Մարդը և իր թողած էկոլոգիական հետքը Երկրի վրա

Լուսանկարում ես եմ՝ Ստեփանավանի դենդրոպարկում
Լուսանկարում ես եմ՝ Ստեփանավանի դենդրոպարկում

Մարդն իր զարգացման սկզբնական շրջանում, երբ զբաղվում էր լոկ հավաքչությամբ և պարզունակ երկրագործությամբ, բնության վրա նկատելի հետք չէր թողնում: Բայց երբ հասարակությունը զարգացավ, մարդը սկսեց ակտիվորեն միջամտել բնության երևույթներին, օգտագործել բնության տարրերը և նյութական բարիքներ արտադրել: Մարդը անընդհատ վեցնում է բնությունից, և գիտակցված կամ չգիտակցված խախտում է բնական պրոցեսների հավասարակշռված ընթացքը: Այդպիսով տուժում է Երկիր մոլորակը: Էկոլոգիան գիտություն է կենդանի օրգանիզմների՝ միմյանց և շրջակա միջավայրի հետ ունեցած փոխհարաբերությունների մասին: Այն առաջացավ, որպեսզի փորձի հնարավորին կերպ կանխի մարդու վնասակար գործունեությունը Երկիր մոլորակի վրա:

Ի սկզբանե մարդն օգտվել է իրեն շրջապատող բնությունից, օգտագործել է բնության ուժերն ու բարիքները հանուն իր գոյատևման ու բարօրության:

Որսի է գնացել, զբաղվել է հողմշակմամբ և գյուղատնտեսությամբ, արդյունահանել է մետաղներ և քարեր: Մարդը բնության ռեսուրսները օգտագործում է ոչ ռացիոնալ: Մարդը բնությունից վերցնում է չափից շատ, մշակման ենթարկում դրանք և դարձնում լրիվ ուրիշ նյութեր, որոց մեծ մասը չի օգտագործվում: Այդպես առաջանում են բազմաթիվ թափոններ, որոնք վնասում են նյութերի բնական շրջապտույտին: Գործարանների արտանետած ծխից աղտոտվում է մթնոլորտը: Չափից շատ անտառներ են հատվում: Աղտոտվում են ջրերը, թունավորվում կենդանիները: Եվ այդ ամենը վերջ ի վերջո անդրադառնում է մարդու վրա, որովհետև մարդու սնուցման աղբյուրը բնությունն է: Աղտոտելով բնությունը, աղտոտում ենք նաև մեզ: Այնպես որ ամեն ինչ պետք է անենք, որ ձեռբազատվենք մեր աղտոտված միջավայրից:

Մարդու միջամտությունը բնության վրա կառավարելը շատ դժվար է: Ամեն մեկը մտածում է միայն իր մասին: Գնում է չափից շատ սնունդ, որը չի օգտագործվում և թափվում է: Կառուցում է արդյունաբերական գործարաններ փող վաստակելու համար՝ օգտագործում է չափից շատ բնական ռեսուրսներ և գործարաննրի արտանետումներով աղտոտում է մթնոլորտը: Բնության գրկում հանգստանալիս աղբի թափոնը թողնում է գետնին: Էլ չեմ ասում պլաստիկ շշերի և տոպրակների մասին: Դրանք կարելի է տեսնել ամենուրեք:

Մարդիկ հենց իրենք պիտի գիտակցեն, որ սխալ են անում: Երեխաներին փոքր տարիքից պետք է սովորեցնել բնությունը պահպանել: Պետք է ինչքան հնարավոր է շատ կազմակերպել բնապահպանական ակցիաներ, ծառատունկեր, աղբահավաքներ և այլն: Եթե ամեն մեկը հետևի ինքը իրեն, ապա շատ բան կարող է փոխվել դեպի լավը:

Եթե ամեն ինչ շարունակվի այնպես ինչպես հիմա է, ապա բնականաբար մեզ լավ ապագա չի սպասվում: Բնույունը կշարունակի աղտոտվել: Այն աղտոտված սնունդը, որ մենք ուտում ենք և այն օդը որ մենք շնչում ենք, կարող են առաջացնել բազմաթիվ հիվանդություններ և դրանք կանդրադառնան ապագա սերունդների վրա: Երեխաները կսկսեն ծնվել հիվանդություններով և արատներով, կյանքի տևողությունը կկարճանա, կշատանան հիվանդությունները, մարդը կդառնա ֆիզիկապես ավելի թույլ: Եվ վերջ ի վերջո մի օր Երկրի ռեսուրսները կսպառվեն: Ախտոտված օդը կարող է պատճառ դառնալ կտրուկ եղանակային փոփոխությունների, ապագայում կարող է լինել գլոբալ տաքացում: Մի խոսքով, եթե այսպես շարունակենք հաստատ լավ ապագա չենք ունենա: Եթե ամեն մարդ հետևի իրեն, ապա բավականին առջընթաց կարող է լինել: Օրինակ եթե մարդիկ միահամուռ սկսեն չօգտագործել պոլիէթիլենային տոպրակներ, դրանց պահանջարկը կվերանա, գործարանները կդադարեն արտադրել տոպրակներ, և դրանով կպակասի և մթնոլորտ արտանետված գործարանային ծուխը, և աղտոտվածությունը: Այնպես որ, կոչ եմ անում բոլոր մարդկանց լինել ավելի խնայող և աշխատել հնարավորինս չաղտոտել բնությունը: Մենք պետք է լինենք բնության մի մասնիկ և օգնենք նրան, այլ ոչ թե բնության թշնամին, չէ՞ որ բնությունը այդքան բան է անում մեզ համար...

 

Սիրանուշ Ասատրյան, 10-րդ դասարան

Write a comment

Comments: 0