Ժամանակագրական աղյուսակ
Արատտայի թագավորություն |
Այս թագավորությունը ստեղծվել է Ք.ա. 3րդ հազարամյակում: Ըստ Շումեր-Աքքադյան արձանագրությունների հայկական լեռնաշխարհի տարծքում առաջացել է Արատտայի թագավորություն, որի հովանավոր աստվածը եղել է Հայկը՝ Հայա աստծո որդին: Ըստ ավանդույթի Հայա աստծո ձեռքերից սկիզբ են առել տիեզերական երկու գետերը` Եփրատն ու Տիգրիսը: |
Հայասայի թագավորություն |
Այս թագավորությունը առաջացել է 3րդ հազարամյակի վերջում և գոյատևել է մինչև 2րդ հազարամյակի վերջը: Թագավորության մայրաքաղաքը եղել է Եփրատ գետի ափին կառուցված Անի-Կամախան: Թագավորներից հայտնի են եղել Ֆուգանան, Անի արքան, Կարիանան և ուրիշներ: |
Վանի արարատյան թագավորություն (Ուրարտու) |
Այս թագավորությունը առաջացել է Ք.ա. 1ին հազարամյակում` 9րդ դարում, կործանվել է ք.ա. 7րդ դարի վերջում: Թագավորության հիմնադիր թագավորը ըստ ասորեստանյան արձանագրությունների, եղել է Արամու ուրարտացին (Ք.ա. 859-843թթ.): Նրան հաջորդել է Լութիթիրը (Ք.ա. 843-835թթ.), նրան էլ հաջորդել է Սարդուրի Ա-ն (Ք.ա. 835-825թթ.): Նա կառուցել է Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպա-Վանը, ի պատիվ Տուշպեա աստվածուհու: Այս թագավորությունը հայտնի է 3 անուններով. ասորեստանյան արձանագրություններում կոչվել է Ուրարտու, որը նշանակում է Արարատ: Տեղացիները իրենք իրենց անվանել են Նայիրի - Բիայնիլի, նայիրական ցեղերի անուններից, իսկ բիայնիլի նշանակում է այդ ցեղերի բնակավայր, որից էլ ծագել է Վան անունը: Աստվածաշնչում այս թագավորությունը կոչվել է Արարատյան թագավորություն: Վանի թագավորությունը անչափ հզորացել է Մենուայի և նրա որդի Արգիշտի Ա ի օրոք, իսկ թագավորության հզորության գագաթնակետն է հասցրել Արգիշտի Ա ի որդի Սարդուրի Բ ն, ով հայտնի է չորս ծովերի թագավոր անունով: Այդ ծովերն են Սև ծով, Կասպից ծով, Պարսից ծոց, Միջերկրական ծով: Այս թագավորության գլխավոր աստվածը եղել է Խալդը` երկնքի ու երկրի արարիչ աստվածը, բերքի ու բարիքի, հաջողության աստվածուհին եղել է Խալդի կինը ` Վարուբանը: Հայտնի են եղել նաև Տուշպեան, Թեշեբան, Շիվինը և ուրիշներ: Վանի թագավորության վերջին արքան եղել է էրիմինիայի որդի Ռուսա Գ ն: |
Հայկազուն Երվանդունիների թագավորություն
|
Հայկազուն երվանդունիների հիմնադիր թագավորը եղել է Երվադ Ա ն (Ք.ա. 580-570թթ.), Սակավակյաց անունով: Վերջին թագավորը եղել է Երվանդ Դ ն (Ք.ա. 220-201թթ.): Այս թագավորության մայրաքաղաքը եղել է Երվանդշատը: Հոգևոր մայրաքաղաքը եղել է Բագարանը` Ախուրյան գետի ափին: |
Արտաշեսյան թագավորություն |
Առաջացել է Ք.ա. 2րդ դարում, կործանվել է Ք.հ. 1 թին: Հիմնադիր թագավորը եղել է Արտաշես առաջինը, Զարեհի որդին: Ծնվել է Ք.ա 230 թվին: Կառավարել է Ք.ա. 189-160թթ. : Ըստ հույն աշխարհագրագետ Ստրաբոնի, Արտաշես առաջինը միավորեց հայկական հողերը, որոնց մի մասը զավթել էին հարևան պետությունները: Արտաշես Ա ն կառուցել է մի քանի քաղաքներ, առաջինը մայրաքաղաք Արտաշատը իր անունով: Այն կառուցվել է ներկայիս Խոր Վիրապի տարածքում՝ Արաքս - Մեծամոր գետերի խառնարանն է: Քաղաքը կառուցվել է Ք.ա. 185թ.-ին : Ըստ հույն պատմիչ Պլուտարքոսի, Արտաշես հայոց թագավորին քաղաքի տեղանքը որոշելու համար խորհուրդ է տվել Կարթագենի զորավար Հանիբալը: |
Write a comment