Հակաբիոտիկների մասին

Հակաբիոտիկները հակաբակտերիալ դեղամիջոցներ են, որոնք կիրառվում են տարբեր օրգան համակարգերի (շնչական, մարսողական, միզասեռական...) ինֆեկցիոն կամ բորբոքային հիվանդությունների ժամանակ: Այդ շարքին են պատկանում պենիցիլինը, ամոքսացինը, պետրացիկլինը և այլն: Հակաբիոտիկները անօգուտ է օգտագործել ջերմության, գրիպի, մրսածության, հազի և փորլուծսւթյան ժամանակ: Դրանք պետք է կիրառել միայն բժիշկի նշանակմամբ և խիստ անհրաժեշտության դեպքում: 

Պատվաստանյութերի և հակաբիոտիկների հայտնագործումը, ինչպես ցույց են տալիս տարբեր երկրներում անցկացված բազմաթիվ հարցումները, նշվում է 20-րդ դարի խոշորագույն նվաճումների առաջին եռյակում։ Ներկայումս բացարձակապես անհնար է պատկերացնել կյանքն առանց անտիբիոտիկների: Համարվում է, որ հակաբիոտիկների և պատվաստանյութերի հայտնաբերումն ու օգտագործումը մոտ 20 տարով ավելացրեց զարգացած երկրներում կյանքի միջին տևողությանը: 

 Պենիցիլինի զանգվածային կիրառումն սկսելուց գրեթե անմիջապես հետո գիտնականները հայտնաբերեցին, որ ինչքան շատ ենք անտիբիոտիկ օգտագործում, այնքան արագ է այն կորցնում արդյունավետությունը։

Write a comment

Comments: 1
  • #1

    seks telefon (Wednesday, 18 January 2017 16:08)

    niezdarte