Մերկուրիի անցման դիտումը Արեգակի սկավառակով

Նկարում պատկերված է Մերկուրիի անցումը Արեգակի սկավառակով: Աստղադիտակի տեսադաշտը ընդգրկել է սկավառակի միայն մի մասը: Նկարում երևում են նաև արևաբծերը:
Նկարում պատկերված է Մերկուրիի անցումը Արեգակի սկավառակով: Աստղադիտակի տեսադաշտը ընդգրկել է սկավառակի միայն մի մասը: Նկարում երևում են նաև արևաբծերը:

Մերկուրին արեգակնային համակարգության առաջին և ամենափոքր մոլորակն է: Լուսնից մի քիչ մեծ է: Պտտվում է Արեգակի շուրջը 89 երկրային օրում, իսկ իր առանցքի շուրջը՝ 59 երկրային օրում: Մերկուրիի հեռավորությունը Արեգակից կազմում է 58 մլն կիլոմետր (համեմատության համար. Երկրի հեռավորությունը Արեգակից կազմում է 150 մլն կիլոմետր, որը լույսը անցնում է 8 րոպեում): Մերկուրին ունի շատ նոսր մթնոլորտ: Մերկուրին անզեն աչքով երևում է Արեգակի ծագելուց անմիջապես առաջ կամ Արեգակի մայրամուտից անմիջապես հետո:

Մերկուրիի անցումը Արեգակի սկավառակի վրայով աստղագիտական երևույթ է, որի ժամանակ Մերկուրին գտնվում է ուղիղ Արեգակի և Երկրի մեջտեղում: Մերկուրին այդ ընթացքում երևում է ինչպես փոքրիկ սև կետ, որը տեղաշարժվում է Արեգակի սկավառակի վրայով: 

Մերկուրիի անցումը բավականին հազվադեպ աստղագիտական երևույթ է, բայց պատահում է ավելի հաճախ, քան Վեներայի անցումը, որովհետև Արեգակին գտնվում է ավելի մոտ: 

Առաջին անգամ Մերկուրիի անցմանը Արեգակի սկավառակի վրայով հետևել են 1631թ.-ի նոյեմբերի 7-ին:

Մերկուրիի անցումը կարող է տեղի ունենալ նոյեմբերին և մայիսին: Վերջին անցումները տեղի են ունեցել 2006թ.-ի նոյեմբերի 8-ին և 2016թ.-ի մայիսի 9-ին: Հաջորդիվ անցումները կլինեն 2019 թ.-ի նոյեմբերի 11-ին և 2032 թ.-ի նոյեմբերի 13-ին:

Անցման տևողությունը հիմնականում 5 ժամ է: 

 

2016 թ.-ի մայիսի 9-ի Մերկուրիի անցումը սկսվել է 15:12, որին ես հայրիկիս հետ հետևել եմ մեր տան պատշգամբից 80մմ տրամագծով ոսպնյակային աստղադիտակով (ռեֆրակտորով), 40 և 80 անգամ խոշորացումներով, ինչպես նաև լուսազտիչով: Շատ կարևոր է աստղադիտակով Արեգակի դիտումների ժամանակ օգտագործել համապատասխան լուսազտիչ, այլապես աչքը կարող է այրվել աստղադիտակով հավաքած Արեգակի լույսից: Մենք դիտեցինք Մերկուրիի անցումը 3 անգամ մեկական ժամ ինտերվալներով և տեսանք նրա տեղափոխությունը Արեգակի սկավառակով: 

Կարևոր եմ համարում նշել նաև այն, որ սկավաակի վրա միաժամանակ դիտեցինք արևաբծերի մեծ խումբ, որը Մերկուրիի չափից մոտ 2 անգամ մեծ էր և օվալաձև տեսք ուներ 40 անգամ խոշորացմամբ դիտելու ժամանակ, իսկ 80 անգամ խոշորացմամբ դիտելու ժամանակ այդ արևաբիծը տարալուծվեց ավելի փոքր անկանոն դասավորված արևաբծերի: Արևաբծերը հանդիսանում են մութ տիրույթներ Արեգակի մակերևույթի վրա: Նրանցում ջերմաստիճանը 1500 Կելվին-ով ցածր է, քան Արեգակի մակերևույթի մնացած մասի ջերմաստիճանը (ինչի հետևանքով էլ նրանք մութ են երևում): Արևաբիծերի քանակը հանդիսանում է Արեգակի ակտիվության ցուցանիշ: Նվազագույն արեգակնային ակտիվության ժամանակ արևաբծեր չեն երևում: Արեգակի բարձր ակտիվության ժամանակ նրա ուլտրամանուշակագույն ճառագայթումը ուժեղ է, քան նվազագույն ակտիվության ժամանակ: 

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

 

Write a comment

Comments: 0