Էրեբունի-Երևան 2796

Այսօր Երևանում տոնվում էր Էրեբունի-Երևան 2796 տարեդարձը: Համարյա բոլոր երևանցիները մասնակցում էին տոնախմբությանը: Ես նույնպես որոշեցի բացառություն չլինել և ընտանիքիս հետ մասնակցեցի: Տարբեր տեղեր զանազան հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպել: Ափսոս չկարողացա առավոտյան մասնակցել, որովհետև պարապմունք ունեի: Բայց երեկոյան նույնպես հետաքրքիր միջոցառումներ կային և ես շատերին ներկա գտնվեցի:

Առաջինը գնացինք Կարապի լիճ, որտեղ արագաստային սպորտի ցուցադրական ելույթներն էին: Վերջի պահին հասա, երբ երեխաները թիավարելով նավակները գեղեցիկ շրջաններ էին գործում: Դրանից հետո մի պահ ականատես եղանք հեծանվավազքին: Մոտավորապես հիսունից հարյուր հեծանվորդներ շարքով անցան մեր դիմացով…

Մի որոշ ժամանակ դասական երաժշտություն լսեցինք կենսերվատորիայի բակում: Մասնակիցներ կային, որ եկել էին Արցախից: Այնքան գեղեցիկ էին նվագում, որ ես մի պահ անջատվել էի և չէի տեսել, թե ինչպես ընտանիքս ինձանից առաջ ընկավ…

Շրջեցինք Հյուսիսային պողոտայով: Տարբեր հայկական արվեստների բնագավառներում մարդիկ ցուցադրում էին իրենց աշխատանքները: Ինձ ամենաշատը հետաքրքրեց ցորենաղացը: Երկու ծանր քարերի արանքում լցնում էի ցորենը և վրայի ծանր քարը պտտում, որպեսզի աղացվի: Քարն այնքան ծանր էր, որ մեծ ջանքեր էի գործադրում այն շարժելու համար: Իսկ հին Երևանում շատերի համար դա սովորական զբաղմունք էր:

Օպերայի հրապարակում <<Կարին>> ազգային պարերի համույթը կազմակերպել էր ազգային պարեր: Մոտավորապես չոր-հինգ մեծ շրջաններով մարդիկ պարում էին: Ես նույնպես պարեցի: Շարժումներից շատերը ես դպրոցում սովորել էի, այդ պատճառով իմ մոտ հեշտ ստացվեց:

Երեկոյան ջազզով, որը կենդանի նվագում էին Կասկադի հրապարակում, եզրափակվեց իմ օրը: Այնքան հոգնած էի, որ եկա տուն, համակարգչին հանձնեցի իմ տպավորություններն ու լուսանկարները և վազեցի քնելու:

Շատ հագեցած օր անցկացրեցի և հասկացա, որ շատ եմ սիրում իմ քաղաքը՝ Երևանը...♥

Write a comment

Comments: 0