուրս է գալիս, նրա հետևից դուրս է գալիս նաև հայոց թագավորը: Ուղիղ տաս րոպե հետո Արշակի վրան է մտնում Փառանձեմի հայրը:  Ասում է, որ այս գիշեր նրան սպանելու են և որ պետք է հեռանա Մծբինից: Արշակը շտապ հեռանում է: Դրանից հետո Արշակը դաշինք է կնքում հռոմի կայսր Կոստանդյոսի հետ: Ի վերջո պատերազմ ավարտվում է 363թ ին, որը սկսվել էր 359թ ին: Հռոմի կայսր Հովիանոսը ամոթալի պայմանագիր է կնքում պարսիկների հետ, ըստ որի պարսիկները կարող էին հարձակվել ու գրավել Հայաստանը: Դրանից հետո պարսիկները նորից են հարձակվում Հայաստանի վրա, բայց հայերը պարտության են մատնում թշնամուն, նույնիսկ փրկում են հայոց թագավորների պատիվը, ազատում են նրանց ոսկոռները և վերաթաղում Աղձքում: Պարսից արքան խաբեությամբ կանչեց իր մոտ Արշակին ու Վասակին, Արշակին ուղարկեց Անհուշ բերդը, իսկ Վասակին մորթազերծ է անում ու կախում Արշակի առաջ: Դրանից հետո պարսիկները գրավեցին Հայաստանը ու սպանեցին հայոց թագուհի Փառանձեմին: Այդ ժամանակ Հռոմի կայսրը Վաղեսից օգնություն ստանալով վերադարձավ Հայաստան ու դարձավ Մեծ Հայքի թագավոր: Նրա սպարապետ դարձավ Մուշեղ Մամիկոնյանը, քաջ Վասակ Մամիկոնյանի որդին: Մուշեղին հաջողվեց 370թ. Ատրպատականի մոտ հաղթել պարսիկներին: 371թ. Ձիավի դաշտում նորից հաղթեց պարսիկներին, 372թ. Գանձակի ճակատամարդում նույնպես հաղթեց: Պապը շատ թուլացրեց հայ եկեղեցուն, վերացրեց տասանորդ հարկը, կրճատեց հոգևորականների թիվը, նրանց ունեցած հողերը, փակեց կուսանոցները: Սակայն մենք գիտենք, որ Պապը Հռոմի կայսրի հրամանով խնջույքի ժամանակ սպանվեց, սպանել են, քանի որ Պապը Հռոմի կայսր Վանեսից տարածքներ էր պահանջում:

Պապին հաջորդում է իր ազգական Վարազդատը 374-78թթ.-ին: Վարազդատի օրոք սպանվում է հայոց սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:  Մուշեղի սպանությունից հետո Պարսկաստանից Հայաստան է գալիս Մանվել Մամիկոնյանը, ով սպանում է բոլոր դավաճաններին, իսկ Վարազդատին վտարում է Հայաստանից: Մանվել Մամիկոնյանի հովանավորությամբ Հայաստանի թագավոր է դառնում Պապի որդին Արշակ երորդը 378-387թ. Մանվելի մահից հետո պարսից արքա Շապուհ երորդը Հայաստանի թագավոր է նշանակում Խոսրով չորորդին 385թ. : Արշակ երորդը ստիպված իր կողմնակիցների հետ տեղափոխվում է Արևմտյան Հայաստան, երկու տարի հետո Արշակ երորդը իր եղբոր Վաղարշակի հետ մահանում են: Հռոմի կայսր Թեոդոսիոս առաջինը ու պարսից արքա Շապուհ երորդը 387թ. Ին Հայաստանը բաժանում են իրար մեջ: Արևելյան Հայաստանը անցնում է Սասանյան Պարսկաստանի տիրապետության տակ, Արևմտյանն էլ ` Բյուզանդիային: Արևելյան մասում շարունակեց Արշակունիների թագավորությունը: Խոսրով չորորդը շուտով գահազրկվեց նրա համար, որ ինքնուրույն կապեր էր հաստատել Հռոմի հետ և հատկապես առանց Շապուհին հարցնելու Հայաստանի կաթողիկոս էր նշանակել Ներսեսի որդուն` Սահակ Պարթևին: 388-418թ. Հայոց թագավոր է եղել Խոսրով չորորդի հարազատ եղբայրը` Վռամշապուհը, որի օրոք 405թ. ստեղծվեց հայոց այբուբենը. Նրան հաջորդել է Խոսրով չորորդը. 415-419 Հայաստանի թագավոր է դառնում ազգությամբ պարսիկ Հազկերտ առաջինի որդին Շապուհը, որին հայ ժողովուրդը ատում էր: Եվ ի վերջո Արշակունիների թագավորությունը վերջում կառավարում է Վռամշապուհի որդին Արտաշես Արշակունին 422-28թ: Եվ պարսից արքա Վռամ չորորդը վերացրեց Հայաստանում Արշակունիների թագավորությունը 428թ: Ու Արևելյան Հայաստանը դարձավ մարզպանություն: Դրանից հետո հայերը երկու անգամ ապստամբեցին պարսիկների դեմ: Առաջի անգամ 450-51 թ Վարդանանց պատերազմ, 481-84թ Վահանանց պատերազմ: Այս երկու ապստամբությունկերի ժամանակ հայտնի պատերազմներ են եղել Ավարայրը, 481թ Ակոռի ճակատամարտը, 482թ. Ներսեհապատի ճակատամարտը, 482թ. Ճարմանայի ճակատամարտը, որտեղ հայերը վրացիների հետ պարտվել են: 484թ.-ին Վահան Մամիկոնյանը պարսիկների հետ կնքել է Նվարսակի հաշտության պայմանագիրը ու Հայաստանը վերականգնել է իր կիսանկախ վիճակը:

0 Comments

Տիգրան Հայրապետյան <<Պատերազմ և քաղաքականություն>> վերլուծություն

Պատերազմ եւ քաղաքականություն. մարդկության հասա­րակական գիտակցության մեջ արմատավորված երկու հաս­կացություն, որոնցից մեկր՝ պատերազմը, մյուսի՝ քաղաքա­կանության ուժային դրսեւորումն է, դրանով իսկ՝ վերջինիս տարատեսակներից մեկը: Ուստի, յուրաքանչյուր պատերազմ ծագում է այն դեպքում, երբ քաղաքականությունն իր բազմա­թիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբա­նական լուծում գտնել աոաջադրված խնդիրներին: Քաղաքա­կանության դրսեւորումներից րնդամենր մեկը լինելով՝ կրկնո­ղական շահարկման դեպքում պատերազմը կարող է ձեոք բերել թելադրող բնույթ եւ գերակայել քաղաքականության նկատմամբ: Ծնվելով քաղաքականության պահանջներից՝ ժամանակի ընթացքում այն ի վիճակի է դաոնալ ինքնուրույն ազդեցիկ գործոն, եւ քաղաքականությունը ստիպված է լինում ծառայել իրենից իսկ սերված երեւույթին: Այս ղեպքում պատե­րազմը դաոնում է ինքնանպատակ եւ ինքնավերարտադրող մի գործողություն, մինչեւ որ վերջնականապես չի սպառում իր կարողությունները՝ նորից զիջելով առաջնությունը քաղաքա­կանությանը:

Պատմական վտրձն ուսուցանում է, որ բոլոր պատերազմ­ներն, ի վերջո, ավարտվում են քաղաքական որոշումներով, եւ շատ հաճախ քաղաքականությունը կարող է արմատական փոփոխություններ կատարել պատերազմի արդյունքներով, մանավանդ, եթե այդ պատերազմում անմիջական կամ կողմ­նակի մասնակցություն ունեն երրորդ ուժեր, որոնց քաղաքա­կան եւ ռազմական կարողությունները գերազանցում են պա­տերազմն իրականացնող կողմերի համապատասխան հնա­րավորությունները:

Բացառություն են կազմում «բնաջնջման պատերազմները», երբ պատերազմի ավարտը նշանավորում են հակառակորդ կողմի քաղաքական վարչակարգի, ռազմական համակարգի, իսկ երբեմն նաեւ՝ բնակչության լիակատար ոչնչացումը:

Բոլոր ժամանակաշրջանների պատերազմներն իրենց ակնհայտ տարբերություններով հանդեձ, ունեն մի որոշակի տրամաբանական կաղապար, որի մեջ կարող են տեղավոր­վել փոքր ու մեծ պատերազմները՝ թույլատրելի սահմանի շե­ղումներով: Եթե այդ կաղապարը ներկայացնենք հիմնական սկզբունքների տեսքով' ապա կունենանք հետեւյալ պատկերը.

ա. Ցանկացած երկարաժամկետ պատերազմ կործանարար է՝ անկախ վերջնական արդյունքներից: Եթե նույնիսկ դա չի ար­տահայտվում անմիջապես պատերազմից հետո, դրա հետե­ւանքները դրսեւորվում են հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ հասարակական-քաղաքական համաղետների ձեւով: Դա առանձնապես հատկանշական է մարդկային, տնտե­սական եւ սպառազինության սահմանափակ կարողություններ ունեցող երկրների համար, թեեւ իրադարձությունների տրամա­բանությունն ըմբռնելով՝ ներկայիս մեծ տերությունները եւս գե­րադասում են զիջումներն ու խնդիրների լուծման քաղաքական ուղիների որոնումներր՝ երկարատեւ պատերազմներին: Այսօր համաշխարհային տերությունների կողմից ձեռնարկվող ռազ­մական գործողությունների արդյունավետության գլխավոր չա­փանիշը պատերազմի կարճատեւությունն է: Եթե պատերազմի ժամկետն անցնում է կարելիի սահմանը, ապա անկախ արդ­յունքներից՝ դա դիտվում է իբրեւ տապալված գործողություն եւ, սովորաբար, ենթակա է կասեցման: Սահմանափակ հնա­րավորություններով երկրների համար պատերազմների տեւողականությունը կենսական նշանակության խնդիր է եւ կարող է ավելի վճռորոշ լինել, քան բուն պատերազմի արդյունքները:

Երկարաժամկետ պատերազմները կամ երկարատեւ պա­տերազմական վիճակը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում առաջացնում են կողմնակի երետւյթներ, որոնք թեեւ տվյալ վտւլում ուշադրություն չեն գրավում, բայց հիմնականում պայմանավորում են պատերազմող երկրի ու նրա ժողովրդի զարգացման հետագա ընթացքը: Հասարակա­կան կյանքում դա արտահայտվում է բնակչության ընդգծված բեւեռացմամբ, երբ հասարակության մի մասը ցուցաբերում է բացառիկ ակտիվություն, անձնազոհության եւ նվիրումի ար­տակարգ դրսեւորումներ՝ ուսերի վրա տանելով պատերազմի ծանրության հիմնական բեռը: Պատերազմող ժողովրդի հենց այդ հատվածն է, որ անմիջականորեն ներգրավվում է պատե­րազմական գործողությունների մեջ, գիտակցորեն ենթարկ­վում ծանր սոցիալական զրկանքների եւ, բնականաբար, առավելագույն կորուստներ տալիս իր շարքերից: Հասարակության մյուս բեւեռում կենտրոնանում են սոցիա­լական տարբեր շերտերը ներկայացնող մարդկանց ստվար խմբերը, որոնք, պատերազմական իրավիճակից թելադր­վող պահանջների համաձայն, ինքնադրսեւորվելու հոգեւոր եւ ֆիզիկական ունակություններ չունեն (դա չի կարելի գնահատել իբրեւ դրական կամ բացասական երեւույթ, քանի որ դա օբյեկտիվ պրոցես է, որին ենթակա են բոլոր պատերազ­մող երկրների հասարակությունները): Նրանք, հեռու մնալով պատերազմին անմիջական մասնակցությունից եւ մերժելով պատերազմական իրավիճակի «գիտակցական ըմբռնումը», դրանով իսկ ազատվելով բարոյական բնույթի որոշակի սահ­մանափակումներից, լայն հնարավորություններ են ունենում արագընթաց առաջխաղացում ապրել՝ զբաղեցնելով պատե­րազմող երկրի տնտեսական-քաղաքական կյանքի օղակներր, իսկ հաճախ նաեւ՝ նրանց կառավարող բարձունքները: Պա­տերազմի տեւողականությանը զուգահեռ նվազում է բնակչու­թյան ակտիվ հատվածի տեսակարար կշիռը՝  իր տեղը զիջե­լով համաձայնողական տրամադրություններով համակված մյուս հատվածի ներկայացուցիչներին: Այղ պրոցեսը տեղի է ունենում նաեւ ռազմաճակատներում, որովհետեւ ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պատերազմող զորամասերի համալրման կամավորական սկզբունքը փոխարինել ընդհանուր զորահավաքով, ուր, բնականաբար, ներգ­րավվում են նաեւ նրանք, ում համար խորթ կամ պարզապես անընկալելի են պատերազմի նպատակները:

Այսպիսով, երկարատեւ պատերազմն ի վերջո հանգեցնում է տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը, որի հետեւանքով այդ պատե­րազմի վերջնական ելքը, ինչպես եւ երկրի հետպատերազմ­յան ապագան, որոշում են սոցիալապես իներտ, առավելա­պես «ապազգային >>-հավասարակշռված տարրերը, որոնք պատերազմի ավարտին արդեն մեծամասնություն են կազ­մում եւ ունենում են իշխանության համապատասխան լծակ­ներ: Պատերազմի երկարատեւության դեպքում հասարակու­թյան «ճակատային» հատվածի եւ «թիկունքի» միջեւ առաջա­նում են գաղափարական եւ այլ բնույթի անխուսափելի խոր հակասություններ, որոնք հիմնականում լուծվում են հօգուտ «թիկունքի», քանզի, ինչպես նշեցինք, նրանք առավելագույնս պահպանում են իրենց ուժերը: Պատմությանն ուսանում է, որ նման պրոցես անցած երկրները շատ հեշտությամբ կորցնում են ձեռք բերած հաջողությունները եւ խիստ անպաշտպան են մնում հետագա վտրձությունների աոջեւ:

Տնտեսության ոլորտում եւս երկարաժամկետ պատերազմ­ների կամ երկարատեւ պատերազմական վիճակի հետեւանք­ները խիստ անմխիթար են: Նոր ժամանակներում դա նախեւաոաջ արտահայտվում է տվյալ երկրից ֆինանսական կա­պիտալի բոտն արտահոսքով, ինչը պայմանավորված է անվս­տահության եւ անապահովության գերակայող մթնոլորտով: Պատերազմող երկրի տնտեսությունը, աոավել եւս եթե այն ենթակա է հաղորդակցական շրջափակումնեըի, ձեոք է բե­րում ընդգծված չարաշահական աոեւտրի բնույթ: Գործարար շրջանները հիմնականում խուսափում են արտադրություն տվող ճյուղերում ֆինանսական ներդրումներից, գերադասե­լով կապիտալի արագ շրջապտույտը՝ ստացված եկամուտը տեղափոխելով առավել կայուն եւ ապահով երկրների տա­րածքը: Դա, իր հերթին, առաջ է բերում զանգվածային գոր­ծազրկություն, հումանիտար եւ բնական գիտություններում արմատական ուսումնասիրությունների դադարեցում, իսկ դրանց կիրառական ոլորտը խիստ նեղանում է՝ ծառայելով միայն այսօրվա պահանջների բավարարմանը: Պատերազ­մական ծախսերը եւ ապրանքային արտադրության պակասը ստիպված են լինում լրացնել պետական վերահսկողության տակ գտնվող տնտեսական հզորություններով, որոնք շնչա­հեղձ են լինում կենտրոնացված կառավարման կապանքների՝ օրեցօր աճող ամրությունից: Արդյունքում, ապրանքային ծայ­րագույն սղության առկայությամբ հանդերձ, սառեցվում է ար­տադրությունը, եւ տնտեսական կարողությունները հասնում են նվազագույնի: Նույնիսկ պատերազմի հաղթական ավար­տը չի շտկում տնտեսության վիճակը, եւ տվյալ երկիրը ստիպ­ված է արմատական զիջումների գնալ քաղաքականության ոլորտում այն երկրներին, որոնք կարող են աջակցել տնտե­սության վերականգնման գործում: Սա, ըստ էության, ի չիք է դարձնում պատերազմում ձեոք բերած նվաճումները, եւ տվյալ երկրի քաղաքական ինքնուրույնությունը դառնում է շատ ավե­լի սահմանափակ, քան նույնիսկ պատերազմից առաջ:

Վարչական-կառավարման մարմիններում երկարատեւ պա­տերազմական վիճակը մշակում է յուրօրինակ աշխատաոճ, որի առանցքը կազմում են, մի կողմից՝ ամենաանհրատապ խնդիրների լուծման նվազագույն հնարավորություններն ապահովելու աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ այժմեական եւ հեռանկարային ցանկացած համակարգված ծրագրի ան­տեսումը՝ պատերազմական իրավիճակից բխող տարաբ­նույթ արդարացումների հնարավորություններով հանդերձ: Երկարատեւ պատերազմական իրավիճակում ապրող երկրի վարչակարգը ժամանակի ընթացքում պատանդ է դառնում իրավիճակին եւ գործում է ըստ նրա թելադրանքի: Դա ակն­հայտորեն արտահայտվում է եւ ներքին, եւ արտաքին քաղա­քականության ոլորտներում: Նման վարչակարգը կորցնում է բնականոն պայմաններում գործելու կարողությունը, եւ ար­տակարգ իրավիճակների պահպանումը դաոնում է նրա հարատեւման կայուն երաշխիքը: Դրանով իսկ, արտակարգ իրա­վիճակի սինդրոմը ձեոք է բերում «ավանդույթային» բնույթ եւ պարտադրվում է երկրին ու ժողովրդին' անկախ իրավիճակի փոփոխությունից:

բ. Պատերազմի ռազմական արդյունքները որոշիչ նշա­նակություն չունեն, եթե դրանք քաղաքական ատյաններում պաշտպանված չեն: Բոլոր ժամանակներում, իսկ մեր օրերում' աոավել եւս, պատերազմների վերջնական արդյունքները որոշվում են մեծ քաղաքականության շրջանակներում: Ինչպես եւ նախկինում, սոսկ ուժային միջոցներով խնդիրների լուծումը գերհզոր տերությունների մենաշնորհն է, թեեւ երբեմն նրանք եւս ստիպված են հաշվի նստել քաղաքական իրողություննե­րի հետ: Տարածքային եւ սահմանային որեւէ բնույթի փոփոխություն հնարավոր չէ, եթե այն չի պաշտպանվում մեծ քա­ղաքականության համապատասխան շրջանակների կողմից:

Այսօր աշխարհում գոյություն ունեն քաղաքական եւ տնտեսա­կան մշակված մեխանիզմներ, որոնց գործադրումով կարելի է ծնկի րերել անհնազանդ երկրորդական երկրներին: Քաղա­քականապես անպաշտպան երկրների դիմակայությունը մեծ քաղաքականության շրջաններում րնդունված որոշումներին կարող է լոկ որոշ ժամանակով հետաձգել հանգուցալուծումր, բայց էական փոփոխությունների չի հանգեցնում: Պատերազ­մական իրավիճակի ժամանակային երկարաձգումը եւ նրա հուսահատական, դրանով իսկ արյունալի դրսէոորումները սկզբունքորեն չեն հակասում մեծ քաղաքականության շահե­րին: Ընդհակառակն, նման պատերազմներից երկրներն ու նրանց ժողովուրդներր դուրս են գալիս բազմակողմանիորեն խիստ հյուծված վիճակում, ինչը հնարավորություն է տափս ամենածայրահեղ թելադրանքը կիրառել նրանց նկատմամբ: Մեծ քաղաքականության ժամանակակից միտումն ուղղված է հնարավորին չափ «զսպաշապիկի» մեջ ներգրավելուն, ուր նրանց ազգային, հասարակական եւ քաղաքական նկրտում­ները իրականացվում են սահմանված կանոնակարգի շրջա­նակներում: Չնախատեսված խախտումները հասցվում են նվազագույնի' կիրառելով ներքին եւ արտաքին ազդեցության անհրաժեշտ լծակները: Աննշան բացառություն են կազմում այն երկրները, որոնք կարողանում են իրենց նկրտումները բարձ­րացնել համամարդկային խնդիրների մակարդակի, նրանց հանգուցալուծումը միահյուսել մեծ քաղաքականության շա­հերի հետ, եւ դրանով իսկ համապատասխան աջակցություն ստանալ հզոր տերություններից: Ուստի պատմության տրա­մաբանությունը բացառում է լոկալ պատերազմներում ռազ­մական հաղթանակների քաղաքական վավերացումր առանց մեծ քաղաքականության համապատասխան շահագրգռվա­ծության եւ հուշում է, որ դրանք խնդիրների հանգուցալուծման համար սպառիչ գործոն լինել չեն կարող:

գ. Պատերազմում հաղթում է այն կողմը, որը ճանաչում է քաղաքականության աոաջնայնությունը եւ պատերազմը են­թարկում է նրա պահանջներին: Վերելում արդեն նշեցինք, որ պատերազմն ընդամենը մեկն է քաղաքականության տա­րատեսակներից էո, ըստ այդմ, բնական է ճանաչել քաղաքա­կանության աոաջնայնությունը: Բ՛նական այս իրավիճակի ըն­կալման եւ գործնական կիրառման աստիճանից է կախված նաեւ պատերազմների հանգուցալուծումը հօգուտ այս կամ այն կողմի: Պատերազմի եւ քաղաքականության տրամաբանությունները ոչ միշտ են համընկնում, եւ միայն տվյալ երկրի քաղաքական ընտրախավի կարողություններն են, որ հնարա­վորություն են տալիս լավագույն ձեւով համադրել այս երկուսը միմյանց հետ: Այնուամենայնիվ, խիստ սկզբունքային խնդիր է՝ թույլ չտալ պատերազմի եւ նրա հետ կապված շահագրգիռ պետական կառավարման օղակների եւ ոչ պետական մար­մինների գերակայության հաստատումը քաղաքականության նկատմամբ: Փորձը ցույց է տափս, որ արհեստականորեն հաս­նել այս նպատակին հնարավոր չէ: Եթե պատերազմող երկրի քաղաքականությունը թույլ է, ապա այն վաղ թե ուշ կորցնում է վերահսկողությունը պատերազմի նկատմամբ: Պատերազ­մի ընթացքը իրեն ենթարկելու թույլ քաղաքականության փորձերը դատապարտված են անհաջողության եւ լավագույն դեպքում կարոդ են արտահայտվել անձնատուր լինելու բոնի պրոցեսով, եթե դրա համար կան բավարար ուժեր եւ ազդե­ցության լծակներ: Սահմանափակ հնարավորություններով պատերազմող երկրների համար ուժեղ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի, եւ եթե որոշակի ռազմական թուլությունը կարող է արդյունավետորեն փոխհատուցվել ու­ժեղ քաղաքականության առկայությամբ, ապա հակառակն ակնկալելու հույսերը խիստ նվազագույն են:

դ. Պատերազմում երրորդ ուժերի քաղաքական եւ ռազմա­կան միջամտությունը կամ դրա հնարավորությունր չի ծա­ռայում պատերազմող երկրի շահերին, եթե այդ ուժերը նրա կայուն դաշնակիցներր չեն եւ կամ աշխարհքաղաքական նկա­տառումներով չեն պաշտպանում նրա կոդմից հետապնդվող նպատակները: Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կող­մից ենթակա է շահարկման, առավել եւս' տարածքային պա­տերազմները վտքր պետությունների միջեւ: Ազդեցիկ երրորդ ուժերի միջամտության լավագույն տարբերակը նրանց կայուն աջակցությունն է պատերազմող կողմերից մեկին: Այս դեպ­քում ռազմական գործողությունների արդյունքները եւ նրանց քաղաքական վավերացումր հստակ դրսեւորում են ունենում: Սա որոշ իմաստով դրական գործոն է նաեւ պարտվող կողմի համար, որովհետեւ զրկում է նրան պատրանքներով առաջ­նորդվելու հնարավորությունից եւ հարկադրում ժամանակին դադարեցնել պատերազմը՝ դրանով իսկ խուսափելով քաղա­քական, տնտեսական եւ մարդկային կարողությունների ծայ­րահեղ վատնումից:

Իրադարձությունների զարգացումն առավել ողբերգական ընթացք է ընդունում այն դեպքում, երբ երրորդ ուժերի միջամ­տությունը կրում է «անկողմնակալ» բնույթ, որն արտահայտ­վում է տակտիկական նպատակներով պատերազմող կողմե­րից որեւէ մեկին ժամանակավոր աջակցություն ցույց տսղով: Այս դեպքում երկու կողմն էլ դատապարտված են վերջնա­կան հաջողությունն ապահովելու երկարատեւ պատրանքի եւ իրենց երկրները հասցնում են հյուծվածության առավելագույն աստիճանի: Նման պատերազմի քաղաքական հանգուցալուծ­ման ժամանակ բուն պատերազմող կողմերը որեւէ որոշակի դեր չեն խաղում, եւ խնդիրը լուծվում է մեծ տերությունների միջեւ ձեոք բերված համաձայնությունների համապատաս­խան: Երրորդ ուժի ժամանակավոր աջակցությունր կարող է դրական գործոն դաոնալ միայն այն դեպքում, երբ տվյալ պա­տերազմող կողմը ունի քաղաքական կամ այլ բնույթի ազդե­ցիկ լծակներ, որոնց կիրաոմամբ նա կարող է արձանագրել ձեոք բերած նվաճումներր: Հենց դա էլ ուժեղ քաղաքականու­թյան եւ պատերազմի նկատմամբ վերահսկողության իրակա­նացման արտահայտությունն է, երբ առավելագույն բարեն- պաստության իքս ժամին պատերազմող երկիրն ի վիճակի է կանգնեցնել իրադարձությունների զարգացումը եւ դա վավե­րացնել քաղաքական որոշումներով: ե. Տարածքային խնդիրների հետ կապված պատերազմնե­րի ավարտը խնդրի լուծման վերջնական տարբերակ լինել չի կարող եւ անխուսափելիորեն կրկին Երեւան կգա ապագայում: Անկախ պատերազմի արդյունքներից' տվյալ երկիրը պետք է անընդմեջ աշխատանք տանի իր անվտանգության երաշխիք­ները ձեոք բերելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Ապագայի համար անչափ կարետր է այն խնդիրը, թե ինչպիսի կարողու­թյուններով է դուրս եկել երկիրը տվյալ պատերազմից: Եթե նույնիսկ այդ պատերազմը հաղթական է, բայց հաղթանակի զոհասեղանի վրա վատնվել են այդ երկրի ու նրա ժողովր­դի կարողություններր, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը, ապա հեռանկարում կպահանջվի ուժերի առավե­լագույն գերլարում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կորուստները եւ անհրաժեշտ ձեւով նախապատրաստվել նոր փորձություններին: Սակայն պատմությունր ցույց է տափս, որ փոքր եւ սահմանափակ կարողություններով ժողովուրդների համար հաղթանակի, իսկ առավել եւս' պարտության նման տարբերակը ճակատագրական է լինում: Եւ այստեղ վճռորոշ դեր պետք է խաղա քաղաքականությունը՝ իրադարձությունները վերահսկելու իր կարողությամբ: Այն ժողովուրդները, որոնք հաղթելու հավակնություն ունեն ոչ միայն տվյալ փուլում, այլեւ հեռանկարում՝ պետք է ունենան նաեւ ինքնակա­ռավարման եւ ինքնազսպման գործուն մեխանիզմներ, որոնք գործի են դրվում իրավասու մարմինների կողմից կրիտիկա­կան կետի սահմանման դեպքում: Եւ այդ պարագային հա­մազգային կարգապահության եւ ինքնագիտակցականության բարձր մակարդակի դրսետրում է անհրաժեշտ: Դա այն պար­տադիր նախապայմանն է, որ զրկել եւ զրկում է շատ երկրնե­րի իրենց ճակատագիրը խոհեմաբար տնօրինելու հնարավո­րությունից:

զ. Եւ պատերազմում, եւ քաղաքականության մեջ որոշիչը կարողությունների աստիճանն է: Պատերազմում թերացող ժողովրդին քաղաքականությունն անվտանգության կայուն երաշխիքներ ապահովել չի կարող, իսկ քաղաքականության մեջ անկարող պետությանը չի փրկում նույնիսկ ժողովրդի բա­ցառիկ անձնազոհությունը: Հաջողությունն ապահովվում է այն դեպքում, երբ ստեղծարար ու արդյունավետ քաղաքական միտքը ներդաշնակում է պաշտպանվելու ընդունակ ժողովրդի ամուր կամքի հետ: էո, այնուամենայնիվ, քաղաքականության դերը վճռորոշ է, քանզի նա է կոչված ապահովել այն պայ­մանները, որոնք խթանում են տվյալ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ հոգետր առաջընթացը, նա է, որ ի վիճակի է դադարեցնելու եւ կանխելու պատերազմներր եւ, վերջապես, նրա կարողությունների աստիճանն է որոշում այս կամ այն ժողովրդի տեղը համաշխարհային քաղաքականության աս­տիճանակարգում: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ու­շադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձեւավորման վրա, համապատասխան միջոց­ներ չեն հատկացնում քաղաքականության իրականացման համար, քաղաքականությունն իրականացնող իրավասու մարմիններից չեն պահանջում աշխատանքի շոշափելի արդ­յունքներ՝ անպաշտպան են իրադարձությունների զարգաց­ման աոաջ եւ վտանգում են թե իրենց, թե սերունդների ապա­գան:

20-րդ դարի վերջին քառորդը որակապես նոր աստիճանի վրա բարձրացրեց պատերազմի նկատմամբ քաղաքականու­թյան աոաջնայնության խնդիրը: Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված նոր իրողությունների պայմաններում մեծ տերությունները զրկված են իրենց ազգային խնդիրները ու­ժի գործադրման միջոցով լուծելու հնարավորությունից, ինչը, սակայն, չի կարող օրակարգից դուրս թողնել այդ խնդիրները: Արեւմուտքը աոաջ քաշեց եւ հետեւոդականորեն պաշտպա­նում է բոլոր, այդ թվում նաեւ՝ տարածքային եւ սահմանային խնդիրների լուծման միայն քաղաքական ուղիների ընտրու­թյունը, որոնց հնարավորությունն ապացուցում է Եւրոպայում եւ Ասիայում արմատական փոփոխություններ կատարելով: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակէղ: Սա պետք է լինի Արեւմուտքի կողմից կառուցվող նոր աշխարհակարգի քաղաքական հիմնաքարը եւ, չանդրադառ­նալով նրա հաջողության հնարավորությանը, անհրաժեշտ է, սակայն, անպայմանորեն հաշվի առնել, որ Արեւմուտքն ի վիճակի է զոհաբերել բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն իր կենսական շահերին համապատասխանող ծրագրի իրակա­նացմանը:

«Հայաստան-Միջին Արեւեյք» վերլուծական բաժին Հայաստանի Հանրապետություն, դեկտեմբեր(?), 1992

 

 

Վերլուծություն

Տիգրան Հայրապետյանի <<Պատերազմ և քաղաքականություն>> հոդվածը պատերազմի բացասական ազդեցության մասին է: Հեղինակը ասում է, որ պատերազմը քաղաքականության տարատեսակներից մեկն է, որը առաջանում է, երբ քաղաքականությունն իր բազմաթիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբանական լուծում գտնել առաջադրված խնդիրներին: Պատերազմը ունենում է մի շարք բացասական ազդեցություններ պատերազմող երկրների վրա. Այն կարող է լինել կործանարար, պատերազմող երկրները խիստ թուլանում են և քաղաքանապես և տնտեսապես և ֆինանսապես: Դա իր հերթին առաջ է բերում գործազրկության, հումանիտար և բնական գիտություններում ուսումնասիրությունների դադարեցման, և այլն: Երկիրը ունենում է մեծ կորուստներ: Պատերազմից հետո երկրի տնտեսական վիճակը ավելի է վատանում, քան պատերազմից առաջ էր: Երկարատև պատերազմը կարող է հանգեցնել տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը:  Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կողմից ենթակա է շահարկման, առավել ևս՝ տարածքային պատերազմները փոքր պետությունների միջև: Եվ վերջ ի վերջո պատերազմն ավարտվում է քաղաքական որոշումներով: Հաղթում է այն երկիրը, որը քաղաքապես ավելի ուժեղ է և ունի հզոր դաշնակից պետություն: Նույնիսկ պատերազմը հաղթելուց հետո հարցը վերջնականապես չի լուծվում, և անխուսափելիորեն կրկին երևան է գալիս ապագայում: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակել: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձևավորման վրա, անպաշտպան են իրադարձությունների զարգացման առաջ և վտանգում են թե իրենց, թե սերունդների ապագան:

 

 

 

Մուտքագրումն ու վերլուծությունը Սիրանուշ Ասատրյանի, 10-րդ դասարան

0 Comments

Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմներ (54-66 թթ.)

Տրդատ Ա-ն, ով պատերազմի վերջում ճանաչվեց Հայոց արքա
Տրդատ Ա-ն, ով պատերազմի վերջում ճանաչվեց Հայոց արքա

58 թ.-ին Ներոն կայսրի կողմից Հայաստան արշավեց Կորբուլոն զորավարը, որը քանդեց Արտաշատ մայրաքաղաքը:

 59-60 թթ. Կորբուլոնը գրավեց Լեգարդա բերդը, իսկ հետո Տիգրանակերտ մայրաքաղաքը:  62 թ.-ին հայ-պարթևական զորքերը Հռանդեա կոչվող վայրում ջախջախեցին հռոմեացի գոռոզ զորավար Պետոսին:   64 թ.-ին կնքվում է հաշտության պայմանագիր Հռանդեա կոչվող վայրում: Որոշվեց, որ Տրդատը անձամբ մեկնի Հռոմ ու Ներոն կայսրից ստանա հայոց թագը: Այդպես էլ եղավ: Տրդատ Ա-ն կառավարել է 66-88 թթ.: Կառուցել է Գառնու տաճարը, նվիրված Միհրին: Վերակառուցեց Արտաշատ մայրաքաղաքը և 72 թ.-ին հաղթեց Կովկասյան Ալան ցեղերին, 75 թ.-ին՝ վրացիներին:

Տրդատին հաջորդեց Սանատուկ թագավորը (80-110 թթ.): Նա Մշո դաշտում կառուցել է Մծուկ: Նրան գովերգել են հույն պատմիչ՝ Արիանոսը, որպես ազնիվ և արդար մարդ:

Մեծ Հայքի և Օսրոյենեի Արքա Սանատրուկին հաջորդել է Վաղարշ Ա (117-140 թթ.):

Նա կառուցել է Վաղարշապատ մայրաքաղաքը, ներկայիս Էջմիածինը, Շրեշ բլրի վրա, որ հայտնի է Նոր քաղաք անունով:

 

Դրանից հետո Հայաստանը գրավվեց Հռոմի կողմից, Հայաստանը ընկավ Հռոմի թագավորության տակ և հայոց թագավոր դարձավ Սոհեմոս Տիգրանը: Սոհեմոսին հաջորդել է Բոկուր Արշակունին՝ 161-163 թթ: Նրան գահազրկել են հռոմեացիները ու նորից թագավոր են դարձրել Սոեմոսին՝ 164-185թթ: Սոեմոսին հաջորդում է Վաղարշ Բ-ն՝ 185-198 թթ.: Նրա օրոք Հայաստանը շատ հզորացավ և արշակունիների թագավորությունը դարձավ ժառանգական: Սակայն Վաղարշ Երկրորդը պատերազմի ժամանակ սպանվեց կովկասյան ցեղերի կողմից:

Վաղարշին հաջորդեց իր որդին՝ Խոսրով Ա-ն՝ 198-215 թթ.:

Խոսրով Ա-ն իր վրեժը լուծեց կովկասյան լեռնակալներից, սակայն 215 թ-ին Հռոմի կայսր՝ Կարակալան խաբեությամբ իր մոտ կանչեց՝ Ասորիք, Խոսրովին իբրև տարածքներ, հողեր նվիրելու, սակայն նրան իր՝ հայոց թագուհու հետ աքսորեց, որտեղ նրան սպանեցին: Նրան հաջորդեց որդին՝ Տրդատ Բ-ն՝ 216-252 թթ.: Նա կրկին Հայաստանը ոտքի կանգնեցրեց: Հռոմի նոր կայսրը՝ Մակրիանոսը: Նա արեց հետևյալը՝ Տրդատի մորը ազատեց, Տրդատին Կապադովկիաից տարածքներ տվեց:

 

Տրդատ Բ-ի օրոք Մերձավոր Արևելքում տեղի ունեցած քաղաքական շատ մեծ իրադարձություն: 226 թ-ին Պարթևստանում տեղի ունեցավ պետական հեղաշրջում և իշխանությունն անցավ Սասայանների կողմը՝ Սասանի անունից է առաջացել, ով եղել է կրակապաշտության, զրադաշտականության և մազդեզականության գլխավոր մոգպետը: Սասանյան Պարսից առաջին թագավորը դարձավ Սասանի թոռը՝ Արտաշի Սասանյանը: Վերջին թագավորը եղել է Հազկերտ երրորդը, իսկ պարթևների վերջին թագավորը, որին սպանեցին Արտավան հիներրորդն էր: Սասանյան պարսիկները Հայաստանը համարեցին իրենց համար մեկ թշնամին ու սկսվեց երկարատև պատերազմ Հայաստանի և Պարսկաստանի միջև: Շապուհ Ա-ն մտավ Հայաստան: 20 տարի Տրդատ Բ-ն կռվեց նրա դեմ: Տրդատ Բ-ին հաջորդեց ոմն Արտավազդը՝ 252-262 թթ.: Նրան հաջորդեց Տրդատի որդին՝ Խոսրով Բ-ն, որը ցավոք սպանվեց պարթև իշխան Անակի կողմից: Դրանից հետո Հայաստանը ընկավ Սասանյանների տիրապետության տակ: 26 տարի մենք զրկվեցինք հայկական թագավորությունից, որ թագավորն էր Որմիզդ Արտաշիրը: Այդ ժամանակ Որմիզդը սկսեց կրակապաշտություն տարածել Հայաստանում:

0 Comments

Հայաստանը և պարթևա-հռոմեական հակամարտությունը: Արտավազդ Բ

Read More 0 Comments

Սաթենիկ թագուհի

Սաթենիկը (ք.ա. 3-2 րդ դար) Ալանների արքայի դուստրն է: Ալանները սկյութա–սարմատական ծագմամբ իրանալեզու ցեղեր էին, այժմյան օսերի նախնիները: Ք.ա. 1-ին դարում  ալանական ռազմատենչ ցեղերը Հյուսիսային Կովկասում հիմնել էին հզոր թագավորություն, որտեղից հաճախ կողոպտչական արշավանքներ էին կատարումդեպի Վիրք, Աղվանք, Մեծ Հայք, Պարթևաստան, Փոքր Ասիա և Հռոմեական կայսրության շրջանները։

 

Այս նույն ժամանակ ալանները, կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ: Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը Ա-ն հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի: Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին: Արտաշեսն էլ, հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին: Գետը դառնում է թշնամի երկու բանաների սահմանաբաժանը: 

Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը: Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում: Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ՝ խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը: Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել: Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը՝ ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և, տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել: Իսկույն կանչում է իր դայակ Սմբատ Բագրատունուն, նրան հայտնում իր սրտի փափագը: Միաժամանակ նա Սմբատիկ հայտնում է, որ, կին առնելով ալանների արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի: 

Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնություն տալ Արտաշեսին:

Ալանների թագավորն ասում է.

Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը

Հազար հազարներ ու բյուր բյուրեր

Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն:

Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները՝ այնժամ.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում: Թագավորները հաշտվում են և դաշինք կնքում: Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափվում: Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են հետևյալ ձևով.

Ոսկի անձրև էր տեղում 

Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում 

Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը: Սաթենիկից ծնվում է Արտավազդ Ա-ն և Տիգրան Ա-ն: 

 

 

Օգտվել եմ Սարգիս Հարությունյանի <<Հայ հին վիպաշխարհը>> գրքից, Հայկական Հանրագիտարանից և Վիքիպեդիայից: 

0 Comments

Տիգրան Մեծ

Տիգրան Մեծը ծնվել է մ.թ.ա. 140թ.-ին: Նա Տիրանի գահաժառանգ որդին էր, Արտաշես Ա-ի թոռը: Հայաստանի թագավոր հռչակվել է ք.ա. 95թ ին մինչև 55թ.:

Մ.թ.ա. 94-91 թվականներին Տիգրանը ռազմաքաղաքական դաշինք է կնքում Միհրդատի հետ՝ ամուսնանալով վերջինիս դուստր Կլեոպատրայի հետ:

Տիգրանը անողոք գտնվեց անգամ իր 2 որդիների նկատմամբ՝ Զարեհի և Արտաշեսի (ենթադրաբար), որոնց մահապատժի ենթարկեց:

Իր դուստր Արիոզատ Աֆտոմային կնության տվեց Պարթևաց արքունից արքա Միհրդատ երկրորդ Մեծին:

Հայաստանի համար այս ճակատագրական պահին երկրում սկսվեցին ներքին երկպառակություններ: Տիգրան Մեծի դեմ ընդվզեց նրա կրտսեր որդի Տիգրանը, որին պատմիչներն անվանում են Տիգրան Կրտսեր: Վերջինս գտնում էր, որ պետք է պատերազմը շարունակել մինչև հաղթական ավարտ: Տիգրան Մեծը ճնշեց ընդդիմադիր հայ ավագանու շահերը ներկայացնող Տիգրան Կրտսերի խռովությունը, որն իրեն հռչակել էր հայոց թագավոր: Խռովությանն անմասն չէին նրա մայրը՝ Կլեոպատրան, և պապը՝ Միհրդատ Եվպատորը: Վերջինս հույս ուներ թոռան գահակալությամբ Հայաստանը ծառայեցնել Պոնտոսի քաղաքական շահերին: Ստեղծված իրավիճակում Տիգրան Մեծն ստիպված եղավ զորքը դուրս բերել Կապադովկիայից և վերադառնալ Հայաստան: Հորից պարտված Տիգրան Կրտսերը փախավ Պարթևստան:

Տիգրան Բ ին հաջորդում է իր որդի Արտավազդ Բ-ն:

Տիգրան Բ ն իր պատկերով և հունարեն <<արքայից արքա>>, <<աստված>> մակագրությամբ արծաթյա և պղնձյա դրամներ հատեց, որոնք շրջանառության մեջ դրվեցին և ներքին և միջազգային շուկայում:

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայաստանը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները: Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում:

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր: Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և մասնավորապես Հայաստանը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ:

0 Comments

Հայկական քաղաքակրթությունները ք.ա. 3րդ հազարամյակից մինչև ք.հ. 3րդ հազարամյակը

Ժամանակագրական աղյուսակ

 

 

 Արատտայի թագավորություն
 Այս թագավորությունը ստեղծվել է Ք.ա. 3րդ հազարամյակում: Ըստ Շումեր-Աքքադյան արձանագրությունների հայկական լեռնաշխարհի տարծքում առաջացել է Արատտայի թագավորություն, որի հովանավոր աստվածը եղել է Հայկը՝ Հայա աստծո որդին: Ըստ ավանդույթի Հայա աստծո ձեռքերից սկիզբ են առել տիեզերական երկու գետերը` Եփրատն ու Տիգրիսը:

 

 Հայասայի թագավորություն
 Այս թագավորությունը առաջացել է 3րդ հազարամյակի վերջում և գոյատևել է մինչև 2րդ հազարամյակի վերջը: Թագավորության մայրաքաղաքը եղել է Եփրատ գետի ափին կառուցված Անի-Կամախան: Թագավորներից հայտնի են եղել Ֆուգանան, Անի արքան, Կարիանան և ուրիշներ:

 Վանի արարատյան թագավորություն (Ուրարտու)

 Այս թագավորությունը առաջացել է Ք.ա. 1ին հազարամյակում` 9րդ դարում, կործանվել է ք.ա. 7րդ դարի վերջում:

Թագավորության հիմնադիր թագավորը ըստ ասորեստանյան արձանագրությունների, եղել է Արամու ուրարտացին (Ք.ա. 859-843թթ.): Նրան հաջորդել է Լութիթիրը (Ք.ա. 843-835թթ.), նրան էլ հաջորդել է Սարդուրի Ա-ն (Ք.ա. 835-825թթ.): Նա կառուցել է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանը, ի պատիվ Տուշպեա աստվածուհու:

Այս թագավորությունը հայտնի է 3 անուններով. ասորեստանյան արձանագրություններում կոչվել է Ուրարտու, որը նշանակում է Արարատ: Տեղացիները իրենք իրենց անվանել են Նայիրի - Բիայնիլի, նայիրական ցեղերի անուններից, իսկ բիայնիլի նշանակում է այդ ցեղերի բնակավայր, որից էլ ծագել է Վան անունը: Աստվածաշնչում այս թագավորությունը կոչվել է Արարատյան թագավորություն:

Վանի թագավորությունը անչափ հզորացել է Մենուայի և նրա որդի Արգիշտի Ա ի օրոք,  իսկ թագավորության հզորության գագաթնակետն է հասցրել Արգիշտի Ա ի որդի Սարդուրի Բ ն, ով հայտնի է չորս ծովերի թագավոր անունով: Այդ ծովերն են Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց, Միջերկրական ծով: Այս թագավորության գլխավոր աստվածը եղել է Խալդը` երկնքի ու երկրի արարիչ աստվածը, բերքի ու բարիքի, հաջողության աստվածուհին եղել է Խալդի կինը ` Վարուբանը: Հայտնի են եղել նաև Տուշպեան, Թեշեբան, Շիվինը և ուրիշներ: Վանի թագավորության վերջին արքան եղել է էրիմինիայի որդի Ռուսա Գ ն:

 

 Հայկազուն Երվանդունիների թագավորություն

 

 Հայկազուն երվանդունիների հիմնադիր թագավորը եղել է Երվադ Ա ն (Ք.ա. 580-570թթ.), Սակավակյաց անունով: Վերջին թագավորը եղել է Երվանդ Դ ն (Ք.ա. 220-201թթ.): Այս թագավորության մայրաքաղաքը եղել է Երվանդշատը: Հոգևոր մայրաքաղաքը եղել է Բագարանը` Ախուրյան գետի ափին:

 

 Արտաշեսյան թագավորություն
 Առաջացել է Ք.ա. 2րդ դարում, կործանվել է Ք.հ. 1 թին: Հիմնադիր թագավորը եղել է Արտաշես առաջինը, Զարեհի որդին: Ծնվել է Ք.ա 230 թվին: Կառավարել է Ք.ա. 189-160թթ. : Ըստ հույն աշխարհագրագետ Ստրաբոնի, Արտաշես առաջինը միավորեց հայկական հողերը, որոնց մի մասը զավթել էին հարևան պետությունները: Արտաշես Ա ն կառուցել է մի քանի քաղաքներ, առաջինը մայրաքաղաք Արտաշատը իր անունով: Այն կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տարածքում՝ Արաքս - Մեծամոր գետերի խառնարանն  է: Քաղաքը կառուցվել է Ք.ա. 185թ.-ին : Ըստ հույն պատմիչ Պլուտարքոսի, Արտաշես հայոց թագավորին քաղաքի տեղանքը որոշելու համար խորհուրդ է տվել Կարթագենի զորավար Հանիբալը:

 

0 Comments

Հայ ժողովրդի ծագումնաբանությունը

Հայերի ծագման վերաբերյալ կա 4 տեսություն.

 

1. Պատմահայր Մովսես Խորենացի 5րդ դար (նախաքրիստոնեական տեսություն)

Ըստ պատմահոր հայերը ծագել են Հայկ նահապետից, հայտնի է, որ Ք.Ա. 2492թ.-ի օգոստոսի 11-ին Հայկը Խոշաբ գետի ափին հաղթեց Բաբելոնի արքա Բելին: Այսպես Հայկից էլ ծագեց հայ ժողովուրդը:

 

2. Քրիստոնեական տեսություն

Ըստ աստվածաշնչի Նոյի տապանը հանգրվանեց Արարատի վրա: Ջրհեղեղից հետո Նոյը իր 3 որդիների հետ (Սեմի, Քամի, Հաբեթի) իջավ Արարատից: Հայաստանում մնաց Հաբեթը, ով ամուսնացավ և ունեցավ Թորգոմ անունով որդի: Թորգոմը Եփրատ գետի վերին ավազանում կառուցեց իր բնակավայրը, որը կոչվեց Թորգոմատուն (Հաբեթածին, Թեգերամա): Այնուհետև Թորգոմից ծնվեց Հայկը, որից էլ առաջացավ Հայ ժողովուրդը, Հայաստանը:

 

3. Հունական տեսություն

Ըստ հույների Յասոն անունով արգոնավորդը Հունաստանից գալիս է Սև ծովի արևելյան ափերը` Կոլխիդա ոսկեգեղմը տանելու: Ոսկեգեղմը խորհրդանշում է հարստություն և երջանկություն: Երբ որ վերցնում են ոսկեգեղմը, նավաստիներից մեկը, որի անունն էր Արմենոս, ասում է որ ես ձեզ հետ չեմ վերադառնա և իբր Արմենոսը եկել է ներկայիս հայաստան ու իր անունով ստեղծել Արմենիա երկիրը:

 

4. Վրացական ավանդույթ  (9-11րդ դարեր)

Ըստ վրացական ավանդույթի Հաբեթի որդի Թորգոմը ունեցել է 8 որդի, որից ավագը եղել է Հայոսը (Հայկը), Թորգոմը նրան ժառանգություն թողեց Հայաստանը: Մյուս որդուն՝ Քարթլոսին թողեց ներկայիս Վրաստանը և այսպես մյուս 6 զավակներին բաժանեց ամբողջ իր ունեցած տարածքները, ու առաջացան Կովկասյան ժողովուրդները: 

0 Comments

Պատմական աշխարհագրություն. Հայերի հայրենիքը

Հայերի հայրենիքը հայկական լեռնաշխարհն է, որը գտնվում է Եվրասիա մայրցամաքի Ասիա աշխաիհամասի Առաջավոր Ասիայի հյուսիսում:

 

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներն են Արարատը կամ Մեծ Մասիսը (5165մ) ( Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի մեջ, Խորենացին Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը լեռն անվանել է իր անունո։ Ըստ ռուս արևելագետ Անատոլի Նովոսելցևի՝ «Մասիս» բառը ծագել է պարսկերեն «մեծ» կամ «լայն» բառից։), Սիփանը (4434մ), Արագածը (4095 մ) (անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի հետ), Կապուտ Ջուղ (3906մ), Փոքր Մասիս կամ Սիս (3925մ): Միակ գործող հրաբուխը Թոնդրակն է (3330 մ):

 

Խոշոր լճերից է Սևանա լիճը (Գեղամա ծով): Սևանա լիճ թափվում է շուրջ 3 տասնյակ գետեր, և սկիզբ է առնում Հրազդան գետը: Սևանը պատկանում է աշխարհի ամենաբարձրադիր լճերի շարքին: Գտնվում է 1916 մ բարձրության վրա:

Վանա լիճ կամ Բզնունյաց ծով: Բարձրությունը 1720մ: Վանա լճում աճում է միայն տառեխ ձուկը:

Ուրմիո լիճ կամ Կապուտան ծով:

Ուրիշ լճերն են Փարվանան, Արճակը, Նազիկը, Ծովակը:

 

Խոշոի գետերը` Եփրատ, Տիգրիս, Կուր, Արաքս, Ճորոխ, Գայլ, Հարիս: Ամենաերկար գետը Եփրատն է, Հայաստանով հոսում է 500 կմ, միանալով Տիգրիսին թափվում է Պարսից ծոց:

Արաքսի երկարությունը 1072 կմ: Արաքսը միանում է Կուր գետին և թափվում է Կասպից ծով: Արաքսը հայտնի է Երաստ կամ Երասխ անունով, անունը կապված է Հայկի թոռան Երաստի հետ, ով շատ էր սիրում ջրի հետ խաղալ: Գայլը, Հարիսը և Ճորոխը թափվում են Սև ծով:

 

Մեծ Հայք, Հայկական լեռնաշխարհի վարչական միավոր, ավելի քան 300 հազար քառ. Կմ: Ունի 15 նահանգ կամ աշխարհ, 191գավառ: Ամենամեծ նահանգը Վասպուրականն է, ունի 37 գավառ: Կենտրոնական նահանգը Այրարատն է, ունի 20 գավառ: Այն նահանգներից են՝ Ծոպք կամ Չորորդ հայք, Բարձր հայք կամ Կառնո աշխարհ:

0 Comments

Երևանի 1920 թ.-ի հայ-ռուսական համաձայնագրի մասին 

Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ Երևանում շարունակվում էին հայ-ռուսական բանակցությունները: 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը: Հայկական իշխանությունների հետ բանակցությունները շարունակելու նպատակով 1920 թ. հոկտեմբերի 11-ին Երևան է ժամանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակությունը: Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը: Սկզբնական փուլում ռուսական պատվիրակությունը Հայաստանի խորհրդայնացման պահանջ չէր ներկայացնում: Սակայն 1920 թ. հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ կենտկոմը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու համար վճռական գործողությունների դիմելու որոշում ընդունեց: Հայ-ռուսական Երևանյան բանակցությունների արդյունքում Հոկտեմբերի 28-ին ձևավորվեց հայ-ռուսական նախնական պայմանագիր: Նախնական պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր Թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թ.-ի նախպատերազմյան ռուս-թուրքական սահմանը, պետք է ճանաչեր ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ: Իր հերթին Հայաստանը պետք է հրաժարվեր Սևրի պայամանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տար խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա: Ռուսաստանը պարտավարվում էր Հայաստանին տրամադրել 2.5 միլիոն ռուբլի վարկ: Սակայն այդ նախնական պայմանագիրը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացվի: Բանակցությունների ընթացքում ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ (ձախ դաշնակցականներ) կառավարությունը չի կարող ապահովել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և Հայաստանի անկախության պահպանումը: Ռուսաստանն անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ Հայաստանին ցույց տրվող օգնություն միայն երկրում խորհրդային իշխանություն հաստատելու դեպքում: 1920 թ. –ի նոյեմբերի 20-ին 11-րդ կարմիր բանակի շարքերից առանձնացված <<հատուկ գնդի>> ուղեկցությամբ Բաքվում կազմավորված Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ադրբեջանից մտավ Հայաստան և երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 1-ին հանրապետության խորհրդարանի, կառավարության և դաշնակցության բյուրոյի միացյալ նիստում խորհրդայնացման պահանջը <<որոշ պայմաններով>> ի վերջո ընդունվեց և դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիր: Այս համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թ.-ի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմը և հայ քաղաքական կուսակցություների գործիչներին: Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկից և 2 ձախ դաշնակցականից: Ռուսաստանն ամեն ին չարեց, որպեսզի հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվի մինչև Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը:

Բացի առաջինից, համաձայնագրի ոչ մի կետ Ռուսաստանը չկատարեց: Հեղկոմը չհամաձայնեց կոմիտեի կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ: Շուտով սկսվեցին բռնություններ հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ:

Երևանի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի խորհրդային իշխանություններին իրավական հիմք տվեց չճանաչելու Ալեքսանդրապոլի պայմանագիրը և չընդունելու նրա դրույթները կատարելու մասին թուրքական կողմի պահանջները:

Խորհրդային Ռուսաստանին հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքը ներառվի խորհրդային կայսրության մեջ՝անկախ այն բանից, թե հիշյալ տարածքները որ հանրապետության մաս կկազմեն:

Չնայած որ պայմանագիրը ստորագրվել է ռուսական ճնշման տակ, նրա դրույթների մեծ մասը չի կատարվել և Հայաստանը կորցրել է անկախությունը, Հայաստանի համար դա չարիքներից փոքրագույնն էր: 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական իշխանությունները բազմաթիվ դիմումներ են հղել Անտանտի երկրներին օգնության համար, սակայն մերժում են ստացել: Եթե չլիներ Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը կդառնար Թուրքիայի կիսագաղութ: 1915-1923 թթ. Ցեղասպանությունն իրագործող Թուրքիայի կազմում լրիվ կանխատեսելի էր Հայաստանի և հայերի ճակատագիրը:

 

Օգտագործված գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Գեղամ Տիտանյան <<ՀայաստանիՀանրապետությանխորհրդայնացումը>>

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

0 Comments

Նորից դեկտեմբերի 2-ի մասին


Ալեքսանդրապոլի պայմանագիրը 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի ազգային մեծ ժողովի միջև ստորագրված հաշտության պայմանագիր է: Կնքվել է 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում: Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից յոթ ժամ առաջ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, այն չճանաչեց: Ալեքսանդրապոլի պայմանագիրը անօրինական էր: Պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը դեռևս չէր ներկայացնում երկրի իշխանությունը:

Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը վերածվում էր Թուրքիայի կիսագաղութի: Դա ոչ միայն կողոպտիչ, այլ նաև ահավոր նվաստացուցիչ պայմանագիր էր: Հայաստանի տարածքը այդ պայմանագրի համաձայն կազում էր 10 հազար քառ. կմ: Ռուս-թուրքական համաձայնությունը տարածքային բաժանման հարցում կայացել էր դեռ մինչև Ալեքսանդրապոլի բանակցությունները: Մոսկվան հայկական հողերի հաշվին տարածքային զիջումներ կատարեց քեմալականներին, որպեսզի կանխի նրանց հնարավոր անցումն Անտանտի կողմը: Բոլշևիկներին պետք էր տարածքային զիջումների մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա և հետո հայտարարել, որ իրենց չհաջողվեց փոխել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Խորհրդային իշխանությունները ձգտում էին, որ պայմանագիրը ստորագրեն դաշնակները: Ստորագրելուց առաջ պատվիրակության ղեկավար Ալ. Խատիսյանը հարցում է արել Երևան, արդյոք իրավունք ունի ստորագրել պայմանագիր, և ստացել է դրական պատասխան: Սակայն դաշնակցական պատվիրակությունն էլ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, դեմ չէր պայմանագիրը ստորագրելուն: Դաշնակները հրաշալի հասկանում էին, որ նոր բոլշևիկյան Հայաստանում Դաշնակցական կուսակցությունը տեղ ունենալ չի կարող: Այդ պայմանագրի ստորագրումով նրանք փորձեցին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ Երևանում շարունակվում էին հայ-ռուսական բանակցությունները: 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը: Բանակցությունների ընթացքում ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ (ձախ դաշնակցականներ) կառավարությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և Հայաստանի անկախության պահպանումը: Ռուսաստանը անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ Հայաստանի ցույց տրվող օգնություն միայն երկրում խորհրդային իշխանություն հաստատելու դեպքում: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացվի: Այս համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմը: Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի կազմը պետք է բաղկացած լինել 5 բոլշևիկից և 2 ձախ դաշնակցականից: Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվի մինչև Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը:

Բացի առաջինից, համաձայնագրի ոչ մի կետ Ռուսաստանը չկատարեց: Հեղկոմը չհամաձայնեց կոմիտեի կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ: Շուտով սկսվեցին բռնություններ, հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ:

 

Խորհրդային Ռուսաստանին հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքը ներառվի խորհրդային կայսրության մեջ՝ անկախ այն բանից, թե հիշյալ տարածքները որ հանրապետության մաս կկազմեն:

 

Օգտագործված գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Բաբկեն Հարությունյան <<Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերի համադրական քննության շուրջ>>



Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

0 Comments

Հայաստանի առաջին հանրապետության դասերը


Հայաստանի առաջին հանրապետությունը ծնունդ է առել 1918 թ. մայիսի 28-ին (Թիֆլիսում Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը վճռեց հրչակել Հայաստանի անկախությունը)` մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո: Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թ. –ի դեկտեմբերի 2-ը, երբ  Հայաստանը խորհրդայնացավ:

Մեր հանրապետության կայացման գործընթացը պահանջում է անպայման հաշվի առնել Հայաստանի առաջին հանրապետության պատմական դասերը, նրա փորձը, քանի որ դրանք ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հետ շատ ընդհանրություններ ունեն: Պատմությունը կարծես թե կրկնվում է: Հայաստանի Հանրապետությունն այսօր գործ ունի նույն երկրների, հակառակորդների ու բարեկամների հետ, և դարձյալ օրակարգում են նույն խնդիրներն ու դժվարությունները, չեն փոխվել հարևանների ռազմավարությունն ու մարտավարությունը: Լարված, չկարգավորված հարաբերությունները շարունակվում են Թուրքիայի Հանրապետության հետ: Տարածքային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, տնտեսական չլուծված հարցեր՝ Վրաստանի հետ:


1.      Ամենակարևոր դասը համազգային միասնության հաղթանակն էր. եթե չլինեյին մայիսյան ճակատամարտերը, եթե չլիներ հայ ժողովրդի միասնական կամքը, թուրք Վեհիբ փաշայի կատարած խոստովանությամբ՝ եթե հայ զինվորները չլինեյին աշխարհի լավագույն կռվողները, մենք առաջին հանրապետություն չէինք ունենա, ավելին թուրքական բանակը բնաջնջելու էր նաև արևելահայությունը 300 հազար արևմտահայ գաղթականների հետ միյասին:

Առաջին հանրապետությունում կային 7-8 կուսակցություններ, որոնք սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին, բայց արտաքին վտանգի դեպքում միանում էին իշխանությունների հետ, բացի բոլշեվիկներից:


2.      Դաշնակների ստեղծած միակուսակցական համակարգը վտանգեց հանրապետությունը: Հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան: Առաջին խորհրդարանը՝ 46 պատգամավորով ոչ թե ընտրվեց, այլ ձևավորվեց Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների հիմքի վրա բազմակուսակցական սկզբունքով: Երկրորդ խորհրդարանի ընտրությունների արդյունքում 80 անդամներից 72-ը ՀՅԴ անդամներ էին: Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը: Անկախության հռչակումից հետո երկրի առաջ ծառացած բարդ խնդիրները լուծելու համար դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական (կոալիցյոն) կառավարություն կազմեց Հայ Ժողովրդական կուսակցությունը: Սակայն երբ 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման մասին առանց խորհրդարանի գիտության, ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից:  ՀԺԿ-ի վրա մեծ ազդեցություն ուներ Պողոս Նուբար փաշան: Փաստացի գոյություն ունեցող Կովկասյան Հայաստանի հանդեպ քամահրանքով էին վերաբերվում, երազում էին <<ծովից ծով>> Հայաստանի մասին:


3.      Կարևորագույն դասը՝ բանակի ստեղծումը: Բանակ էին զորակոչվում բոլորը, նաև վարչապետների որդիները: 1919-1920 թթ. Հայաստանի բանակը գտվում էր բարոյալքված վիճակում, քաղաքական գործընթացները ներթափանցել էին ազգային բանակ, որտեղ զինվորները սկսել էին խաղալ բոլշևիկ – մենշևիկ – դաշնակցական, ինչն անթույլատրելի է: 1920 թ. քաղաքական հայացքների, քաղաքական տարաձայնությունների պատճառով հայոց ազգային բանակը սկսեց կրել խայտառակ պարտություններ: Դա մենք տեսնում ենք նաև խորհրդային ֆիլմերում. <<Նվագախմբի տղաները>> դրա ապացույցն է: Որպեսզի բանակը ամուր լինի զինվորը պետք է հասկանա, որ ինքը պաշտպանում է և պահպանողականների և լիբերալներին և ամբողջ ժողովրդին: Հայ բանակում կային բոլշիկներ, ովքեր պարտվողական տրամադրություններ էին ստեղծում 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմում՝ քեմալականները լավ թուրքեր են, ռուսների դաշնակիցներն են, նրանց հետ պետք չէ կռվել: 1918 թ. կիսամաշ հագուստներով, վատ զինված, կիսասոված բանակը կարողացավ հաղթանակներ տանել: Նույն բանակը, որի դրությունը համեմատաբար լավ էր, որն անգլիացիների կողմից ստացել էր զենք-զինամթերք, հագուստ, 1920 թ. –ին կրեց խայտառակ պարտություններ, և առանց որևէ կրակոցի թշնամուն զիջեցին Կարսը, որտեղից սկսվեց պարտությունների շարանը:


4.      Առաջին հանրապետությունը արտաքին հարաբերություններում կենտրոնացել էր միայն Անտանտի պետությունների շուրջ և կարծես ավելի շատ տանում էր հակաբոլշևիկյան գիծ, ինչը կործանարար եղավ և տարածքային խնդիրների պատճառ դարձավ: Առաջին հանրապետության քաղաքական ուժերի համար բոլշևիկյան գաղափարախոսությունն անընդունելի էր: Կառավարությունը չկարողացավ կողմնորոշվել քաղաքական լարված նոր պայմաններում՝ 1920 թ.-ի մարտին պարտվեց գեներալ Դենիկինը, խորհրդային բանակի հաղթանակով նոր ժամանակներ սկսվեցին Անդրկովկասի ժողովրդների համար: Հայաստանի իշխանությունները, սին հույսեր փայփայելով Արևմուտքից, պահանջում էին հետաձգել հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը մինչև Հայաստանի մանդատի հարցը պարզվելը: Իսկ ամերիկյան քաղաքական վերնախավը հանգում է այն եզրակացության, որ Վաշինգտոնը չի կարող խնամակալի դեր ստանձնել Հայաստանի նկատմամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է պատերազմական գործողությունների մեջ մտնել բոլշևիկների և Թուրքիայի հետ: ԱՄՆ-ի Սենատի որոշումը մեկնաբանելով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. <<Մեծ Հայաստանի գաղափարը դարձավ անհուսալի և ոչ իրատեսական նախագիծ>>:

Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի էր, որովհետև հայերը չէին կարող դիմագրավել բոլշևիկյան Ռուսաստանին, բայց կարող էին ճիշտ կողմնորոշման դեպքում չունենալ տարածքային կորուստներ: Բացարձակ միակողմանի քաղաքականությունը անթույլատրելի է:


5.      ՀաՀՀՀՀ1919թ. ապրիլին Հայաստանի խորհրդարանում վարչապետ Ա. Խատիսյանը նշեց, որ <<արտաքին քաղաքականության բնագավառում մեր սխալն է, որ քայլեր չենք ձեռնարկում Թուրքիայի հետ նստել կլոր սեղանի շուրջը>>: Սակայն հետագայում էլ այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Հայաստանի մանդատի մերժումից հետո էլ իշխանությունները փորձ չարեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել, երբ հայտնի էր, որ դեռ 1918 թ. քեմալական Թուրքիան բարեկամական հարաբերություններ էր հաստատել խորհրդային Ռուսաստանի հետ, ինչը ոտնահարում էր Հայաստանի և հայության շահերը: Հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով 1920թ.-ի մայիսին Մոսկվա գործուղված Հայաստանի պատվիրակության ղեկավար Լևոն Շանթը հրաժարվեց թուրքերի հետ բանակցությունից , ասելով <<ես ջարդարարների հետ չեմ բանակցի>>: Բանակցությունները ընդհատվեցին: Բայց 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում արդեն անկախ Հայաստանի պատվիրակությունը ստորագրեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էին, սակայն հայերը ստացան ամենակարևորը՝ 12 հազար քառ. կմ-անոց անկախ Հայաստան, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Գերմանացի մի դիվանագետ այդ առիթով ասել էր. <<Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին>>:

Սխալներ չգործելու լավագույն միջոցը անցյալի դասերը լավ իմանալն է և մեր ազգային շահերը հստակ պատկերացնելը:

 

Գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Հայկական հանրագիտարան

Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագիրք

Հաղորդաշար Դիտակետ <<Առաջին հանրապետության դասերը>> Աշոտ Բլեյան

Irates.am <<Զինվորի համար քաղաքական հայացքները պետք է լինեն երկրորդական>> Գևորգ Մելքոնյան

Soyuzinfo.am հարցազրույց Գեղամ Պետրոսյանի հետ

 

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

9 Comments

Ժայռապատկերներ

Read More 1 Comments

Հայ-ռուսական հարաբերությունները միջնադարում


Download
Հայ-ռուսական հարաբերությունները միջնադարում
հայ-ռուսական (1).docx
Microsoft Word Document 34.2 KB

0 Comments

Հայկական ավատատիրությունը ինքնատիպ է

·         Ավատատիրական կարգերը Հայաստանում սկսեցին ձևավորվել և զարգանալ ավելի վաղ շրջանում, քան եվրոպական և ասիական երկրներում՝ III դարում (I և II դարերը անցման ժամանակաշրջան են ):

·         Ավատատիրությունը սերում էր նախարարական համակարգից:

·         Ավատատիրությունը հաղթանակ տարավ ոչ թե հեղափոխական տեղածարժերի հետևանքով ինչպես Եվրոպայում, այլ խաղաղ զարգացման ճանապարհով:

·         Ստրկատիրական կարգերի ամրապնդումը կիսատ էր և ոչ ամբողջական:

·         Մեծ Հայքի թագավորությունում ավատատիրական կարգերը շատ ավելի մեղմ բնույթ ունեյին քան օրինակ Բյուզանդիայում կամ Ռուսաստանում:

·         Գյուղացիների ամրապնդումը հողին թույլ էր դրսևորվել և կրել էր սահմանափակ բնույթ:

·         Հայ արշակունիները կենտրոնական իշխանության թուլացման և արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում աշխատել են հողերը շնորհել ոչ թե որպես<<հայրենիք>>, այլ՝ <<պարգևական>>:

·         Հայկական ավատատիրության բնականոն զարգացումը հաճախ խանգարվում էր հարևան հզոր տերությունների ռազմական միջամտությամբ:

·         Ավատատիրական Հայաստանը ուներ խոշոր և բազմամարդ քաղաքներ: Խոշոր քաղաքներում, օրինակ Անիում, կար քաղաքային ինքնավարություն:

·         Ավատատիրական հարաբերությունները մեծապես խորացան, երբ պարսկական զորքերը 4-րդ դարի 60-ական թթ. բռնագաղթեցրին հայոց թագավորության քաղաքային բնակչության մեծ մասին: Դրա հետևանքով ուժեղացավ բնատնտեսությունը , թուլացավ թագավորական իշխանությունը:

·         Ինքնին առաջադիմական ֆեոդալականացման պրոցեսը արտաքին վտանգի առկայության պայմաններում հանգեցրել էր երկրի քաղաքական կորստին (387թ. Մեծ Հայքը բաժանվել է Սասանյան Իրանի և Հռոմեական կայսրության միջև:) 

0 Comments

Տարբեր քաղաքակրթությունների ավատատիրական հասարակությունները

Բյուզանդական

Եվրոպական

Ռուսական

Չինական

Ավատատիրական հասարակութունը առաջացել է առաջին ուղիյով IV դարից՝ Ստրուկների անարդյունավետ աշխատանքի փոխարեն սկսում են օգտագործել ազատ կամ կիսազատ մարդկանց աշխատանքը: Պետությունը հիմվում է պայմանական իրավունքով հողատերերի վրա:

 

Ավատատիրական հասարակությունը առաջացել է երրորդ ուղիյով V դարից՝ Ժողովուրդների մեծ գաղթի դարաշրջանում համայնական հասարակարգում ապրող գերմանական ցեղերի մի մասը հաստատվեց այնպիսի տարածքներում, ուր գոյություն ուներ բարձր զարգացած հասարակություն: Ավատատիրությունը ձևավորվեց երկու հասարակարգերի համադրումից:

 

Ավատատիրական հասարակությունը առաջացել է երկրորդ ուղիյով՝ տոհմատիրական կարգերից անմիջապես անցում է կատարվում ավատատիրական կարգին: Տոհմացեղային ավագանու ձեռքին կենտրոնանում են լավագույն հողերը անասունները և իշխանությունը: Նրանք սկսում են օգտագործել կիսազատ մարդկանց աշխատանքը: Ռազմական առաջնորդի իշխանությունը վերածվում է թագավորական իշխանության:

Ավատատիրական հասարակութունը առաջացել է առաջին ուղիյով II-III դարերում՝ Ստրուկների անարդյունավետ աշխատանքի փոխարեն սկսում են օգտագործել ազատ կամ կիսազատ մարդկանց աշխատանքը: Պետությունը հիմվում է պայմանական իրավունքով հողատերերի վրա:

Ավելի երկար են պահպանվել ստրկատիրական տնտեսության տարբեր ձևերը: