Կանաչապատման խնդիրը Երևանում

Աշխարհի բոլոր քաղաքներում մարդու կողմից ստեղծվում են  կանաչապատ տարածքներ, որոնք ունեն ինչպես բնապահպանական, այնպես էլ  գեղագիտական նշանակություն:  Երևանում տարեցտարի կանաչ տարածքները կրճատվում են, որոնց փոխարեն վեր են խոյանում բարձրահարկ շենքեր: Աշխարհի բոլոր երկրներում   կառուցվում են շենքեր, սակայն ոչ կանաչ տարածքների հաշվին:  Չգիտես ինչու,  Երևանում մարդիկ փորձում են օգտագործել յուրաքանչյուր քառակուսի մետր  բիզնեսի նպատակով`  կառուցելով տարատեսակ  սրճարաններ, խանութներ և այլն: «Կանաչների միություն»  ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանի կարծիքով` Երևան քաղաքը հիմնականում ընդլայնվեց  կանաչ տարածքների հաշվին, այդ իսկ  պատճառով  Երևանում կանաչապատ  տարածքների թիվն անհամեմատ  փոքր է: Թամանյանի նախագծով` Երևանը նախատեսված էր մոտավորապես 300.000 մարդու համար: Իսկապես,  300.000 մարդու համար քաղաքը շատ հարմար կլիներ, սակայն ոչ 3 մլն մարդու համար: Բնակչության աճի հետ մեկ տեղ շատանում է նաև մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը, հանքավայրերի թիվն էլ երկու տասնյակից ավելի է: Դա պետք է կոմպենսացվի կանաչ տարածքների շատացմամբ, ինչը չի արվում: Ըստ միջազգային նորմերի, յուրաքանչյուր մարդուն բաժին է հասնում 21ք/մ կանաչապատ տարածք, իսկ երևանում այդ թիվը բավականին ցածր է՝ 7,8 ք.մ: 

Բացի այդ կանաչապատմանը խոչնդոտելու բազում արհեստական պատճառներ են առաջ քաշում: Օրինակ, որ աշխատողները չեն վարձատրվում աշխատանքային ժամանակից դուրս կատարված աշխատանքի համար, որոշ շրջանների էլ կանաչապատման գումար չի հատկացվում, քանի որ նրանք ինչ որ պարտքեր ունեն, հատկացված գումարի դիմաց էլ կատարվում է անհամեմատ քիչ աշխատանք: Կամ ում է պետք նոր տնկած այգիները, եթե միևնույն է տնկելուց հետո չեն ջրում ու խնամում: Տնկում են այնպիսի ծաղիկներ, որոնց կյանքի տևողությունը շատ կարճ է, որպեսզի որոշ ժամանակ անց էլի կանաչապատման հայտ ներկայացնեն և էլի կատարեն հատկացված գումարի կեսից քչի չափով աշխատանք: 

Բացի մաքուր օդ պարգևելուց, կանաչապատման շնորհիվ Երևանում շոգ ամառները ավելի թեթև կանցնեն, քանզի մենք կքայլենք ծառերի տակով: Մարդիկ, տեսնելով գեղեցիկ կանաչ այգիներ ձեռք կբերեն սեր դեպի բնություն, կշատանա առողջ ապրելակերպով զբաղվողների թիվը: Մարդիկ սրճարաններում նստելու փոխարեն կնախնտրեն զբոսնել այգում, հետ չքաշվելով մարդաշատության պատճառով այգիներում տիրող աղմուկից: 

Այս ամենին հասնելու համար մեզնից ամենաքիչը մի բան է պահանջվում՝ չվնասել բույսերը, խնամել մեր տան, դպրոցի, աշխատավայրի շրջակայքում աճող բուսականությունը: Եվ իհարկե բույս տնկելուց ընտրել Երևանի կլիմայական պայմաններին համապատասխան բույսեր:

 

 

Աղբյուրներ՝

http://armlur.am/485905/

https://econews.am/?p=327&l=am

https://www.panorama.am/am/news/2014/06/12/green-yerevan-dream/265939

Write a comment

Comments: 0