Հայաստանի առաջին հանրապետության դասերը


Հայաստանի առաջին հանրապետությունը ծնունդ է առել 1918 թ. մայիսի 28-ին (Թիֆլիսում Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը վճռեց հրչակել Հայաստանի անկախությունը)` մայիսյան հերոսամարտերից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո: Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թ. –ի դեկտեմբերի 2-ը, երբ  Հայաստանը խորհրդայնացավ:

Մեր հանրապետության կայացման գործընթացը պահանջում է անպայման հաշվի առնել Հայաստանի առաջին հանրապետության պատմական դասերը, նրա փորձը, քանի որ դրանք ներկայիս արտաքին քաղաքական գործընթացների հետ շատ ընդհանրություններ ունեն: Պատմությունը կարծես թե կրկնվում է: Հայաստանի Հանրապետությունն այսօր գործ ունի նույն երկրների, հակառակորդների ու բարեկամների հետ, և դարձյալ օրակարգում են նույն խնդիրներն ու դժվարությունները, չեն փոխվել հարևանների ռազմավարությունն ու մարտավարությունը: Լարված, չկարգավորված հարաբերությունները շարունակվում են Թուրքիայի Հանրապետության հետ: Տարածքային խնդիրներ կան Ադրբեջանի հետ, տնտեսական չլուծված հարցեր՝ Վրաստանի հետ:


1.      Ամենակարևոր դասը համազգային միասնության հաղթանակն էր. եթե չլինեյին մայիսյան ճակատամարտերը, եթե չլիներ հայ ժողովրդի միասնական կամքը, թուրք Վեհիբ փաշայի կատարած խոստովանությամբ՝ եթե հայ զինվորները չլինեյին աշխարհի լավագույն կռվողները, մենք առաջին հանրապետություն չէինք ունենա, ավելին թուրքական բանակը բնաջնջելու էր նաև արևելահայությունը 300 հազար արևմտահայ գաղթականների հետ միյասին:

Առաջին հանրապետությունում կային 7-8 կուսակցություններ, որոնք սուր քննադատության էին ենթարկում իշխանություններին, բայց արտաքին վտանգի դեպքում միանում էին իշխանությունների հետ, բացի բոլշեվիկներից:


2.      Դաշնակների ստեղծած միակուսակցական համակարգը վտանգեց հանրապետությունը: Հանրապետության գոյության 2,5 տարվա ընթացքում կազմվել է երկու գումարման խորհրդարան: Առաջին խորհրդարանը՝ 46 պատգամավորով ոչ թե ընտրվեց, այլ ձևավորվեց Թիֆլիսի և Երևանի ազգային խորհուրդների հիմքի վրա բազմակուսակցական սկզբունքով: Երկրորդ խորհրդարանի ընտրությունների արդյունքում 80 անդամներից 72-ը ՀՅԴ անդամներ էին: Դաշնակցությունը համարվում էր հանրապետության հիմնական կառավարող կուսակցությունը: Անկախության հռչակումից հետո երկրի առաջ ծառացած բարդ խնդիրները լուծելու համար դաշնակցության հետ ժամանակավորապես միասնական (կոալիցյոն) կառավարություն կազմեց Հայ Ժողովրդական կուսակցությունը: Սակայն երբ 1919 թ. մայիսի 28-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնական հայտարարություն արեց Միացյալ և Անկախ Հայաստանի հռչակման մասին առանց խորհրդարանի գիտության, ՀԺԿ-ն հեռացավ կառավարությունից:  ՀԺԿ-ի վրա մեծ ազդեցություն ուներ Պողոս Նուբար փաշան: Փաստացի գոյություն ունեցող Կովկասյան Հայաստանի հանդեպ քամահրանքով էին վերաբերվում, երազում էին <<ծովից ծով>> Հայաստանի մասին:


3.      Կարևորագույն դասը՝ բանակի ստեղծումը: Բանակ էին զորակոչվում բոլորը, նաև վարչապետների որդիները: 1919-1920 թթ. Հայաստանի բանակը գտվում էր բարոյալքված վիճակում, քաղաքական գործընթացները ներթափանցել էին ազգային բանակ, որտեղ զինվորները սկսել էին խաղալ բոլշևիկ – մենշևիկ – դաշնակցական, ինչն անթույլատրելի է: 1920 թ. քաղաքական հայացքների, քաղաքական տարաձայնությունների պատճառով հայոց ազգային բանակը սկսեց կրել խայտառակ պարտություններ: Դա մենք տեսնում ենք նաև խորհրդային ֆիլմերում. <<Նվագախմբի տղաները>> դրա ապացույցն է: Որպեսզի բանակը ամուր լինի զինվորը պետք է հասկանա, որ ինքը պաշտպանում է և պահպանողականների և լիբերալներին և ամբողջ ժողովրդին: Հայ բանակում կային բոլշիկներ, ովքեր պարտվողական տրամադրություններ էին ստեղծում 1920 թ.-ի հայ-թուրքական պատերազմում՝ քեմալականները լավ թուրքեր են, ռուսների դաշնակիցներն են, նրանց հետ պետք չէ կռվել: 1918 թ. կիսամաշ հագուստներով, վատ զինված, կիսասոված բանակը կարողացավ հաղթանակներ տանել: Նույն բանակը, որի դրությունը համեմատաբար լավ էր, որն անգլիացիների կողմից ստացել էր զենք-զինամթերք, հագուստ, 1920 թ. –ին կրեց խայտառակ պարտություններ, և առանց որևէ կրակոցի թշնամուն զիջեցին Կարսը, որտեղից սկսվեց պարտությունների շարանը:


4.      Առաջին հանրապետությունը արտաքին հարաբերություններում կենտրոնացել էր միայն Անտանտի պետությունների շուրջ և կարծես ավելի շատ տանում էր հակաբոլշևիկյան գիծ, ինչը կործանարար եղավ և տարածքային խնդիրների պատճառ դարձավ: Առաջին հանրապետության քաղաքական ուժերի համար բոլշևիկյան գաղափարախոսությունն անընդունելի էր: Կառավարությունը չկարողացավ կողմնորոշվել քաղաքական լարված նոր պայմաններում՝ 1920 թ.-ի մարտին պարտվեց գեներալ Դենիկինը, խորհրդային բանակի հաղթանակով նոր ժամանակներ սկսվեցին Անդրկովկասի ժողովրդների համար: Հայաստանի իշխանությունները, սին հույսեր փայփայելով Արևմուտքից, պահանջում էին հետաձգել հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը մինչև Հայաստանի մանդատի հարցը պարզվելը: Իսկ ամերիկյան քաղաքական վերնախավը հանգում է այն եզրակացության, որ Վաշինգտոնը չի կարող խնամակալի դեր ստանձնել Հայաստանի նկատմամբ, քանզի դրա համար անհրաժեշտ է պատերազմական գործողությունների մեջ մտնել բոլշևիկների և Թուրքիայի հետ: ԱՄՆ-ի Սենատի որոշումը մեկնաբանելով, Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշեց. <<Մեծ Հայաստանի գաղափարը դարձավ անհուսալի և ոչ իրատեսական նախագիծ>>:

Հայաստանի խորհրդայնացումն անխուսափելի էր, որովհետև հայերը չէին կարող դիմագրավել բոլշևիկյան Ռուսաստանին, բայց կարող էին ճիշտ կողմնորոշման դեպքում չունենալ տարածքային կորուստներ: Բացարձակ միակողմանի քաղաքականությունը անթույլատրելի է:


5.      ՀաՀՀՀՀ1919թ. ապրիլին Հայաստանի խորհրդարանում վարչապետ Ա. Խատիսյանը նշեց, որ <<արտաքին քաղաքականության բնագավառում մեր սխալն է, որ քայլեր չենք ձեռնարկում Թուրքիայի հետ նստել կլոր սեղանի շուրջը>>: Սակայն հետագայում էլ այդ ուղղությամբ ոչինչ չարվեց: Հայաստանի մանդատի մերժումից հետո էլ իշխանությունները փորձ չարեցին Թուրքիայի հետ բանակցություններ սկսել, երբ հայտնի էր, որ դեռ 1918 թ. քեմալական Թուրքիան բարեկամական հարաբերություններ էր հաստատել խորհրդային Ռուսաստանի հետ, ինչը ոտնահարում էր Հայաստանի և հայության շահերը: Հայ-ռուսական հարաբերությունները կարգավորելու նպատակով 1920թ.-ի մայիսին Մոսկվա գործուղված Հայաստանի պատվիրակության ղեկավար Լևոն Շանթը հրաժարվեց թուրքերի հետ բանակցությունից , ասելով <<ես ջարդարարների հետ չեմ բանակցի>>: Բանակցությունները ընդհատվեցին: Բայց 1918 թ. հունիսի 4-ին Բաթումում արդեն անկախ Հայաստանի պատվիրակությունը ստորագրեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էին, սակայն հայերը ստացան ամենակարևորը՝ 12 հազար քառ. կմ-անոց անկախ Հայաստան, որն ընդգրկում էր Սևանա լճի ավազանը և Արարատյան դաշտի մի մասը: Գերմանացի մի դիվանագետ այդ առիթով ասել էր. <<Թուրքերը հայերին տեղ տվեցին Սևանում լողանալու համար, բայց դուրս գալու՝ չորանալու համար տեղ չտվեցին>>:

Սխալներ չգործելու լավագույն միջոցը անցյալի դասերը լավ իմանալն է և մեր ազգային շահերը հստակ պատկերացնելը:

 

Գրականություն՝

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Հայկական հանրագիտարան

Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագիրք

Հաղորդաշար Դիտակետ <<Առաջին հանրապետության դասերը>> Աշոտ Բլեյան

Irates.am <<Զինվորի համար քաղաքական հայացքները պետք է լինեն երկրորդական>> Գևորգ Մելքոնյան

Soyuzinfo.am հարցազրույց Գեղամ Պետրոսյանի հետ

 

 

Սիրանուշ Ասատրյան, 9-1 դասարան

Write a comment

Comments: 0