Անսպասելի հույս

Մութ գիշեր էր: Աչքերս բացեցի և ինձ գտա միայնակ նավակի մեջ: Թե ինչպես էի ես հայտնվել նավակի մեջ, չեմ հիշում: Մթության մեջ նշմարվում էին ուռենու ճյուղերը: Ես լողում էի նեղլիկ գետակով: Գետակի ափին օրորվում էր բամբուկենին և ջրիմուռները: Ըստ երևույթի գետակը թեև նեղ էր, բայց չափավանց խորն էր: Ես լողում էի շատ դանդաղ և չիգիտեյի, թե ուր եմ գնում: Գետակի վերջը չէր երևում: Մինչև ես հասկացա, թե շուրջս ինչ է կատարվում, ջրի միջից սկսեցին դուրս ցատկել փայլուն ձկնիկներ: Նրանք կարծես աստղիկներ լինեյին ջրի մեջ լողացող: Այնքան փոքր էին, որ միայն մոտիկից նայելով հասկացա, որ ձկնիկներ են: Օդում թռչում էին լուսատտիկները: Ամեն ինչ այնքան հեքիաթային էր: Գետակը գնալով լայնանում էր: Ես ափի մոտ ջրաշուշաններ էի տեսնում: Ձեռքս մեկնեցի և մի ջրաշուշան քաղեցի: Ծաղկի թերթիկների տակ ննջում էր լուսատիտիկը: Նա չզգաց, թե ինչպես եմ քաղում ծաղիկը, որովհետև խորը քուն էր մտել: Հանկարծ այդ գեղեցիկ տեսարանը ընդհատեց նավակի ցնցումը, լուսատիտիկը արթնացավ և իր մյուս ընկերների հետ փախավ: Անհետացան նաև աստղեր հիշեցնող ձկնիկները: Նայեցի գետին և տեսա, որ նավակս հանդիպել է քարերի և ցնցվում է: Ուշադիր նայեցի կողքերս և տեսա, որ այդտեղ այլևս բամբուկենիներ և ուռենիներ չեն աճում: Այդտեղ միայն չորացած ծառեր կային: Գետինն էլ առաջվա նման ծածկված չէր ջրիմուռներով և խոտերով: Հիմա գետնին միայն մերկ քարեր էին ու տեղ-տեղ չորացած խոտ: Դրանք հիշեցնում էին ծովափնյա քարերի, հավանաբար առաջ այդտեղ ծով էր եղել: Հանկարծ ես լսեցի չորացած թփուտների խշխշոց: Հաստատ ինչ որ մեկը արագ անցավ այդ թփերի միջով: Նավակս, որ մինչև այդ քարերին հպվելով դանդաղ գնում էր, կանգ առավ: Գետի աջ ափին մի հատված զուրկ էր չորացած ծառերից, կարծես անտառը ճեղքված լիներ: Հեռվում երևում էր սովորականից մեծ լիալուսինը: Նորից լսվեց խշխշոցը: Այս անգամ դա միայն ձայն չէր: Լիալուսնի սկավառակի վրա երևաց ձիավոր: Լուսնի վառ լույսի պատճառով ես չկարողացա տեսնել նրա դեմքը, միայն երևում էին ձիու և ձիավորի վառ դեղին աչքերը: Այնքան վախեցա, որ չկարողացա գոռալ, վախից ձայնս կուլ գնաց: Տեղն ու տեղը դուրս ցատկեցի նավակից և վազեցի դեպի ձախ ափը: Անտառն այնքան խիտ էր, որ վերև նայելիս միայն չոր ծառերի գագաթներն էին երևում: Ճյուղերը շատ խիտ էին, չէի կարողանում վազել: Անտառի վերջում անդունդ էր: Հուսահատությունից մտածեցի որ երազ է: Աչքերս փակեցի և բացեցի: Ձիրավորն ուղիղ իմ դիմաց էր: Իր ահարկու դեղին աչքերով ինձ էր նայում: Վախից ծնկներս թուլացան և ես չոքեցի: Ձիավորը տեսնելով, որ ես ընկա, մեկնեց ինձ իր ձեռքը…

Write a comment

Comments: 0