Նորից դեկտեմբերի 2-ի մասին


Ալեքսանդրապոլի պայմանագիրը 1920 թ. դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքիայի ազգային մեծ ժողովի միջև ստորագրված հաշտության պայմանագիր է: Կնքվել է 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմում հայկական կողմի կրած պարտության արդյունքում: Ալեքսանդրապոլի պայմանագիրը պետք է վավերացվեր կնքումից մեկ ամիս հետո, սակայն Հայաստանի խորհրդային կառավարությունը, որն անցել էր իշխանության գլուխ, պայմանագրի կնքումից յոթ ժամ առաջ՝ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ժամը 18:00-ին, այն չճանաչեց: Ալեքսանդրապոլի պայմանագիրը անօրինական էր: Պայմանագրի ստորագրման պահին պատվիրակություններից և ոչ մեկը լիազորված չէր հանդես գալու իր երկրի անունից. հայկական պատվիրակությունն արդեն չէր ներկայացնում երկրի իշխանությունը, իսկ թուրքական (քեմալական) պատվիրակությունը դեռևս չէր ներկայացնում երկրի իշխանությունը:

Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը վերածվում էր Թուրքիայի կիսագաղութի: Դա ոչ միայն կողոպտիչ, այլ նաև ահավոր նվաստացուցիչ պայմանագիր էր: Հայաստանի տարածքը այդ պայմանագրի համաձայն կազում էր 10 հազար քառ. կմ: Ռուս-թուրքական համաձայնությունը տարածքային բաժանման հարցում կայացել էր դեռ մինչև Ալեքսանդրապոլի բանակցությունները: Մոսկվան հայկական հողերի հաշվին տարածքային զիջումներ կատարեց քեմալականներին, որպեսզի կանխի նրանց հնարավոր անցումն Անտանտի կողմը: Բոլշևիկներին պետք էր տարածքային զիջումների մեղքը բարդել ՀՀ կառավարության վրա և հետո հայտարարել, որ իրենց չհաջողվեց փոխել Ալեքսանդրապոլի պայմանագիրը: Խորհրդային իշխանությունները ձգտում էին, որ պայմանագիրը ստորագրեն դաշնակները: Ստորագրելուց առաջ պատվիրակության ղեկավար Ալ. Խատիսյանը հարցում է արել Երևան, արդյոք իրավունք ունի ստորագրել պայմանագիր, և ստացել է դրական պատասխան: Սակայն դաշնակցական պատվիրակությունն էլ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, դեմ չէր պայմանագիրը ստորագրելուն: Դաշնակները հրաշալի հասկանում էին, որ նոր բոլշևիկյան Հայաստանում Դաշնակցական կուսակցությունը տեղ ունենալ չի կարող: Այդ պայմանագրի ստորագրումով նրանք փորձեցին կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:

Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններին զուգահեռ Երևանում շարունակվում էին հայ-ռուսական բանակցությունները: 1920 թ. հուլիսին Մոսկվայում ընդհատված հայ-ռուսական բանակցությունները վերսկսվեցին Երևանում հոկտեմբերի կեսին, այն ժամանակ, երբ սկսվել էր թուրք-հայկական պատերազմը: Բանակցությունների ընթացքում ակնհայտ դարձավ, որ անգամ ռուսամետ (ձախ դաշնակցականներ) կառավարությունը չի կարող ապահովվել Ռուսաստանի հետ բարեկամական կապերի հաստատումը և Հայաստանի անկախության պահպանումը: Ռուսաստանը անցավ բացահայտ դիվանագիտական ճնշման՝ Հայաստանի ցույց տրվող օգնություն միայն երկրում խորհրդային իշխանություն հաստատելու դեպքում: Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը նպատակ ուներ ժամանակ շահել, սպասել, որ Հայաստանը լիակատար ռազմական պարտություն կրի Թուրքիայից և հարմար պահին խաղաղ ճանապարհով խորհրդայնացվի: Այս համաձայնագրով Հայաստանը հռչակվեց Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն: Ռուսաստանը պարտավորվում էր ռազմական ուժեր կենտրոնացնել Խորհրդային Հայաստանի պաշտպանության համար: Խորհրդային կողմը պարտավորվում էր նախկին գործունեության համար պատասխանատվության չենթարկել հայկական բանակի հրամանատարական կազմը: Ժամանակավոր ռազմահեղափոխական կոմիտեի կազմը պետք է բաղկացած լինել 5 բոլշևիկից և 2 ձախ դաշնակցականից: Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի հայ-ռուսական համաձայնագիրը ստորագրվի մինչև Ալեքսանդրապոլի հայ-թուրքական պայմանագրի ստորագրումը:

Բացի առաջինից, համաձայնագրի ոչ մի կետ Ռուսաստանը չկատարեց: Հեղկոմը չհամաձայնեց կոմիտեի կազմում ձախ դաշնակցականների ներկայացուցիչներ ունենալու հետ: Շուտով սկսվեցին բռնություններ, հայկական բանակի նախկին սպաների նկատմամբ:

 

Խորհրդային Ռուսաստանին հետաքրքրում էր միայն մի խնդիր, որ այս կամ այն տարածքը ներառվի խորհրդային կայսրության մեջ՝ անկախ այն բանից, թե հիշյալ տարածքները որ հանրապետության մաս կկազմեն:

 

Օգտագործված գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Բաբկեն Հարությունյան <<Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերի համադրական քննության շուրջ>>



Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

Write a comment

Comments: 0