Նպատակին հասնելու ճանապարհը

Լուսանկարի հեղինակ՝ ես
Լուսանկարի հեղինակ՝ ես

Կարդալով Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» վիպակը՝ ես շատ բաներ հասկացա: Այն միանգամից շոշափում է տարբեր թեմաներ՝ ազատություն, նպատակասլացություն, իրավունք, օրենքների խախում և այլն: Ես նախընտրեցի գրել դրանցից մեկի՝ նպատաին հասնելու ճանապարհի մասին:

Բոլորս էլ ունենք նպատակներ, որոնց ցանկանում ենք հասնել մեր կյանքի ընթացքում: Երբ համոզվում ենք, որ ճիշտ նպատակ ենք դրել մեր առջև, փորձում ենք գտնել դրան հասնելու ճանապարհները: Ըստ իս, նպատակին հասնելու ճանապարհը բաղկացած է մի քանի արահետներից:

Առաջին արահետը ասում է, որ նպատակին հասնելու համար պետք է զրկենք մեզ որոշ բաներից: Հենց այդպես արեց Ջոնաթան Լիվինգսթոն ճայը: Նա կարող էր մնալ իր երամի, ըներների հետ՝ հրաժարվելով իր նպատակից, բայց նա այդպես չվարվեց, նախընտրեց նպատակը, նույնիսկ եթե նա դա պետք է աներ միայնակ և զրկեր իրեն իր ապահովությունից:

Հաջորդ արահետը ասում է, որ պետք չէ առաջնորդվել ուրիշի կարծիքով կամ քմահաճույքներով: Պետք է միշտ հիշել, որ ոչ բոլորը կարող են մեզ ճիշտ հասկանալ և խորհուրդ տալ, ամեն մեկը իր շահերն է առաջ տանում: Եվ շատ հաճախ հենց այս արահետով գնալու համար մեզնից նեղանում են և անտեսում են, ինչպես Ջոնաթանին արտաքսեցին երամից:

Նպատակին հասնելու ճանապարհը հենց իրենից ներկայացնում է բարդությունների արահետներ, որոնք հաղթահարելով միայն դու կարող ես հաջողություն ունենալ:

Եվ երբ մենք անցնում ենք այդ ամենի միջով, հայտնվում ենք մեկ այլ աշխարհում, որտեղ զգում ենք մեզ երջանիկ, գտնում ենք մեր նմաններին, կարողանում ենք փորձը փոխանակել, սովորեցնել մեզնից կրտսերներին, դառնալ ճանաչված, վայելել ազատություն: Եվ հենց այդպես եղավ Ջոնաթան ճայի հետ: Նա ուներ հզոր կամքի ուժ և ոչ մի դեպքում ետ չէր կանգնում իր տեսակետից:

 

Եկեք հետևենք Ջոնաթան ճայի օրինակին և հասնենք մեր նպատակներին:

Write a comment

Comments: 0