Ես կարողանում եմ. հանրահաշիվ

    Ես կարողանում եմ լուծել երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր տեղադրման եղանակով, գործակիցների հավասարեցման եղանակով և գրաֆիկական եղանակով: 

    Կարողանում եմ լուծել, նաև, երեք անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգեր, կիրառելով Գաուսի մեթոդը:

    Կարողանում եմ լուծել խնդիրներ առաջին աստիճանի հավասարումների համակարգեր կազմելու օգնությամբ:

    Կարողանում եմ հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերել, կատարել նրանց հետ թվաբանական գործողություններ և գիտեմ կոտորակների հատկությունները: 

    Ես կարողանում եմ կիրառել ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները:

    Կարող եմ ձևափոխել և պարզեցնել ռացիոնալ արտահայտությունները հետևյալ ձևերով. նման անդամների միացում, ընդհանուր անդամի դուրս բերում փակագծից, տարբերության կամ գումարի քառակուսու և քառակուսիների տարբերության բանաձևերի օգտագործում, ինչպես նաև, տարբերության կամ գումարի խորանարդի և խորանարդների տարբերւթյան բանաձևերի օգտագործում:

    Կարողանում եմ ապացուցել երկու ռացիոնալ արտահայտությունների հավասարության նույնական լինելը: Գիտեմ որոշել հավասարման փոփոխականների թույլատրելի արժեքների բազմությունը:  

    Կարողանում եմ լուծել վարժություններ պարբերական տասնորդական կոտորակներով և անվերջ ոչ պարբերական տասնորդական կոտորակներով:

Իմ լուծած լրացուցիչ Խնդիրները

Write a comment

Comments: 2
  • #1

    հռիփսիմե (Wednesday, 02 December 2015 11:12)

    Բարև ձեզ կարող եք ինձ օգնել Գաոս լուծեմ

  • #2

    szczegóły (Wednesday, 18 January 2017 03:41)

    niebodzionego