ՄՊՀ-ի պրոֆեսոր. հայոց լեզուն պարունակում է հզոր մշակութային կոդ

Ռուս գիտնական Տատյանա Դոբրոսկլոնսկայան հայոց լեզվում իր համար բացահայտել է սերտ կապը անցյալի հետ:

 

Տատյանա Դոբրոսկլոնսկայան առաջին անգամ է Հայաստանում: Գիտությունների դոկտոր, օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսոր Տատյանա Դոբրոսկլոնսկայան  երևանյան մասնաճյուղում դասախոսություններից հետո «լիցքավորվում է» պատկերասրահներում, պատմական ցուցադրություններում և բաց երկնքի տակ թանգարաններում: Զրուցել է Դմիտրի Պիսարենկոն:

 

-Հայոց լեզուն հնդեվրոպական լեզուների ընտանիքում առանձնակի է: Ո՞րն է նրա յուրահատկությունը:

-Այն հնագույն լեզուներից մեկն է: Մատենադարանում (հին ձեռագրերի ինստիտուտ Երևանում) պահպանվում են ահռելի քանակությամբ ձեռագրեր և փաստաթղթեր: Հարուստ հին գրադարաններ են պահպանվել վանքերում: Ինձ հայտնի է դրանցից մեկը Տաթևի վանքում:

Իր գոյության սկզբից հայ ժողովուրդը ակնածանքով է վերաբերվել խոսքին: Դրանով է պայմանավորված հայ մշակույթի գրավչությունը: Դա խթանում է հետաքրքրությունը հայոց լեզվի նկատմամբ:  Կարծում եմ, որ հենց դրանում է հայոց ապագայի գրավականը:

 

-Դուք առաջին անգամ եք Հայաստանում, բայց ձեր շրջապատում անշուշտ հայեր կլինեն:

-Այո, իհարկե: Դեռ ավելին, մեր ֆակուլտետը ստեղծվել է 1991թ.-ին հայուհու՝ Սվետլանա Գրիգորի Տեր-Մինասովայի կողմից: Որքան ինձ հայտնի է, «Տեր» նախդիրը շատ պատվավոր է հայկական ազգանունների համար: Սվետլանա Գրիգորևնան ոչ թե պարզապես հիմնել է այդ ֆակուլտետը։ Նա նոր գաղափարաբանություն է հիմնել։

Ուսանողները ուսումնասիրում են ոչ միայն օտար լեզուն, այլ նաև մշակույթը և նրա կիրառության տարածաշրջանը: Բացի այդ՝ ՄՊՀ-ում գործում է Հայ դասավանդողների և ուսանողների ասոցիացիա

 

-Հայաստանի սահմաններից դուրս հայերը երկու անգամ ավելի շատ են, ուստի մայրենի լեզվի իմացությունը փրկում է նույնիսկ երկրի սահմաններից դուրս: Դուք նկատե՞լ եք այդպիսի առանձնահատկություն:

-Որպես միջմշակութային հաղորդակցման մասնագետ՝ կասեմ, որ հայկական սփյուռքը ցույց է տալիս մշակույթի կենտրոնաձիգ հատկությունը: Այդ առանցքը ոչ մի իրավիճակում թույլ չի տալիս մոռանալ իր արմատները: Տեսեք, թե ինչպես են Ամերիկայում ձուլվում եկվորները: Միգրանտների երկրորդ սերունդը արդեն ամերիկացիներ են: Իմ ուսանողները ասել են, որ հայերենում ամուր կապ է զգացվում անցյալի հետ: Հայոց ցեղասպանության թանգարանում հիշողությանս մեջ մնաց պատին անգլերեն գրված ասույթն այն մասին, որ դուք կարող եք Հայաստանի մարմինը ծաղրել, բայց երբեք չեք ոչնչացնի ժողովրդի հոգին:

 

-Ձեզ հայտնի՞ է, որ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, ովքեր նույնիսկ այստեղ չեն ծնվել, նույնպես տիրապետում են հայոց լեզվին

-Երևանում առաջին դասախոսությունների ժամանակ ես խնդրեցի ուսանողներին հայերեն կարդալ բանաստեղծություններ: Ինձ ապշեցրեց Չարենցի «Հայաստան» բանաստեղծությունը: Հայկական մշակույթը ուժ է

Փոքր ազգերը՝ շատ հզոր մշակութային արմատներով և սեփական լեզուն ու մշակույթը պահպանելու անխզելի ցանկությամբ, մագնիսի նման ձգում են: Հենց դա է ուժի գաղտնիքը: Հայաստանում էներգիայի աղբյուր է զգացվում: Այստեղ գլուխս չի ցավում, ինձ լավ եմ զգում: Նույնն էլ զգում ես հայոց լեզուն ուսումնասիրելիս: Դու հաղորդակցվում ես հզոր մշակութային կոդին: Չլինելով հայ՝ դու դառնում ես հայկական հզոր համայնքի մի մասը:

 

 

Write a comment

Comments: 0