Շվեցարացի գիտնականները անվանել են սերը <<կարճ միացում>>

Շվեյցարացի գիտնականները անվանել են սերը «կարճ միացում»

Ցյուրիխի համալսարանի գիտնականները սիրո իրենց բացատրությունն են տվել: Նրանց կարծիքով սիրահարվելը տեղի է ունենում 0,2 վայրկյանում և հիշեցնում է մարդու ուղեղի կարճ միացում: Մարդու խառնվածքից կախված՝ սերը կարող է լինել հանգիստ ու չափավոր, կամ կրքոտ ու խելագար: Բայց մարդկանց՝ իրար սիրահարվելու պատճառը միշտ նույնն է: Շվեյցարացի գիտնականների կարծիքով սիրո հիմքում միշտ մարդու օրգանիզմի բիոքիմիական ռեակցիաներն են:

Սիրո ընթացքում  միարժամանակ ակտիվանում են գլխուղեղի 12 գոտիները և հրամաններ տալիս այն որոշակի գոտիներին, որոնք պատասխանատու են հորմոնների արտադրության համար: Սիրահարվածության ժամանակ օրգանիզմում սկսվում է հորմոնալ իսկական փոթորիկ: Օրգանները, որոնք պատասխանատու են էնդորֆինների, ադրենալինի, կորտիզոլի, նորադրենալինի արտադրության համար, խենթանում են և սկսում են աշխատել կրկնակի-եռակի ուժով: Հորմոնները դառնում են կապից փախած՝ սիրահարվածներին էյֆորիայի մեջ գցելով, առաջացնելով էներգիայի հոսք, ինչը հանգեցնում է հատուկ հոտերի արտադրության: 

Գիտնականները հաստատում են, որ մարդիկ սիրում են ոչ թե աչքերով և ականջներով, այլ քթով: Այն սկանավորում է գենետիկ տեղեկատվությունը, որը պարունակվում է հոտերի մեջ: Այդ պատճառով զուգընկերոջ ընտրությունը տեղի է ունենում հոտառության մակարդակով։

 

 

Աղբյուրը՝ http://www.abcfact.ru/4492.html

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը:

Write a comment

Comments: 0