Սեբաստացիների ֆլեշ մոբը Ազատության հրապարակում

Այսօր <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը կազմակերպել էր անվավոր չմուշկներով ֆլեշմոբ Ազատության հրապարակում` նվիրված Անկախության օրվան: Շատ հետաքրքիր անցավ: Ֆլեշմոբը վարում էր ընկեր Սյուզին: Երբեք մտքովս չէր անցնի, որ կկարողանամ չմուշկներով պարել: Ես և իմ ընկերուհիները բավականին սահեցինք, միմյանց տարբեր հնարքներ ցույց տվեցինք... Մի խոսքով շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք: Հուսով եմ, որ այսպիսի ֆլեշմոբեր հաճախակի կկազմակերպվեն:)

Write a comment

Comments: 0