Մխիթար Սեբաստացու բնավորությունը

Մխիթար Սեբաստացին՝ առաջնորդ


Մխիթար Սեբաստացին հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել գիտա-մատենագիտական աշխատաքներով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտությունները, ուղենշել նրանց հետագա գիտական գործունեությունը, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր:

Ըմբռնած էր Մխիթար ընկերական կենաց օգուտները, գիտէր՝ թե միաբանութիւն մը, առանց սիրոյ և սրտերու միութեան, բանդագուշանք մէ. հարկ էր որ իրարու շփուէին մտքերը և բարքերը՝ զիրար սրբագրելու և յղկելու համար, հարկ էր որ խօսքերու և մտածութեանց առնչութիւն մըլլար, որով կապուէին հոգիները:

Այդ ծանր գործը, որ յայտնի է թէ ինչ մեծ ճարտարութիւն և շրջահայեցութիւն, որքան ընդարձակ և լուսաւոր միտք կը պահանջէ, իւր վերայ առաւ Մխիթար, երբ դեռ հազիւ քսանուվեց տարեկան երիտասարդ մէր:

Կը փայլին Մխիթարայ գործերուն մէջ հաւասարապէս արիութիւն և խոհեմութիւն, երկու ամենակարևոր առաքինութիւնք ո և է առաջնորդի մը, որոնք եթէ իրենց սահմանին մէջ չի մնան, կամ՝ ի յանդգնութիւն կը տանին կամ երկչոտութեան մէջ կը ձգեն զմարդ:

Պետք չէ երբէք շփոթել խոնարհութիւնը նուաստութեան հետ: Այդ հոգին ունէր և Մխիթար: Նա, որ չափազանց ներողամիտ էր անձին դէմ եղած հակառակութեանց և թշնամանաց, չէր կրնար հանդուրժէր Աստուծոյ կամ կրօնքին դէմ եղած անարգանաց, ինչպէս նաեւ միաբանութեան հասուցած բարոյական կամ նիւթական վնասուց:

Եւ Մխիթար ամէն ժամանակ և ամենուն հետ նոյն կերպով չէր վարուէր. գիտէր նա, իրեն մանկական պարզութեան և անկեղծութեան հետ, ըլլալ նաեւ խորագէտ և ձեռներէց, որքան թոյլ կու տայ քրիտոնէական հոգին, մանաւանդ երբ գործը խորամանկներու հետ էր, անոնց ծուղակին մէջ չինկնալու և իրեն դիմաց ելած արգելքները վերցնելու համար:

Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Մխիթար ամէն խոսքի, ամէն գրութեան, ամէն դէպքի մէջ, ամէն ժամանակ սէր կը քարոզէր և կը շնչէր, և ինքն՝ ըսածին և գրածին օրինակը կու տար:

Նյութի աղբյուրը՝ movsisyannune.com


Վերլուծություն


Իմ կարծիքով հեղինակը պատմում է Մխիթար Սեբաստացու բնավորության մասին: Ուզում է ասել, որ Մխիթար Սեբաստացին բացի իր գործից, մեծ ուշադրություն է դարձրել նաև միաբանության անդամներին: Հետևել է, որ նրանք լավ հարաբերությունների մեջ լինեն, չկռվեն և միշտ կիսվեն իրենց մտքերով: Նա ասում է, որ Մխիթարը շատ ազնիվ մարդ էր, ամեն ինչի մեջ սեր էր քարոզում:

Նա շատ էր սիրում երեխաներին, շատ էր ցանկանում դասավանդել դպրոցներում, ուսումնական հաստատություններում: Նա շատ հետաքրքիր խոսք ուներ, աշակերտները նրան մեծ ուշադրությամբ լսում էին: Առավոտից երեկո հսկում էր երեխաներին, փորձում էր ուղղել նրանց սխալները, բացատրելով ճիշտը, ուսուցանում էր նրանց: Նա շատ էր սիրում իր աշխատանքը: Ներում էր մարդկանց, բայց կրկին չէր հանդուրժում նման արարք




Պայմանք տղայոց ընտրութեան


Արեւելք գտնուող քարոզիչներուն գրեց որ ընտանոք  փոքրահասակ  տղաքներ ղրկեն ի Վենետիկ, որոնք ըլլան ազնիւ, և քաղցրաբարոյ, հոգեսէրք, բարեպաշտ ընտանեաց զաւակներ, սրամիտք, ընթերցասէրք և ընդունակ ուսմանց:

Խստիւ պատուիրէր որ լաւ ընտրութիւն ընեն, քննեն անոնց կազմուածը՝ որ տկար և հիւանդոտ չըլլան, փորձեն զանոնք, բացատրեն թե ինչ է կրօնաւորութիւնը, դժուարութիւններ  դնեն առջեւնին, որպէս զի աւելի եւս յայտնի ըլլայ անոնց կոչում ունենալը կամ ոչ: Կը գրէր որ չընդունին ծնողաց մէկ հատիկ զաւակները, բայց միայն եթէ ուխտած ըլլան Աստուծոյ նուիրելու զանոնք:

Տարիքի մասին՝ ամենէն փոքր 12-ամեայ և ամենէն մեծ 16-ամեայ տղաքը կընդունէր: Դարձեալ տղայոց ընդունելութեան արգելքներ էին արտաքին պակասութիւնք, ինչպէս չափազանց հասակի կարճութիւնը, շիլ և շատ խաղացող աչքերը, և այլն, չէր ընդունէր նաեւ ձառագէմները, և ուրիշ որևէ արատաւորները, վասն զի արտաքինը յաճախ ներքնոյն հայելին է, կըսէր. «Ազնիւ իւղերը հասարակ անոթներու մէջ չէն պահուիր. Մինչդեռ դիմաց չափակցութիւնը և արտաքին բարեձեւութիւնը շատ անգամ հոգւոյն գեղեցկութեան նշաններ են»: Միւս կողմանէ կընտրէր աւելի աղքտներուն քան հարուստերուն զաւակները. «Եթե երկու տղաք ըլլան, կը գրէր, մին աղքատ և ազնիւ, իսկ միւսը՝ հարուստ և պակասաւոր, պետք է առաջինը ընտրէք՝ քան վերջինը: Նայեցէք որ աղքատներուն որդիքը ընտրէք և ղրկէք, միայն թէ սրամիտ և հեզաբարոյ ըլլան, ընդհանրապէս աղքատները խոնարհ և հլու կըլլան, մինչդեռ հարուստերուն զաւակները բարձրամիտ և համարձակ կըլլան»:

Անընդունակ ընելու թերութեանց մէջ կը շեշտէր ի մասնաւորի խեռութիւնը և ստահակութիւնը, որոնցմով անսանձ և անզուսպ կըըլան տղայք,-սեւամաղձութիւնը, որով տրտում՝ կասկածաւոր և անտանելի կը դառնան ընկերութեան մէջ,- ուսմանց անընդունակութիւնը և անհոգնութիւնը, որով տկարամիտ և ախտավոր կըլլան: Ամէն փոյթ և ջանք կընէր որ տղայք գալու և դառնալու միջոցին՝ մինակ չմնան նաւուն մէջ, և ընդհանրապէս իրեն քահանաներէն միոյն կամ ծանոթ և վստահելի անձի մը կը յանձնէր զանոնք:

Նա միշտ  աշակերտաց մէջ առաւօտէն երեկոյ, կը հսկէր, կուղղէր, կը կրթէր և կուսուցանէր: Աբբահայրն անձամբ կը դասախոսէր բարձրագոյն ուսումները, հռետորութիւն, քերթողութիւն, իմաստասիրութիւն, աստուածաբանութիւն, և այլն: Այնպիսի գրաւիչ և յստակ ոչ մը ունէր դասախոսութեան, որ աշակերտաց բոլոր ուշադրութիւնը իրեն կը ձգէր:

Հոգեւոր և ուսումնական կրթութեանց հետ՝ Մխիթար չէր զլանա նաեւ կարեւոր հանգիստները և սփսփանքները կընէր իւրաքանչիւր հասակին հարմար զիջողութիւններ:

Նյութի աղբյուր՝ movsisyannune.com


Վերլուծություն


Հեղինակը պատմում է Սեբաստացու աշակերտների մասին: Ասում էր ծնողներին, որ իրենց որդիներին ուղարկեն Սբ. Ղազար կղզի, որպեսզի նա ուսուցանի և կրթի նրանց: Նա ուզում էր, որ տղաները հասկանան, թե ինչ են ուզում կյանքից, ով են իրականում, ինչ կարող են դառնալ, կկարողանան, թե ոչ: 

Նա ընդունում էր միայն 12-16 տարեկան տղաներին: Նա ասում էր, որ նրանց արտաքինը և պահելաձևը նրանց ներքին հայելին է: Նա ցանկանում էր ուսուցանել նաև լինել ազնիվ, վատը լավից տարբերել:

Նա ուզում էր, որ աղքատների որդիները գան, ոչ թե հարուստներինը: Ասում էր, որ աղքատների որդիները ավելի ազնիվ են և խոնարհ, իսկ հարուստներինը՝ բարձրամիտ և համարձակ:

Նա յուրաքանչյուր հասակի համար զիջողություններ էր անում: Առավոտից երեկո Սեբաստացին հետևում էր, անձամբ ուսուցանում էր հռետորություն, աստվածաբանություն, իմաստասիրություն: Նա շատ գրավիչ և հստակ էր խոսում, աշակերտները շատ ուշադիր և հետաքրքրասիրությամբ լսում էին նրան:



Սեբաստացու անխոջ ընթերցանութեան ոճը


Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար: Անոր ընթերցանութեան չափ չկար. ոչ միայն սենեկին մէջ, այլ նաեւ դուրսը, պարտեզին մէջ, ճանապարհորդելու ժամանակ հետիոտն կամ գրաստի վրայ, միշտ ձեռքը գիրք մը ունէր: Ոչ մէկ առարկայ կամ զբաղումն կարող  չէր ցրումն պատճառել անոր կամ ետ կեցնել զինքն ընթերցումէն: Եղան օրեր՝ որ առանց ուտելու անցուց, գրքերու մէջ ընկղմած բոլորովին: Գեղեցիկ և յարմար օրինակները կամ վկայութիւնները միտքը կը պահէր, մեծ յիշողութեան տէր ըլլալով, կամ առանձին թղթիկներու վրայ կը նշանակէր, որով երբ հարկ ըլլար քարոզ տալ կամ հոգեւոր բանի մը վրայ խոսիլ, միշտ պատրաստ ունէր կարեւոր նյութերը: Յիշողութեան հետ՝ սուր անդրադարձութիւն մը ալ ունէր, արթուն և ըմբռնող միտք մը, որ ոչ միայն գրութեանց՝ այլ և գործերուն մէջ կերեւի:

Նյութի աղբյուրը՝ movsisyannune.com


Վերլուծություն


Հեղինակը ասում է, որ Մխիթար Սեբաստացին ընթերցասեր մարդ էր եղել, շատ է սիրել գիրք կարդալ: Նա գրքին շատ յուրահատուկ էր վերաբերվում: Նա գիրք էր կարդում ոչ թե պարապության ժամանակ, երբ գործ չկա անելու, ինչպես շատ իրեն հասակակիցներ, այլ կարդում էր հասկանալով: Ամեն միտք և գաղափար կարդալիս խորհում էր դրա մասին և առանց հասկանալու առաջ չէր անցնում: Երբ լավ արտահայտության կամ նախադասության էր հանդիպում, անպայման հիշում էր կամ գրում էր թղթի վրա և օգտագործում իր հռետորախոսությունների ժամանակ: Գիրքը ձեռքից բաց չէր թողնում մինչև ավարտելը: Ենթադրում եմ, որ լավ էր վերաբերվում իր բոլոր գրքերին, ուներ մեծ գրադարան, մի գիրքը կարդում էր մի քանի անգամ և ամեն անգամ յուրովի հասկանում իմաստը: Նա կարդում էր ոչ միայն իր սենյալում, այլ նաև այգիներում և պարտեզներում: Ճանապարհորդելու ճամանակ ոչ մի առարկա և զբաղմունք չէր վերցնում, վերցնում էր գիրքը: Օրեր են եղել, երբ հաց չի կերել, չի քնել մինչև գիրքը ավարտելը: 

Նա արթուն և ըմբռնող միտք ուներ: Դա երևում էր Մխիթար Սեբաստացու խոսքում և աշխատությունների մեջ:



Իմ կարծիքը Մխիթար Սեբաստացու մասին


Իմ կարծիքով Մխիթար Սեբաստացին շատ հետաքրքիր անձնավորություն և բազմակողմանի մարդ է: Ունի տարբեր հետաքրքիրություններ: Սիրել է գիրք գրել, կարդալ, նրա խոսքը հետաքրքիր է: Սիրել է իր աշխատանքը, եղել է գիտամշակությաին և եկեղեցական գործիչ, քահանա, հռետոր, Մխիթարյան միաբանության հիմնադիրը: Կարողացել է տարբեր ձևերով արտահայտել իր միտքը և հասկացնել իր մտածմունքները: Նա լավ մասնագետ է եղել բոլոր բնագավառներում: Բարի մարդ է եղել, ուզել է ուսուցանելտղաներին, որ իր նման կրթված մարդիկ մեծանան: Նա չի թերացել ոչ մի գործում, գործը մինչև վերջ ավարտել է: Կարողացել է տրբեր տեսակի մարդկանց հետ լեզու գտնել, շփվել, խորհուրդներ տալ: Կարողացել է շտկել տարբեր իրավիճակներ, սովորեցրել է մարդկանց միասին աշխատել, կիսվել մտքերով, ինչը իմ կարծիքով հաջողության հասնելու համար շատ կարևոր է: Ուսուցանել է քերականություն, հայերեն քերականության առաջին գիրքը նրան է պատկանում: Յուրաքանչյուր աշխատանքի իմաստը և յուրօրինակությունը հասկացել է: Նա կարողացել է պատկերացում կազմել մարդկանց մասին նրանց աշխատանքներին և խոսքին ծանոթանալով:

Ես շատ կուզենայի զրուցել Մխիթար Սեբաստացու հետ, լսել նրա խոսքը և իմանալ նրա մտածելակերպը:

Write a comment

Comments: 0