Տոնածառի պատմությունը

Հազարավոր տարիներ շարունակ մշտադալար եղևնիները օգտագործվում են ձմեռային փառատոնները նշելու համար: 

Ոչ ոք լիովին համոզված չէ, թե երբ են առաջին անգամ եղևնիները օգտագործվել որպես տոնածառներ: Հավանաբար 1000 տարի առաջ Հյուսիսային Եվրոպայում: Առաջին տոնածառերը կախված էին ջահերից, թարս ուղղությամբ: 

Հյուսիսային Եվրոպայի այլ մասերում տոնածառներն էին ալոճենու կամ բալի ծառերը, կամ դրանց ճյուղերը: Դրանք դրվում էին ծաղկամանների մեջ և բերվում տուն: Ծառերը մեծ հաջողությամբ ձմռանը ծաղկում էին: Եթե դու չէիր կարող ձեռք բերել իսկական ծառ, ապա կարող էիր փայտե բուրգ սարքել եղևնու տեսք ունեցող, և զարդարել թղթով, խնձորներով և մոմերով: Եղևնիները տարվում էին տնից տուն, ոչ ոք տանը եղևնի չէր դնում: Հնարավոր է, որ փայտե բուր-ծառերը խորհրդանշում էին Դրախտի ծառը: 

Առաջին անգամ բնական տոնածառ տեղադրվել է 1510 թ.-ի Սուրբ Ծննդյան տոնին Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Տոնից հետո այն այրվել է սև գլխարկավոր մարդկանց կողմից: Նրանք համարում էին, որ տոնածառ դնելը հեթանոսական ավանդույթ է:

1521 թ.-ի գերմանական մի նկարում պատկերված էր եղևնի փողոցի մեջտեղում, որի հետևում մի մարդ ձի էր վարում: Այն մարդը եպիսկոպոսի հագուստ էր հագել և հավանաբար խորհրդանշում էր Սբ. Նիկոլասին (այժմ Սանտա Կլաուս՝ Ձմեռ պապ):

Առաջին մարդը, ով տոնածառը բերեց մարդկանց տներ, ինչպես որ հիմա մենք ենք անում, դա գերմանացի քարոզից Մարտին Լյութերն էր: Առասպելը պատմում է, որ Սուրբ Ծննդի նախօրեի գիշերը նա քայլում էր անտառով, երբ տեսավ երկնքի փայլող աստղերը եղևնու ճյուղերի արանքից: Տեսարանը այնքան գեղեցիկ էր, որ նա իսկույն գնաց տուն և պատմեց իր երեխաներին: Նա ասաց, թե դա իրեն հիշեցրեց Հիսուսին, ով թողեց դրախտի աստղերը, որպեսզի Սուրբ Ծննդի օրը նրանք իջնեն Երկիր: 

Մեկայլ լեգենդ պատմում է.

Սուրբ Ծննդյան նախօրերի գիշերը անտառապահի ընտանիքը հավաքվել էր կրակի մոտ, որպեսզի տաքանար: Հանկարծ լսվեց դռան թակոցը: Երբ անտառապահը բացեց դուռը, նա տեսավ մի փոքրիկ տղայի, ով խեղճ ու միայնակ կանգնել էր դռան շեմքում: Անտառապահը հրավիրեց տղային իրենց տուն, կերակրեց, լվացրեց և պարկեցրեց քնելու: Հաջորդ առավոտ, Սուրբ Ծննդյան առավոտ, ընտանիքը արթնացավ հրեշտակների երգչախմբի ձայնից: Նրանք տեսան, որ փոքրիկ տղան փոխակերպվել էր մանուկ Հիսուսի: Մանուկ Հիսուսը գնաց խրճիթի կողքի այգին, մի եղևնու ճյուղ պոկեց և տվեց ընտանիքին, որպես շնորհակալություն նրան խնամելու համար: Այդ օրվանից հետո մարդիկ հիշում էին այդ գիշերը և Սուրբ Ծննդյան օրը եղևնի բերում իրենց տուն: 

Գերմանիայում առաջին տոնածառը զարդարվել էր ուտելիքներով, ինչպիսիք էին մեղրաբլիթով ծածկված խնձորները: Ապակեգործները պատրաստում էին հատուկ զարդարանքներ, իչպիսին օգտագործում ենք մեր օրերում: 

Սկզբում մանուկ Հիսուսի արձանիկը դնում էին տոնածառի գագաթին: Ժամանակի ընթացքում այն փոխվեց հրեշտակի. փերիի կամ աստղի:

Տոնածառը զարդարում էին նաև մոմերով, որոնք խորհրդանշում էին երկնքի աստղերը: 1885 թ.-ին Չիկագոյի հիվանդանոցը այրվեց տոնածառի մոմերի պատճառով: Որպեսզի դա այլևս չկրկնվի, ամերիկացի հեռախոսավար Ռալֆ Մորիսը ստեղծեց առաջին տոնածառի էլեկտրական լույսերը, այնպիսին, ինչպիսին հիմա մենք օգտագործում ենք: 

Աֆրիկական տոնածառները արմավենիներն էին, որոնք զարդարում էին ապակե և մետաղե խաղալիքներով:



Թարգմանեց՝ Սիրանուշ Ասատրյանը, աղբյուր՝ whychristmas.com


Կարող եք կարդալ նաև Սուրբ Ծննդյան գույները:

Write a comment

Comments: 1