Աշունը բուսաբանական այգում

Աշնանային արձակուրդների ընթացքում ընտանիքով այցելեցինք Երևանի բուսաբանական այգի: Ես և մայրիկս երկու տարի առաջ այնտեղ եղել էինք աշնանը և ուզում էինք տեսնել թե ինչպիսին է այն ասյ տարի: Մենք մեզ հետ վերցրել էինք բադմինտոն, պարան և գնդատ: Մի լավ զվաչճացանք, խաղացինք, զբոսնեցինք այգով: Իմ կարխիքով այգին այդքան էլ լավ չեն խնամում: Մի քանի տարի առաջ այնտեղի վարդանոցը շատ գեղեցիկ տեսք ուներ, իսկ այս տարի մի քանի վարդից բացի այնտեղ չոր ամայություն էր: Բույսերը չեն խնամում: Մոլախոտերը աճում են ինչպես ցանկանում են, տնկած բույսերը չեն ջրում, կանոններ չկան և մարդիկ աղտոտում են այգին: Մի խոսքով երկու տարվի առաջվա բուսաբանական այգուց ոչինչ չեր մնացել,  բացի ոսկեշունչ աշունից: Այն բույսերը որոնք կարողացել էին աճել բույսերի <<ժխոռի>> մեջ, ոսկեզոծվել էին: Ամեն տերև իր յուրահատուկ գեղեցկությունը ուներ: Այնտեղ ջերմոց էին կառուցել: Ցավոք չկարողացանք մտնել, որովհետև փակ էր, բայց մենք մի օր անպայման այնտեղ կայցելենք: 

Խաղալու ժամանակ ես հանդիպեցի իմ նախորդ դպրոցի ընկերուհուն՝ Անիին: Մենք միմյանց կարոտել էինք: Միմյանց շատ պատմելու բաներ ունեինք: Ես պատմեցի մեր դպրոցի մասին: Նա շատ զարմացավ և ասաց, որ նա էլ կուզեր սովորել այստեղ, բայց համակարգչից գլուխ չի հանում: Ես խոստացա, որ կոգնեմ նրան: Մենք ուրախ ժամանակ անցկացրեցինք: Պիկնիկի ժամանակ այնքան ծիծաղելի պատմություններ պատմեցինք միմյանց, որ իմ փորը ծիծաղից թուլացել էր...

Շատ լավ օր անցկացրեցինք, օր՝ համատեղող ընկերությունը, բնությունը և ուրախ ընտանեկան ժամանակը...

Write a comment

Comments: 1