Նոր Տարի

Հիմա նոյեմբեր ամիսն է: Ես անհամբեր սպասում եմ Նոր տարուն: Իմ համար արդեն զգացվում է Նոր տարվա շաունչը: Ոչ բոլոին են դա զգում: Մեծերը չեն ուզում, որ Նոր տարին գա:  Նոր տարին նրանց անհամբեր սպասելի տոներից չէ: Նրանք չեն սիրում ձմեռը, որովհետև ցուրտ է, իսկ Նոր տարին չեն սիրում, որովհետև շատ գնումներ պետք է կատարեն Նոր տարվա սեղանի համար, պետք է հյուր գնան, հյուր ընդունեն... Դա նիանց համար շատ հոգնեցուցիչ է: Նոր տարին ամենալավը անցնումէ տատիկիս տանը: Տատիկս սիրում է ուտեստներ պատրաստել, դա նրա համար հհոգնեցուցիչ չէ, իսկ մայրիկս ամբողջ օրը աշխատում է, տան գործեր չի հասցնում: Տատիկս մեծ ճոխ սեղան է գցում: Նրանց տուն հյուր են գալիս մեր հարազատները ամբողջ Հայաստնից: 

Ես շատ եմ սիրում Նոր տարին, իմ ամենասիրած տոնն է: Կարելի է ասել ծնունդիցս շատ եմ սիրում: Երբ գալիս է դեկտեմբեր ամիսը, ես անհամբեր սպասում եմ ամսի քսաներկուսին: Այդ օրը մենք դնում ենք մեր տոնածառը: Ես հանում եմ այն պահոցից և զարդարում խաղալիքներով: Ես մի քանի անգամ դասավորում ու քանդում եմ խաղալիքները, որովհետև իմ ուզած ձևը չի ստացվում: Առավոտյան սկսում եմ, բայց մինչև երեկո չեմ ավարտում: Երեկոյան գալիս է մայրիկս և օգնում է փայլերը փաթաթել, իսկ ամենավերջում գալիս է հայիիկս և անցկացնում տոնածառի լույսերը...

Ամանօրի գիշերը մենք ընտանիքով ենք լինում, իսկ հունվարի երկուսին կամ երեքին գնում ենք գնում ենք մեր հարազատնեիի տուն:

Շատ անհամբեր եմ սպասում Նոր տարուն: Հիմա նոյեմբեր է, բայց կարծես դեկտեմբեր լինի...

Write a comment

Comments: 0