Օսմանյան պետության առաջին դարը

Բարձր Օսմանյան կայսրությունը բազմազգ պետություն էր Արևելյան Եվրոպայում և Միջին Արևելքում, որը գոյատևել է 1299-1923թթ: Օսմանյան ավանդության համաձայն՝ Օսմանյան պտության հիմնադիրն է թուրքմենական (օղուզական) ցեղապետ Էրթողլուր Բեյը (13-րդ դար), որը, ընդունելով իր վասալական կախվածությունը Իկոնիայի սելջուկյան սուլթանից, վերջինիս կողմից ստացել է Բյուզանդական կայսրությանը սահմանամերձ որոշ տարածքներ: Նրա մահվանից հետո, համաձայն քոչվորական սովորույթի, իշխանությունն անցավ նրա կրտսեր որդի Օսմանին, ով ստացավ ուջբեյի (հայկական՝ բդեշխ), այսինքն՝ սահմանապահ բեյի տիտղոս: 13-րդ դարի վերջին Իկոնիայի սուլթանությունը բավականին թուլացել էր: Օսմանը, շարունակելով ձևականորեն ընդունել Իկոնիայի սելջուկյան սուլթանի սյուզերենությունը (գերագահությունը) նվաճեց բյուզանդական մի շարք սահմանամերձ ամրություններ և բնակավայրեր: 1291թ. Օսմանը գրավեց Մելանգիան (թուրք.՝ Ղարաչահիսար) և իրեն ինքնուրույն տիրակալ սկսեց համարել: 1299 թ. Իկոնիայի սուլթանը կորցնում է իշխանությունը և Օսմանը ընդունում է տարածաշրջանի հզորագույն պետության՝ մոնղոլական պետության գերագահությունը:

Այսպիսով, 1299 թ. Փոքր Ասիայի քաղաքական քարտեզում դեֆակտո հայտնվում է մի նոր պետություն, որը նրա փաստացի հիմնադիր Օսմանի անունով ստանում է Օսմանյան պետություն անվանումը: Այս նորաստեղծ պետությունը բավականին կարճ ժամանակաշրջանում վերածվում է իսկական կայսրության՝ սպառնալով թե Մերձավոր Արևելքի և թե Հարավ- արևելյալ Եվրոպայի երկրներին:

13-րդ դարի վերջից թուրք-օսմանները սկսել են նվաճել Բալկանյան թերակղզին: 1362 թ. Մուրադ առաջինը բեյը գրավել է Ադրիանապոլսիը և դարձրել մայրաքաղաք, ընդունել է սուլթան (արաբ.՝ իշխան, տիրակալ) տիտղոսը: Բայազետ Ա-ի օրոք օսմաններն առաջին անգամ մտել են Հայաստան:

Իրենց ամենավաղ շրջանից սկսած օսմանցի թուրքերը իրենք իրենց ընկալում էին որպես առաջամարտիկներ՝ քրիստոնյաների դեմ պայքարում: 13-14 րդ դարերում Օսմանյան պետությանը բնորոշ էին համեմատաբար միատարր բնույթը, կրոնական մոլեռանդությունն ու գերռազմականացումը: Նրա գոյությունը հիմնականում ապահովվում էր զինված թալանի միջոցով, իսկ պետության գաղափարախոսությունը՝ արտաքին և ներքին ջիհադի (անհավատների դեմ սրբազան պատերազմ) հայեցակարգն էր:

Սկզբնական շրջանում օսմանցիների քանակը չէր անցնում 400 ընտանիքից: Նրանց գոյության հիմնական աղբյուրը, ինչպես նաև գլխավոր զբաղմունքը, տեղաբնակ

քրիստոնյա խաղաղ հողագործ բնակչության կողոպուտն ու ասպատակությունն էր, որին մասնակցում էր որջ ցեղը, կանայք և երեխաները ներառյալ, ինչպես դա ընդունված էր քոչվոր ցեղերի մոտ: Սակայն Օսմանի օրոք որոշում է ընդունվում ավելի կազմակերպված բնույթ հաղորդել ռազմական գործողություններ: Այդ նպատակով ստեղծվում է աքընջըների հեծելազորային ստորաբաժանումները: Այն ոչ կանոնավոր ջոկատները, փաստորեն, լավ զինված հրոսակախմբեր էին, որոնք աչքի էին ընկնում իրենց դաժանությամբ: Հետագայում այդ ջոկատները դարձան օսմանյան բանակի կարևոր ստորաբաժանումներ, որոնք սկսում էին իրենց գործողությունները հիմնական զորքից երկու օր առաջ: Նրանց հիմանակն խնդիրն էր թալանել և ոչնչացնել հակառակորդի գույքը, հրկիզել քաղաքներն ու գյուղերը և, ոչ մեծ ջոկատներով ցրվելով հակառակորդի երկրում, սարսափ տարածել բնակչության շրջանում:

Օսմանյան բեյերը օգտվելով իրենց աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորությունից (անմիջական սահման այն ժամանակվա քրիստոնյա աշխարհի առաջատար ուժի՝ Բյուզանդական կայսրության հետ), կարողացան իրենց նվաճողական ձկտումներին հաղորդել ջիհադի ձև և հանդես գալ որպես ողջ մահմեդական աշխարհի ներկայացուցիչներ: Դա նրանց հնարավորության տվեց կենտրոնացնել իրենց ձեռքերում զգալի ուժ: Օսմանյան առաջին բեյերը նույնիսկ պաշտոնապես էին դիմում Փոքր Ասիայի այլ թուրքական բեհությունների ղեկավարներին՝ խնդրելով զինված օգնություն ցուցաբերել իրենց արևմուտքում <<սրբազան պատերազմ>> վարելու համար, և աջակցություն էին ստանում նրանցից շատերից:

Օսմանյան պետություն էին գալիս տարբեր զարգացման ավելի ցածր մակարդակի քոչվոր թյուրքական ցեղել, որոնց այստեղ գրավում էր հարուստ ավարի հնարավորությունը: Օսմանյան բեյերին և հետագայում՝ սուլթաններին հաջողվեց նրանց օգտագործել նվաճված հողերի գաղութացման համար, ինչպես նաև որպես հիմնական զինուժ: Այդ ցեղերի մի մասին նվաճված տարածքներից հատկացվում էին ոչ մեծ հողակտորներ, պարտավորելով մշակել այն և, անհրաժեշտության դեպքում մասնակցել զինված գործողություններին: Դրա փոխարեն նրանք ազատվում էին հարկերի վճարումից, իսկ ռազմական գործողությունների մասնակցելու ընթացքում ստանում էին ռոճիկ: Դա բարձրացրեց բանակի մարտունակությունը, ներգրավեց քոչվորների մի մասին քաչվորական կառույցների մեջ, նպաստեց նրանց նստակյաց կյանքի անցմանը: Այդպիսով սկիբ դրվեց օսմանյան գյուղացիությունը:

Մուրադ Ա-ի սուլթանության շրջանում մտցվեց փենչիքի համակարգը, համաձայն որի քրիստոնյա գեիների ընդհանուր թվաքանակի մեկ հինգերորդին 23 տարով ուղարկում էին փոքրասիական թյուրքական ցեղերի մոտ, որտեղ նրանց դավանափոխ էին անում, սովորեցնում թուրքերեն և օգտագործում էին ծանր ֆիզիկական աշխատանքների համար: Դրանից հետո նրանք վերադարձվում էին

սուլթանի արքունիք՝ համալրելով նրա անձնական ծառաների և նոր ստեղծված ենիչերիական զորքի կազմը: Փենչիքը համապատասխանում էր Ղուրանի պատգամին. <<Եվ իմացեք, եթե դուք վերցրել եք ավար, ապա Ալլահինն է հինգերորդ մասը>> :

Հետագայում, երբ պակասեց ռամագերիների հոսքը, մոտավորապես 14-րդ դարի կեսից, սկսեց կիրառվել դևշիրմեի (մանկահավաքի) համակարգը՝ ծնողներից խլում և ստրկացնում ու թուրքացնում էին օսմանյան իշխանության տակ գտնվող արու զավակներին: Քրիստոնյաների բռնի մահմեդականացումը հասել էր մեծ չափերի: Քրիստոնյաների որոշակի քանակի պահպանումը պայմանավորված էր զուտ տնտեսական պատճառներով, քանի որ թյուրքական քոչվոր և կիսաքոչվոր ցեղերը դեռևս չունեյին տնտեսավարման անհրաժեշտ ունակություններ:

Օսմանյան պետությունը, Փոքր Ասիայի արևմուտքում առաջացած այլ թուրքական բեհություններից միակն էր, որը վերաճեց կայսրության:

Օսմանյան կայսրության միակ պետական լեզուն էր օսմաներենը՝ թուրքերենի զարգացման փուլերից մեկը, որում գերակշռում քին պարսկական և արաբական փոխառությունները: Ազգային փոքրամասնությունները շփվում էին իրենց ազգային լեզուներով՝ հունարեն, հայերեն, եբրայերեն և այլն:




Գրականություն՝


Միքայել Մալխասյան <<Օսմանյան կայսրության և Սեֆյան պետության առաջացումն ու կործանումը>>

Վիքիպեդիա աատ հանրագիտարան

Դպրոցական Մեծ Հանրագիտարան

Ռուբեն Սաֆրաստյան <<Օսմանյան պետության ծագումնաբանական առանձնահատկությունները>>

Անի Հակոբյան <<Օսմանյան բանակի սոցիալական կազմը 13-17րդ դարեր>>



Սիրանուշ Ասատրյան, 8-1 դասարան

Write a comment

Comments: 0