Մխիթարյան միաբանություն

Վանական գիտնականները հին հայերենից լատիներեն և եվրոպական լեզուներից հայերեն սկսեցին կատարել թարգմանություններ: Մխիթար Սեբաստացին իր առջև դրեց հսկայական խնդիր, որը փայլուն կատարեցին մխիթարյանների երկու-երեք սերունդներ.  կորցրած, բայց հայերեն ձեռագրերում պահպանված քրիստոնեական քաղաքակրթության արժեքները փոխանցել Եվրոպային: Դա մի կողմից: Մյուս կողմից թարգմանել հայերեն և հայ ժողովրդին փոխանցել եվրոպական մշակույթի, գիտության, գրականության ձեռքբերումներ: Այդպես Հայաստանը ձեռք բերեց հարստություններ, որոնք նույնիսկ դժվար է թվարկելը:

Բայրոնը բառացիորեն սիրահարվեց մխիթարյաններին, սկսեց լուրջ զբաղվել հայերենով, նույնիսկ կազմեց քերականության ձեռնարկ անգլիացիների համար, որպեսզի նրանք էլ կարողանան ուսումնասիրել հայերեն լեզուն: Հիանալի առիթ է հիշել մեծ բանաստեղծին: Դեպի Բայրոնի բլուր տանում են մի քանի աստիճաններ: Նա հաճախ էր լինում կղզում, նստում էր այստեղ, նայում էր անվերջ վազող ալիքներին: Աշխատում էր այս մարմարյա սեղանի շուրջ, բանաստեղծություններ էր գրում: Հայոց լեզուն ուսումնասիրելիս` Բայրոնը դժվարություններ էր ունենում:

Ի դեպ, հայոց լեզուն նրան ուսուցանում էր լուրջ հետազոտող, բանասեր Հարություն Ավգերյանը` << Չայլդ Հարոլդ>>-ի թարգմանիչը: Իսկ նրա ավագ եղբայր Մկրտիչը՝ նույնպես մխիթարյան, հռչակվել էր բազմահատորանի <<Հայոց լեզվի բառարան>>-ով:


Ким Бакши “Из монастыря о любви”

Թարգմանեց Սիրանուշ Ասատրյանը:

Write a comment

Comments: 0