Երևանի 1920 թ.-ի հայ-ռուսական համաձայնագրի մասին 

Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ Երևանում շարունակվում էին հայ-ռուսական բանակցությունները: 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը: Հայկական իշխանությունների հետ բանակցությունները շարունակելու նպատակով 1920 թ. հոկտեմբերի 11-ին Երևան է ժամանում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանի գլխավորած պատվիրակությունը: Լեգրանի դիվանագիտական առաքելության նպատակն էր միջնորդական դեր կատարել Թուրքիայի և Հայաստանի միջև և նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ խորհրդայնացնել Հայաստանը: Սկզբնական փուլում ռուսական պատվիրակությունը Հայաստանի խորհրդայնացման պահանջ չէր ներկայացնում: Սակայն 1920 թ. հոկտեմբերի 14-ին ՌԿ(բ)Կ կենտկոմը Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատելու համար վճռական գործողությունների դիմելու որոշում ընդունեց: Հայ-ռուսական Երևանյան բանակցությունների արդյունքում Հոկտեմբերի 28-ին ձևավորվեց հայ-ռուսական նախնական պայմանագիր: Նախնական պայմանագրով Խորհրդային Ռուսաստանը պետք է ստիպեր Թուրքերին զորքը հետ քաշել մինչև 1914 թ.-ի նախպատերազմյան ռուս-թուրքական սահմանը, պետք է ճանաչեր ՀՀ իրավունքները Նախիջևանի և Զանգեզուրի նկատմամբ: Իր հերթին Հայաստանը պետք է հրաժարվեր Սևրի պայամանագրից և տարանցիկ ճանապարհի իրավունք տար խորհրդային Կարմիր բանակին՝ զորք, զենք և ռազմամթերք փոխադրելու Թուրքիա: Ռուսաստանը պարտավարվում էր Հայաստանին տրամադրել 2.5 միլիոն ռուբլի վարկ: Սակայն այդ նախնական պայմանագիրը հավանության չարժանացավ խորհրդային իշխանությունների կողմից: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացվի: Բանակցությունների ընթացքում ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ (ձախ դաշնակցականներ) կառավարությունը չի կարող ապահովել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և Հայաստանի անկախության պահպանումը: Ռուսաստանն անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ Հայաստանին ցույց տրվող օգնություն միայն երկրում խորհրդային իշխանություն հաստատելու դեպքում: 1920 թ. –ի նոյեմբերի 20-ին 11-րդ կարմիր բանակի շարքերից առանձնացված <<հատուկ գնդի>> ուղեկցությամբ Բաքվում կազմավորված Հայաստանի Ռազմահեղափոխական կոմիտեն Ադրբեջանից մտավ Հայաստան և երկիրը հռչակեց խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 1-ին հանրապետության խորհրդարանի, կառավարության և դաշնակցության բյուրոյի միացյալ նիստում խորհրդայնացման պահանջը <<որոշ պայմաններով>> ի վերջո ընդունվեց և դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեց հայ-ռուսական համաձայնագիր: Այս համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Խորհրդային Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս էր ճանաչում Երևանի նահանգը, Զանգեզուրը, Կարսի նահանգի մի մասը, Ղազախի գավառի որոշ շրջաններ և Թիֆլիսի նահանգի այն տարածքները, որոնք մինչև 1920 թ.-ի սեպտեմբերի 28-ը գտնվել են Հայաստանի Հանրապետության կազմում: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմը և հայ քաղաքական կուսակցություների գործիչներին: Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի կազմը պետք է բաղկացած լիներ 5 բոլշևիկից և 2 ձախ դաշնակցականից: Ռուսաստանն ամեն ին չարեց, որպեսզի հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվի մինչև Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը:

Բացի առաջինից, համաձայնագրի ոչ մի կետ Ռուսաստանը չկատարեց: Հեղկոմը չհամաձայնեց կոմիտեի կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ: Շուտով սկսվեցին բռնություններ հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ:

Երևանի դեկտեմբերի 2-ի հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի խորհրդային իշխանություններին իրավական հիմք տվեց չճանաչելու Ալեքսանդրապոլի պայմանագիրը և չընդունելու նրա դրույթները կատարելու մասին թուրքական կողմի պահանջները:

Խորհրդային Ռուսաստանին հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքը ներառվի խորհրդային կայսրության մեջ՝անկախ այն բանից, թե հիշյալ տարածքները որ հանրապետության մաս կկազմեն:

Չնայած որ պայմանագիրը ստորագրվել է ռուսական ճնշման տակ, նրա դրույթների մեծ մասը չի կատարվել և Հայաստանը կորցրել է անկախությունը, Հայաստանի համար դա չարիքներից փոքրագույնն էր: 1920 թ. հայ-թուրքական պատերազմի ընթացքում հայկական իշխանությունները բազմաթիվ դիմումներ են հղել Անտանտի երկրներին օգնության համար, սակայն մերժում են ստացել: Եթե չլիներ Երևանի հայ-ռուսական համաձայնագիրը, Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանը կդառնար Թուրքիայի կիսագաղութ: 1915-1923 թթ. Ցեղասպանությունն իրագործող Թուրքիայի կազմում լրիվ կանխատեսելի էր Հայաստանի և հայերի ճակատագիրը:

 

Օգտագործված գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Գեղամ Տիտանյան <<ՀայաստանիՀանրապետությանխորհրդայնացումը>>

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

Write a comment

Comments: 0