Մեր բատիկայի խումբը

Batik-ինդոնեզերեն նշանակում է մոմի  կաթիլ, Ambati-կաթիլներով տարածում, նկարազարդում կտորի՝ հիմնականում մետաքսի, շիֆոնի վրա: Բատիկայի հիմնական տեխնոլոգիան հենց դրա՝ մոմի կաթիլի մեջ է: Կտորի նյութի առանձնահատկությունից ելնելով, որ իր վրա ներկանյութը դնելիս տարածում է գտնում, փորձել են հնար գտնեն այն սահմանափակող, եզրագծող և գտել են մոմը, որը սկզբնականում կտորի վրա կաթ-կաթ տարածելով՝ ստացել են նախշ, պատկեր, ուրվագիծ, որի ներսում պահվել է ներկը՝ հնարավորություն տալով ստանալ մտացածին պատկեր- աշխատանքը: 

Մենք՝ մեր բատիկայի խմբով ընկեր Անիի օգնությամբ փորձեցինք ստեղծագործել այս հրաշալի արվեստի շրջանակներում: Աշխատելու համար անհրաժեշտ են հատուկ պարագաներ՝ բատիկի եզրագիծ, գունանյութեր, բնական վրձիններ, կտոր, փայտե շրջանակ և կոճգամներ: Պարզվեց, որ այդքան էլ հեշտ գործ չէ: Աշխատելու համար անհրժեշտ են որոշակի հմտություններ: Սկզբից բոլորս էլ դժվարանում էինք, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ ստացվեց: Պատահել է, որ ներկը եզրագծից անցել է և մենք տխրել ենք ու վրդոհվել, բայց հասկացել, որ պետք է աշխատել ավելի կոկիկ: Մենք պատրաստում ենք շարֆեր, կամ ուղղակի աշխատանքը թողնում նկարի տեսքով: Ավարտված աշխատանքը ներկայացնում ենք ցուցահանդես-վաճառքներին, նվիրում մեր հարազատներին: 

Մեր դասաժամերին բատիկայից բացի պատրաստել ենք տարբեր զարդանախշեր և զարդարել մեր դպրոցը:

Ֆոտոշարքում կարող եք տեսնել մեր պատրաստած բատիկները և աշխատանքի ընթացքը:

                                                                                                             

                                                                                                                        Սիրանուշ Ասատրյան:

 

Write a comment

Comments: 0