Տիգրան Հայրապետյան <<Պատերազմ և քաղաքականություն>> վերլուծություն

Պատերազմ եւ քաղաքականություն. մարդկության հասա­րակական գիտակցության մեջ արմատավորված երկու հաս­կացություն, որոնցից մեկր՝ պատերազմը, մյուսի՝ քաղաքա­կանության ուժային դրսեւորումն է, դրանով իսկ՝ վերջինիս տարատեսակներից մեկը: Ուստի, յուրաքանչյուր պատերազմ ծագում է այն դեպքում, երբ քաղաքականությունն իր բազմա­թիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբա­նական լուծում գտնել աոաջադրված խնդիրներին: Քաղաքա­կանության դրսեւորումներից րնդամենր մեկը լինելով՝ կրկնո­ղական շահարկման դեպքում պատերազմը կարող է ձեոք բերել թելադրող բնույթ եւ գերակայել քաղաքականության նկատմամբ: Ծնվելով քաղաքականության պահանջներից՝ ժամանակի ընթացքում այն ի վիճակի է դաոնալ ինքնուրույն ազդեցիկ գործոն, եւ քաղաքականությունը ստիպված է լինում ծառայել իրենից իսկ սերված երեւույթին: Այս ղեպքում պատե­րազմը դաոնում է ինքնանպատակ եւ ինքնավերարտադրող մի գործողություն, մինչեւ որ վերջնականապես չի սպառում իր կարողությունները՝ նորից զիջելով առաջնությունը քաղաքա­կանությանը:

Պատմական վտրձն ուսուցանում է, որ բոլոր պատերազմ­ներն, ի վերջո, ավարտվում են քաղաքական որոշումներով, եւ շատ հաճախ քաղաքականությունը կարող է արմատական փոփոխություններ կատարել պատերազմի արդյունքներով, մանավանդ, եթե այդ պատերազմում անմիջական կամ կողմ­նակի մասնակցություն ունեն երրորդ ուժեր, որոնց քաղաքա­կան եւ ռազմական կարողությունները գերազանցում են պա­տերազմն իրականացնող կողմերի համապատասխան հնա­րավորությունները:

Բացառություն են կազմում «բնաջնջման պատերազմները», երբ պատերազմի ավարտը նշանավորում են հակառակորդ կողմի քաղաքական վարչակարգի, ռազմական համակարգի, իսկ երբեմն նաեւ՝ բնակչության լիակատար ոչնչացումը:

Բոլոր ժամանակաշրջանների պատերազմներն իրենց ակնհայտ տարբերություններով հանդեձ, ունեն մի որոշակի տրամաբանական կաղապար, որի մեջ կարող են տեղավոր­վել փոքր ու մեծ պատերազմները՝ թույլատրելի սահմանի շե­ղումներով: Եթե այդ կաղապարը ներկայացնենք հիմնական սկզբունքների տեսքով' ապա կունենանք հետեւյալ պատկերը.

ա. Ցանկացած երկարաժամկետ պատերազմ կործանարար է՝ անկախ վերջնական արդյունքներից: Եթե նույնիսկ դա չի ար­տահայտվում անմիջապես պատերազմից հետո, դրա հետե­ւանքները դրսեւորվում են հաջորդող ժամանակաշրջանում տարաբնույթ հասարակական-քաղաքական համաղետների ձեւով: Դա առանձնապես հատկանշական է մարդկային, տնտե­սական եւ սպառազինության սահմանափակ կարողություններ ունեցող երկրների համար, թեեւ իրադարձությունների տրամա­բանությունն ըմբռնելով՝ ներկայիս մեծ տերությունները եւս գե­րադասում են զիջումներն ու խնդիրների լուծման քաղաքական ուղիների որոնումներր՝ երկարատեւ պատերազմներին: Այսօր համաշխարհային տերությունների կողմից ձեռնարկվող ռազ­մական գործողությունների արդյունավետության գլխավոր չա­փանիշը պատերազմի կարճատեւությունն է: Եթե պատերազմի ժամկետն անցնում է կարելիի սահմանը, ապա անկախ արդ­յունքներից՝ դա դիտվում է իբրեւ տապալված գործողություն եւ, սովորաբար, ենթակա է կասեցման: Սահմանափակ հնա­րավորություններով երկրների համար պատերազմների տեւողականությունը կենսական նշանակության խնդիր է եւ կարող է ավելի վճռորոշ լինել, քան բուն պատերազմի արդյունքները:

Երկարաժամկետ պատերազմները կամ երկարատեւ պա­տերազմական վիճակը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում առաջացնում են կողմնակի երետւյթներ, որոնք թեեւ տվյալ վտւլում ուշադրություն չեն գրավում, բայց հիմնականում պայմանավորում են պատերազմող երկրի ու նրա ժողովրդի զարգացման հետագա ընթացքը: Հասարակա­կան կյանքում դա արտահայտվում է բնակչության ընդգծված բեւեռացմամբ, երբ հասարակության մի մասը ցուցաբերում է բացառիկ ակտիվություն, անձնազոհության եւ նվիրումի ար­տակարգ դրսեւորումներ՝ ուսերի վրա տանելով պատերազմի ծանրության հիմնական բեռը: Պատերազմող ժողովրդի հենց այդ հատվածն է, որ անմիջականորեն ներգրավվում է պատե­րազմական գործողությունների մեջ, գիտակցորեն ենթարկ­վում ծանր սոցիալական զրկանքների եւ, բնականաբար, առավելագույն կորուստներ տալիս իր շարքերից: Հասարակության մյուս բեւեռում կենտրոնանում են սոցիա­լական տարբեր շերտերը ներկայացնող մարդկանց ստվար խմբերը, որոնք, պատերազմական իրավիճակից թելադր­վող պահանջների համաձայն, ինքնադրսեւորվելու հոգեւոր եւ ֆիզիկական ունակություններ չունեն (դա չի կարելի գնահատել իբրեւ դրական կամ բացասական երեւույթ, քանի որ դա օբյեկտիվ պրոցես է, որին ենթակա են բոլոր պատերազ­մող երկրների հասարակությունները): Նրանք, հեռու մնալով պատերազմին անմիջական մասնակցությունից եւ մերժելով պատերազմական իրավիճակի «գիտակցական ըմբռնումը», դրանով իսկ ազատվելով բարոյական բնույթի որոշակի սահ­մանափակումներից, լայն հնարավորություններ են ունենում արագընթաց առաջխաղացում ապրել՝ զբաղեցնելով պատե­րազմող երկրի տնտեսական-քաղաքական կյանքի օղակներր, իսկ հաճախ նաեւ՝ նրանց կառավարող բարձունքները: Պա­տերազմի տեւողականությանը զուգահեռ նվազում է բնակչու­թյան ակտիվ հատվածի տեսակարար կշիռը՝  իր տեղը զիջե­լով համաձայնողական տրամադրություններով համակված մյուս հատվածի ներկայացուցիչներին: Այղ պրոցեսը տեղի է ունենում նաեւ ռազմաճակատներում, որովհետեւ ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջանում պատերազմող զորամասերի համալրման կամավորական սկզբունքը փոխարինել ընդհանուր զորահավաքով, ուր, բնականաբար, ներգ­րավվում են նաեւ նրանք, ում համար խորթ կամ պարզապես անընկալելի են պատերազմի նպատակները:

Այսպիսով, երկարատեւ պատերազմն ի վերջո հանգեցնում է տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը, որի հետեւանքով այդ պատե­րազմի վերջնական ելքը, ինչպես եւ երկրի հետպատերազմ­յան ապագան, որոշում են սոցիալապես իներտ, առավելա­պես «ապազգային >>-հավասարակշռված տարրերը, որոնք պատերազմի ավարտին արդեն մեծամասնություն են կազ­մում եւ ունենում են իշխանության համապատասխան լծակ­ներ: Պատերազմի երկարատեւության դեպքում հասարակու­թյան «ճակատային» հատվածի եւ «թիկունքի» միջեւ առաջա­նում են գաղափարական եւ այլ բնույթի անխուսափելի խոր հակասություններ, որոնք հիմնականում լուծվում են հօգուտ «թիկունքի», քանզի, ինչպես նշեցինք, նրանք առավելագույնս պահպանում են իրենց ուժերը: Պատմությանն ուսանում է, որ նման պրոցես անցած երկրները շատ հեշտությամբ կորցնում են ձեռք բերած հաջողությունները եւ խիստ անպաշտպան են մնում հետագա վտրձությունների աոջեւ:

Տնտեսության ոլորտում եւս երկարաժամկետ պատերազմ­ների կամ երկարատեւ պատերազմական վիճակի հետեւանք­ները խիստ անմխիթար են: Նոր ժամանակներում դա նախեւաոաջ արտահայտվում է տվյալ երկրից ֆինանսական կա­պիտալի բոտն արտահոսքով, ինչը պայմանավորված է անվս­տահության եւ անապահովության գերակայող մթնոլորտով: Պատերազմող երկրի տնտեսությունը, աոավել եւս եթե այն ենթակա է հաղորդակցական շրջափակումնեըի, ձեոք է բե­րում ընդգծված չարաշահական աոեւտրի բնույթ: Գործարար շրջանները հիմնականում խուսափում են արտադրություն տվող ճյուղերում ֆինանսական ներդրումներից, գերադասե­լով կապիտալի արագ շրջապտույտը՝ ստացված եկամուտը տեղափոխելով առավել կայուն եւ ապահով երկրների տա­րածքը: Դա, իր հերթին, առաջ է բերում զանգվածային գոր­ծազրկություն, հումանիտար եւ բնական գիտություններում արմատական ուսումնասիրությունների դադարեցում, իսկ դրանց կիրառական ոլորտը խիստ նեղանում է՝ ծառայելով միայն այսօրվա պահանջների բավարարմանը: Պատերազ­մական ծախսերը եւ ապրանքային արտադրության պակասը ստիպված են լինում լրացնել պետական վերահսկողության տակ գտնվող տնտեսական հզորություններով, որոնք շնչա­հեղձ են լինում կենտրոնացված կառավարման կապանքների՝ օրեցօր աճող ամրությունից: Արդյունքում, ապրանքային ծայ­րագույն սղության առկայությամբ հանդերձ, սառեցվում է ար­տադրությունը, եւ տնտեսական կարողությունները հասնում են նվազագույնի: Նույնիսկ պատերազմի հաղթական ավար­տը չի շտկում տնտեսության վիճակը, եւ տվյալ երկիրը ստիպ­ված է արմատական զիջումների գնալ քաղաքականության ոլորտում այն երկրներին, որոնք կարող են աջակցել տնտե­սության վերականգնման գործում: Սա, ըստ էության, ի չիք է դարձնում պատերազմում ձեոք բերած նվաճումները, եւ տվյալ երկրի քաղաքական ինքնուրույնությունը դառնում է շատ ավե­լի սահմանափակ, քան նույնիսկ պատերազմից առաջ:

Վարչական-կառավարման մարմիններում երկարատեւ պա­տերազմական վիճակը մշակում է յուրօրինակ աշխատաոճ, որի առանցքը կազմում են, մի կողմից՝ ամենաանհրատապ խնդիրների լուծման նվազագույն հնարավորություններն ապահովելու աշխատանքը, իսկ մյուս կողմից՝ այժմեական եւ հեռանկարային ցանկացած համակարգված ծրագրի ան­տեսումը՝ պատերազմական իրավիճակից բխող տարաբ­նույթ արդարացումների հնարավորություններով հանդերձ: Երկարատեւ պատերազմական իրավիճակում ապրող երկրի վարչակարգը ժամանակի ընթացքում պատանդ է դառնում իրավիճակին եւ գործում է ըստ նրա թելադրանքի: Դա ակն­հայտորեն արտահայտվում է եւ ներքին, եւ արտաքին քաղա­քականության ոլորտներում: Նման վարչակարգը կորցնում է բնականոն պայմաններում գործելու կարողությունը, եւ ար­տակարգ իրավիճակների պահպանումը դաոնում է նրա հարատեւման կայուն երաշխիքը: Դրանով իսկ, արտակարգ իրա­վիճակի սինդրոմը ձեոք է բերում «ավանդույթային» բնույթ եւ պարտադրվում է երկրին ու ժողովրդին' անկախ իրավիճակի փոփոխությունից:

բ. Պատերազմի ռազմական արդյունքները որոշիչ նշա­նակություն չունեն, եթե դրանք քաղաքական ատյաններում պաշտպանված չեն: Բոլոր ժամանակներում, իսկ մեր օրերում' աոավել եւս, պատերազմների վերջնական արդյունքները որոշվում են մեծ քաղաքականության շրջանակներում: Ինչպես եւ նախկինում, սոսկ ուժային միջոցներով խնդիրների լուծումը գերհզոր տերությունների մենաշնորհն է, թեեւ երբեմն նրանք եւս ստիպված են հաշվի նստել քաղաքական իրողություննե­րի հետ: Տարածքային եւ սահմանային որեւէ բնույթի փոփոխություն հնարավոր չէ, եթե այն չի պաշտպանվում մեծ քա­ղաքականության համապատասխան շրջանակների կողմից:

Այսօր աշխարհում գոյություն ունեն քաղաքական եւ տնտեսա­կան մշակված մեխանիզմներ, որոնց գործադրումով կարելի է ծնկի րերել անհնազանդ երկրորդական երկրներին: Քաղա­քականապես անպաշտպան երկրների դիմակայությունը մեծ քաղաքականության շրջաններում րնդունված որոշումներին կարող է լոկ որոշ ժամանակով հետաձգել հանգուցալուծումր, բայց էական փոփոխությունների չի հանգեցնում: Պատերազ­մական իրավիճակի ժամանակային երկարաձգումը եւ նրա հուսահատական, դրանով իսկ արյունալի դրսէոորումները սկզբունքորեն չեն հակասում մեծ քաղաքականության շահե­րին: Ընդհակառակն, նման պատերազմներից երկրներն ու նրանց ժողովուրդներր դուրս են գալիս բազմակողմանիորեն խիստ հյուծված վիճակում, ինչը հնարավորություն է տափս ամենածայրահեղ թելադրանքը կիրառել նրանց նկատմամբ: Մեծ քաղաքականության ժամանակակից միտումն ուղղված է հնարավորին չափ «զսպաշապիկի» մեջ ներգրավելուն, ուր նրանց ազգային, հասարակական եւ քաղաքական նկրտում­ները իրականացվում են սահմանված կանոնակարգի շրջա­նակներում: Չնախատեսված խախտումները հասցվում են նվազագույնի' կիրառելով ներքին եւ արտաքին ազդեցության անհրաժեշտ լծակները: Աննշան բացառություն են կազմում այն երկրները, որոնք կարողանում են իրենց նկրտումները բարձ­րացնել համամարդկային խնդիրների մակարդակի, նրանց հանգուցալուծումը միահյուսել մեծ քաղաքականության շա­հերի հետ, եւ դրանով իսկ համապատասխան աջակցություն ստանալ հզոր տերություններից: Ուստի պատմության տրա­մաբանությունը բացառում է լոկալ պատերազմներում ռազ­մական հաղթանակների քաղաքական վավերացումր առանց մեծ քաղաքականության համապատասխան շահագրգռվա­ծության եւ հուշում է, որ դրանք խնդիրների հանգուցալուծման համար սպառիչ գործոն լինել չեն կարող:

գ. Պատերազմում հաղթում է այն կողմը, որը ճանաչում է քաղաքականության աոաջնայնությունը եւ պատերազմը են­թարկում է նրա պահանջներին: Վերելում արդեն նշեցինք, որ պատերազմն ընդամենը մեկն է քաղաքականության տա­րատեսակներից էո, ըստ այդմ, բնական է ճանաչել քաղաքա­կանության աոաջնայնությունը: Բ՛նական այս իրավիճակի ըն­կալման եւ գործնական կիրառման աստիճանից է կախված նաեւ պատերազմների հանգուցալուծումը հօգուտ այս կամ այն կողմի: Պատերազմի եւ քաղաքականության տրամաբանությունները ոչ միշտ են համընկնում, եւ միայն տվյալ երկրի քաղաքական ընտրախավի կարողություններն են, որ հնարա­վորություն են տալիս լավագույն ձեւով համադրել այս երկուսը միմյանց հետ: Այնուամենայնիվ, խիստ սկզբունքային խնդիր է՝ թույլ չտալ պատերազմի եւ նրա հետ կապված շահագրգիռ պետական կառավարման օղակների եւ ոչ պետական մար­մինների գերակայության հաստատումը քաղաքականության նկատմամբ: Փորձը ցույց է տափս, որ արհեստականորեն հաս­նել այս նպատակին հնարավոր չէ: Եթե պատերազմող երկրի քաղաքականությունը թույլ է, ապա այն վաղ թե ուշ կորցնում է վերահսկողությունը պատերազմի նկատմամբ: Պատերազ­մի ընթացքը իրեն ենթարկելու թույլ քաղաքականության փորձերը դատապարտված են անհաջողության եւ լավագույն դեպքում կարոդ են արտահայտվել անձնատուր լինելու բոնի պրոցեսով, եթե դրա համար կան բավարար ուժեր եւ ազդե­ցության լծակներ: Սահմանափակ հնարավորություններով պատերազմող երկրների համար ուժեղ քաղաքականությունը կենսական նշանակություն ունի, եւ եթե որոշակի ռազմական թուլությունը կարող է արդյունավետորեն փոխհատուցվել ու­ժեղ քաղաքականության առկայությամբ, ապա հակառակն ակնկալելու հույսերը խիստ նվազագույն են:

դ. Պատերազմում երրորդ ուժերի քաղաքական եւ ռազմա­կան միջամտությունը կամ դրա հնարավորությունր չի ծա­ռայում պատերազմող երկրի շահերին, եթե այդ ուժերը նրա կայուն դաշնակիցներր չեն եւ կամ աշխարհքաղաքական նկա­տառումներով չեն պաշտպանում նրա կոդմից հետապնդվող նպատակները: Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կող­մից ենթակա է շահարկման, առավել եւս' տարածքային պա­տերազմները վտքր պետությունների միջեւ: Ազդեցիկ երրորդ ուժերի միջամտության լավագույն տարբերակը նրանց կայուն աջակցությունն է պատերազմող կողմերից մեկին: Այս դեպ­քում ռազմական գործողությունների արդյունքները եւ նրանց քաղաքական վավերացումր հստակ դրսեւորում են ունենում: Սա որոշ իմաստով դրական գործոն է նաեւ պարտվող կողմի համար, որովհետեւ զրկում է նրան պատրանքներով առաջ­նորդվելու հնարավորությունից եւ հարկադրում ժամանակին դադարեցնել պատերազմը՝ դրանով իսկ խուսափելով քաղա­քական, տնտեսական եւ մարդկային կարողությունների ծայ­րահեղ վատնումից:

Իրադարձությունների զարգացումն առավել ողբերգական ընթացք է ընդունում այն դեպքում, երբ երրորդ ուժերի միջամ­տությունը կրում է «անկողմնակալ» բնույթ, որն արտահայտ­վում է տակտիկական նպատակներով պատերազմող կողմե­րից որեւէ մեկին ժամանակավոր աջակցություն ցույց տսղով: Այս դեպքում երկու կողմն էլ դատապարտված են վերջնա­կան հաջողությունն ապահովելու երկարատեւ պատրանքի եւ իրենց երկրները հասցնում են հյուծվածության առավելագույն աստիճանի: Նման պատերազմի քաղաքական հանգուցալուծ­ման ժամանակ բուն պատերազմող կողմերը որեւէ որոշակի դեր չեն խաղում, եւ խնդիրը լուծվում է մեծ տերությունների միջեւ ձեոք բերված համաձայնությունների համապատաս­խան: Երրորդ ուժի ժամանակավոր աջակցությունր կարող է դրական գործոն դաոնալ միայն այն դեպքում, երբ տվյալ պա­տերազմող կողմը ունի քաղաքական կամ այլ բնույթի ազդե­ցիկ լծակներ, որոնց կիրաոմամբ նա կարող է արձանագրել ձեոք բերած նվաճումներր: Հենց դա էլ ուժեղ քաղաքականու­թյան եւ պատերազմի նկատմամբ վերահսկողության իրակա­նացման արտահայտությունն է, երբ առավելագույն բարեն- պաստության իքս ժամին պատերազմող երկիրն ի վիճակի է կանգնեցնել իրադարձությունների զարգացումը եւ դա վավե­րացնել քաղաքական որոշումներով: ե. Տարածքային խնդիրների հետ կապված պատերազմնե­րի ավարտը խնդրի լուծման վերջնական տարբերակ լինել չի կարող եւ անխուսափելիորեն կրկին Երեւան կգա ապագայում: Անկախ պատերազմի արդյունքներից' տվյալ երկիրը պետք է անընդմեջ աշխատանք տանի իր անվտանգության երաշխիք­ները ձեոք բերելու եւ ամրապնդելու ուղղությամբ: Ապագայի համար անչափ կարետր է այն խնդիրը, թե ինչպիսի կարողու­թյուններով է դուրս եկել երկիրը տվյալ պատերազմից: Եթե նույնիսկ այդ պատերազմը հաղթական է, բայց հաղթանակի զոհասեղանի վրա վատնվել են այդ երկրի ու նրա ժողովր­դի կարողություններր, որոնք գերազանցում են թույլատրելի սահմանը, ապա հեռանկարում կպահանջվի ուժերի առավե­լագույն գերլարում, որպեսզի հնարավոր լինի վերականգնել կորուստները եւ անհրաժեշտ ձեւով նախապատրաստվել նոր փորձություններին: Սակայն պատմությունր ցույց է տափս, որ փոքր եւ սահմանափակ կարողություններով ժողովուրդների համար հաղթանակի, իսկ առավել եւս' պարտության նման տարբերակը ճակատագրական է լինում: Եւ այստեղ վճռորոշ դեր պետք է խաղա քաղաքականությունը՝ իրադարձությունները վերահսկելու իր կարողությամբ: Այն ժողովուրդները, որոնք հաղթելու հավակնություն ունեն ոչ միայն տվյալ փուլում, այլեւ հեռանկարում՝ պետք է ունենան նաեւ ինքնակա­ռավարման եւ ինքնազսպման գործուն մեխանիզմներ, որոնք գործի են դրվում իրավասու մարմինների կողմից կրիտիկա­կան կետի սահմանման դեպքում: Եւ այդ պարագային հա­մազգային կարգապահության եւ ինքնագիտակցականության բարձր մակարդակի դրսետրում է անհրաժեշտ: Դա այն պար­տադիր նախապայմանն է, որ զրկել եւ զրկում է շատ երկրնե­րի իրենց ճակատագիրը խոհեմաբար տնօրինելու հնարավո­րությունից:

զ. Եւ պատերազմում, եւ քաղաքականության մեջ որոշիչը կարողությունների աստիճանն է: Պատերազմում թերացող ժողովրդին քաղաքականությունն անվտանգության կայուն երաշխիքներ ապահովել չի կարող, իսկ քաղաքականության մեջ անկարող պետությանը չի փրկում նույնիսկ ժողովրդի բա­ցառիկ անձնազոհությունը: Հաջողությունն ապահովվում է այն դեպքում, երբ ստեղծարար ու արդյունավետ քաղաքական միտքը ներդաշնակում է պաշտպանվելու ընդունակ ժողովրդի ամուր կամքի հետ: էո, այնուամենայնիվ, քաղաքականության դերը վճռորոշ է, քանզի նա է կոչված ապահովել այն պայ­մանները, որոնք խթանում են տվյալ ժողովրդի քաղաքական, տնտեսական եւ հոգետր առաջընթացը, նա է, որ ի վիճակի է դադարեցնելու եւ կանխելու պատերազմներր եւ, վերջապես, նրա կարողությունների աստիճանն է որոշում այս կամ այն ժողովրդի տեղը համաշխարհային քաղաքականության աս­տիճանակարգում: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ու­շադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձեւավորման վրա, համապատասխան միջոց­ներ չեն հատկացնում քաղաքականության իրականացման համար, քաղաքականությունն իրականացնող իրավասու մարմիններից չեն պահանջում աշխատանքի շոշափելի արդ­յունքներ՝ անպաշտպան են իրադարձությունների զարգաց­ման աոաջ եւ վտանգում են թե իրենց, թե սերունդների ապա­գան:

20-րդ դարի վերջին քառորդը որակապես նոր աստիճանի վրա բարձրացրեց պատերազմի նկատմամբ քաղաքականու­թյան աոաջնայնության խնդիրը: Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված նոր իրողությունների պայմաններում մեծ տերությունները զրկված են իրենց ազգային խնդիրները ու­ժի գործադրման միջոցով լուծելու հնարավորությունից, ինչը, սակայն, չի կարող օրակարգից դուրս թողնել այդ խնդիրները: Արեւմուտքը աոաջ քաշեց եւ հետեւոդականորեն պաշտպա­նում է բոլոր, այդ թվում նաեւ՝ տարածքային եւ սահմանային խնդիրների լուծման միայն քաղաքական ուղիների ընտրու­թյունը, որոնց հնարավորությունն ապացուցում է Եւրոպայում եւ Ասիայում արմատական փոփոխություններ կատարելով: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակէղ: Սա պետք է լինի Արեւմուտքի կողմից կառուցվող նոր աշխարհակարգի քաղաքական հիմնաքարը եւ, չանդրադառ­նալով նրա հաջողության հնարավորությանը, անհրաժեշտ է, սակայն, անպայմանորեն հաշվի առնել, որ Արեւմուտքն ի վիճակի է զոհաբերել բոլոր նրանց, ովքեր կխոչընդոտեն իր կենսական շահերին համապատասխանող ծրագրի իրակա­նացմանը:

«Հայաստան-Միջին Արեւեյք» վերլուծական բաժին Հայաստանի Հանրապետություն, դեկտեմբեր(?), 1992

 

 

Վերլուծություն

Տիգրան Հայրապետյանի <<Պատերազմ և քաղաքականություն>> հոդվածը պատերազմի բացասական ազդեցության մասին է: Հեղինակը ասում է, որ պատերազմը քաղաքականության տարատեսակներից մեկն է, որը առաջանում է, երբ քաղաքականությունն իր բազմաթիվ այլ հնարավորություններով չի կարողանում տրամաբանական լուծում գտնել առաջադրված խնդիրներին: Պատերազմը ունենում է մի շարք բացասական ազդեցություններ պատերազմող երկրների վրա. Այն կարող է լինել կործանարար, պատերազմող երկրները խիստ թուլանում են և քաղաքանապես և տնտեսապես և ֆինանսապես: Դա իր հերթին առաջ է բերում գործազրկության, հումանիտար և բնական գիտություններում ուսումնասիրությունների դադարեցման, և այլն: Երկիրը ունենում է մեծ կորուստներ: Պատերազմից հետո երկրի տնտեսական վիճակը ավելի է վատանում, քան պատերազմից առաջ էր: Երկարատև պատերազմը կարող է հանգեցնել տվյալ ժողովրդի առավել կենսունակ ու ակտիվ հատվածի պարբերական բնաջնջմանը:  Ցանկացած պատերազմ երրորդ ուժերի կողմից ենթակա է շահարկման, առավել ևս՝ տարածքային պատերազմները փոքր պետությունների միջև: Եվ վերջ ի վերջո պատերազմն ավարտվում է քաղաքական որոշումներով: Հաղթում է այն երկիրը, որը քաղաքապես ավելի ուժեղ է և ունի հզոր դաշնակից պետություն: Նույնիսկ պատերազմը հաղթելուց հետո հարցը վերջնականապես չի լուծվում, և անխուսափելիորեն կրկին երևան է գալիս ապագայում: Կասկածից վեր է, որ հեռանկարում որոշիչ դերը պատկանելու է ուժեղ քաղաքականությանը, իսկ ուժային գործելակերպը մնալու է չափազանց նեղ շրջանակի երկրների մենաշնորհը, որի գործնական կիրառումը կձգտեն ամեն կերպ սահմանափակել: Այն ժողովուրդները, որոնք անհրաժեշտ ուշադրություն չեն դարձնում քաղաքականությունն ապահովող համակարգերի ձևավորման վրա, անպաշտպան են իրադարձությունների զարգացման առաջ և վտանգում են թե իրենց, թե սերունդների ապագան:

 

 

 

Մուտքագրումն ու վերլուծությունը Սիրանուշ Ասատրյանի, 10-րդ դասարան

Write a comment

Comments: 0