Ավ. Իսահակյան <<Երկու արվեստագետ>> վերլուծություն

Իսահակյանը պատմում է երկու տիպի արվեստագետների մասին: Առաջին արվեստագետը աշխատում էր շատ խորհասուզված և ուզում էր շուտ ավարտել իր աշխատանքը: Երբ նա ավարտեց նա շատ գոհ էր իր կատարած աշխատանքից, նա մտածում էր, որ կարողացել է իր ամբողջ հոգու գեղեցկությունն ու խորհությունը արտացոլել իր քանդակի մեջ:  Երկրորդ արվեստագետը իր գործքը անում էր ուրախ զվարթ, չէր շտապում ավարտել: Իսկ երբ ավարտեց, նրա աշխատանքը նրան այդքան էլ չգոհացրեց: Նա կարծում էր, որ իր մոտ չի ստացվել իր հոգու գեղեցկությունը արտացոլել իր քանդակում, նրան հաջողվել է միայն դրա մի չնչին մասը: Նա որոշեց քանդել իր գործը, բայց քանի որ ժողվուրդը շատ էր հավանել, որոշեց թողնել: 

Իմ կարծիքով իսկական արվեստագետը երբեք չպիտի բավարարվի իր աշխատանքով, նա միշտ պիտի անբավարարության զգացում ունենա, մտածի որ կարող էր ավելի լավը անել, նա միշտ պիտի ձգտի ավելիին, որ կարողանա ավելի լավ արտահայտել հոգու գեղեցկությունը, որ կատարելագործվելու տեղ ունենա, և որ ամեն միհաջորդ աշխատանք նախորդից ավելի լավը լինի:

Ես նույնպես այդպիսին եմ: Միշտ ինչ որ բան սարքելիս մտածում եմ, որ այս հատվածը լավ չի եղել, որ կարող էի ավելի լավ անել, իմ արածի մեջ չեմ տեսնում այն, ինչ որ կուզենայի: Եվ հաջորդ անգամ աշխատում եմ իմ նկատած թերությունները ուղղել ավելի լավը դարձնելու համար, բայց միևնույն է, ինչքան էլ որ իմ ուզածով է լինում, մեկ է, մի փոքր բան պիտի լինի որ դուրս չգա: 

Write a comment

Comments: 0