<<Ես ձեզ ասում եմ>> վերլուծություն

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,

Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,

Կընկնեք մուրալու հափրած որկորով`

Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

 

Լրբենի ծաղրով արհամարհեցիք

Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,

Նյութի տաճարում արբած պարեցիք`

Մոռացած անմահ, անհունի տենչանք:

 

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`

Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար

Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

 

Ավետիք Իսահակյան

 

Իմ կարծիքով հարուստ մարդիկ այնքան են տարված իրենց հարստությամբ, որ աշխարհում բացի փողից, ուրիշ ոչինչ չեն նկատում: Նրանց համար ընկերություն, երազանք, արվեստ, այդպիսի բաներ գոյություն չունեն: Նրանք ամբողջ օրը այնքան կնստեն իրենց պալատներում՝ ճոխ սեղանների մոտ, այնքան կանտեսեն աղքատ տաղանդավոր մարդկանց, որ կմնան մենակ, չեն ունենա ոչ մի ընկեր: Նրանց հոգին կլինի դատարկ, կուզենա ընկերներ ունենալ, շրջապատված լինել մոտիկ մարդկանցով, բայց նրանց ուղեղը լրիվ ուրիշ բաների մասին կմտածի: Կգա մի օր, երբ մարդիկ ամեն ինչ փողով կգնեն, նույնիսկ ընկերությունը, հարազատությունը: Բայց փողով գնված ընկերությունը երբեք իսկական չի լինում, նրանք ընդմիշտ մենակ կմնան իրենց հսկայական դղյակներում: Կեղծ ընկերությունը ոգին ջերմությամբ չի լցնում...

Write a comment

Comments: 0