Էներգիախնայող լուսավորությունը մեր տանը

Նոյեմբեր ամսվա ընթացքում մեր դպրոց հյուր էր եկել պարոն Համբարյանը: Նա մեզ համար դասախոսություններ կարդաց էներգիախնայող լուսավորության մասին: Շատ հետաքրքիր դասընթացներ էին: Վերջում նա առաջարկեց մասնակցել մրցույթի, որի հաղթողը կստանա ամենանոր էներգիախնայող լամպեր: Եվ ես որոշեցի մասնակցել:

 

Նախագիծ

Էներգաարդյունավետ լուսավորություն մեր տան համար

Հեղինակ      Սիրանուշ Ասատրյան

Ամսաթիվ    16.12.15

Նպատակը

Գտնել տան լուսավորության առավել ծախսատար հատվածները, նկարագրել տան լուսավորության յուրահատկությունները, նաև տնեցիների նախապատվությունները, առաջարկություն կատարել առավել ծախսատար հատվածի լամպերի փոխարինման վերաբերյալ։

 

Աղյուսակ A-ում ցույց է տրված, թե մեր յուրաքանչյուր սենյակի համար քանի կվտ-անոց լեդ լամպ է անհրաժեշտ, որպեսզի սենյակը ունենա միջին նորմալ լուսավորություն:

Մեր ընտանիքի անդամները՝ ես, հայրս ու մայրս կողմնակից ենք արդյունավետ լուսավորությանը և ոչ մեկս առարկություն չունենք նոր տեսակի լամպերին անցնելու համար:

 

Նոր տեսակի լամպերը օգտագործելու դեպքում էներգիայի ծախսը բավականին քչանում է: Շիկացման լամպեր օգտագործելով մենք ամսական վճարում ենք 3225 ՀՀԴ(միայն լամպերը), իսկ նոր լամպերի դեպքում՝ 426 ՀՀԴ: Բոլոր հաշվարկները կարող եք տեսնել B աղյուսակում:

 

Հայրիկս նախընտրում է, որ ննջասենյակում և բաղնիքում լինի սպիտակ սպեկտրով լուսավորություն: Մայրիկս նախընտրում է, որ սպիտակ լույսեր լինի այն սենյակներում, որտեղ աշխատում ենք: Ես ամեն ինչի հետ համաձայն եմ:

 

Առաջարկում եմ, որ Լեդ լամպեր տեղադրվեն խոհանոցում, աշխատասենյակում, ճաշասենյակում և լվացարանում:

 

Լուսային նորմերի համապատասխանեցում կատարված է աղյուսակ A –ում:

 

C աղյուսակում ներկայացված է ամբողջ տան էներգիայի ծախսը բոլոր էներգիա օգտագործող սարքերի համար: 

 

Կատարված հաշվարկները կարող եք տեսնել այստեղ:

Write a comment

Comments: 0