Հակաարաբական ապստամբություններ

Հայաստանը Արաբական Խալիֆայության մեջ

VII դարի վերջում, երբ Արաբական խալիֆայությունը Բյուզանդիայի հետ պատերազմում հասավ վերջնական գերիշխանության, իր ուժը կոորցրեց անհրաժեշտությունը պահպանել Հայաստանի կիսագրավված վիճակը։ Արաբական հզոր բանակը 703թ․ ներխուժեց Հայաստան, ավիրելով ամեն ինչ իր ճանապարհին։ Կողոպտել էին ծաղկուն քաղաքները, ավիրել էին եկեղեցիները, գրավվել էին ամրոցները, մարդկանց էլ ծեծում էին կամ ուղարկում էին ստրկության։ Հայաստանը և ողջ Անդրկովկասը գրավվելով, արաբները ստեղծեցին իրենց ենթարկվող ստրկատիրական խալիֆայությունը «Արմինա»ն։

725թ․ արաբները անց են կացրել բնակչության և հողերի հաշվառում։ Բնակչությունը, նաև հոգևորականները պարտադիր պետք է վճար էին հողային հարկեր։ Հայ ժողովուրդը զրկվեց իր բերրի հողերից և վռնդվեց դեպի լեռնային տարածքներ։ Որպեսզի իր իշխանությունը ամրապնդվեր, արաբները սկսեցին Հայաստանում վերաբնակեցնել մահմեդական ցեղեր և լրջորեն փոխեցին երկրի բնակչության էթնիկական կազմը: Վերաբնակեցված ցեղերը ձևավորեցին ինքնակառավարման էմիրություններ, որը բացի փախուստներից հայ ժողովրդին բերեց մի շարք խնդիրներ։ Մշտական բռնաճնշումների և տնտեսական խնդիրների պատճառով հայ ժողովուրդը անընդհատ լքում էր երկիրը և վերաբնակվում Հռոմեական կայսրության սահմաններում։ Շատ նախարարական տոհմեր դադարեցին գոյություն ունենալ, ոմանք էլ վերաբնակվեցին Բյուզանդիայում։

 

Հայ ժողովրդի հակաարաբական ապստամբությունը

Հայ ժողովուրդը չէր համակերպվում և շատ անգամ ապստամբում էին արաբների դեմ։ Առաջին հակաարաբական ապստամբությունը եղել է 703թ․ Սմբատ Բագրատունու գլխավորությամբ, որը կարողացավ ամբողջությամբ վերացնել ողջ արաբական զորքը Վարդանակերտ ճակատամարտում։ Այն բանից հետո երբ արաբական իշխանությունը ստիպված ճանաչեց հայկական նախարարների ժառանգական իրավունքը, ապստամբությունը վերացավ։  Մի քանի տարի անց արաբական զորավարը իր խոստումներով իր մոտ հրավիրեց հայ հարյուրավոր նախարարների և նրանց ձերբակալելով ողջ ողջ այրեց։ Բայց նույնիսկ այդպիսի դաժանությունը չկարոցավ հանգցնել հայերի ազատագրական պայքարը։

 748-750թթ. արաբական խալիֆայությունը ծվատվում էր գահակալական հուժկու կռիվներից: Այս իրավիճակից փորձեցին օգտվել հայերը: Բռնկվեց ապստամբություն, որի գլուխ անցան Գրիգոր և Դավիթ Մամիկոնյան եղբայրները:

Դավիթը շուտով խալիֆի հրամանով ձերբակալվեց և մահապատժի ենթարկվեց: Ապստամբությունը ղեկավարեց Գրիգորը, որի շուրջը համախմբված նախարարների ճնշման ներքո նրանց միացավ սպարապետ և Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: Ապստամբները միմյանց հավատարիմ լինելու երդում տվեցին և շարժվեցին Տայք, որտեղ հույս ունեին օգնություն ստանալ Պոնտոսում գտնվող բյուզանդական ուժերից: Սակայն Տայքում ի հայտ եկան ապստամբների երկու խմբավորումների հակասությունները: Եթե Մամիկոնյանները ձգտում էին բյուզանդական ուժերի միջոցով տապալել արաբական տիրապետությունը, ապա Բագրատունիները հանձին Հայոց իշխանի, հնարավոր չէին համարում ուժեղ թշնամու դեմ հաղթանակը: Նրանք արտաքին ուժերից օգնություն ստանալու հույսեր չէին փայփայում և ձգտում էին զիջումների գնով երկրում քիչ թե շատ տանելի վիճակ ստեղծել:

Այդ հակասություններն Աշոտ Բագրատունուն հարկադրեցին իր կողմնակիցների հետ Տայքից հեռանալ ու հաստատվել Բագրևանդում: Գրիգոր Մամիկոնյանը հետապնդեց նրանց, ձերբակալեց Հայոց իշխանին և կուրացնել տվեց: Աշոտ Բագրատունին հեռացավ քաղաքական ասպարեզից: Շուտով անակնկալ մահացավ Գրիգոր Մամիկոնյանը, ինչն էլ արաբներին թույլ տվեց 750թ. ճնշել ապստամբությունը:

762թ. Վասպուրականը ենթարկվեց արաբական ավազակախմբերից մեկի հարձակմանը, որի դեմ իրենց փոքրաթիվ ուժերով ելան Սահակ և Համազասպ Արծրունի եղբայրները: Անհավասար կռիվներում նրանք քաջաբար զոհվեցին՝ թշնամուն պատճառելով մեծ կորուստներ: Պայքարը շարունակեց նրանց կրտսեր եղբայր Գագիկը: Նա իր հեծյալներով հետապնդեց ավազակներին, ձերբակալեց նրանց ղեկավարին և կոտորեց արաբների մեծ մասին: Գագիկ Արծրունին իր շուրջը համախմբեց Վասպուրականի իշխաններին, հաստատվեց Նկան անառիկ ամրոցում և մեկ տարի շարունակ հաջողությամբ հետ էր մղում արաբների հարձակումները: Չկարողանալով ուժով տիրել ամրոցին՝ թշնամին խաղաղություն առաջարկեց և նենգորեն ձերբակալեց անվեհեր իշխանին:

 

850 - 855 թթ. ապստամբությունը եվ Հայաստանի ինքնավարության վերականգնումը

9-րդ դարի առաջին կեսին հինավուրց նախարարական ընտանիքները կրկին հզորացան և տիրեցին երկրի մեծ մասին: Ամենաընդարձակը Բագրատունիների կալվածքներն էին՝ Տարոնն ու Շիրակը: Նահատակված Սմբատ Բագրատունու որդին՝ Աշոտ Մսակերը 804թ․ ճանաչվեց  և նստավայր դարձրեց Բագարանը:

Աշոտի մահից հետո 826թ. նրա որդիները՝ Սմբատը դարձավ սպարապետ, իսկ Բագարատաը՝ Իշխանաց-իշխան: Այս փաստական անկախությունը այնպես էր արել որ հայերն էին հավաքում հարկերը, և արաբ ոստիկանները կորցրել էին իրենց հեղինակությունը:

Սակայն այս վիճակը անհանգստացնում էր Բաղդադի խալիֆին, որը Հայաստան ուղարկում է Աբուսեթը՝ հարկերը հավաքելու համար: Սակայն նրան Հայաստանի հարավային սահմաններում դիմավորում է Բագարատը, նրան հանձնելով հարկերն ու թանկարժեք նվերներ:

Ապուսեթը վերադառնում է, սակայն երկու արաբ ամիրաների տրամադրում է զորք և նրանց հանձնարարաում է ասպատակել Տարոնն ու Վասպուրականը: Բագարատն ու Վասպուրականի տեր՝ Աշոտ Արծրունին ջախջախում են ամիրաների զորքերը:

851 թ. հզոր բանակով նորից Հայաստան է ուղղվում Սբուսեթը, սակայն ճանապարհում մեռնելով նրան հաջորդում է որդին՝ Յուսուֆը:

Յուսուֆը ասպատակում է Վասպուրականը, ապա հրավիրում է Բագարատին նրան խոստանալով նշանակել Արմինիայի կառավարիչ: Սակայն Բագարատը հասնելով Խլաթ՝ նրան ձերբակալում են եվ շղթայակապ տանում խալիֆի մոտ: Ավերվում են Տարոնի համարյա բոլոր գյուղերը:

Բագարատի որդիները՝ Աշոտն ու Դավիթը, Հովհան Խութեցու հետ ներխուժում են Մուշ ու կոտորում արաբներին: Խեղճացած Յուսուֆը ապավինում է Մշո եկեղեցու գմբեթը, սակայն կատաղած Սասունցիներից մեկը նրան կարողանում է սպանել:

Զայրացած խալիֆը 852 թ. գարնանը Հաայստան է ուղարկում թուրք Բուղաին, որը գրավում է Սասունը ու ձերբակալում Մուշի հերոսներին: Հայաստանում հաստատված արաբական ցեղերի օգնությամբ Բուղան գրավում է Արծրունիների բերդերը, ապա հաջորդ տարին ասպատակում է Սյունիքը, սակայն Արցախում Քթիշ ամրոցում պարտություն է կրում: 

855 թ. Բուղան հեռանում է Հայաստանից չկարողանալով ճնշել ապստամբությունը Վասպուրականում եվ ճանաչելով Արծրունիների իրավունքները:

850-855 թթ. ապստամբությունը վերջնականապես փոխեց ուժերի հարաբերությունը ի օգուտ հայերին: