Երազե՜լ, երազե՞լ

Ոմանք սիրում են երազել, ոմանք ասում են, որ մանուկներն են երազում, իսկ մեծերը՝ գործում, ոմանք էլ ասում են, որ երազելուց օգուտ չկա:

Ես ինքս սիրում եմ երազել: Դա օգնում է մի քանի պահ ցրվել իրական կյանքից ու ընկնել նույնիսկ ամենաանհնարին երազանքների գիրկը: Այն մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն գնալ հանգստանալու քաղաքից դուրս քաղաքային անցուդարձից կտրվելու համար, կարող են ճամփորդել մտքով: Իմ կարծիքով միայն մանուկները չեն երազում: Երազում են այն մարդիկ, ովքեր հույսը կորցրել են և միայն երազելով են մխիթարվում: Երեխաները հիմնականում երազում են գերբնական ուժերի մասին՝ կարողանալ կարդալ մտքերը, կանգնեցնել ժամանակը, քայլել ջրի և օդի վրայով, տեղափոխվել ժամանակի մեջ, թռչել տիեզերք և այլն... Ես նույնպես երազել և երազում եմ այդպիսի բաների մասին: Իմ կարծիքով հոգով մանուկ մնալը այդքան էլ վատ բան չէ: Մեծերը հիմնականում երազում են նյութական բաների մասին՝ լինել ամենահարուստը, ունենալ այֆոն, շքեղ մեքենա և մեծ սեփական տուն, գնել ինքնաթիռի տոմսեր դեպի արտասահման... Մարդիկ տարբեր բաներ են երազում կախված իրենց իրավիչակից: Հիվանդները երազում են հիվանդանոցից դուրս գալու մասին, գործազուրկները՝ աշխատանքի, աշակերտները՝ տնայիններ չունենալու և դպրոցը շուտ ավարտելու մասին: Յուրաքանչյուրը երազում է իր և շրջապատի ավելի և իր համար ավելի լավ բաների մասին: Բայց մարդիկ հաճախ մոռանում են, որ միայն երազերոլ իրենց ուզածերը չեն կատարվի, պետք է իրենք ջանք թափեն և իրենց քրտինքով հասնեն իրենց ուզածներին: Կա չինական մի այսպիսի ասացվածք՝ Լավ է տանը նստել ցանց կարկատել, քան ծովափին՝ ձկների մասին երազել։ Բայց որոշ դեպքերում ուղղակի երազելնել է լավ, զարգացնում է մարդու երևակայությունը...)

Write a comment

Comments: 4
  • #1

    anaks (Wednesday, 02 January 2019 08:13)

    Ես սիրում եմ երազել: Կան շատ մեծ գրքեր, որոնք օգնում են ճանաչել ձեր ներքին ինքնությունը եւ ձեր երազները https://www.anaks-namestaj.com/

  • #2

    anaks (Wednesday, 02 January 2019 08:15)

    հղումը [url=https://www.anaks-namestaj.com/]Anaks - #1 Kancelarijske Stolice & Namestaj[/url]

  • #3

    anaks (Wednesday, 02 January 2019 08:17)

    [https://www.anaks-namestaj.com/](kancelarijske stolice)

  • #4

    noxext (Wednesday, 02 January 2019 08:18)

    [link text](http://myurl)