Գյուլիստանի և Բուխարեստի պայմանագրերը

Բուխարեստի պայմանագիրը կնքվել է ռուս-թուրքական (1806-1812թթ.) պատերազմի արդյունքում, որը Թուրքիան սկսեց Ռուսաստանի դեմ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի դրթմամբ՝ հույս ունենալո իր համար նպաստավոր պայմաններում (Ռուսաստանը պատերազմում էր Ֆրանսիայի և Իրանի դեմ) վերագրավել կորցրած տիրույթները: Արդյունքնում հաղթեց Ռուսաստանը և Բուխարեստում կնքվեց պայմանագիր, որով Թուրքիան ճանաչեց Բեսարաբիայի անցումը Ռուսաստանին, իսկ Ռուսների գրաված Ախալցխան վերադարձվեց թուրքերին: Պայմանագրի կնքմանը մեծապես նպաստել է հայազգի դիվանագետ և խոշոր վաճառական Մանուկ Բեյը, որի պալատում էլ պայմանագիրը ստորագրվել է: 

Գյուլիստանի պայմանագիրը կնքվել է ռուս-պարսկական պատերազմի (1804-1813թթ.) արդյունքում Ղարաբաղի Գյուլիստան բերդ-ամրոցում: Պարսկաստանը պատերազմը սկսել է և երկարաձգել է անգլիական ղեկավար շրջանների ճնշմամբ: Այդ պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումները Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարվում Դաղստանը, Վրաստանը, Մեգրելիան, Իմերեթը, Գուրիան, Ափխազիան, Ղարաբաղը, Գանձակը, Շաքին, Շիրվանը, Դերբենդը, Բաքուն, Թալիշը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրի և Շիրակի գավառները: Ռուսաստանը Կասպից ծովում ռազմական նավատորմ պահելու բացառիկ իրավունք ստացավ: 

Եթե Բուխարեստի պայմանագրով ամրագրվել է Ռուսաստանի համեմատած փոքր նվաճումները, ապա Գյուլիստանի պայմանագիրը ամրագրել է աշխարհաքաղաքական իրողությունների կտրուկ փոփոխություն: 

 

Write a comment

Comments: 0