<<Գրապտույտ>> էլեկտրոնային ամսագիր

Գրապտույտի նախկին անձնակազմը
Գրապտույտի նախկին անձնակազմը

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը ունի տարբեր էլեկտրոնային ամսագրեր: Ես որոշեցի ուսումնասիրել դրանցից մեկը՝  <<Գրապտույտ>> պատանեկան ամսագիր-բլոգը և պատմել դրա մասին:

<<Գրապտույտ>>-ը մեկ տարուց ավել է, ինչ սկսել է գործել, բայց արդեն հասցրել է հասնել հաջողությունների և ճանաչում ունենալ: <<Գրապտույտ>>-ում սովորողները տեղադրում են իրենց ստեղծագործությունները, վերլուծությունները, պատմությունները, մտքերը և բանաստեղծությունները: Բոլորը կարող են ազատ մտնել, կարդալ և արտահայտել իրենց կարծիքը, բանավիճել և այլն: Մասնակիցների կազմը ժամանակ առ ժամանակ փոխվում է:

Իմ կարծիով ամսագիրը օգնում է զարգացնել ստեղծագործելու ունակությունը սովորողների մոտ և հետաքրքրություն դեպի սեփական պատմության ստեղծումը:  Բացի այդ երկար և հետևողական աշխատանքը սովորեցնում է ճիշտ շարադրել մտքերը, տալիս է մտքի և երևակայության ազատություն: Սովորողը գիտակցելով, որ իր գրածը շատերն են կարդում, թողարկելուց առաջ ստուգում է արդյոք չկան վրիպակներ, սխալներ, արդյոք բովանդակությունը լավն է, պատք է արդյոք ինչ որ բան ավելացնել և այլն: Այդպիսով նա դառնում է ավելի պատասխանատու:

Իմ կարծիքով այդպիսի ամսագրի գաղափարը հետաքրքրություն է առաջացնում սովորելու, որին էլ ձգտում է մեր դպրոցը:

Write a comment

Comments: 0