Արտաշեսյան արքայատոհմ

Այս արքայատոհմը Մեծ Հայքում իշխել է շուրջ երկու դար (Ք.ա. 189-1 թթ.) եւ այդ շրջանում Հայաստանը դարձել է տարածաշրջանի ամենահզոր թագավորություններից մեկը:

Արտաշեսյանների օրոք Հայաստանը  մի շարք հզոր արքաներ ունեցավ: Արտաշեսին հաջորդեց որդին՝ Արտավազդը, Տիրանը, ապա Տիգրան Մեծը, որի իշխանության տարիներին Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: 45 տարեկան հասակում Հայոց արքա դարձած Տիգրան Մեծի իշխանության տարիներին հզորացավ բանակն ու Հայաստանը դարձավ «Ծովից ծով»:

Արտաշեսյանների արքայատոհմը վերացավ Տիգրան 4-րդ մահից հետո: Սակայն պետության երկու հարյուրամյակների ընթացքում հասավ առավելագույն հզորության և վերածվեց հզոր կայսրության:

 

Արտաշատի հաշտության պայմանագիրը

Արտաշատի պայմանագիրը կնքվել է հռոմեական զորավար ԳնեոսՊոմպեոսի և արքա Տիգրան Մեծի միջև։ Ք․ա․ 66թ․ սեպտեմբերին Պոմպեոսիզորքը մոտեցավ Արտաշատին։ Անմիջապես սկսվեց հայ֊–հռոմեական բանակցությունները։

Նախապես կայացրած պայմանավորվածության համաձայն՝ ՏիգրանԵրկրորդը ժամանեց Պոմպեոսի ճամբար, որտեղ արժանացավ պատշաճ ուհարգալից ընդունելության, ինչպես գրում է Պլուտարքոսը․ «Հռոմեացիներընրան ողջունեցին արքայավայել»։ Ըստ հաշտության պայմանագրի՝

1.Հօգուտ Հռոմի Մեծ Հայքը հրաժարվում էր Ասորիքից, ՓյունիկիայիցՊաղեստինից և Կիլիկիայից, այսինքն՝ Միջերկրական ծովի առափնյաերկրներից,

2.Հայկական պետությունը պահպանում էր իր նվաճումները ՀյուսիսայինՄիջագետքում,

3.Հայաստանից անջատվում էին Ծոփքն ու Կորդուքը, այստեղ թագավոր էրհաստատվելու Տիգրան Կրտսերը՝ պայմանով, որ Տիգրան Երկրորդիմահից հետո դրանք միավորվելու էին Մեծ Հայքի հետ որպես մեկ պետություն՝ Տիգրան Կրտսերի գահակալությամբ,

4.Մեծ Հայքը Հռոմին պետք է վճարեր մեծ ռազմատուգանք,

5. Հայաստանը հայտարարվում էր «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից»:

Հատկանշական է, որ ռազմատուգանքի գումարը վճարվելու էր Ծոփքի արքայական գանձարանից, որն իրավականորեն արդեն պատկանում էր Տիգրան Կրտսերին։ Կնքված պայմանագիրը դիվանագիտական հաջողություն էր Հայաստանի համար։ Ամենակարևորը՝ Հայաստանը պահպանում էր տարածքային ամբողջականությունը, պետական անկախությունը՝ հայ ժողովրդի հարատևման այդ կարևորագույն երաշխիքը։

 

Արտաշես Ա-ի բարեփոխումները 

Արտաշեսի ջանքերով Հայաստանը դարձավ ընդարձակ և ուժեղ պետություն, որը, բնականաբար, կարիք էր զգում նաև ներքին լայն բարեփոխումների:Արտաշեսն անհապաղ ձեռնամուխ է լինում տնտեսության, մշակույթի, ռազմական, վարչաքաղաքական և այլ բնագավառներում բարեփոխումների իրականացմանը:

Հողային բարեփոխումը: Արտաշեսի օրոք խիստ սրվել էին հողի մասնավոր սեփականատերերի և գյուղական համայնականների միջև հակասությունները:  Ագարակատերերն անարգել զավթում էին համայնական հողերն ու գյուղացիներին զրկում իրենց գոյությունը պահպանելու միակ միջոցից:Բնականաբար, հողազուրկ գյուղացին այլևս չէր կարող հարկ վճարել պետությանը, դեռ ավելին`շահագրգռված չէր և չէր կարող զինվորագրվել բանակին: Համայնական հողերի անզուսպյուրացումը տեղիք էր տալիս զինված ընդհարումների: Պետությունը չէր կարող անտարբեր դիտողի դերում լինել: 

 Մոտ Ք.ա. 180 թ. Արտաշեսը հրապարակում է հրամանագիր հողային բարեփոխման վերաբերյալ, որի համաձայն` մասնավոր հողային տնտեսությունների (ագարակներ) սահմանները հստակորեն սահմանազատվում են համայնքին պատկանող հողերից: Այս հրամանագիրը մի կողմից`օրինականացնում էր ագարակատերերի մինչ այդ կատարած զավթումները, իսկ մյուս կողմից` պահպանում էր համայնքային սեփականությունը: Հողային բարեփոխման վերաբերյալ պատմահայրը վկայում է, թե «Արտաշեսը հրամայել է որոշել գյուղերի և ագարակների սահմանները..., կոփել է տվել քառակուսի քարեր և տնկել հողի մեջ»: Սահմանաքարերից շուրջ քսանը, որ ունեն Արտաշեսի անունով արամեերեն արձանագրություններ, հայտնաբերվել են Հայաստանի տարբեր շրջաններում: Դրանցից մի քանիսն այժմ ցուցադրվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում:

 Ռազմավարչական և այլ բարեփոխումներ: Արտաշեսի բարեփոխումներից առավել կարևորներից է ռազմականը: Նրա օրոք ստեղծվեց հայկական կանոնավոր ու լավ զինված բանակ: Հայրենիքի սահմանների պաշտպանությունը պատշաճ կազմակերպելու համար նա ստեղծեց չորսզ որավարություններ: «Արտաշեսը,- գրում է Մովսես Խորենացին,- զորքի իշխանությունն էլ չորսմասի է բաժանում. արևելյան կողմի զորքը թողնում է (իր որդի) Արտավազդին, արևմտյանը տալիս է (իր որդի) Տիրանին, հարավայինը վստահում է (իր զորավար) Սմբատին, իսկ հյուսիսայինը` (իրորդի) Զարեհին»:

 Երկրի կառավարումը դյուրացնելու նպատակով Արտաշեսն այն բաժանեց 120 գավառների, որ հունահռոմեական հեղինակներն անվանում են ստրատեգիաներ, իսկ դրանց կառավարիչներին`ստրատեգոսներ:

 Կարգավորվել են նաև արքունի գործակալությունները, որոնցից կարևորագույնները`սպարապետությունը և հազարապետությունը, հանձնվել են արքայի մերձավորներին: Հարևան հելլենիստական պետությունների օրինակով Արտաշեսը սահմանել է նաև թագավորի և նրա նախնիների պաշտամունքը: Արտաշատում կառուցել է Հայոց աշխարհի հովանավոր Անահիտ աստվածուհու տաճարը, որտեղ կանգնեցվել են թագավորի նախնիների արձանները: Տաճարներեն կառուցվել նաև Հայաստանի այլ քաղաքներում: Նման ձեռնարկները պետք է ժողովրդի աչքումբարձրացնեին թագավորական իշխանության հեղինակությունը:

 Արտաշեսը կարգադրել է ճշգրտել հայկական օրացույցը, հստակեցնել տոմարը, կազմակերպել է նավագնացություն լճերի և նավարկելի գետերի վրա ու կատարել բազում այլ բարեփոխումներ:Կատարած բազմաթիվ նշանավոր գործերի համար դեռ իր կենդանության ժամանակ Արտաշեսն աստվածացվել է. նա մեծարվել է «Բարի»,«Բարեպաշտ»,«Աշխարհակալ» տիտղոսներով: