Իրանական ժամանակակից պոեզիա. վերլուծություն

Իմ կարծիքով իրանական ժամանակակից պոեզիան հիմնականում սիրո և այլ զգացմունքների մասին է: 

<<Վաղը եկել,

կանգնել է դիմացս՝

հարցնելով —

Ի՞նչ էիր ուզում:

Ձեռնափայտովս նրան մի կողմ եմ հրում՝

հեռուներին մեխված,

հայացքս սպասող…>> Շահաբ Մողառաբին

Այս բանաստեղծության հեղինակը սիրահարված է, բայց նրա սիրելին նրան չի սիրում, իսկ նա փոխանակ առաջ շարժվի, շարունակ մտածում է իր անպատասխան սիրո մասին: 

<<Փողոցում

մեկը սուլելով մոտենում է

սենյակիս պատուհանին։

Սենյակի խավարում,

աչքս՝ ծխախոտիս կրակին,

մտածում եմ նրա մասին,

ով կարծում է՝ միայնակ է։

Փողոցում

մեկը սուլելով հեռանում է

սենյակիս պատուհանից։>> Ալիռեզա Ռոշան

Այս աշխարհում ոչ ոք մենակ չէ, ինչքան էլ որ նա համոզված է դրանում: Մարդն ինքն է իրեն մեկուսացնում աշխարհից, իսկ հետո տանջվում՝ թե մենակ է: 

<<Ի՜նչ անխելք են նրանք,

որ կարծում են՝

քո պատկերն եմ կախել պատից:

Չգիտեն՝

տանս պատերն եմ կախել պատկերիցդ:>> Շամս Լանգեռուդի

Երբեմն ամեն ինչ ավելի խորն ու ուժեղ է քան կարող է թվալ:

Հեղինակները կիսվում են իրենց զգացմունքներով, որպեսզի թեթևանան և իրենց օրինակի վրա, ինչու ոչ, մեր աչքերը բացեն: Կարդալով մենք գիտակցում ենք, որ միգուցե նույն իրավիճակում ենք, և կողքից նայելով այդ իրավիճակին, լուծումը ավելի պարզ ենք պատկերացնում: Վերջ ի վերջո գիտակցում ենք, որ մենակ չենք: 

 

Իրանական ժամանակակից պոեզիա

Write a comment

Comments: 0