Երկրի միջազգային օրը Veolia ջրի հետ

Այսօր Երկրի օրն է: Այն անցկացրեցինք երկրաբանական թանգարանի և մի շարք դպրոցների աշակերտների հետ Veolia ջուր կազմակերպության Ձորաղբյուրի մասնաճյուղում: Նրանք մեզ ներկայացրեցին թե ինչով է զբաղվում իրենց կազմակերպությունը, պատմեցին, թե ինչպես են մատակարարում ջուրը, թե ինչերի միջով է այն անցնում միջև մեր ծորակներ հասնելը: Նրանք ասեցին, որ ջուրը Հայաստանում բավականին մաքուր է, և այն լրացուցիչ ֆիլտրելու կարիք չկա: Միայն 0,3-0,5 մգ/դմ3 քլոր են ավելացնում, որ պաշտպանի ջուրը կեղտաջրերի հնարավոր ներթափանցումից: Իմացանք, թե Երևանի վարչական շրջանները որտեղից են ջուր ստանում, որ կան 8 ջրաղբյուրներ, որոնք աշխատացնելու համար կազմակերպությունը չուներ պատշաճ աշխատանքային պայմաններ, ինչը խորհրդանշական է Հայաստանի բոլոր կարևոր նշանակություն ունեցող բնագիտական հիմնարկներին: Այդքան էլ լավ չէին կազմակերպել: Դասախոսության ժամանակ հիմնականում ներկայացնում էին այն տվյալները որոնք արդեն գրված էին իրենց բուկլետների վրա: Հիմնարկ տանող ճանապարհը բարեկարգ վիճակում լինելուց շատ էր հեռու, ջրաղբյուրների տարածքում էլ չունեն փակ տարածք, որտեղ կարող են նստել և անցկացնել հավաքներ: Իմ կարծիքով հատկացնել այդպիսի վատ պայմաններ կենսական նշանակություն ունեցող հիմնարկին շատ անհարգալից է ջրի նկատմամբ: Չնայած առաջացած դժվարություններին, նրանք պնդում են, որ Հայաստանի ջրամատակարարումը կլինի շատ լավ վիճակում 10 տարուց:

Վերջում կուզենայի ավելացնել մի քանի խորհուրդ.

-Խմելու ջուրն անհրաժեշտ է օգտագործել միայն կենցաղային նպատակով: Ոռոգման համար կա ոռոգման ջուր և համապատասխան կազմակերպություններ:

-Միրգն ու ըմպելիքները պետք է զովացնել ոչ թե ծորակի տակ, այլ սառնարանում:

-Հարկ է ժամանակին նորոգել ջրածոր սարքերը, քանի որ անգամ լուցկու հատիկի հաստությամբ ջրի հոսքը հանգեցնում է օրական մոտ 200 լիտր կենսարար հեղուկի կորստի: