Գեղեցկուհի աշուն...

Աշուն... Ամեն մեկը իր կարծիքը ունի այս եղանակի մասին: Շատերը չեն սիրում, ասելով, որ ցուրտ է, տեղումները շատ են և ձմռան գալուստն է հիշեցնում: Ոմանք սիրում են աշնան գույները և չնայած ցրտին, սիրում են անձրևները: Ես սիրում եմ աշնան երկու ամիսները՝ սեպտեմբերը և նոյեմբերը: Հոկտեմբերը անձրևների ամիս է, շատ են անձրևները: Անձրևների պատճառով չի լինում տնից դուրս գալ և զմայլվել աշնան գեղեցկությամբ: Բացի այդ հոկտեմբերի քիչ են աշնան գույները: Սեպտեմբերը դեռ ցրտերին չի տրամադրում: Այն կարծես ամառվա հով տարբերակը լինի: Դու դեռ հիշում ես, թե ինչպես ես անցկացրել ամառային արձակուրդներտ: Չես ուզում դպրոց գնալ, ուզում ես, որ արձակուրդները ավելի երկար տևեն:Հոկտեմբերը լավ ամիս է դասերի առումով: Արդեն հունի մեջ ես, կրկնում ես անցած տարվա անցածը, նոր ու բարդ բաներ չես անցնում, դասերին շատ ժամանակ ես տրամադրում վատ եղանակի պատճառով: Նոյեմբերին աշունը բոլոր ծառերը ներկում է դեղին, բաց կանաչ, կարմիր, գազարագույն և բոլոր այդ գույների խառնուրդները: Շատ ծառերի տերևներ չեն դիմանում և տերևաթափ են լինում՝ զարդարելով գետինը, իսկ շատերինն էլ դիմանում են՝ զարդարելով երկինքը: Իմ բախտից մեր շենքի կողքի փողոցում այդ երկու տեսակի շառերից էլ: Դպրոցից վերադառնալիս ես հատուկ մի կանգառ շուտ եմ իջնում այդ կախարդական ճանապարհով զբոսնելու համար: Այնպիսի տպավորություն է, կարծես քայլում ես աշնան սրտի միջով... Ժամանակ առ ժամանակ քամին մեր պատշգամբ է բերում չորացած տերևներ, կարծես նամակներ: Ուղղակ առանց տառերի: Սիրում եմ աշնանային կարկուտը, հատկապես կարկուտի ձայնը: Տանը նստած ես  և լսվում է կտկտոց... Այդ ձայնն ճիշտ է աղմկոտ է, բայց հանգստացնում է:

Աշնան ընթացքում եղել եմ Գառնիում և Գեղարդում, Բուսաբանական այգում և Ծիծեռնակաբերդում:

Ամեն տեղ աշունը յուրովի է: Խոսքերով դա աննկարագրելի է և ես չեմ էլ փորձի նկարագրել: Յուրաքանչյուրը պիտի տեսնի դա իր աչքերով և ընկալի յուրովի:

Սեպտեմբերի 23-ին աշնանային գիշերահավասարի օրն է, երբ ցերեկվա և գիշերվա տևողությունները հավասարվում են: Իսկ 24-ից սկսած միջև դեկտեմբերի 22-ը յուրաքանչյուր գիշեր 4 րոպեյով ավելանում է և ցերեկվա տևողությունը կարճանում է: Աշնանը արեգակը մայր է մտնում ավելի հարավ-երևմուտք, քան ամռանը: Ամռանը այն մայր է մտնում Արագած սարի հետևում, իսկ աշնանը՝ Հայկական պար լեռնաշղթայի հետևում: Ես դա նկատել եմ մեր տանը: Ամռանը, մայրամուտի ժամանակ, որոշ ժամանակ արեգակը լուսավորում էր իմ սենյակը և ես ստիպված էի լինում քաշել վարագույրները: Աշնանը արեգակը չի հասնում արևմուտք և վարագույրները քաշելու կարիք չի լինում: Ամռանը կամ գարնանը ես հասցնում էի պարապմունքից մինչև մայրամուտ վերադառնալ, իսկ աշնանն ու ձմռանը ես վերադառնում եմ մթության մեջ:


Ահա և աշնան գաղտնիքներից...

Write a comment

Comments: 1