Ռեյ Բրեդբերիի ֆանտաստիկ ընտանիքը

 

Մեծ ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին մանկուց անուղղելի գրքասեր էր: Նա ամեն ինչ կարդում էր սկսած կոմիքսնեից և վերջացրած Դոստոևսկիով: Ընթերցանությունը փոխարինել էր նրա կրթությանը` նա ավարտել էր միայն միջնակարգ դպրոցը: Սակայն գրքերը դարձան նրա 《համալսարանները》, նվիրելով նրան գիտելիքներ տարբեր բնագավառներում: Եվ հենց դրանք գրող դառնալու և իր սեփական ֆանտաստիկ աշխարհները ստեղծելու ցանկություն առաջացրեցին: Նա գրում էր 《Ժյուլ Վեռնը իմ հայրն է եղել, Հերբերտ Ուելսը` խելացի քեռիս, Էդգար Պոն` արյունակից եղբայրս: Կոմիքսների հերոսներ Ֆլեշ Հորդոնը և Բակ Ռոջերսը` իմ եղբայրները և ընկերները: Ահա և ձեզ իմ ամբողջ հարազատությունը: Եվ կավելացնեմ, որ իմ մայրը, ամենայն հավանականությամբ, Մերի Շելլին էր, 《Ֆրանկենշտեինի》 ստեղծողը: Դե էլ ինչ ես կարող էի դառնալ այս ընտանիքում, եթե ոչ ֆանտաստ գրող:

Write a comment

Comments: 0