Ո՞վ էր Բակունցի «ալպիական» կինը. վերլուծություն

Բանից պարզվում է, որ <<Ալպիական մանուշակը>> պատմվածքը նվիրված չէր Չարենցի կնոջը՝ Արփենիկին: Այն նվիրված էր Ժենյա Գյուզալյանին: Ակսել Բակունցը ծանոթացել էր Ժենյաի հետ գրադարանում և մտերմացել նրա հետ: Նրանք ժամանակ առ ժամանակ հանդիպում էին իրար հետ և զրուցում: Բայց մի տարի անց Ժենյան ստիպված եղավ հեռանալ և ուսումը շարունակել Լենինգրադում: Նրանք կարոտում էին միմյանց և նամակներ գրում: Էքսկուրսիաների ժամանակ, երբ Ժենյան խումբ էր բերում Զանգեզուր, Բակունցը միշտ պատրվակ էր գտնում ընկերակցելու համար: Նրանք իրար հետ շատ մտերիմ էին: Նրանք միասին եղել էին Բաթումիում և ունեցել շատ լավ հիշողություններ: Բակունցը չէր կարող մոռանալ դրանք: Այդ հիշողությունները նա արտացոլոլ է պատմվածքի այս տողերի միջև «…Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը։ Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում։ Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղը, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները։ Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ»:

Բակունցը այդ պատմվածքը ձեռագիր տարբերակով կարդացել է Ժենյաի համար և նա շատ է հավանել:

Տարիներ անց Ժենյան դարձավ հայտնի ազգագրագետ և պատմաբան, գիտաշխատող պատմության թանգարանում: Նա սկսեց հաճախ մեկնել գործուղումների և նրանք սկսեցին հազվադեպ տեսնվել: Կինը շատ ցնցվեց, երբ իմացավ Բակունցի ողբերգական մահի մասին: 

Մի քանի տարի անց Ժենյային ձերբակալեցին հակապետական գործունեության համար և ազատազրկեցին տաս տարով: 38 ամյա կինը հենց բանտում էլ մահացավ:

Իմ կարծիքով Բակունցի կնոջ պատմությունը շատ հուզիչ էր: Նրանք նույնիսկ բավական ժամանակ չեն ունեցել իրար հետ շփվելու համար: Ժենյան ընտրեց աշխատանքը: Նա կարող էր մնալ թանգարանի սովորական աշխատող և ավելի շատ ժամանակ անցկացնել Բակունցի հետ: Նրանց հետ շատ դաժան գտնվեց նաև ճակատագիրը: Երևի նրանց ուղակի բախտ վիճակված չէր միասին լինելը...


Կարող եք կարդալ այստեղ-http://movsisyannune.com/2014/08/16/%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7%D6%80-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%81%D5%AB-%D5%A1%D5%AC%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%B6%D5%A8/ 

Write a comment

Comments: 0