Ժայռապատկերներ

Հայկական ժայռապակերներ

Այլ երկրների՝ Աֆրիկայի, Ուրալի, Սիբիրի, Սկանդինավիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Ամերիկայի ժայռապատկերներ

Ածյերի, մարդկանց, օձերի և այլ կենդանիների կաղապարված, ոճավորված, իմաստային կերպարներ են մշակվել, յուրաքանչյուր գծային դետալ իմաստավորելով՝ ստեղծել կերպարներ: Հետո այդ կերպարները, առավել կամ նվազ վարպետությամբ օգտագործել են առանձին կամ խմբավորելով կոմպոզիցիաներում: Հայկական ժայռապատկերները ընդգծված իմաստ ունեն, սոսկ նկարներ չեն համեմատելի են թեմատիկ տեքստի հետ:

Այս պատկերները ստեղծողներից յուրաքանչյուրը ջանացել է իր կարողությունների չափով ժայռերին ու պատերին միներալային ներկով, քարով, սուր առարկայով ճիշտ վերարտադրել տեսածն ու ընկալածը: Սրանցից յուրաքանչյուրն իր վրա կրում է նկարչի անհատականությունը, այլևայլ պատկերներում առկա են տարբերություններ, նրանց ջանքերն ուղղված են եղել պատկերը բնօրինակին առավելագույնս նմանեցնելու:

Փորագրված են երբեմն հսկայական չափերի հասնող ժայռաբեկորների, մեծ մասամբ մետաղական փայլով մակերեսներին՝ ձեռքի քարե թակիչների և կտրիչների օգնությամբ:

Եվրոպայում շատ են ներկով արված նկարները, իսկ Ռուսաստանում դրանք քիչ են, բազմաթիվ են փորագրված պատկերները:

Առանձին կցապատկերների (կազմված են երկու-երեք պատկերներից) բազմակի օգտագործումը: Կցապատկերների օրինակները բազում են: Սա հիշեցնում է պատկերագրերի կամ հիերոգլիֆային գրի կիռարական սկզբունքները :

 

Հայկական ժայռապատկերներից բացի ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի մի քարի վրա փորագրված տասնյակից ավելի այծեր, որոնցից ոչ մեկը մյուսին նման չէ: Այծի պատկերը հիշեցնում է հայերենի այբուբենի տառերը: Հայկական ժայռապատկերներում կարելի է հանդիպել հայկական և լատինական այբուբենի տառերի մեծ մասին:

 

Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել:

Տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել:

Որսի տեսարանների սակավությունը: Ավելին, այծերի կողքին պատկերված զինավառ մարդիկ մեծ մասամբ զինված են վահանով, իսկ վահանը որսի ժամանակ խանգարող, անպետք իր է: Այն պատերազմների և առճակատումների համար է նախատեսված: Մեկայլ նկարում տեսնում ենք նետ ու աղեղով զինված մարդու, որին առանց վախենալու մոտեցել են խոշոր եղջերավոր վայրի կենդանիներ:

Որսի տեսարանները առանցքային թեմա է աշխարհի տարբեր մասերում հայտնաբերված ժայռապատկերների համար:

Հայկական լեռնաշխարհի ներսում ժայռապատկրների հսկայական կենտրոնացում մեծ քանակությամբ (մոտ 20000 հայտնաբերված), գրեթե հավասարաչափ բաշխվածություն և խտություն:

Հայկական լեռնաշխարհից դուրս նվազում է ժայռապատկերների քանակը և բազմազանությունը, խտությունը նվազ է:

Ժայռապատկերները բաշխված են 15 թեմատիկ խմբերում՝ բնության տարրեր (գետ, լիճ, աղբյուր, լեռ և այլն), երկնային մարմիններ ու երևույթներ (արև, լուսին, աստղեր, համաստեղություն ներ, կայծակ, անձրև), մարդը, նրա գործունեությունը, կենցաղը (որս, մարտաձևեր, մարզաձևեր, պար, կենդանիների ընտելացում, վարժեցում, տեխնիկական անրդյունքներ, սայլ, սահնակ, արոր, շինություններ, որսի պարագաներ, նետ, աղեղ, նիզակ, վահան, գուրզ, օղապարան), կենդանիներ (հիմնականում այծեր, եղջերու, ձի, ցուլ, վայրի ցուլ, օձ, թռչունները հիմնականում ջրլող են), առասպելական կենդանիներ (վիշապներ), մարդկային գիտական մտքի արգասիքներ (քարտեզներ տեղանքի, ջրային ցանցի աստղային երկնքի, օրացույցներ, կողմնացույցներ), հավատալիքներ (ծեսեր, պաշտանմունքներ, աստվածություններ):

Հիմնականում բաշխված են 5-6 թեմատիկ խմբերում: Կրկնությունները անչափ շատ են: Բացակայում են կամ արտահայտված են շատ թույլ օրացույցները, քարտեզները, տառանման նշանները, մարզաձևերը, վիշապները, լուսնային, լուսնարեգակնային և արեգակնային օրացույցները:

Պատկերների մոտ 50%-ը այծապատկերներ են: Ավելի քան 200 վերացական նշաններ կան՝ շրջան, կետ, եռանկյունի, ալիքաձև գիծ: Սրանից հետևում է, որ ժայռապատկերները գաղափարագրեր են, այլ ոչ թե զուտ կենցաղային կամ ծիսակրոնական բնույթի տեսարաններ:

Եվրոպայի քարանձավներում հիմնականում պատկերված են կենդանիներ, Աֆրիկայի քարանձավներում՝ մարդը և կենդանիները:

 

Ժայռապատկերները հավանաբար գրի նախնական ձև է: <<Իծագիր>> անվանումը գալիս է ժայռապատկերներ փորագրելու ժամանակներից՝ <<այծ>>  և նախնական <<գիր>> հասկացություններն ունեցել են համահունչ անվանումներ:

Ժայռապատկերները անվանում են ժայռի արվեստ:

Սյունիքի ժայռապատկերները պատկերա-գաղափարային գրով փորագրված արձանագրություններ են, որոնք ստեղծվել են վերին պալեոլիթի ավարտական փուլում (Ք.Ա. 18-11 հազարամյակներ), հիմքում դրված է հայերեն լեզուն:

Եվրոպական ժայռապատկերները համարվել են բնական ժայռերի մակերևույթներին նկարված արվեստի գործեր:

Նախաքրիստոնեական շրջանում հայերը կրում էին <<այծ>> մականունը, քանի որ այծը համանուն է <<ազգ, ցեղ>> բառին, որից առաջացել է <<ազնիվ, ազնվական>> բառը:

 

 

 

Գրականություն՝

 

Վիքիպեդիա ազատ հանրագիտարան

Հայկական հանրագիտարան

Սամվել Շահինյան <<Հայկական ժայռապատկերների առանձնահատկությունները>>

Համլետ Մարտիրոսյան <<Սյունիքի ժայռապատկերները>>, <<Առյուծ նշանագիրը Սյունիքի ժայռապատկերներում և Հին աշխարհում>>

Կարեն Թոխատյան <<Ժայռապատկերներ>>

Write a comment

Comments: 1
  • #1

    źródło (Monday, 16 January 2017 05:56)

    Radziszewski