Արշավ դեպի Լաստիվեր

Սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը, ես և մայրիկս որոշեցինք արշավել դեպի Լաստիվեր: Լաստիվերը գտնվում է Իջևանի մոտակայքում և հայտնի է իր գեղեցիկ բնությունով, ջրվեժներով, Անապատ և Լաստիվեր քարանձավներով և իհարկե ծառերի վրա կառուցված գեղեցիկ տնակներով: 

Երբ որ տեղ հասնաք, այնքան մառախլապատ էր, որ ինձանից մի քանի քայլ այնկողմ չէր երևում: Ես շատ զարմացած էի, երբեք այդքան խիտ մառախուղ չէի տեսել: 

Լաստիվերի ձորը իջնելու ճանապարհը շատ բարդ էր: Այն մի նեղլիկ արահետ էր ձորի բերանին: Մառախուղի պատճառով ձորը չէր երևում, և տպավորություն էր, որ մի քանի քայլ այնկողմ դատարկ անվերջություն է: Արահետը բարդ լինելով մեկ տեղ, նաև շատ հետաքրքիր էր: Տարվա այս եղանակին շատ էին բույսերի վրա հյուսված բարակ սարդոստայնները, որոնք ծածկված էին ցողով: Շատ էր նաև դաղձը: Ես մի փոքր փունջ դաղձ հավաքեցի, որպեսզի տանը թարմ թեյ պատրաստեմ:

Օդը Իջևանի սարերում շատ խոնավ էր: Այնքան խոնավ, որ հագուստս խոնավանում էր: Մեկ-մեկ երևում էր մառախուղի ամպերի արագ շարժումը: Ճանապարհին մագլցում էինք ժայռերի վրայով, իջնում սահող հողի վրայով: Ամբողջ ճանապարհը կազմում էր երեք կիլոմետր: Օդն այնքան բուժիչ ու մաքուր էր, որ ոչ ես, ոչ էլ մայրիկս հոգնածություն չէինք զգում: Երբ հասանք, մեր առջև բացվեց մի դրախտային տեսարան: Այնքան գեղեցիկ էին ժայռերի ու քարեր վրա կառուցված փայտե փոքրիկ տնակները, որ ակամայից ուզում էիր գնալ ու այնտեղ ապրել: 

Մենք որոշեցինք մի փոքր հանգստանալ և թեթև ճաշել: Դեռ չիգիտեինք, թե ինչ փորձություններ են մեզ սպասվում առջևում, չիգիտեինք, որ մեր անցած ճանապարհը, որ այդքան երկար ու բարդ էր թվում, մեր արշավի ամենափոքր ու հեշտ մասն էր կազմում:

Հանգստանալուց հետո ուղևորվեցինք դեպի Խաչաղբյուր գետի ջրվեժների մոտ: Մի քանի տեղ մագլցեցինք ու վայելեցինք տեսարանը: Ես դեռ այդքան գեղեցի ջրվեժ տեսած չկայի: Շատ հաճելի էր ջրվեժում թափվող ջրի ձայնը: Ես կարող էր ժամերով այն լսել, բայց պետք էր շարժվել առաջ: 

Հետադարձի ճանապարհին մեր ուղեկցորդը խոստացել էր ուղեկցել դեպի Լաստիվեր և Անապատ քարանձավները: Լաստիվեր քարանձավի ճանապարհը այնքան բարդ էր, որ միայն մի քանի հոգով գնացինք, իսկ արշավախմբի մյուս անդամները սպասեցին ներքևում: Բարձրանալը շատ դժվար էր: Հողը սահում էր ոտքերի տակից և չէր թողնում հենվել իրեն: Մագլցում էինք գրեթե պառկած վիճակում: Քարանձավը շատ մեծ ու խորն էր: Քարանձավի հատակին շատ էին պատերից պոկված հանքաքարերի բեկորները: Ասում են, որ այդ հանքաքարերը այնքան թանկարժեք են, որ հին ժամանակներում այդտեղ եկել մարդիք այն պատերից քերելու համար: Հետադարձին մեզ խոստացան, որ ավելի հեշտ ճանապարհով են տանելու, բայց բանից պարզվեց, որ դա ավելի վտանգավոր ճանապարհ էր: Ես և էլի մի քանի հոգի այդ ճանապարհով վերադարձանք: Այնքան սրտատրոփ էի իջնում, մի քանի տեղ նույնիսկ սայթաքեցի: Մայրիկս անհանգստացած ինձ էր սպասում: Լավ էր, որ մեզ հետ կային պրոֆեսիոնալ արշավորդներ, նրանք մեզ օգնեցին իջնել: 

Հետո գնացինք Անապատ քարանձավը: Այնտեղ հասնելը նույնպես բավականին բարդ էր: Այնտեղ պատերի վրա փորագրված էին հին որմնանկարներ: Մեզ ասացին, որ հնում այդտեղ մարդիկ են ապրել: Նույնիսկ մնացել էին նրանց օգտագործած կուժերն ու այլ պարագաները: 

Հետադարձի ճանապարհին մառախուղն արդեն ցրվել էր: Պարզ երևում էին ահռելի ձորը ու նրա վրայի հսկայական անտառները...

Write a comment

Comments: 0