Ակսել Բակունց <<Խոնարհ աղջիկը>> վերլուծություն

Երկու ընկեր են լինում: Մի անգամ Ձորագյուղի մոտով անցնելիս նա հիշեց, որ այդտեղ եղել է: Մյուս ընկերը հարցրեց թե ինչու և նա պատասխանեց, որ երբ տասնյոթ-տասնութամյա տղա էր բանտից նոր էր ազատվել և մի որոշ ժամանակ պետք է քաղաքում չերևար: Նրան նրա հարազատները հրավիրեցին Ձորագյուղ ուսուցիչ աշխատելու, իսկ նա այդ ժամանակ շատ եռանդ ուներ: Նա աշխատում էր, երբ մի օր անտառում հանդիպեց մի գեղեցիկ աղջկա: Աղջկա անունը Խոնարհ էր: Նա հավանեց այդ աղջկան և սկսեց թաքուն հետևել նրան: Խոնարհի փոքր քույրը սովորում էր այդ տղայի դասարանում: Առաջ նա վերաբերվում էր այդ աղջկան ինչպես մնացածներին, իսկ այդ իմանալուց հետո նա ավելի սիրալիր էր աղջկա հետ: Մի օր Խոնարհի ծնողները հրավիրեցին նրան իրենց տուն ընթրելու: Նա մերժեց, պատճառաբանելով որ զբաղված է և գիրք է կարդում: Նրանք դրանից նեղվեցին: Նա զղջաց, որ չի գնացել, բայց նրան հանդիմանեցին և նորից չհրավիրեցին:

Անցան ամիսներ և արդեն գնալու ժամանակն էր: Երիտասարդ տղան շատ էր ուզում տեսնել Խոնարհին և որոշեց կազմակերպել ավարտական հանդես: Նա ասաց երեխաներին, որ բոլոր հարազատներին հրավիրեն: Հանդեսի ժամանակ եկել էր նաև Խոնարհը: Նա ուղղում էր քրոջ շորերը: Տղան եկավ և նստեց Խոնարհի կողքին և բռնեց նրա ձեռքը: Բայց Խոնարհը քաշեց ձեռքը և օգնեց քրոջը: Գնալու ժամանակ նա ուզեց տեսնել խոնարհին, բայց չգտավ: Տարիներ անց երբ ընկերոջ հետ այդտեղով անցնում էին նրանք նորից տեսան Խոնարհին: Նրա ընկերը ասաց, որ մի քանի օր առաջ Խոնարհն էր եկել և մի բուռ ցորեն էր խնդրում: Նա ասում էր, որ ամուսինը մահացել էր, իսկ իրենց միակ կովը սատկել էր: Տղան ճանաչեց Խոնարհին, բայց աղջիկը՝ ոչ:

Ես հավանեցի պատմությունը: Իմ կարծիքով մի փոքր դաժան էր: Աղջկա ընտանիքը նեղացել էր, որ մերժեց իրենց ընթրիքի հրավերը, բայց կարող էին նորից հրավիրել: Դրա համար Խոնարհը չպետք է խուսափեր ուսուցչից և այդքան երկար նեղացած մնար: Նա գոնե կարող էր կարծիք հայտնել հանդեսի մասին: Իսկ տղան, եթե այդքան շատ էր ուզում կարող էր ներեղություն խնդրել և նրանց հրավիրել իրենց տուն: Կամ խնդրել, որ որևիցե հարմար օր նրանք նորից հրավիրեն: Ամեն մեկը իր մեղավորությունը ունի: Եթե ամեն ինչ այդպես չլիներ ուսուցիչն ու Խոնարհը կարող էին ընկերներ լինել...

Write a comment

Comments: 5
  • #1

    Սիրանուշ Ասատրյան (Saturday, 29 November 2014 18:27)

    Կարող եք կարդալ նաև Ակսել Բակունցի <<Ալպիական մանուշակը>> պատմվածքի իմ վերլուծությունը:
    http://siranush.jimdo.com/2014/11/23/%D5%A1%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC-%D5%A2%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B6%D6%81-%D5%A1%D5%AC%D5%BA%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%AF%D5%A8/

  • #2

    sex telefon 24h (Tuesday, 17 January 2017 04:56)

    zmożonego

  • #3

    love course (Saturday, 21 January 2017 04:17)

    jednocalowy

  • #4

    Mard (Tuesday, 14 March 2017 20:09)

    Տուֆտություն.. չէ կներես հասկանում եմ ինչ ես ուզեցել ասել, բայց դե մեկը ռուսները խոսք ունեն.. սլիշկմ բանալնօ..
    արի քեզ ասեմ.. թե իմ կարծիքով ինչի մասին էր պատմվածքը…
    իմ կարծիքով մի կողմից սա ուղղակի պատմվածք էր մյուս կողմից կար ինչ որ մի գաղափար.. գուցեև նույնիսկ մի քանիսը.. հարցը միայն տղայի և աղջկա միասին լինելը չէր.. էստեղ, նախ և առաջ ցույց է տալիս գյուղական կյանքը, գեղեցկությունները անտառի բնության, որոնք ես շատ եմ սիրում Բակունցի նկարագրությունները,…
    2րդ. սիրո մի ուրիշ դրսևորումները, բացահայտում է սերը..
    իրար հետ երբեք չէին շփվել բայց իրար հասկանում էին հեռվից կարոտում, ու նույնիսկ հայացքով խոսում
    3. աղջկա հմար տեղի ունեցածը զարմանալի ու հեքիաթային էր, թրև մեր տեսանկյունից գուցեև Ոչինչ առանձնապես չէր էլ կատարվել.. բայց աղջկա համար այդ ամենը նոր ապրումներ էին…
    ու իհարկե տխուր ավարտը.. ինչ էր արել այդ խեղճ աղջիկը.. ոչինչ.. բայց ճակատագիրն ինչպես էր խփել…. գաղափարը մեկ է չեմ կարողանում գտնել.. չկարծես քեզ քննադատում եմ.. ամենևին.. ինձ ուղղակի մի շարժառիթ էր պետք որ գրեմ ու այսպես ասած բարձրաձայն մտածեմ..
    մի շաբաթից միջանկյալ քննութան եմ ու շատ լավ կլիներ եթե կարողանայի գտնել գաղափարը.. էհ.. ինչ արած.. շնորհակալոթյուն անծանոթ աղջիկ ջան.. ու հուսամ քեզ էլ մի ինչ որ բան կարողացա փոխանցել.. արիվիդերչի

  • #5

    Hovhannes (Sunday, 17 November 2019 11:52)

    hovhannesgrigoryan11@gmail.com