Ֆինանսական գրագիտության դաս-սեմինարը 9-րդ դասարանում

Այսօր մեր անգլերենի ընտրությամբ խմբի դասը անցավ յուրահատուկ և հետաքրքիր. այն վարում էին Կանադայից և Թուրքիայից ժամանած մեր հյուրերը: Մեր հաղորդակցման լեզուն անգլերենն էր: Հյուրերից յուրաքանչյուրը պատմեց իր երկրի մասին: Իմացանք բազում հետաքրքիր փաստեր Կանադայի և Թուրքիայի կրթական ծրագրերի, ավագ դպրոցների, համալսարանների և առօրյա կյանքի մասին:

Իզմիրի տիեզերագիտական ճամբարում եղած մեր սովորողներն էլ պատմեցին Թուրքիա կատարած իրենց այցի մասին, ինչը շատ զարմացրեց, ուրախացրեց և հետաքրքիրեց մեր թուրք հյուրին: Հյուրերը ներկայացրեցին նաև ֆինանսական գրագիտության որոշ հիմնադրույթներ, ընդհանուր ներկայացրեցին բանկային համակարգն ու ֆինանսական գործարքները: 

Այնուհետև մենք պատմեցինք իրենց Հայաստանի տեսարժան վայրերի մասին, խորհուրդ տվեցինք իրենց, թե ուր կարելի է այցելել առաջին հերթին: Մի խոսքով, ստացվեց շատ հետարքիր և անկաշկանդ զրույց: 

Դասի վերջում նաև խաղացինք: Մենք առաջարկեցինք մեր ամենսիրած խաղը՝  "Սիմոնն ասաց" (Simon says), իսկ հետո նրանք մեզ մի խաղ սովորեցրեցին, որը նույնպես մեզ շատ դուր եկավ: 

Դասամիջոցի ընթացքում մեր դասընկեր Հուրի Իսկանյանն էլ հասցրեց հարցազրույց վարել հյուրերի հետ:

Անհամբեր սպասում ենք հինգշաբթի օրվան:

 

 

Today our english lesson by choice was very special and interesting: the lesson was conducted by our guests from Canada and Turkey. Our communicating language was english. Each of our guests told us about their countries. We learned many interesting facts about canadian and turkish educational programs, high schools, universities and everyday life.  

 

Our students that have been in Izmir space camp, told about their visit, which was very amazing, interesting and joyful to our turkish friend. Our guests introduce us financial literacy basis, banking systems financial transactions.

 

 Then we told them about Armenian places of interest, recommended them some places to visit at first. In a word, it became very free and interesting conversation.

 

In the end of the lesson we played games. We offered our favorite "Simon says" game. And the they taught us a new game, which we also liked a lot.

 

At the break time our classmate Houry Iskanyan took Interview with our guests.

 

We are looking forward for Thursday. 

 

Write a comment

Comments: 0