Հետաքրքիր փաստեր Արևմտյան Եվրոպայի երկրների մասին

Գերմանիա

 

  1. Քյոլնի բնակիչները ասում էին, որ նրանք ունեն 5-եղանակ: Պարզ է, որ դա Դիմակահանդեսն է, որը սկսվում է ժամը 11ին 11-ին և 11-րդ րոպեին: Բացի այդ կան տոներ, որոնք տևում են մինչև 2 շաբաթ:
  2. Ապտակի համար տուգանքը 500 եվրո է:
  3. Գերմանիայում հանցագործությունների 80%- ը օտարերկրացիներն են անում:
  4. Եթե դուք պարտքեր եք կուտակել անգամ կես միլիոն, ձեզ պետք է հայտարարել սննկացման մասին, ձեզ կպարտադրեն գտնել մշտական աշխատանք, ստանալ 10 հազար եվրո և 10 տարի հետո դուք կվերադարձնեք այդ կուտակված պարտքը:
  5. Գերմանիայում ամեն ինչի նորոգումը այնքան թանկ է, որ ավելի լավ է նորը գնես:
  6. Գերմանուհիները մինչև վերջերս չէին օգտագործում կոսմետիկա: Զբոսաշրջիկները իրենց գեղեցիկ կոսմետիկայով լի դեմքերով, որ անցան, դրանից հետո նրանք էլ էին այդպես դիմահարդարվում, որպեսզի չդառնաին Եվրոպայի տգեղները:

Ֆրանսիա

 

  1. Երեկոյան ժամը 9-ից հետո ոչ մի խանութ չի աշխատում, նույնիսկ դեղատները չեն աշխատում: Բացառությամբ միայն արաբական խանութների:
  2. Ամանորին եղևնի զարդարելու ավանդույթը եկել է Ֆրանսիայից:
  3. Ֆրանսիայում արտադրվում է ավելի քան 300 տեսակ պանիր: 
  4. Ֆրանսիայում օրական լույս է տեսնում ամենաքիչը 2 խոհարարական գիրք: 
  5. Ֆրանսիական Շամբլե Բյուսեր ավիաբազայում հարյուրավոր գունավոր օդապարիկների մասնակցությամբ նոր ռեկորդ է գրանցվել. 408 օդապարիկ միաժամանակ երկինք են բարձրացել՝ ստեղծելով հեքիաթային պատկեր։
  6. Առավոտյան ժամը 08:00-20.00-ն ընկած ժամանակահատվածում ֆրանսիական ռադիոալիքներում հնչում են միայն ֆրանսիական կոմպոզիտորների ստեղծագործությունները:
  7. Ֆրանսիան հեծանիվի և բալետի հայրենիքն է:
  8. Ֆրանսիայում արգելված է ոչ մարդկային դեմքով տիկնիկների վաճառքը: 
  9. Ամեն տարի Ֆրանսիան հյուրընկալում է ավելի քան 67 մլն տուրիստ, դա ավելին է, քան Ֆրանսիայի բնակչությունը: 
  10. Փարիզյան այգիներում հնարավոր է տեսնել բազմաթիվ մեղվի փեթակներ, իսկ ֆրանսիացիների մեծ մասը մեղվաբուծության կուրսերի հաճախելուց հետո փեթակներ են պահում իրենց պատշգամբներում: 
  11. Ֆրանսիայում աճում են մի քանի տեսակի չայրվող ծառատեսակներ: 

Ավստրիա


  1. Այս երկրի մայրաքաղաքը  Վիեննան է, ներկայումս  տեղաբնակների 20%-ն է ապրում այդ քաղաքում: Պետական լեզուն համարվում է գերմաներենը:
  2. Ավստրիան ընդամենը հինգ խոշոր քաղաք ունի, որոնք շատ ճանաչված են զբոսաշրջիկների շրջանում: Դրանք են`  Զալցբուրգը, Գրացը, Ինսբուրգը, Լինցը և Վիեննան:
  3. Աշխատանքից ազատ օրերին ավստրիացիները նախընտրում են զբաղվել զանազան ձմեռային սպորտաձևերով:
  4. Լեռները ծածկում են այս երկրի մեծ մասը: Ընդհանուր տարածքի 62%-ը զբաղեցնում է Արևելյան Ալպերը: Գրոսգլոկները ամենաբարձր լեռն է, որի բարձրությունը կազմում է 3798 մետր, ինչպես նաև, այն համարվում է Եվրոպայում իր բարձրությամբ երկրորդ լեռը: Այստեղ է գտնվում խոշորագույն սառցադաշտը, որ անվանում են Պաստերցե: Այն սկսած 19-րդ դարից բավականին արագ հալվում է:
  5. Ավստրիայի դրոշը համարվում է աշխարհի ամենահնագույն դրոշներից մեկը, այն գործում է 1191 թվականից: Դրոշի սպիտակ գույնը խորհրդանշում է Դունայ գետը, կարմիրը` մարդկանց թափած արյունը, ովքեր պայքարում էին պետության  անկախության համար:
  6. «Պրատեր» այգում է գտնվում ամենահին սատանայի անիվ կարուսելը. այն կառուցել են  19-րդ դարում, բարձրությունը 65 մետր է:

Իտալիա


  1. Իտալիայում կա 20 մարզ: Ամեն մի մարզ ունի իր բարբառը, և հարևան մարզերի բնակիչները կարող են չհասկանալ միմյանց: 
  2. Իտալիայում չկան թափառական կենդանիներ:
  3. Ընտանեկան կյանքում տղամարդիկ վախենում են իրենց կանանցից:
  4. Եթե սրճարանում սուրճը պատվիրում են անգլերեն, ապա այն կարող է 2 անգամ թանկ գնով մատուցվել: 
  5. Որքան ավելի հարավ է տեղակայված մարզը, այնքան նրա բնակիչները ավելի ընկերասեր ու մարդամոտ են:
  6. Իտալացիների մեծ մասը ունեն ծովափնյա ամառանոց:
  7. Իտալերեն բոլոր բառերը վերջանում են ձայնավորով: 
  8. Aosta մարզում բնակիչները գրեթե չեն հասկանում և չեն խոսում իտալերեն. այնտեղ հիմնական լեզուն գերմաներենն է:
  9. Իտալացիները հյութեր գրեթե չեն խմում, դուք շատ ռեստորաններում չեք գտնի հյութ: 
  10. Իտալիայի տարածքի 80%-ը զբաղեցնում են լեռները:
  11. Իտալիան միատարր երկիր է, բնակչության 95%-ը իտալացիներ են: 
  12. Իտալիայի տարածքում գոյություն ունի 2 այլ պետություն՝ Սան-Մարինոն և Վատիկանը: 
  13. Իտալիայում արգելված է գիշերը լինել լողափում, դրա համար մինչև 1000 եվրո տույժ է նախատեսվում: Արգելվում է նաև տուն տանել ծովի ջուրը:
  14. Պետական համալսարաններ ընդունվելուց իտալացիները քննություն չեն հանձնում, ընդունվում են բոլորը անխտիր:
  15. Իտալիայում արգելված է կավիճով նկարել ասֆալտի վրա: 
  16. Շատ մարզերում ուրբաթը ընդունված է որպես տղամարդկանց օր, և ուրբաթ օրերին ռեստորաններում միայն տղամարդկանց կարելի է հանդիպել: 
  17. Իտալացիները երաժշտության և թատրոնի մեծ երկրպագուներ են: 
  18. Հարգելի մարդուն դիմելիս նրա ազգանվան դիմաց կարող են ավելացնել «Բժիշկ» բառը, որը սակայն չի նշանակում, որ նա ինչ-որ կապ ունի բժշկության կամ գիտական աստիճանի հետ: 

Շվեցարիա


  1. Շվեյցարիայում չկան միլիոն բնակչություն ունեցող քաղաքներ, անգամ կես միլիոնանոց չկա:
  2. Քաղաքացիություն կարող են ստանալ միայն այդ երկրում 12 տարի ապրելուց հետո:

  3. Շվեյցարիան 4 պաշտոնական լեզու ունի: Հազվադեպ օգտագործվողը ռոմանշերենն է. այս լեզուն տիրապետում է երկրի բնակչության  0.7 % -ը:
  4. Շվեյցարիայում դպրոցական տարիքը սկսվում է 4 տարեկանից, 4 օրյա է (չորեքշաբթին՝ հանգստյան օր):
  5. Շվեյցարիայում խանութները փակվում են երեկոյան ժամը  7-ին, իսկ կիրակի օրերին ընդհանրապես չեն աշխատում: Բացառություն է միայն այն, որ հինգշաբթի օրերին խանութները աշխատում են մինչև երեկոյան 9-ը, իսկ փոքրիկ կրպակները աշխատում են, ինչպես որ ցանկանում են:
  6. Շվեյցարիան մուտք չունի ոչ ծով, ոչ էլ օվկիանոս:
  7. Շվեյցարիայի միայն մեկ քաղաքում` Լոզանում մետրո կա և այն վերգետնյա է ու առանց վարորդի:

  8. Ծառայությունից հետո զենքը հնարավոր է պահել և պետությունը դա կխրախուսի: Հաճախ կարելի է հանդիպել զենքերով մարդկանց հասարակական տրանսպորտում:
  9. Երկիրը այնքան հարմարավետ է տեղակայված, որ կարելի է սառնարանից օգտվել Գերմանիայում, ուտել ծովամթերք Փարիզում կամ գնալ գնումների Միլանում:
  10. Կարևոր է իմանալ և հասկանալ բարբառը: Բարեհամբույր շվեյցարիացիները ձեձ հետ կխոսեն գրական գերմաներենով, բայց պետք է տեսնենք նրանց դեմքերի ուրախությունը, երբ նրանց տեղեկացնում եք, որ հասկանում եք նաև բարբառը: Նրանց խոսքերով սովորական գերմաներենը հավասար է օտար լեզվի:
  11. Երկրում հիանալի հասարակական տրանսպորտի համակարգ է. ցանկացած բնակելի վայր հնարավոր է հասնել առանց մեքենայի: Դրանով հանդերձ կարելի է հաշվարկել ձեր ճանապարհի ժամանակը և 95% դեպքերում այդպես էլ լինում է: Դա խնայում է բավականին ժամանակ: Գնացքում անպայման կա սանհանգույց և հատուկ վայր հեծանիվների համար:
  12. Գոյություն ունի աղբահանության մի ամբողջ համակարգ: 1) Աղբը թույլատրվում է թափել միայն հատուկ վճարովի պարկերում: 2) Այդ կերպ հնարավոր է խնայողություն կատարել, եթե տեսակավորես աղբը՝ թուղթը, ստվարաթուղթը, այգու թափոնները, պարարտանյութերը, ապակիները, մետաղները, պլաստմասե շշերը, մարկոցները, էլեկտրական լամպերը… Այդ ամենի համար կան տարբեր պարկեր հավաքման և արտահանմամ համար: Ինչպես նաև, երեք ամիսը մեկ պետք է հին հագուստը և կոշիկը ևս թափել:
  13. Տարվա մեջ հանգստյան օրերի մեծ մասը եկեղեցական տոներն են:
  14. Շվեցարիայում ավարտվեցին աշխարհի ամենաերկար թունելի կառուցումը,որի երկարությունը կազմում է 57 կիլոմետր,գտնվում է Վարգիրի լեռնագագաթի տակ 2.5 հազար մետր բարձրության վրա: Այն կշահագործվի 2015-2015թթ.:
  15. Շվեյցարիայի կարգախոսն է` «Մեկը բոլորի, բոլորը մեկի համար»:
  16. Շվեյցարիայում են պատրաստում աշխարհի ամենալավ շոկոլադը: Առաջին շոկոլադե սալիկը հայտնագործվել է 1819 թվականին:
  17. Շվեյցարիական դանակները ևս համարվում են ամենահայտնի և գրպանի համար ամենահարմարավետ դանակները աշխարհում: Ի դեպ դրանց գույնը կարմիր է արված, որպեսզի, եթե կորցրել եք կամ գրպանից պատահաբար ընկել է,  հեշտությամբ կգտնեք:
  18. Երեխաների համար մանկապարտեզները շատ թանկ են, այդ իսկ պատճառով կանայք 30 տարին լրանալուց հետո են ամուսնանում, ունենում են մի քանի երեխա իրար հետևից, որպեսզի նստեն տանը և խնամեն: Այդ ամենով հանդերձ երեխաների խնամքի հետ կապված ոչ մի խնդրի առջև չեն կանգնում:
  19. Շվեյցարիան դրախտ է սունկ հավաքողների համար: Սպիտակ սնկեր, որոնք այնտեղ շատ են և ոչ ոք չի հավաքում:

Write a comment

Comments: 2
  • #1

    seks telefony (Monday, 16 January 2017 20:18)

    niebojący

  • #2

    love rite (Friday, 20 January 2017 07:08)

    Ewaryst