Մթնոլորտ

1. Ինչպիսի օդ ենք շնչում մենք

Մենք շնչում ենք երկրագունդը շրջապատող օդը, որը պարունակում է տարբեր գազեր` ազոտ (78%), թթվածին (21%), արգոն (0, 93%), ածխաթթվական գազ (0, 03%), աննշան քանակով պարունակում է նև իներտ գազեր` նեոն, հելիում, կրիպտոն և այլն: Գազերից բացի մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, ծխային մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:

2. Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը

Մթնոլորտը աղտոտում են ջերմաէլեկտրակայանները, գործարանները և տրանսպորտային միջոցները` մեքենաները, ինքնաթիռները:

Տրանսպորտային միջոցների վառելիքի այրման համար ծախսվում է մթնոլորտի թթվածինը, իսկ այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ: Մեքենաների արտանետումները ջերմային էֆեկտի առաջացման պատճառներից են: Ջերմաէլեկտրակայանները,  որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդներ:

Մթնոլորտը աղտոտում են արդյունաբերական գործարանները` նավթավերամշակման, քիմիական,  մետաղներ արտադրող շինանյութի, կահույքի և այլն:

Գյուղատնտեսության պատճառով օդի աղտոտման երեք աղբյուր կա` քիմիական նյութերի (պարարտանյութերի, հերբիցիդների և պեստիցիդների) օգտագործումը, գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը, գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործումը:

3. Ինչպես է ազդում աղտոտված օդը ձեր առողջության վրա

Մթնոլորտի աղտոտումը նպաստում է օզոնային շերտի քայքայմանը: Օզոնի շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը:

Աղտոտված օդի խոշոր մասնիկները ազդում են վերին շնչուղիների, իսկ ավելի փոքրերը հասնում են մանր շնչառական ուղիներին և առաջացնում թոքային հիվանդություններ, շնչառական ալերգիաներ:

4. Ինչպես պահպանենք մթնոլորտը աղտոտումից

Բազմաթիվ տեղեկություններ կան, որ էկոլոգիական անվտանգության համար օրենքով նախատեսված միջոցառումները չեն կատարվում կազմակերպությունների կողմից, հետևաբար պետք է խստացնել հսկողությունը:

Նախ պետք է ստեղծել էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցներ և տեխնոլոգիաներ: Պետք է մաքրել գազային արտանետումները տարբեր եղանակներով: Պետք է ավելի արդյունավետ օգտագործել քամու և արևի էներգիան:

5. Ինչպիսի փոփոխություններ տեղի կունենա ՀՀ ում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքվ

 

Տարեկան տեղումները կպակասեն, կարագանան կլիմայի չորացման և անապատացման պրոցեսները: Սևանա լճի և գետերի ջրերը կսկսեն ավելի արագ գոլորշիանալ: Կնվազի հողի խոնավությունը, շատ բույսեր այլևս չեն աճի Հայաստանում: Այդ ամենի հետևանքվ կկրճատվի գյուղատնտեսության արտադրողականությունը:

Write a comment

Comments: 0