Ապագայի տեխնոլոգիաները

Շատերը հաստատ իրենց հարցրած կլինեն, թե ինչ տեխնոլոգիաներ են հայտնագործվելու ապագայում:  Ես կարծում եմ, որ ապագայում՝ 500 տարի հետո ամեն ինչ հնարավոր է լինելու:Հիմա մենք խոսում ենք սկայպով և տեսնում միմյանց համակարգչի էկրաններին, իսկ ապագայում ինտերնետի միջոցով մարդիկ հեռավոր տեղերից կհայտնվեն իրար տանը և կկարողանան վիրտուալ քայլել տան միջով, նստել, ուտել… Ապագայում այլևս խոհարարներ չեն լինի: Ամեն մեկը իր հեռախոսով կպատվիրի և կնկարի իր ուզած ուտեստը և այդ ընթացքում ուտելիք պատրաստող մեքենան կպատրաստի այն… Ապագայում շենքերը կկառուցվեն ոչ թե մարդկանց կողմից և քարերով, այլ կծրագրավորվի անմիջապես գետնի վրա մի քանի րոպեների ընթացքում… Աղջիկները ստիպված չեն լինի փող ծախսել վարսավիրանոցներում իրենց սանրվածքը ուղղելու համար: Նրանք իրենց մազերը կդնեն ֆենող սարքի մեջ, կընտրեն սանրվածքը և մեկ, երկու այն պատրաստ է… Հիվանդությունները կբուժվեն սկաններ ապարատի միջոցով: Այն զննում է օրգանիզմը հատուկ ճառագայթների միջոցով, որոշում, թե ինչ խնդիր կա և ներթափանցելով օրգանիզմ, կարգավորում է օրգանիզմը: Օրինակ գրիպի ժամանակ բավականաչափ տաքացնում է, որ օրգանիզմը ուշքի գա: Կտրվածքների դեպքում՝ շատացնում է արյան քանակը, որպեսզի վերքը մեկ ժամում լավանա… Համակարգիչներին այլևս ստեղնաշար պետք չի գա: Յուրաքանչյուր մարդ կասի իր լեզվով իր ուզած հրամանը և համակարգիչը կկատարի այն: Պլանշետները կլինեն թափանցիկ: Փողոցներում յուրաքանչյուր ծառի վրա կլինի անվճար գերարագ wi-fi կապ… Ավտոբուսները կշարժվեն լույսի արագությամբ յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ: Փողոցների բազմազանության պատճառով այլևս խցանումներ չեն լինի… Ոստիկանները կլինեն ռոբոտներ և ոչ ոք չի կարող նրանց կաշառել... Բոլոր երկրները կլինեն շատ մաքուր: Պարզապես սեղմում ես հեռախոսիտ վրա աղբարկղի նշանը և այն իսկույն հայտնվում է կողքիդ: Կարող ես նետել ինչ որ ցանկանում ես… Եվ վերջապես, դպրոցները ապագայում վիրտուալ կլինեն: Դասարանում կնստեն ոչ թե իսկական երեխաները և ուսուցչուհին, այլ նրանց վիրտուալ պատճենները: Այդպես կխուսափվի կռիվներից և նույնիսկ հիվանդները կարող են դասին ներկա լինել…

Ահա և իմ պատկերացրած ապագան...

Write a comment

Comments: 0